Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը մեղադրում է Թուրքիային եւ նրա վարչապետ Էրդողանին

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Իսրայելի եւ Թուրքիայի առանց այդ էլ վատթարացած հարաբերություններին սպառնում են լարվածության նոր դրսեւորումներ: Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ամոս Յադլինը (նկարում) հայտարարել է, թե ահաբեկչական «Հզբոլլահ» կազմակերպությունը զենք, այդ թվում՝ հեռահար հրթիռներ է ստանում Իրանից՝ Թուրքիայի տարածքով: «News.am»-ը, վկայակոչելով իսրայելյան ISRA գործակալությանը, փոխանցում է, թե Յադլինը դրանում մեղադրել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին. «Էրդողանը չի կարող այդ մասին չիմանալ: Այդ մարդը երկերեսանի է: Մեղադրելով Իսրայելին անմեղ մարդկանց սպանության մեջ, Էրդողանը լռում է թուրքական ավիացիայի կողմից քրդական գյուղերի ոչնչացման մասին»:
Ավելի վաղ նա նաեւ հայտարարել էր, թե պաղեստինյան «Համաս» շարժումը հաջողությամբ փորձարկել է Գազայի հատվածից մինչեւ Թել-Ավիվ հասնելու ընդունակ հրթիռներ: Գեներալ-մայորը կարծիք էր հայտնել, թե այդ հրթիռները իրանական ծագում ունեն: «Համասը» ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր այդ տեղեկությունը՝ շեշտելով, որ Իսրայելը նման տեղեկություններ տարածելու պատճառներ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30