Օրվա լրահոսը
«ԱՐԻ ՏՈՒՆԸ» ՍԱՌԵՑՎԵԼ Է
Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ կազմակերպել է PKK-ի «Արի տուն» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է «New.am»-ը՝ վկայակոչելով թուրքական «Taraf»-ը։ Իրաքի Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության նախկին վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտնել է, որ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների «Արի տուն» ծրագիրը կյանքի է կոչվել իր եւ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) խորհրդական Էմրե Թաների հետ։
ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՑՈՒՅՑԵՐ ՉԱՆԵԼ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանները երկրի ընդդիմությանը զգուշացրել են ձեռնպահ մնալ նոյեմբերի 4-ին բողոքի ակցիաներ կազմակերպելուց: Այդ օրը Իրանում նշվում է Թեհրանում Միացյալ Նահանգների դեսպանատան գրավման 30-ամյակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսաֆին իր կողմնակիցներին կոչ էր արել այդ օրը դուրս գալ փողոց եւ մասնակցել բողոքի ցույցերի:
600 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պակիստանի իշխանությունները խոշոր պարգեւավճար են խոստացել ցանկացած տեղեկության համար, որը կօգնի գտնել թալիբների առաջնորդ Հակիմուլլա Մահսուդին (նկարում) եւ նրա 18 օգնականներին՝ կենդանի կամ մահացած: Թալիբ գրոհայինների ամբողջական ցանկը հրապարակվել է երկրի օրաթերթերում եւ հեռուստատեսությամբ: Ամենախոշոր պարգեւը՝ 50 մլն ռուփի կամ ավելի քան 600 հազար դոլար, խոստացվել է Մահսուդի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Այդ
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ» ՄԱՀԱՑԵԼ Է 67 ՄԱՐԴ
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Շվեյցարիայից Ուկրաինա է հասցվել «խոզի գրիպ» կոչվող վարակի՝ A/H1N1-ի բուժման 300 հազար չափաբաժին դեղամիջոց՝ «Տամիֆլյու»: Ուկրաինայում մոլեգնող համաճարակի հետեւանքով այդ երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն իսկ մահացել է 67 մարդ, այդ թվում՝ իրենց մասնագիտական պարտքը կատարած 4 բժիշկներ, որոնք անմիջականորեն շփվել են վարակված հիվանդների հետ՝ նրանց բուժօգնություն տրամադրելու ընթացքում: Ուկրաինայի առողջապահության
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ
«Առավոտը» տեղեկություն ստացավ, որ օրերս Հայաստանի նկարիչների միությունից (ՀՆՄ) գողացվել է Էդուարդ Արծրունյանի նկարը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հաստատեց մեր ունեցած լուրը՝ հավելելով, որ երբեք իրենց ցուցասրահում 100-ից ավելի նկար չի կախվել, իսկ Է. Արծրունյանի ցուցահանդեսին ցուցադրվել է շուրջ 140 աշխատանք. «Փոքր նկարները պիտի չկախվեին, որովհետեւ մեկը կարող է շատ հանգիստ դրանք դնել պիջակի
ԱՎԵՏԻՔՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՒՄ Արգենտինայում շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ հանդես են գալիս մեր հանրապետության մեկական ներկայացուցիչներ: Տղաների պայքարում վերելքով է խաղում գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա առաջնության ավարտից երկու տուր առաջ (11-րդ տուրից հետո) 8,0 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում՝ առաջատարներ Սերգեյ Ժիգալկոյին (Ռուսաստան) եւ Մաքսիմ
Նոյեմբերի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո
Հետմահու հոգեբանական փորձաքննություն չկա
Հակառակ դեպքում հնարավոր կլիներ պարզել՝ ինքնասպանություն գործածը կրոնակա՞ն հողի վրա է դա արել, թե՞ ոչ: Հայաստանում կան 67 գրանցված եւ 100-ից ավելի չգրանցված աղանդներ: Կան նաեւ հատուկ ուսումնական կենտրոններ, որոնք իրենց քարոզչությունն են իրականացնում: Աղանդը յուրահատուկ «կառույց» է, որը ձգտում է հոգեբանական կախվածության մեջ գցել մարդկանց, աղանդի ադամներին, ինչը, հոգեբանների հավաստմամբ, աղանդի կարեւորագույն սկզբունքներից մեկն
«HALLOWEEN»՝ ԼԱՏԻՆՈ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Հայերի պատկերացումն ու ցանկությունը «Halloween»-ի եւ այն նշելու մասին՝ տարեցտարի մեծանում է Եթե շուրջդ սարդոստայններ են, պատերին սարսափեցնող նկարներ՝ «I will kill you» գրառումներով, աչքիդ երեւում են ուրվականներ, սատանաներ, վհուկներ եւ քեզ ամեն անկյունից ժպտում կամ վախեցնում են մարդանման դդումներ, մի շտապիր ենթադրություններ անել՝ դու դժոխքում չես. պարզապես «Halloween» է: Ամեն տարվա հոկտեմբերի 31-ին բոլոր
Ֆիզիկական կուլտուրա առարկան ե՞րբ «կվերածնվի»
Բուհերում այս առարկայի դասավանդումը «մահամերձ» վիճակում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական երաշխիքները կոչվող 6-րդ հոդվածի «բ» կետով որպես պետական երաշխիք սահմանվում է հետեւյալը. «Բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, ֆիզիկական կուլտուրա առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում»: Սակայն բոլորին է հայտնի, թե ՀՀ ուսումնական հաստատություններում
ՆԱՀԱՆՋԵՑԻՆ ԵՐԿՈՒԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունները, որտեղ մեր երկու հավաքականներն էլ, 2007 թվականի համեմատությամբ, նահանջեցին երկուական աստիճան՝ անմասն մնալով մեդալներից: Չնայած եզրափակիչ տուրում մեր տղաները 2,5:1,5 հաշվով առավելության հասան Շվեյցարիայի նկատմամբ եւ Ուկրաինայի հետ պայքարն ավարտեցին 13,0 թիմային միավորով, սակայն անհատական պայքարի արդյունքով (21,5) պատվանդանի երրորդ աստիճանը զիջեցին վերջինին,
Վիեննան ողջունեց Երեւանին
Հայ-ավստրիական փառատոնը կայացավ Աննա Մանդալյանը (ձախից), Աննա Մարիա Փամմերը եւ Գայանե Գեղամյանը: «Հայկական երաժշտությունը ազնիվ ու հետաքրքիր է, հատկապես Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը առաջին հայացքից պարզ էր թվում, բայց իրականում շա՜տ խորն է: Անպայման կշարունակեմ կատարել հայկական ստեղծագործություններ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է «Վիեննան ողջունում է Երեւանին» հայ-ավստրիական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, ավստրիացի երգչուհի Աննա Մարիա Փամմերը:
ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ «ՄԱԵՍՏՐՈՅԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ
Կամ՝ պատմություն մեր բոլորի մասին Օրերս «Chaldranian production»-ը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը համատեղ ներկայացրին Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմը: Գլխավոր դերում սիրված դերասան Միքայել Պողոսյանն էր, երաժշտությունը Վաչե Շարաֆյանինն է: Մ. Պողոսյանը նկարահանվել է նաեւ Վ. Չալդրանյանի մեկ այլ՝ «Լռության սիմֆոնիա» (2001թ.) ֆիլմում: Ինչ վերաբերում է «Մաեստրոյին», դերասանն այս ֆիլմում մարմնավորում է սիմֆոնիկ նվագախմբի մաեստրոյին, ում
Կոսովոյում կանգնեցվեց Քլինթոնի ոսկեջրած արձանը
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կիրակի օրը ժամանել էր Պրիշտինա՝ իր արձանի բացման արարողությանը մասնակցելու համար: Քլինթոնի երեք մետրանոց եւ ոսկեջրած արձանը անցած կիրակի օրը տեղադրվել է քաղաքի զբոսայգում, որը եւս անվանակոչվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահի անունով՝ ի նշան երախտագիտության նախկին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողության ընթացքում Կոսովոյի ազատագրության: Արձանի ձախ ձեռքին թղթապանակ է,
Թեհրանի օրերը հաշվա՞ծ են
Թեհրանի՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի օրերն այլեւս հաշված են: Այս մասին տեղեկացնում է «News-Israel»-ը՝ վկայակոչելով բրիտանական «The Guardian»-ը: Երկրի մայրաքաղաքը փոխելու գաղափարն առաջարկել է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին: Առաջարկի պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե այն շրջանը, որտեղ գտնվում է Թեհրանը, սեյսմավտանգ է: Մեկ այլ վարկածով, նման որոշման պատճառը վերջին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ
Քարզայը հռչակվեց Աֆղանստանի ընտրված նախագահ
Աֆղանստանի ընտրական անկախ հանձնաժողովը չեղյալ է հայտարարել այդ երկրի նախագահի՝ նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլը: AP գործակալության փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ազիզուլլա Լոդինը՝ հավելելով, որ պաշտոնապես Աֆղանստանի ընտրված նախագահ է հռչակվել Համիդ Քարզայը: Հիշեցնենք, որ նախօրեին Աֆղանստանի նախագահի թեկնածու եւ գործող նախագահ Քարզայի միակ մրցակից Աբդուլլա Աբդուլլան հայտարարել է 2-րդ
«Երեւանցի» ԳԹԿ-ն՝ «ղարաբաղցի» ԳԹԿ-ի հյուրը
ԼՂՀ ԳԹԿ-ի հրավերով օրերս ՀՀ ԳԹԿ-ն այցելեց իր «ղարաբաղցի» գործընկերոջը: ԼՂՀ ԿԳՆ աշխատակիցների, Ստեփանակերտի դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ու ՀՀ-ից ժամանած ԳԹԿ-ականների մասնակցությամբ տեղի ունեցավ եռօրյա սեմինար-խորհրդակցություն՝ «Թեստավորման համակարգը եւ թեստային առաջադրանքներ կազմելու սկզբունքները» թեմայով: Շուրջ 200 մասնագետի մասնակցությամբ անցնող խորհրդակցություն-սեմինարի ընթացքում նախ ներկայացվեց, թե ինչու է այս նոր համակարգն ավելի նախընտրելի նախորդի համեմատությամբ, ինչ
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ամենամյա գիտաժողովը այս տարի եւս համախմբել էր հայ եւ արտասահմանցի գործընկերներին Անգլերեն դասավանդող հայ մանկավարժները հոկտեմբերի 31-ին նույն հարկի տակ էին համախմբվել՝ անգլերենի դասավանդման արդիական եւ փորձարարական ուսումնասիրությանը նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում: Ամենամյա գիտաժողովին այս տարի մասնակցեցին Երեւանի ու մարզերի մանկավարժներ եւ քննարկեցին տասնյակ մասնագիտական թեմաներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի կիրառումը դասավանդման գործընթացում, միջազգային կազմակերպությունների
ԻՆՉ ԱՍԵԼ Է «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»
«Ժողովուրդ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը «Ժողովուրդ» հասկացությունը, կախված գործածության բնագավառից, չափազանց ընդգրկուն ընկալումներ ունի եւ, հետեւաբար, յուրաքանչյուր կոնկրետ բնագավառում օգտագործելիս կարիք ունի որոշակի ճշգրտման: Բացառություն չէ նաեւ իրավագիտությունը՝ առհասարակ եւ սահմանադրագիտությունը՝ մասնավորապես: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հասկացություն, որ օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, չնայած ընդհանրություններին, յուրաքանչյուր կոնկրետ բնագավառում դրսեւորում է իր առանձնահատկությունները եւ
Ճապոնական ռոյալներ՝ կոնսերվատորիային
«Առավոտը» տեղեկացրել էր (27.06.2008թ.) ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի, ՌԴ-ում եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամատոյի ստորագրած «Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ Երեւանի պետկոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին» ծրագրի մասին: Երեկ Երեւանի կոնսերվատորիայում կայացավ ռոյալների նվիրատվության պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՌԴ-ում եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասահարո Կոնոն, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, ՀՀ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՈՏ, ԲԱՅՑ՝ ԿՏՐՎԱԾ
Վրաստանի Մառնեուլի շրջանում հայերն ու ադրբեջանցիները հարեւանություն են անում, բայց հայերը հեռանում են, ադրբեջանցիները՝ ոչ: Նոյեմբերյան քաղաքի 61-ամյա բնակիչ Շալիկո Դարբինյանը հայրենի Դամիա գնալու համար ամիսը երկու անգամ շուրջ 35 կմ ճանապարհ է կտրում: Նախ միկրոավտոբուսով՝ մինչեւ Բագրատաշեն, հատում է հայ-վրացական սահմանը, վրացական տարածքով 6 կմ անցնելուց հետո հասնում է ադրբեջանական Կիրովկա գյուղ, որտեղից էլ
Իսրայելում քաղաքացիություն են տալիս օդանավակայանում
Իսկ մեզ մոտ միայն տուգանում են Սպարտակ Կոնստանտինիդիս-Մանասյանը 10 տարի առաջ դիմեց ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչություն (Օվիր), ներկայացնելով փաստաթղթեր: Ըստ այդ փաստաթղթերի, Իսրայել մեկնած մեր հայրենակցին Իսրայելի դեսպանը տվել էր երաշխավորագիր առ այն, որ պետությունը համաձայն է ընդունել նրան, նրա կնոջը՝ որպես իր քաղաքացիների, «այնքանով, որ կնոջս մայրը հրեական արմատներ ուներ», տեղեկացնում է
«ԿՐՊԱԿՆԵՐ»՝ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ
Տեղեկատվության գինը դեռ որոշված չէ Երեւանում գործող բոլոր դատարանների սպասասրահներում տեղադրվել են «կրպակներ» կամ, ինչպես ընդունված է ասել, «Դատալեքս» մոնիտորներ: Այդպիսի մոնիտորներ ու կրպակներ կտեղադրվեն նաեւ մարզերի դատարաններում: Օրեր առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ցուցադրված այս կրպակը (լուսանկարում պատկերված) մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր հայրենակիցների շրջանում, որոնք ուզում են իմանալ, թե իրենց ի՞նչ է սպասվում դատարաններում,
Նույն անվան տակ 2 հոգի են թոշակ ստացել
Առանց Բավական Թովմասյանի գիտության՝ տարիներ շարունակ նրա քույրն էլ է իր հին անձնագրով կենսաթոշակ ստացել: Արդեն 4 տարի է՝ 73-ամյա Բավական Թովմասյանն իր կենսաթոշակը ստանում է կիսով չափ: Բանն այն է, որ իր հարազատ քույրը, տարիներ շարունակ խաբեությամբ օգտագործելով տիկին Բավականի անձնագիրը, ստացել է կենսաթոշակ: Անտեղյակ լինելով այս ամենին՝ տիկին Բավականն էլ իր բնակության վայրից՝
ԳԵՏՆԻՆ ԴՐՎԱԾ ՄԻՍ, ՁՈՒԿ ՈՒ ՀԱՑ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
Սննդամթերքը վաճառում են սանիտարական նորմերի կոպիտ խախտումներով Հացը վաճառվում է ուղիղ փողոցի մեջտեղում՝ կեղտի ու փոշու մեջ, չփաթեթավորված ու կեղտոտ արկղերում: Չնայած մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ փողոցում վաճառվող կվասի եւ տեղում պատրաստվող մյուս զովացուցիչ հյութերի հումքն անհայտ ծագման է եւ մարդկանց առողջության համար վտանգավոր, այդ ըմպելիքները, այնուամենայնիվ, վաճառվում են: Երեւանի իշխանությունները հատկապես վերջին
Վերջապես Իշխան Կարապետյանը պատասխանեց
«Առավոտի» հոկտեմբերի 22-ի համարում տպագրել էինք «Պետությունը վարկ է տալիս՝ բիզնեսում փայ մտնելու պայմանով» հոդվածը, որը վերաբերում էր պետության ներկայացուցիչ հանդիսացող Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից տնտեսվարողներին վարկավորելու խնդրին: Հոդվածը տպագրելուց առաջ «Առավոտը» դիմել էր ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանին՝ մեզ եւ տասնյակ տնտեսվարողներին հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով:
ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ
Տրանսպորտային տեսչությունը աչքաթող է արել մայրաքաղաքի փողոցներում անարգել երթեւեկող սպիտակ պետհամարանիշներով, անօրինական դաշտում աշխատող տաքսիներին: Մարզերում եւս տաքսի ծառայությունների մեքենաները լիցենզավորված չեն: Լուսանկարը արված է Սպիտակ քաղաքում: Դեռեւս այս տարվա ապրիլ ամսին, ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները մայրաքաղաքի փողոցներում ցուցադրաբար միջոցառումներ էին կազմակերպում՝ իբրեւ թե առանց դեղին պետհամարանիշների երթեւեկող տաքսիներին
«Արմատական վիրահատական քայլ արեցինք»
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը չի ափսոսում վարչության սեպտեմբերի 9-ի որոշման համար: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 2-ի ասուլիսում հայտարարեց, թե մտադիր է պահանջել 2010 թվականի առաջին եռամսյակում «Ժառանգության» արտահերթ համագումար` օրակարգում ունենալով նաեւ կուսակցության «վերջին շրջանի ներքաղաքական եւ ներկուսակցական խնդիրների հիմնովին լուծման հրամայականը»: «Դուպլեքս» ակումբում երեկ հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ
«ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ»
Վստահ է Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով պատրաստ է ընդունել կառավարության միայն գրավոր խոստումները: – Բյուջեի քննարկումների ժամանակ բավականին հարցեր ունեիք, այդ թվում բարձրացրիք նաեւ գործուղումների համար հատկացված գումարների անբավարար լինելու հարցը: – Ես կարծում եմ՝ գործուղումները չեն ամենակարեւորը: Կան ավելի կարեւոր հարցեր, որոնք ուղղակիորեն չեն կապվում այս բյուջեի ետ, բայց
ԱԳՆ-Ն՝ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադառնալով հայկական կողմի պնդումներին, թե հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում՝ կարծիք հայտնեց, թե այդ ողջամիտ ժամկետներն արդեն անցել են. «Ինչքա՞ն պիտի սպասենք, որպեսզի համոզվենք, որ Թուրքիան անկեղծ չի, որ Թուրքիան սրանով, առաջինը՝ չեզոքացրեց Ցեղասպանության ճանաչումը