Օրվա լրահոսը

Ոչ պատվաբեր պատառիկներ՝ Վանաձոր ից

Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է: Երրորդն էլ պատվո աստիճան է: Սակայն հանրապետության երրորդ քաղաքում հանրահայտ վայր կա, որը ոչ թե պատվի, այլ՝ ուրիշ զգացողություն է առաջացնում: Վանաձորի ավտոկայարանը Լոռու մարզկենտրոնի ամենամարդաշատ վայրերից է, կողքին՝ քաղաքի երկաթուղային կայարանն է: Վանաձորի բնակիչների եւ ամեն օր տարբեր տեղերից այստեղ ժամանող հարյուրավոր մարդկանց վրա տխուր տպավորություն է թողնում ավտոկայարանը:

Հուշակոթող՝ ոչ կատարյալ միջավայրով

1962 թվականին Օշականի մուտքի մոտ կառուցված հայոց տառերը խորհրդանշող կոթողը (հեղինակ՝ Ջ. Թորոսյան) օտարազգի եւ հայ զբոսաշրջիկին ակամա վկայում է հայոց քարեղեն ու լուսեղեն այբուբենի հզորությունը եւ ինքնատիպությունը: Հուշակոթողի սլացքը նաեւ խորհրդանշում է հավերժության գաղափարը, որի հիմքը հազարամյակների պատմություն ունեցող տառերով ստեղծված գլուխգործոցներն են, որոնք տարբեր դարաշրջաններում ծնվել են՝ Խորենացուց սկսած մինչեւ մեր օրերը: Կոթողն

Բերդավանում խաղողը կմթերվի 110 դրամով

Մեր թերթի երեկվա համարում տեղեկացրել ենք, որ Տավուշում նոր է սկսվում խաղողի մթերումը եւ հայտնի է, որ մեկ կգ-ի դիմաց խաղողագործները, կախված խաղողի տեսակից, կստանան 90-140 դրամ: Գրել էինք նաեւ, որ «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն վերջին մի քանի տարում քիչ քանակությամբ խաղող է ընդունել՝ 500-1000 տոննա: Բերդավանի հարեւան Կողբ համայնքի (Տավուշի մարզի բնակչությամբ ամենամեծ գյուղի)

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ

Համայնքային «հայրենասիրությունը»՝ ընդդեմ համատեղ զարգացման Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը վերջնական լրամշակող միջգերատեսչական հանձնաժողովի երեկվա նիստում պարզվեց, որ Հայաստանի այն համայնքների ղեկավարները, ուր ծրագիրը փորձնական կիրառվելու է՝ դեմ են համայնքների խոշորացմանը: Իսկ փորձի համար ընտրված է երեք մարզի յոթ համայնք. Գեղարքունիքում՝ Վերին, Ներքին Շորժաներ եւ Այրք, Շիրակի մարզում՝ Հոռոմ ու Հովտաշեն, Սյունիքում՝ Թասիկ

«ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Երեկ «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբը» հանդես է եկել «ՍԴ նախագահի քաղաքական գործունեության մասին» հաղորդագրությամբ: «Սահմանադրական դատարանի նախագահի քաղաքական գործունեության, այն է՝ ՀՀ արտաքին քաղաքականության քարոզչությամբ զբաղվելու հիմքով դիմել ենք Սահմանադրական դատարան՝ օրենքի համաձայն նրան պատասխանատվության կանչելու համար: Սակայն առ այսօր ՍԴ-ն որեւէ միջոց չի ձեռնարկել անգամ հարցը քննելու ուղղությամբ եւ գեղաշենցի «մեծարգո նախագահը» շարունակում է սահմանադրական

Դատախազությունը հերքում է

«Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում «Տեղը չեք բերում՝ ում ավտոն ա» խորագրով տպագրվել են լուսանկարներ, որոնք, ըստ հեղինակ Գ. Շամշյանի՝ կատարվել են օրերս: Դրանց թվում ներկայացվել են նաեւ դատախազության մի քանի ծառայողական ավտոմեքենաներ՝ կայանված Խանջյան փողոցում: Օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ընձեռած իրավունքից՝ տեղեկացնում եմ, որ տվյալ հրապարակման հեղինակը գտնվել է անբարեխիղճ

ԻԱԿ-ն ընդդեմ ՕԵԿ-ի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հայաստանում գործող կուսակցություններին ուղարկել էր հարցում, մասնավորապես՝ նրանցից պահանջելով 2008թ. ֆինանսական հաշվետվությունները եւ 100 000 դրամը գերազանցող նվիրատվությունների աղբյուրների մասին տեղեկատվություն: Որեւէ կուսակցություն խնդրո առարկայի վերաբերյալ առարկություն չէր ներկայացրել, բացառությամբ՝ «Օրինաց երկիր» կուսակցության: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, սկսվեց եւ ավարտվեց ԻԱԿ-ի հայցի քննությունը՝ «Օրինաց

ՀԱԼԻՁՈՐՑԻՆԵՐԸ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Գերակա շահ է ճանաչվել հյուրանոց կառուցե՞լը Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի 12 քաղաքացի դիմել է ՀՀ վարչական դատարան: Պատասխանող է ճանաչվել ՀՀ կառավարությունը: Հալիձորցիները պահանջում են անվավեր ճանաչել 2009թ. հունիսի 26-ի N 944-Ն որոշումը: Ըստ այդ որոշման, ՀՀ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ եւ հողերի նպատակային

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ՝ ՋՐԻ ՏԱԿ

Մալդիվյան Հանրապետության կառավարությունը ստորջրյա նիստ է անցկացնելու՝ հանրության ուշադրությունը գլոբալ տաքացման վրա բեւեռելու նպատակով: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ը՝ հղում անելով «ԲԲՍ Նյուզ» լրատվամիջոցին: Նախարարները հատուկ դասեր են անցնում, որպեսզի հոկտեմբերի 17-ին սուզվեն 6 մետր եւ այնտեղ անցկացնեն կառավարության նիստը: Նիստն անցկացնելու է հանրապետության նախագահ Մոհամեդ Նաշիդը: Նիստի ժամանակ նախարարները միմյանց հետ շփվելու են հատուկ

140 ՀԱՐՑ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Կրթության ոլորտի մասնագետ Սերգեյ Մաճկալյանը իր չորրորդ գիրքը նվիրել է մեծն Թումանյանի 140-ամյակին: «Թումանյանի հետ, Թումանյանով կամ 140 հարց ու պատասխան» գրքի նախաբանում հեղինակը գրում է. «Թումանյանը ինձ համար շատ հոգեհարազատ է ոչ միայն որպես գրող, երկնող, այլ որպես մարդ՝… լավ թամադա է եղել եւ մեծ հաշտարար: Նա 1906 թվականին հարեւան երկու ժողովուրդներին հաշտեցնելու նպատակով

Տուն-տեղ պետք է վաճառես, որ վիրահատվես

Սրտաբանական ծառայությունները մեծահարուստներին են հասանելի Հայաստանում վերջին տարիներին սրտանոթային հիվանդությունների կտրուկ աճ է գրանցվել: Ավելին, մասնագետներն ահազանգում են, որ այս հիվանդությունները «երիտասարդանում» են: «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն մեր այցելության պահին մեծ հերթեր էին գոյացել: Սրտաբանների ներկայացմամբ, հիվանդանոցում գրեթե ամեն օր այս պատկերն է՝ հատկապես աշնանը եւ գարնանը, երբ սրտանոթային հիվանդությունները սրվում են: Կենտրոնի հիվանդների թիվը տարեկան

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԴԵՂԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Մինչդեռ արտադրող ընկերությունը վստահեցնում է, որ դրանք ոչնչով չեն զիջում ներկրվածներին Որպես մանկական ջերմիջեցնող եւ ցավազրկող դեղամիջոց՝ մանկաբույժները ծնողներին խորհուրդ են տալիս օգտագործել մանկական «Նուրոֆեն», «Պանադոլ» կամ «Պարացետամոլ»: Այսօր դեղատներում վաճառվում են նաեւ այդ հայտնի ընկերությունների ներկրած դեղերի հայկական տարբերակները: Տեղական արտադրության «Նուրոֆենը» կոչվում է «Իբուֆեն», «Պարացետամոլը»՝ «Ցետամոլ»: Դեղատան աշխատակիցները վստահեցնում են, որ արտասահմանյան եւ

ԸՍՏ ԿԲ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

2009-ի հուլիսին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա շարունակել է խորանալ՝ հանգեցնելով 12-ամսյա կտրվածքով ՀՆԱ-ի իրական ծավալի 18,5%-ով նվազման: Անկման հիմնական պատճառը շինարարության եւ արդյունաբերության ճյուղերի գծով արձանագրված նվազման աննախադեպ բարձր ցուցանիշն է: Այս մասին ասվում է երեկ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված հաշվետվության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ, շինարարության ճյուղում անկման 12-ամսյա տեմպը գերազանցել է 55%-ը,

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆՈՒ ՈՐԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ

Հայկական գինիները կարող էին մրցակցել եվրոպական շուկայում, եթե արտադրության որակը բարելավվեր: Այսօր Երեւանում լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Իտալիայի Տրովիզո գավառի խաղողագործության եւ գինեգործության տեխնոլոգիայի պրոֆեսոր Մարիո Բարբիերին, որը գործընկերների հետ Հայաստան է ժամանել «Սիվիլիտաս» հիմնադրամի կողմից կազմակերպված գինեգործության թեմայով «կլոր սեղանին» մասնակցելու նպատակով: Ըստ «Արմինֆոյի», պրոֆեսորը նշել է, որ միայն հայկական որոշ գինիներ կարող

ԱԶԱՏ ՄՈՒՏՔ՝ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱ

Հայկական ապրանքները՝ միջազգային ստանդարտներով Հաջորդ տարվանից ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ մեր երկիրը բանակցություններ կսկսի Եվրամիության հետ: Ենթադրվում է, որ այս համաձայնագրի շրջանակներում Հայաստանը կվերափոխի ինստիտուցիոնալ ստանդարտացման եւ առեւտրային խոչընդոտների համակարգը: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով համաձայնագրի մասին, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այն նախատեսում է հայկական ապրանքների ազատ մուտք՝ դեպի եվրոպական շուկա, բացի այդ,

Կսովորեն ուրիշի սխալների վրա

«Մենք մտահոգված ենք Հայաստանում առկա մենաշնորհային երեւույթներով, որոնք արդյունք են այն բանի, որ մենք ունենք ստվերային տնտեսություն եւ միջազգային շուկաներ դուրս գալու սահմանափակ ուղիներ»,- երեկ մեկնարկած ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, միայն Վրաստանի եւ Իրանի տարածքով արտահանումն ու ներկրումը շատ թանկ է, եւ փոքր ու միջին

«ՉԽԱԲՎԵՔ ՈՒ ՉԹՈՒՆԱՎՈՐՎԵՔ»

Ժողովրդին կոչ է անում Արմեն Ռուստամյանը Երեկ Գյումրիում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը գյումրեցիներին մանրամասնորեն բացատրեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների «քողարկված» կետերը: Նրա մեկնաբանություններով՝ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, բայց դարձյալ մեկուսացման մեջ է. ժողովուրդը չգիտի՝ իրականում ինչ է կատարվում: «Մեր աչքի առաջ մեր ճակատագիրն է որոշվում, բայց մենք անհաղորդ ենք, տեղեկատվական շրջափակման մեջ ենք,

Վազգեն Մանուկյանի նամակը ԱԺՄ-ականներին

Երեկ ԱԺՄ եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նամակ է հղել իր կուսակցականներին: Նամակագիրը նախ արձանագրում է, որ «Իշխանության գալով՝ 1990-91թթ., ես՝ որպես վարչապետ, եւ Լ. Տեր-Պետրոսյանը՝ որպես ԳԽ նախագահ, փորձում էինք իրականացնել «Մենք չունենք մշտական թշնամի, մենք չունենք մշտական բարեկամ, մենք ունենք մշտական ազգային շահեր» սկզբունքից բխող քաղաքականությունը», որը, ըստ Մանուկյանի, ինքն է ներկայացրել

«Թեստային համակարգով ապուշացրել ենք»

Պատգամավորները խոսեցին երեխաների իրավունքների մասին «Այսօր մենք մեծացնում ենք մի սերունդ, որի ազգային պատկանելությունը հայտնի չէ»,- «Երեխաների իրավունքների մասին» օրենքի քննարկումների ժամանակ երեկ խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ «Մեր կրթական համակարգը եւ մեր մասսայական ինֆորմացիայի միջոցները ոչ միայն խախտում են օրենքները, այլ նաեւ նպաստում են, որ մենք մեծացնենք մի սերունդ, որի

«ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՅՈՒՄ Է ԴԵՊԻ ԱՊԱԳԱ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հեռանկարում տեսնում է մեր տնտեսության ուժեղացումը: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը երեկ միայն մեկ բանի վերաբերյալ էին հարցեր ուղղում հայրենի կառավարությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների, դրա վնասների եւ օգուտների: Գրեթե բոլոր հարցերին երեկ պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն ուզեց պարզել՝ հաշվարկե՞լ է արդյոք կառավարությունը, թե ինչպիսի

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԸ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ ԵՆ»

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մամուլի ասուլիսում հայտարարեց. «Սերժ Սարգսյանը իր աննախադեպ քայլով ցույց տվեց, որ Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ընտանիք են: Ճիշտ է, քաղաքական առումով որոշումը պետք է կայացնի Հայաստանի իշխանությունը, բայց նախագահն ապացուցեց, որ ինքը համահայկական առաջնորդ է, գնաց Սփյուռք, լսեց տարբեր մտահոգություններ, տարբեր կարծիքներ»: Պարոն Շարմազանովը ասաց, որ

ՄԱՐՔՍԻՍՏԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է

«Այո, հասարակությունն այսօր փարթամ քաղաքական մտքի պահանջարկ ունի, բայց, հավանաբար, մոտ ժամանակներս կհեռանամ մեծ քաղաքականությունից՝ քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ֆինանսներ չունենալու պատճառով»,- երեկ «Առավոտին» փոխանցեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա նշում է, որ իր խիղճը հանգիստ է, քանի որ գաղափարական կապիտալի առումով՝ «իմ առաքելությունը իմ ժողովրդի առաջ առ այսօր կատարել եմ սրբությամբ, սրանց

ԿՍՏԵՂԾՎԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵ

Ազգային անվտանգության խորհրդի քարտու ղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արդարադատության, ազատության եւ անվտանգության գլխավոր տնօրինության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Լուիջի Սորեկայի գլխավորած պատվիրակությանը: Ըստ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի արդարադատության, ազատության եւ

«ԵՍ ՉԵՄ ԽԱՂՈՒՄ ԱՅԴ ԽԱՂԸ»

Ասում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը – Հետեւո՞ւմ եք, թե ինչպես են «Ժառանգությանն» առնչվող զարգացումներն օգտագործում իշխանական գործիչները: Մասնավորապես՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ «Ժառանգության» քննադատությանն ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավորներից մեկը հայտարարեց, թե ընդհանրապես իրավունք չունեք խոսելու նման մեծ թեմաների մասին, եթե չեք կարողանում լուծել ձեր կուսակցության ներսում առկա մանր խնդիրները: – «Ժառանգությունը» կայացած հասարակական-քաղաքական արժեք

«ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼ ՀԱԿ-ԻՑ»

Կարծում է Հմայակ Հովհաննիսյանը, իսկ Տիգրան Կարապետյանը չի պատրաստվում «որեւէ մեկի հետ շարք կանգնել»: «Իմ ստորագրությունը չի նշանակում 11-ի շարքերն ընդգրկվել, ես ստորագրել եմ իմ «ոչ»-ը հայ-թուրքական արձանագրություններին, բայց հետագայում 11-ի հետ գործողություններին չեմ մասնակցելու: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի հետ շարք կանգնել: Հա, դեմ եմ, նախագահին էլ եմ ասել: Հիմա անպայման պիտի գնամ էն

ՎԵՐՋԻՆ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ – 1

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կարծում է, թե պատմական հարցերի ենթահանձնաժողովի հնարավոր ստեղծումը «կպարզաբանի Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստերը»: Թուրքական պետության ղեկավարն այդպիսի կարծիք է հայտնել ֆրանսիական «Լե Ֆիգարո»-ում հրապարակված հարցազրույցում, հաղորդում է «Արմինֆո»-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը պատրա՞ստ է ձեռնամուխ լինել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման եւ սահմանի բացման

ՆԱՎԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔՆ ԱՅԼԵՎՍ ԴՈԼԱՐՈՎ ՉԻ ԼԻՆԻ

«Առավոտը» երեկ արդեն տեղեկացրել էր, որ Պարսից ծոցի չորս երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթն ու Քաթարը, համաձայնության են եկել նոր ընդհանուր դրամական միավորի ստեղծման շուրջ: Դա, ըստ միջազգային փորձագետների, նշանակում է, որ նավթ արտադրող եւ սպառող երկրները պատրաստ են հրաժարվել դոլարից: «BBC»-ի մատուցմամբ, այդ եւ նավթային հաշվեվճարներն իրականացնելիս ամերիկյան արժույթից հրաժարվելու առնչությամբ Ռուսաստանի, Չինաստանի եւ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԼՐՏԵՍ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ

ԱՄՆ ռազմածովային ուժերի հակահետախուզության աշխատակիցներն իրենց ողջ անձնակազմին կոչ են արել նպաստել լրտեսների հայտնաբերմանը՝ խոստանալով վճարել դրամական մեծ պարգեւ: «Newsru»-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների Ռազմածովային ուժերի քրեական հետաքննությունների ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ պարգեւատրման գումարը՝ կախված տրամադրված տեղեկատվության կարեւորությունից, կարող է հասնել մինչեւ 500 հազար դոլարի: Նրանց ասելով, օտարերկրյա լրտեսական ցանցերը մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչները պահանջում են երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ճանաչել որպես ռազմական հանցագործ եւ հանձնել Հաագայի դատարանին՝ հիմք ընդունելով Հարավային Օսեթիայում պատերազմի մասին Եվրամիության անկախ փորձագետների կողմից հրապարակված զեկույցը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունում հայտարարել են, որ եթե Սահակաշվիլիին չպատժեն այսօր, ապա նա «նորից ոչ լոկալ բնույթի խնդիրներ եւ ամբողջ տարածաշրջանի համար սպառնալիքներ կստեղծի»: «ԵՄ

Համապաղեստինյան ընտրությունները հետաձգվել են

Պաղեստինյան ինքնավարությունում համընդհանուր ընտրությունները, որոնք նշանակված էին 2010թ. հունվարի 25-ին, չեղյալ են համարվել եւ տեղափոխվել են հունիսի 25-ին: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են պաղեստինյան քաջատեղյակ աղբյուրները, որոնք առնչություններ ունեն Ամմանում տեղի ունեցած Պաղեստին-Հորդանան-Եգիպտոս եռակողմ խորհրդակցություններին: Դրանց մասնակցել են Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, Պաղեստինի ազգային վարչակարգի ղեկավար Մահմուդ Աբբասը, Եգիպտոսի արտգործնախարար Ահմեդ Աբդուլ Գեյթն ու

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031