Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵ

Հոկտեմբեր 08,2009 00:00

Ազգային անվտանգության խորհրդի քարտու ղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի արդարադատության, ազատության եւ անվտանգության գլխավոր տնօրինության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Լուիջի Սորեկայի գլխավորած պատվիրակությանը: Ըստ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի, հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի ստեղծման հարցը: Հայաստանը չորրորդ երկիրն է լինելու, որտեղ ստեղծվելու է նման ենթակոմիտե, որը կնպաստի արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտներում Հայաստան-Եվրամիություն երկխոսության խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Արթուր Բաղդասարյանի առաջարկով որոշվել է մշակել ենթակոմիտեի աշխատանքային ծրագիր, որը կներառի համապատասխան գործողությունների ժամանակացույց: Քննարկվել են նաեւ ենթակոմիտեի ձեւավորման եւ գործունեության ընթացքում Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանին տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցերը: Կարեւորվել են սահմանների կառավարման, Հայաստանի եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ստացման պարզեցված համակարգի ձեւավորման հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Արեւելյան գործընկերության» շրջանակում Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը դրական են գնահատել Հայաստան-Եվրամիություն համագործակցության մակարդակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել