Օրվա լրահոսը

Մարիամ Ղազանչյանը՝ Ջուլիետի կերպարում

Հանդիսատեսը կարծեց, թե բեմում պոկվեցին պարանները եւ դերասանուհին վայր ընկավ… Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան փառատոնի շրջանակում դերասանուհի Մարիամ Ղազանչյանը օրերս թատերասեր հանրության դատին ներկայացավ Ջուլիետի կերպարով: Դերասանուհին խոստովանեց, որ ներկայացումից առաջ բավական հուզված էր: Ներկայացման բեմադրիչը Համազգային թատրոնի դերասան, թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դասախոս Կարապետ Բալյանն է: Վերջինս նաեւ պիեսի հեղինակն է: Սա Կ. Բալյանի

ՈՉ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ՝ ՊԱՐԶԱՊԵՍ «ՉԽԿԱՑՆԵԼ» ԻՄԱՑՈՂՆԵՐԸ

Լուսանկարիչների ազգային ասոցիացիան պետական աջակցության կարիք ունի «Հարությունյան», «Մակարյան», «Հակոբյան», «Անտոնյան», «Դայան», … թվարկվածներն այն լուսանկարչատներից մի քանիսն են, որտեղ մինչեւ վերջին երկու տասնամյակը պարտադիր ու սիրով լուսանկարվում էին հայկական ընտանիքները: Եթե թերթենք յուրաքանչյուր հայի լուսանկարների ալբոմ, այնտեղ հաստատ կգտնենք այս լուսանկարչատների դրոշմով բազմաթիվ սեւ ու սպիտակ եւ գունավոր լուսանկարներ՝ հարսանեկան զգեստով, ընտանիքներով, գերդաստանով: Տարիներ

Էլիտար, հարուստ եւ ժողովրդական

Թենիսը որպես մարզաձեւ ե՞րբ է ստեղծվել: Վեջնական պատասխան այսօր էլ չկա: Պաշտոնապես թենիսի հիմնադիր համարվում է ուելսցի մայոր Ոուոլթոն Վինգլֆինդը, որը 1873 թվականին բարձրաստիճան հյուրերի հանգիստը կազմակերպելու նպատակով գրել է խաղի կանոնները: Բայց այն հիմնվել է դեռ 12-րդ դարում Ֆրանսիայում ծնունդ առած եւ արիստոկրատիայի շրջանում արդեն ընդունված չափանիշների վրա: Այսօր թենիսը ամենահարգի, ամենատարածված ու ամենահարուստ

ԺԱՐԳՈՆՈ՞Վ ԵՆ ԽՓԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ

Ինձ թվում էր, թե կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի նման մտավորականը կտրականապես դեմ պիտի արտահայտվեր հայկական հեռուստասերիալների ժարգոնային, ավելի ճիշտ՝ «գողական» լեզվին, քանի որ կինոն արվեստ է, իսկ արվեստի լեզուն մաքուր հայերենը պետք է լինի: Սակայն մեծ եղավ զարմանքս, երբ մամուլում, այդ թվում նաեւ «Առավոտում», տեղեկացա ասուլիսում դրսեւորված նրա երկդիմի վերաբերմունքին: Մի դեպքում ասում է. «Պրեզիդենտը, վարչապետը

ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԱՎԱԹԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին Գյումրիում կանցկացվի հայաստանցի անվանի հեռացատկորդ, Եվրոպայի գործող ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 8-րդ խաղարկությունը: Մրցաշարին կմասնակցեն 7 երկրների 16 մարզիկներ: Էմմիյանը 1988 թվականին է սահմանել Եվրոպական ռեկորդը՝ ցույց տալով 8 մետր 86 սմ արդյունք: Անցել է 22 տարի, բայց նրա նվաճումը դեռեւս չի հաղթահարել Հին աշխարհամասի ոչ մի ներկայացուցիչ: Էմմիյանը, որն այժմ

ԱՐՈՆՅԱՆԸ ՏՈՆԵՑ ԱՆԸՆԴՄԵՋ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին: Սա Լեւոնի երրորդ անընդմեջ հաղթանակն էր, եւ այժմ նա 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրիշչուկը կարողացավ պահպանել երկրորդ հորիզոնականը՝ օգտվելով այն հանգամանքից, որ Կարյակին-Շիրով մրցամարտում ոչ-ոքի է արձանագրվել: Նա իր

Մեդալները գալիս են

Իսրայելում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունը: Սեպտեմբերի 11-ին մրցահարթակ ելան 69 կգ քաշայինները: Հայաստանցի մարզիկ Ռաֆֆի Մելիքյանը (Գյումրի) «պոկում» վարժությունում ցույց տվեց 123 կգ (փոքր բրոնզե մեդալ), «հրում»-ում՝ 157 կգ (փոքր արծաթե մեդալ) եւ երկամարտի 280 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի:

ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶ՝ ՄՀՀ-ՈՒՄ

Երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցավայր են ժամանել 39 երկրների պատվիրակներ: Հայաստանի հավաքականից պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին եւ բրոնզե մեդալներով պարգեւատրվեցին Դավիթ Մկրտչյանը (55 կգ) եւ Տիգրան Վարոսյանը (60 կգ): Մրցումները շարունակվում են:

Մտավորականները՝ հայ-թուրքական սահմանի մասին

Երեկ «Տեսակետ» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսեցին դերասան Երվանդ Մանարյանը եւ գրող Ռազմիկ Դավոյանը: Վերջինս կարծում է, որ մեր իշխանության կողմից հարցը մեջտեղ բերելն արդեն խիզախում է. «Մենք չենք կարող դարերով ապրել այն բարդույթը շալակած, թե թուրքերը մեզ կխաբեն: Կխաբե՞ն, դուք էլ մի՛ խաբվեք: Եթե մեր միջի թուրքը հիմնավորապես մեզ չխաբի, թուրքերի խաբածը մեր ժողովրդի

Արտավազդը՝ արվեստների առաջնության մրցանակակիր

Դուդուկահարը վերջապես մասնակցեց ամերիկյան մրցույթին, քանի որ «գրին քարդ» ուներ Հոլիվուդում անցկացվող Աշխարհի կատարողական արվեստների ամենամյա առաջնությանը Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: Հիշեցնենք, որ առաջին անգամ մասնակցելով 9-րդ առաջնությանը, թոփ մոդել Արտակ Բաղդասարյանը շահեց գրան պրի եւ ոսկե մեդալ (նա 2003-ից հանդիսանում է հիշյալ առաջնության հայկական բաժնի տնօրենը): 2005-06թթ. Հայաստանը չմասնակցեց հիշյալ առաջնությանը, բայց Սփյուռքի

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ «ՈՒԲՅՈՒ ԹԱԳԱՎՈՐԸ»

Մի քիչ հայհոյախառն, բայց բարձրարվեստ ներկայացում Սեպտեմբերի 10-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինի ղեկավարած «Et Cetera» թատրոնը հանդես եկավ Ալֆրեդ Ժարիի «Ուբյու թագավորը» ներկայացմամբ, որ բեմադրել է Ալեքսանդր Մորֆովը: Երկու գործողությամբ այս տրագիֆարսը հանդիսատեսը դիտեց մեկ շնչով, չնայած ոմանք «Շեյլոկից» հետո մտավախություն ունեին, թե «Ուբյու թագավորն» էլ կարող է մի քիչ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԵՀԱՍՏԱՆԻՑ ԳՆԱՑՔՆԵՐ Է ԳՆՈՒՄ

Ադրբեջանական «1news.az» կայքը, վկայակոչելով լեհական Radio Merkury-ին՝ փոխանցում է, որ Հայաստանն արդեն սկսել է Լեհաստանից գնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխադրումներ իրականացնող գնացքներ: Աղբյուրի մատուցմամբ, հայկական կողմը մտադիր է Լեհաստանից գնել երկաթուղային գնացքի երեք շարժակազմ, որոնք սպասարկելու են Հայաստան-Թուրքիա գիծը: Անվավոր գնացքներ արտադրող Պոզնանի գործարանի դուստր ձեռնարկությունը հանդիսացող «Ցեգել» ՓԲԸ-ն Հայաստանին պիտի փոխանցի երեք բեռնատար

ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԹՈՒՅԼ ԱԼԿՈՀՈԼԻ ԴԵՄ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հանձնարարել է ՌԴ-ում սահմանափակել մինչեւ 330 մլ ծավալով թույլ ալկոհոլային խմիչքների վաճառքը: BBC-ի փոխանցմամբ, դեռ օգոստոսին Սոչիում, ալկոհոլի օգտագործումը նվազեցնելուն ուղղված միջոցառումների հարցի շուրջ տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում, ՌԴ ղեկավարը կառավարությանը հանձնարարել էր մշակել եւ ընդունել գարեջրի եւ ալկոհոլային արտադրանքի տեխնիկական ցանկը: Հանձնարարության կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2009թ. դեկտեմբերի 1-ը:

ԻՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԵՐ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Իրանը պատրաստ է «դրական լույսի ներքո ուսումնասիրել» Թեհրանում ամերիկյան դիվանագիտական առաքելության բացմանն առնչվող հարցը: «Washington Post»-ի մատուցմամբ, այդ մասին թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Սամարե Խաշեմին: Նրա ասելով, «ԱՄՆ-ն առայժմ Թեհրանում հյուպատոսություն կամ շահագրգիռ մարմիններ բացելու խնդրով որեւէ հարցում չի արել: Եթե նման հարցադրում լինի, մենք այն կքննարկենք դրական տեսանկյունից»:

ՕԲԱՄԱՆ ԵՐԿԱՐԱՁԳԵՑ ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է 2001թ. սեպտեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը: «Newsru»-ի մատուցմամբ, համապատասխան ծանուցումը Օբաման արդեն ուղարկել է, այսպես կոչված, Դաշնային ռեեստր՝ ԱՄՆ կառավարության պաշտոնական տեղեկությունների կուտակման գերատեսչությանը: Եթե պաշտոնական այս գրագրությունը չլիներ՝ 8 տարի առաջ հայտարարված արտակարգ իրավիճակը մեխանիկորեն կդադարեր գործել: Ժամանակին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երկրում

Նոր դիվանագիտական հարաբերություններ

Երեկ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համատեղ հայտարարություն են ստորագրել Նիկարագուայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները: Նիկարագուայի մայրաքաղաքում տեղի ունեցած արարողության ժամանակ երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են նաեւ Նիկարագուայի եւ Աբխազիայի արտգործնախարարությունների միջեւ մշտական խորհրդատվությունների անցկացման մասին պայմանագիր: Աբխազիայի պատվիրակությունը Նիկարագուայում ղեկավարել է ԱԳՆ նախարարի տեղակալ Մաքսիմ Քվինդջիան: «Այս փաստաթղթերը շատ կարեւոր նշանակություն ունեն երկու հանրապետությունների միջեւ կապերը

Մոլդովայի նախագահը հրաժարական է տվել

Մոլդովայի գործող նախագահ Վլադիմիր Վորոնինը երեկ պաշտոնապես հայտարարել է իր հրաժարականի մասին: «Ես երկրի կառավարությունը նոր իշխանություններին եմ հանձնում՝ ծանր սրտով: Այժմ իմ համախոհների եւ զինակիցների ողջ թիմը, որը մենք ձեւավորել էինք անցած 8 տարիների ընթացքում, ինձ հետ միասին կանցնի ընդդիմադիր դաշտ»,- երեկ առավոտյան երկրի քաղաքացիներին ուղղած իր ուղերձում հայտարարել է կոմունիստ Վորոնինը: Նրա հրաժարականով

Թայվանի նախկին նախագահը դատապարտվել է

Թայվանի նախկին նախագահ Չեն Շույբյանը եւ նրա տիկինը՝ ՈՒ Չուչժենը, Տայբեյայի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի՝ կաշառակերության եւ «նախագահի հատուկ ֆոնդից» մի քանի միլիոնների հասնող գումարի լվացման մեջ ու դատապարտվել են ցմահ ազատազրկման: 50-ամյա Չենին վաղուց էին կասկածել իր պաշտոնավարման 8 տարիների՝ 2000-2008թթ. ընթացքում պետական միջոցների փոշիացման եւ այլ ֆինանսական մեքենայություններ անելու մեջ: Սակայն

Ճանապարհը հիմք կունենա

Արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել է Վանաձոր -Ալավերդի գլխավոր մայրուղու՝ քաղաքի մուտքի մոտ, երկաթգծին հարող վթարային վիճակում հայտնված ճանապարհի հենապատի վերանորոգումը: Հենապատը վերջին անգամ վերանորոգվել է 38 տարի առաջ՝ 1972 թվականին: Սրա մասին վկայող «արձանագրություն» կա հենց հենապատի վրա: Ինչպես տեղեկացրեց ճանապարհի շինարարական աշխատանքները կատարող բրիգադի աշխղեկ Սամվել Պապոյանը, ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատվիրատուն «Հայճանշինն»

Սյունիքում հոգսերը շատ են

Բերքի հույս չկա, սերմը քիչ է, եկամուտները լավ չեն հավաքվում, պարտքերը չեն մարվում, հանրությունը իրազեկված չէ: Ընթացիկ տարին Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար ամենաանհաջողն էր վերջին տարիների համեմատ: Եղանակային վատ պայմանների հետեւանքով մարզի գյուղատնտեսությանը նախնական հաշվարկներով հասցվել է 3 միլիարդ դրամի վնաս. 1,241 միլիարդ՝ այգեգործությանը, 981 միլիոն՝ դաշտավարությանը, մնացածն էլ՝ այլ բնագավառներին: Այս տարի 3500 հեկտար

500 հիվանդ եւ ոչ մի բժիշկ

Վերջին 20 տարում, կապված քաղաքական ու տնտեսական ցնցումների, սահմանագոտում պատերազմական իրադարձությունների հետ, Նոյեմբերյանի տարածաշրջանում ավելացել է հոգեկան հիվանդների թիվը: Նոյեմբերյանի տարածքում հաշվառված է 480-500 հոգեկան հիվանդ, սակայն ոչ մի հոգեբույժ չկա: Ալվարդ Բաղինյանը եւ Նունե Հակոբյանը մասնագիտությամբ նյարդաբան են եւ կես դրույքով նեւրոպաթոլոգ, քառորդ դրույքով՝ հոգեբույժ են աշխատում: Ալվարդ Բաղինյանն ասաց, որ նոյեմբերյանցի քիչ երիտասարդներ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿՈՎ ԵՆ ԳՈՂԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Մեղրու տարածաշրջանի Ադրբեջանին (Նախիջեւանին) սահմանամերձ Վահրավար գյուղի բնակիչների 20 կովերը ադրբեջանական բանակի սահմանապահ զինվորները առեւանգել են: Վահրավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանի խոսքով, դա պարզվել է որոնողական աշխատանքների ժամանակ: Ադրբեջանցի զինվորների կողմից գողացված կովերից 2-ը գյուղապետին էին պատկանում: Նշված օրը, ինչպես միշտ, անասուններն արածում էին գյուղի վերեւի հատվածում գտնվող արոտավայրում: Ինչպես ասում է գյուղապետը, 8

Վեճ եղել է

Զարմանքով կարդացի «Առավոտ» թերթի սեպտեմբերի 9-ի համարում տպագրված «Մուշտի» չի՞ եղել» լուրը եւ չնայած առողջական ոչ բավարար վիճակիս, չեմ կարող զսպել ցանկությունս չարձագանքելու վերը նշված հոդվածին: 19 տարի աշխատել եմ Խ. Աբովյանի տուն-թանգարանում՝ որպես գլխավոր ֆոնդապահ: Սեպտեմբերի 3-ին տնօրեն Հովհաննես Զատիկյանը իմ աշխատանքից ազատման հրամանը (որի հետ ես համաձայն չեմ) ուղարկելուց հետո, ինքը մտավ իմ

Երեխաները՝ գազից

Բնական գազի թերայրումից թունավորվել ու Ծաղկահովտի հիվանդանոց են տեղափոխվել Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ՝ 40-ամյա Խիկար Գրիգորյանը, 35-ամյա Լուսինե Բաղդասարյանը, Սիրանուշ Եղիազարյանը, 16-ամյա Արթուր, 11-ամյա Արտյոմ եւ 11-ամյա Հայկանուշ Գրիգորյանները: Տուժածները երեկ դուրս են գրվել հիվանդանոցից՝ ստանալով բուժօգնություն:

Տանիքն այրվել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում: Այրվել է Ս. Շահսուվարյանին պատկանող տան տանիքը:

Հրաձիգի ծառայության արժեքը

Ոստիկանության «www.police.am» պաշտոնական կայքէջը երկրորդ օրն է, ինչ քաղաքացիներին տեղեկացնում է ինքնապաշտպանության, «բնակչությանը մատուցվող ծառայությունների տեսակների, դրանցից օգտվելու կարգի եւ սակագների» մասին: Ըստ այդմ, ՀՀ ոստիկանության պահպանության պետական վարչության կողմից ֆիզիկական անձանց անվտանգությունն ապահովում է ոստիկանական եւ ռազմականացված (հրաձիգներ) ծառայությունների միջոցով, իսկ բնակչությանը մատուցվող ծառայությունները՝ բնակարանների, առանձնատների եւ ավտոտնակների պահպանությունը, իրականացվում է կենտրոնական պահպանության դիտակետի

Կտրուկ աճել են սեռական բնույթի հանցագործությունները

65 տոկոսը՝ կույս է եղել Սեռական բնույթի հանցագործություններովի կտրուկ աճ է արձանագրվել: 2008 թ. արձանագրվել է սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով Հայաստանի համար աննախադեպ աճ՝ 63 դեպք, 2007 թ. 33-ի դիմաց: 63 տուժածներից 2-ը կամ 3%-ը տղամարդիկ են: 61-ը կամ 97 %-ը՝ կանայք: Նրանցից 40-ը կամ 65 %-ը կույս է եղել: Տուժողներից

ԿՈՒՐՂԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱԳԱՀԻ

Քաղաքացիական ակտիվության եւս մի դրսեւորում Գարիկ Կուրղինյանը հայտնի էր նրանով, որ բաց թանգարան էր ստեղծել մայրաքաղաքի Բուսաբանական այգու մուտքի մոտ: Այդ տարածքում նա աճեցրել էր ծառեր, տեղադրել իր քանդակները: Գարիկի տարածքում գտնվելու համար գումար ու տոմս պետք չէր. այն բաց էր ցանկացած բնապաշտի առաջ: Սակայն նրան վտարեցին այդ տարածքից, ու Գարիկը դիմումներ էր հղում տարբեր

ՉԵ՞Ն ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՏՈՒԳԱՆԵԼ

Եթե ՏԻՄ-ի ղեկավարներն ուզենային, օրինախախտ քաղաքական գործիչներից ու բիզնեսմեններից մեծ գումարներ կգանձեին Մայրաքաղաքում արտաքին գովազդի վերահսկողը տեղական ինքնակառավարման մարմիններն են: Ըստ «Գովազդի մասին» օրենքի, համայնքներում որեւէ ցուցապաստառի, պլակատի կամ ազդագրի տեղաբաշխման կարգը, գովազդի քանակը, ծավալը որոշում, թույլատրում կամ արգելում են հենց թաղապետարանները: Սակայն այսօր ակնհայտ է, որ որեւէ համայնքապետարան չի վերահսկում, թե իր տարածքում որ

ՓՈՂ ԿՏԱՆ՝ ԿԿԱՌՈՒՑԵՆՔ

Երեկ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ «Զարգացման ասիական բանկի հետ շարունակվում են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ֆինանսավորման բանակցությունները եւ ակնկալվում է, որ առաջիկայում բանկը որոշում կկայացնի վարկի $60 մլն ծավալի առաջին տրանշը տրամադրելու վերաբերյալ, որը կուղղվի ավտոմայրուղու Երեւան-Գյումրի հատվածի շինարարությանը: Շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին»:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031