Լրահոս
Օրվա լրահոսը

Էլիտար, հարուստ եւ ժողովրդական

Սեպտեմբեր 12,2009 00:00

\"\"\"\"
\"\"
\"\" \"\"
\"\"
\"\"

Թենիսը որպես մարզաձեւ ե՞րբ է ստեղծվել: Վեջնական պատասխան այսօր էլ չկա:

Պաշտոնապես թենիսի հիմնադիր համարվում է ուելսցի մայոր Ոուոլթոն Վինգլֆինդը, որը 1873 թվականին բարձրաստիճան հյուրերի հանգիստը կազմակերպելու նպատակով գրել է խաղի կանոնները: Բայց այն հիմնվել է դեռ 12-րդ դարում Ֆրանսիայում ծնունդ առած եւ արիստոկրատիայի շրջանում արդեն ընդունված չափանիշների վրա:

Այսօր թենիսը ամենահարգի, ամենատարածված ու ամենահարուստ մարզաձեւերից է, որի ակունքներում կանգնած են եղել անգամ արքաները:

Որպես սպորտ, այն սկիզբ է առնում 1877 թվականից, երբ Ուիմբլդոնում կազմակերպվեց առաջին մրցաշարը:

Սկսած 1920 թվականից, արդեն պրոֆեսիոնալի կարգավիճակ ունեցող թենիսիստները ցուցադրական ելույթներ էին անցկացնում՝ խոշոր գումարներ վաստակելով: 1968-ին մարզաձեւի միջազգային ֆեդերացիան հավասարության նշան դրեց սիրողական եւ պրոֆեսիոնալ թենիսիստների իրավունքների միջեւ, որի շարունակությունը եղավ այն, որ այսօր արդեն պրոֆեսիոնալ թենիսիստներին օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է ընձեռվել:

Մենք՝ հայերս, այս մարզաձեւում մշտապես համաշխարհային մեծության թենիսիստներ ենք տվել: Անդրե Աղասին կենդանի լեգենդ է: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը երկար տարիներ ու հիմա էլ մարզաձեւի ներկայացուցիչների վերնախավում է: Բառացիորեն մի քանի տարի առաջ ուժեղագույնների մեջ էր նաեւ Սարգիս Սարգսյանը, որի վերջին կարեւորագույն մրցումը 2004 թվականին Աթենքի ամառային օլիմպիական խաղերն էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել