Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ՏՈՆԵՑ ԱՆԸՆԴՄԵՋ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Սեպտեմբեր 12,2009 00:00

Իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երկրորդ շրջանի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկին:

Սա Լեւոնի երրորդ անընդմեջ հաղթանակն էր, եւ այժմ նա 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Գրիշչուկը կարողացավ պահպանել երկրորդ հորիզոնականը՝ օգտվելով այն հանգամանքից, որ Կարյակին-Շիրով մրցամարտում ոչ-ոքի է արձանագրվել: Նա իր ակտիվում 6 միավոր ունի:

Սերգեյ Կարյակինը 5 միավորով հաստատվել է երրորդ հորիզոնականում, իսկ վերջին տեղը 2 միավորով զբաղեցնում է Ալեքսեյ Շիրովը: 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Շիրովի, իսկ Գրիշչուկը՝ Կարյակինի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել