Օրվա լրահոսը
Արի տուն ու՝ չես զղջա
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է սփյուռքահայ բոլոր բարձրակարգ մարզիկներին: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Կոչ եմ անում սփյուռքահայ բոլոր առաջատար մարզիկ-մարզուհիներին (աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին)՝ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հայաստանի ազգային հավաքականները համալրող բոլոր հեղինակավոր եւ փորձառու մարզիկները հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով (ԱՄՆ $2-5 հազար) եւ անհրաժեշտ բոլոր պայմաններով»:
Հայ շախմատիստները՝ դրսում
«Armchess.am» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, Աբու-Դաբիում անցկացված շախմատային փառատոնի շրջանակներում մասնակցելով կայծակնային մրցաշարին, ինը հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ նվաճել առաջին մրցանակը: Նա 1,5 միավորով գերազանցել է մեր մյուս ներկայացուցչին՝ Հրայր Սիմոնյանին եւ ուկրաինացի Յուրի Դրոզդովսկուն: Մրցաշարին մասնակցել է 52 շախմատիստ: Կայծակնային մրցաշարից հետո մեկնարկել է արագ շախմատի մրցաշար:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ԳԱԼ ԵՐԵՎԱՆ
Երեկ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկեց ձյուդոյի աշխարհի մեծահասակների 26-րդ առաջնությունը Հայաստանը մասնակցելու է միայն տղամարդկանց մրցաշարին, այն էլ՝ երեք քաշային կարգերում: Մրցավայր մեկնել են մինչեւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (Գյումրի), հրազդանցի՝ մինչեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը եւ Ռոբերտ Վարդանյանը (մինչեւ 73 կգ, Երեւան): Մեր թիմի մարզիչն է Արթուր Գեւորգյանը: Մեր ձյուդոիստների արդյունքների մասին
ՓԱՌԱՏՈՆ՝ ԴՍԵՂՈՒՄ
Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ, տիկնիկային թատրոնների IV միջազգային փառատոնի շրջանակներում, այս տարվա սեպտեմբերի 5-11-ը Դսեղում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» մշակութային փառատոնը: Լոռվա մարզպետարանից տեղեկացանք, որ փառատոնի օրերին Դսեղի մշակույթի տանը իրենց հեքիաթային արվեստը կներկայացնեն Հայաստանի Հանրապետության, Արցախի, ինչպես նաեւ արտերկրի տիկնիկային թատրոնների կոլեկտիվները: Փառատոնը կուղեկցվի բացօթյա տոնախմբություններով, հրավառությամբ: Հանդիսավոր բացումը կազդարարվի սեպտեմբերի
ՄԻ ԿՏՈՐ ԱՐՑԱԽ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երիտասարդ առաջնորդների դպրոցը շարունակում է «Ճանաչենք Հայաստանը» խորագրով ցուցահանդեսների շարքը՝ այս անգամ ԼՂՀ անկախության օրվան նվիրված՝ «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» խորագրով: Այն կկայանա սեպտեմբերի 2-4-ը՝ Սիրահարների այգում: Ցուցահանդեսի նպատակն է Երեւանի բնակիչներին ծանոթացնել Արցախի տեսարժան վայրերին ու պատմամշակութային բացառիկ կոթողներին: Ներկայացված կլինեն Արցախի տեսարժան վայրերն ու պատմամշակութային արժեքներն ամփոփող լուսանկարներ: Ըստ Երիտասարդ առաջնորդների դպրոցից ուղարկված հաղորդագրության,
ՎԻՈԼԵՏԸ՝ ԸՍՏ ԲԵՆԵԴԵՏՏԻԻ
Ըստ inknagir.ankakh.com-ի, ուրուգվայցի բանաստեղծ Մարիո Բենեդետտին Վիոլետ Գրիգորյանի «Երկիր իմ…» բանաստեղծությունը ներառել է իր ընտրած աշխարհի լավագույն 50 բանաստեղծությունների մեջ, որտեղ ընդգրկված է նաեւ Բրոդսկու մի բանաստեղծություն: Թե ինչպես է Վիոլետի բանաստեղծության անգլերեն թարգմանությունը հայտնվել Բենեդետտի մոտ, հեղինակի համար դժվար է պարզել, քանի որ 79 տարեկանում Բենեդետտին մահացել է՝ այս տարվա մայիսի 18-ին: Ինչ վերաբերում
«Նախիջեւանն էլ կարեւոր է»
Նախիջեւանահայերի մտահոգությունները «Հայաստանի համար Նախիջեւանի խնդիրը՝ տարածքով, մշակութային արժեքներով ու պատմական անցյալով, արցախյանից կարեւոր է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց պատմաբան, մատենագետ, հրապարակախոս Արգամ Այվազյանը: Նրա համոզմամբ, տեղին ու ժամանակին չէ հիմա Նախիջեւանի հարցը բարձրացնել պետական մակարդակով. «Չի կարելի բանակցային սեղանի շուրջ քննարկել Արցախի ինքնորոշման եւ դրան զուգահեռ պատմական տարածքները վերադարձնելու եւ
«ԴԵՌ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ…»
Կարծում է Բերձորում երաժշտություն դասավանդող, ջութակահար Աշոտ Ճենտերեճյանը Խորհրդային տարիներին ջութակահարներ Ճենտերեճյան եղբայրների դուետը մեծ հռչակ էր վայելում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հատուկ եղբայրների համար երաժշտություն են գրել չեխ, լեհ, սլովակ, գերմանացի, վրացի, հայ 50 կոմպոզիտորներ: Այսօր ջութակահարներից մեկը՝ Աշոտ Ճենտերեճյանը, ապրում է ազատագրված Քաշաթաղում եւ աշխատում վարչական կենտրոն Բերձորի երաժշտական դպրոցում՝ որպես ջութակի ուսուցիչ:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՔԼԻՆԹՈՆՆԵՐԻ ԲԱՆԿԻՐԻՆ
Նյու Յորքում ձերբակալվել է հայտնի ներդրումային բանկիր Հասան Նեմազին (նկարում), ով մասնակցել է Բիլ եւ Հիլարի Քլինթոնների նախընտրական արշավների համար միջոցների հավաքագրմանը: Այդ մասին հաղորդում է lriagir.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: Գործակալության տվյալով, Նեմազին մեղադրում են Citibank-ից կեղծ փաստաթղթերով վարկ ստանալու համար: Վարկի գումարը կազմել է 74 միլիոն դոլար: Նեմազին վարկի համար ներկայացրել է փաստաթղթեր ակտիվների
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՔԵՆԵԴԻՆ
Մեկ տարի տեւած ծանր հիվանդությունից հետո, 77 տարեկան հասակում, վախճանվել է ԱՄՆ-ի Սենատի անդամ Էդվարդ Քենեդին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2008 թվականին Էդվարդ Քենեդու մոտ գլխուղեղի ուռուցք էր ախտորոշվել: Էդվարդ Քենեդին Դեմոկրատական կուսակցության առանցքային դեմքերից էր եւ Սենատի ամենաազդեցիկ անդամներից: Նա սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման՝ Կոնգրեսում շրջանառվող օրինագծերը եւ միացել հայանպաստ այլ նախաձեռնությունների: Էդվարդ
ՌԴ-Ն ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ Է Հ.ԿՈՐԵԱՅԻՑ
Ռուսաստանը Հեռավոր Արեւելքում ծավալել է հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգեր՝ հյուսիսկորեական հրթիռներից պաշտպանվելու նպատակով: Այդ մասին, ըստ BBC-ի, հայտարարել է ռուսաստանյան գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովը: «Մենք այնտեղ ունենք C-400-ի դիվիզիոնը: Մենք նաեւ կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում՝ մեզ ապահովագրելու համար ինչպես հրթիռներից, այնպես էլ դրանց մնացորդների՝ մեր տարածք ընկնելուց»: Հյուսիսային Կորեան բազմիցս է միջին հեռավորության
Սեյմի նախագահը դատի է տվել իր կուսակցական ընկերոջը
Լիտվայի Սեյմի՝ խորհրդարանի խոսնակ Արունաս Վալինսկասը (նկարում՝ ձախից առաջինը) դատի է տվել իր իսկ՝ Վերածննդի ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սախարուկին՝ զրպարտության համար, հաղորդում է lenta.ru-ն: Սախարուկը մեղադրել է խորհրդարանի նախագահին Կաունասի հանցավոր խմբավորման հետ կապերի համար: Վալինսկասի հայտարարության մեջ նշվում է, որ գործընկերոջ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը ու ուղղված են նրան՝ որպես մարդու,
Չավեսը սպառնում է Կոլումբիային
Վենեսուելայի նախագահ Չավեսը չի բացառում Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, նա արդեն հրահանգել է արտգործնախարարին դրա համար նախապատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իր քայլը Չավեսը բացատրել է նրանով, որ «կոլումբիական բուրժուազիան մեզ ատում է»՝ ակնարկելով հարեւան երկրի մամուլը, որը խիստ քննադատաբար է լուսաբանում հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Երկու երկրների միջեւ լարվածությունն
Թոշակառուն շահել է $260 միլիոն
Սոլոմոն Ջեքսոնը՝ սեւամորթ թոշակառուն Հարավային Կարոլինայից, որը մեկական դոլարով երկու վիճակագրական տոմս է գնել, տոմսերից մեկով շահել է 260 միլիոն դոլար: Ըստ newsru.com-ի, Powerball վիճակախաղի խաղարկությունը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին: Ջեքսոնի հաղթելու շանսերը կազմել են 1/195՝ միլիոնին: Վիճակախաղի պայմաններով, նա կարող է շահումը ստանալ մաս-մաս՝ տարին մեկ անգամ, կամ ամբողջությամբ, սակայն երկրորդ դեպքում նա
«Ժողը»՝ նոր տեխնոլոգիաներով
Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարում նոր ծրագրեր է նախատեսում. երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուհի ռեկտոր Յուրի Սուվարյանը, հավելելով, որ առաջին հերթին իրենց առաջ կրթության բովանդակությունը հարստացնելու խնդիր են դրել: Բուհի ռեկտորի խոսքով, այդ նպատակով իրենք ժամանակ առ ժամանակ բուհական ուսումնական ու անհատական ծրագրերն են արդիականացնում: Բարեփոխումների շրջանակում, Յ. Սուվարյանի համոզմամբ, անհրաժեշտ
2009-ի ուսանողները
Շարունակում ենք ներկայացնել Հայաստանի պետական բուհեր ընդունվածների թիվը: Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա՝ օգոստոսի 25-ի համարի «10 հազարից ավելի առաջին կուրսեցի 2009-ին» հոդվածում: Երեւանի պետական ագրարային համալսարանում նախատեսված 1109 տեղի համար դիմել է ընդամենը 799 դիմորդ, սակայն բուհ է ընդունվել 987 ուսանող: Այսպիսով, այս բուհում թափուր է մնացել 122 տեղ՝ չնայած այն բանին, որ 188 դիմորդի էլ,
«ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԵՆ»
ԿԳ նախարարը եւ մանկավարժները քննարկում են կրթական ոլորտի ցավոտ կողմերը Մասնակից լինելով ավանդական օգոստոսյան խորհրդակցություններին՝ կարելի է մի քանի ժամում հաղորդակից դառնալ ՀՀ կրթական ոլորտի ողջ համապատկերին: Երեկ Վանաձոր քաղաքի Շարլ Ազնավուրի մշակույթի կենտրոնում մարզի մանկավարժական համակազմը ոլորտի պատասխանատուների հետ քննարկում էր կրթական ներկայիս խնդիրները: Քննարկմանը ներկա էր նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը ելույթից
ԱՐԴՅՈՒՆՔ ՄԻՇՏ ԿԱ
Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, թե «մենք կնախապատրաստենք հանձնաժողովի արդյունքային զեկույցը եւ մեր եզրակացությունների ու առաջարկությունների հետ մեկտեղ կներկայացնենք ԱԺ աշնանային նստաշրջանի հենց առաջին քառօրյայի ընթացքում»: Կարդալով «արդյունքային» բառը, հիշեցի, որ համաձայն ֆիզիկայի օրենքների՝ աշխատանքը կարող է զրոյի հավասար լինել: Բայց զրոն էլ արդյունք է: Ընտրությունները կեղծելն
Հայաստանում բնակվում են այլմոլորակայի՞ն հանցագործներ
Առաջարկվում է բացել բուհեր՝ «օրենքով գողեր» մասնագիտացմամբ 2008 թ. մայիսից ես՝ Մոսկվայի բնակիչ Վաշինգտոն Քիշմիշյանս, 5-6 անգամ դիմեցի ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտնեցի, որ Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանը, բաժանմունքի որոշ ոստիկաններ եւ Շիրակի մարզի քննչական բաժինը թույլ են տվել պաշտոնի եւ ծառայողական դիրքի կոպիտ խախտումներ եւ չարաշահումներ, որի հետեւանքով մեր
ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Հայոց ցեղասպանության միջազգային-գիտական քննախոսությունը՝ Կանադայի «Զորյան ինստիտուտի» ջանքերով Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումները վերջին տարիներին նոր համաշխարհային ծավալում են ստացել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման, ինչպես նաեւ Թուրքիայի՝ Եվրոպական Միության անդամակցություն ստանալու ձգտումների համատեքստում: Չնայած քննարկումները ծավալվում են ոչ միայն քաղաքական-դիվանագիտական, այլեւ միջազգային-գիտական շրջանակներում, ցավոք, Հայաստանում լսվում են միայն քաղաքական-դիվանագիտական քննարկումների արձագանքները: Մինչդեռ, միջազգային-գիտական քննարկումներում Հայոց
Տարեկան 300 000 եվրո՝ ՀՀ մարզերին
Գումարներն ուղղվում են կայուն զարգացմանը Ֆրանսիայի Ռոհն-Ալպ ռեգիոնի եւ Հայաստանի միջեւ երկու տարի առաջ կնքված համագործակցության պայմանագրով Ռոհն-Ալպը տարեկան 300 000 եվրո է տրամադրում Հայաստանի մարզերում ծրագրեր իրականացնելու համար: Համագործակցության դաշտը շատ լայն է, որեւէ սահմանափակում չկա: Առաջարկվող ծրագիրը պետք է նպատակաուղղված լինի մարզերի կայուն զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, բնապահպանական խնդիրների լուծմանը, ֆրանկոֆոնիայի զարգացմանը: Ծրագրերում պարտադիր պետք
ԱՎԵՐ ՀԱՄԱՅՆՔ, ՕԼԻԳԱՐԽ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ
«Գովեմ, գովեմ, ո՞ւմ գովեմ, գովեմ, մարզպետին գովեմ» Եթե ուզում եք տեսնել նախնադարյան համայնական կարգերում ապրող բնակավայր՝ այցելեք Արագածոտնի մարզի Միրաք գյուղ: Գյուղն այնքան էլ հեռու չէ մայրաքաղաքից: Գտնվում է Ապարան քաղաքից 10-15 կմ հյուսիս-արեւմուտք: Միրաքը լեռների մեջ է՝ մարդկային աչքին անհասանելի, հեռու է նաեւ չինովնիկական «թանկարժեք» աչքից: Բայց այս վերջին աչքը մի անգամ հարկադրաբար տեսել
Հարկադրանքի հետեւանքները
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Հարկադրանքի արժեքը» խորագրով զեկույցը, որի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել այս տարվա մայիսի 12-ին՝ Ժնեւում, երեկ ներկայացվեց նաեւ Հայաստանում: Հայաստանի արհեստակցական միությունների դահլիճում տեղի ունեցավ հարկադիր աշխատանքի՝ թրաֆիքինգի վերաբերյալ զեկույցի շնորհանդեսը: Զեկույցը հանրությանը ներկայացվում էր միայն անգլերեն եւ հայերեն: Քննարկմանը հրավիրված միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեին իրենց հարցերն ուղղել ԱՄԿ
«Ցմահ բնակվելու» իրավունքը
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ սկսվեց Նորքի 9-րդ զանգվածի թիվ 25 շենքի 55-րդ բնակարանի բնակչուհի Վերա Շուկինայի հայցի քննության նախապատրաստական փուլը: Պատասխանողները երեքն էին. Հայաստան Շահնազարյանը, «Անելիք» բանկը եւ նոտար Գայանե Ենգիբարյանը: Վերջինս գրավոր տեղեկացրել էր, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկա գտնվել դատական նիստին եւ «վեճի լուծման
Դսեղ գյուղի եկեղեցին պարզապես տեսարժան վայր է
Լոռվա Դսեղ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգեւոր սպասավորներ չկան: Եկեղեցական տոներին հոգեւորականներ ժամանում են Ալավերդի քաղաքից: Եկեղեցին կառուցվել է 5-7-րդ դարերում, վերակառուցվել՝ 1900-ական թվականներին: Ինչպես փաստեց եկեղեցու աշխատակցուհին, եկեղեցի հիմնականում այցելում են Թումանյանի տուն-թանգարան եկած զբոսաշրջիկները: Եկեղեցու բակում են թաղված Հովհաննես Թումանյանի պապն ու հայրը: Վերջինս՝ տեր Թադեւոսը, եղել է եկեղեցու քահանան: Գյուղի բնակիչները
Հատուկ ճամբար՝ ինտերնետ կախվածության դեմ
Չինաստանում ինտերնետ կախվածության մեջ է մոտ 10 մլն դեռահաս: Դա մտահոգում է ոչ միայն ծնողներին, այլ նաեւ Կոմունիստական կուսակցությանը: Դրա համար կախվածություն ունեցող երեխաներին արգելում են օգտվել համակարգիչներից եւ ուղարկում հատուկ ճամբարներ: 15-ամյա Դեն Սենշանը, ինչպես փոխանցում է inopressa.ru-ն, օրինակելի երեխա էր, սակայն երկար ժամանակ էր անցկացնում համակարգչի դիմաց: Դա էր պատճառը, որ ծնողները որոշեցին
ԵՐԿՐԻ ՄԵՋՔԸ
Թուրք վարորդները՝ հայերի գործով «Ո՞վ է պաշտպանելու մեր իրավունքները: Տղաս դարձել է երկրորդ խմբի հաշմանդամ, տունը գրավ ենք դրել: Հանրապետության նախագահն էլ ի պաշտոնե պարտավոր էր լուծել մեր հարցը: Նա գնալու է Թուրքիա՝ ֆուտբոլային խաղ նայելու: Բայց մինչ խաղը դիտելը՝ թող ծանոթանա այն նամակներին, որոնք հասցեագրվում են իրեն, բայց տեղ չեն հասնում: Թող տեսնի նաեւ,
«ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ» ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ
Ռուսաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 211-ի: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն: Իսկ պաշտոնական տվյալներով՝ դեռեւս օգոստոսի 21-ին վարակվածների թիվը 187 էր: Բացի այդ, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության, «խոզի գրիպով» հիվանդ մարդկանց հակացուցված է ասպիրին դեղամիջոցը, այն կարող է բորբոքումների պատճառ դառնալ: Ռուս մասնագետները համոզված են, որ սովորական
ՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ՝ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՄԱ՞Ր
Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդանավերն արդեն ըստ իրենց հայեցողության են աշխատում՝ ուղիղ չվերթից շեղվում են եւ մինչեւ Երեւան հասնելը վայրէջք կատարում որեւէ քաղաքում, այն էլ՝ ոչ թե վթարային իրավիճակի կամ լիցքավորվելու պատճառով, այլ ձեռքի հետ մեծահարուստ հայաստանյան ուղեւոր վերցնելու համար: Մեր տեղեկություններով, օգոստոսի 19-ին «Արմավիայի» Մարսել-Երեւան ուղիղ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆրանսիայի Նիցցա
Իսկ ինչ էին խմում խաչակիրները
Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք հայկական արտադրության գովազդներին ու դրանցում տեղ գտած, մեղմ ասած, ցածրաճաշակ, անճաշակ ու անգամ վիրավորական լուծումներին: Երբ ձեւով՝ ընդդիմություն, բովանդակությամբ՝ իշխանություն ՀՅԴ-ն հերթական ջահելական ակցիայի պաստառներում օգտագործել էր մեծանուն Տիգրան Մանսուրյանի լուսանկարը, վերջինս ընդվզել էր: Բայց ոչ ոք պատասխանատվություն չկրեց: Իսկ հիմա «Ջերմուկ-Գրուպ» ընկերությունը իր գովազդում օգտագործում է մեծանուն Ալեքսանդր