Օրվա լրահոսը
ԻՆՉՈ՞Ւ Է ԶՈՔԱՆՉԻ «ՔԱՐԸ ԾԱՆՐ»
Զոքանչ-փեսա հակամարտությունները՝ մեր օրերում Ասում են՝ հայ տղամարդիկ դեմ են բազմակնությանը միայն մի պատճառով, որ չեն կարողանալու այդքան զոքանչների բեռի տակից դուրս գալ: Թե ինչու են զոքանչի ձվածեղ կերած փեսաներն այդպես վերաբերվում իրենց զոքանչ մայրիկին՝ պարզ չէ, բայց փեսա-զոքանչ հարաբերությունների մասին ամենից լավ խոսում են անեկդոտները. Զոքանչը գնում է իր աղջկա տուն, փեսան հարցնում է՝
Ֆուտբոլային աստվածները երես էին թեքել «մերոնցից»
Ռուսաստանի ընտրանու հետ խաղից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր փորձը ձախողվեց: Մեր ազգային հավաքականը Կիպրոսում 1:2 հաշվով պարտություն կրեց Վրաստանի թիմից: Սակայն փետրվարի 9-ին ֆուտբոլային աստվածները երես էին թեքել ոչ միայն մեր թիմից, այլ «մերոնցից» ընդհանրապես: Փետրվարի 9-ը Եվրո 2012-ի ընտրական «B» խմբի մասնակիցների օրը չէր՝ բացառությամբ՝ իռլանդացիների: Այս մրցափուլում Հայաստանի հավաքականին հաղթած միակ
Աբրահամն ու Դարչինյանը՝ առաջիկա մարտերի մասին
Առաջիկա շաբաթ օրը երկրորդ միջին քաշայինների «Super Six» մրցաշարի մասնակից Արթուր Աբրահամը Մյուլհեյմ (Գերմանիա) քաղաքի «RWE Sporthalle» դահլիճում միջանկյալ մարտ է անցկացնելու Ստեպան Բոժիչի հետ: Ռինգ մտնելուց առաջ IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոնը լրատվամիջոցներին ասել է. «2010 թվականն ինձ համար ավարտվել է: Ես արդեն պարտությունների մասին չեմ խոսում, այլ նայում եմ միայն առաջ: 2011-ին ես
Էլինա Դանիելյանը փայլում է
Իտալիայում ընթացող շախմատի միջազգային հեղինակավոր փառատոնում, որտեղ մրցում են 20 ազգային ֆեդերացիաների 102 շախմատիստներ, Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Հրայր Սիմոնյանը: Նրանցից գերազանց է հանդես գալիս Էլինան: Նա մեկնարկային չորս պարտիաներում անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո հինգերորդ տուրում ոչ-ոքի է արել Ալեքսեյ Դրեեւի հետ եւ 4,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Նա
Երիտասարդները գոհացնում են
Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» միջազգային մրցաշարում առավել հաջող են մեկնարկել «C» խմբում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչները: Խաղացված երկու տուրերում հայաստանցի միանգամից չորս շախմատիստներ՝ Դավիթ Շահինյանը, Սարգիս Մանուկյանը, Արթուր Ղարագյոզյանը եւ Մարկ Բասենցյանը, առավելության են հասել մրցակիցների նկատմամբ եւ 17 առաջատարների մեջ են: Երեկ կայացած երրորդ տուրում Սարգիս Մանուկյանը սպիտակներով խաղալու էր Դավիթ Շահինյանի
Մերկապարուհիներն էլ տոն ունեն
Փետրվարի 9-ը համարվում է ստրիպտիզի ծննդյան օրը: 1893 թվին այդ օրը Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեում պարուհի Մոնան որոշեց հանդիսատեսի առջեւ մերկանալ, ինչը շոկի մեջ գցեց հանդիսատեսին: Պարն անմիջապես անվանեցին ստրիպտիզ (թարգմանաբար՝ «հանվել, գրգռել»), իսկ պարուհու մորը տուգանեցին 100 ֆրանկով՝ հասարակական վայրում դստեր ոչ պատշաճ պահվածքի պատճառով: Ֆրանսիայում նման պարով հանդես գալը խստիվ արգելվեց: Ստրիպտիզի
Նախարարի խորհրդականին հանձնարարական չեն տվել
Մարատ Հայրապետյանը երբեւէ չի մասն ակցել Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը Լուրերն այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ, կոմպոզիտոր Մարատ Հայրապետյանը այսուհետեւ իր ուսերին կվերցնի Ազգային երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության հոգսերը, իրականությանը այնքան էլ մոտ չեն: «Առավոտի» հետ զրույցում Մարատը ասաց, որ նման հանձնարարական չի ստացել: Հավանաբար, ասեկոսեներին հիմք է ծառայել վերջերս կայացած «Տարվա մարդիկ- 2010»
ՍՄԲԱՏՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է ԼՈՆԴՈՆԻ ՍԻՄՖՈՆԻԿԸ
Գերաստղ Մաքսիմ Վենգերովն էլ կղեկավարի Երիտասարդական նվագախումբը Վ. Գերգիեւը (ձախից), Ս. Սմբատյանը եւ Դ. Մացուեւը: Ժամանակակից աշխարհում իմպրեսարիոներին հաճախ փոխարինում է համացանցը, որում տեղ գտած տվյալների բանկը հնարավորություն է տալիս արագ «գտնել» արվեստագետին ու հրավիրել: Այս ճանապարհով է վերջերս կայացել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԷԼԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶՈՀՎՈՒՄ
Աֆղանական Կունդուզ նահանգում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 7 մարդ է զոհվել: BBC-ի փոխանցմամբ, մահապարտը գործի է դրել Չարդարա շրջանի վարչական շենքում տեղադրված պայթուցիկ սարքը: Զոհերի թվում կան տեղական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, նաեւ չորս բնակիչներ: Իրականացված պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Հիշեցնենք, որ Չարդարա շրջանի նախկին ղեկավարը զոհվել էր անցյալ տարվա հոկտեմբերին, դարձյալ ահաբեկչական ակտի՝
ԻՐԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԳՈՐԾԻՉԸ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է
BBC-ն՝ վկայակոչելով իրանական Saham News ընդդիմադիր գործակալությունը, փոխանցում է, թե իրանական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մեհդի Քարուբին տնային կալանքի տակ է: Ըստ աղբյուրի, բացի Քարուբիի կնոջից, ուրիշ որեւէ մեկի մուտքը բնակարան՝ արգելվել է: Ավելի վաղ Իրանի ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քարուբին ու Միր Հոսսեին Մուսաֆին իրանցիներին կոչ էին արել առաջիկա երկուշաբթի օրը դուրս գալ փողոցներ՝ իրենց աջակցությունը
ԳՅՈՒԼԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԻՐԱՆ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եռօրյա այցով կմեկնի Իրան՝ քննարկելու համար հիմնականում երկու երկրների տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ֆրանսպրես» լրատվական գործակալության՝ Թուրքիայի կառավարության անանուն պաշտոնյային: Գյուլը Իրան կժամանի կիրակի օրը, հաջորդ օրը կհանդիպի այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Թուրքիայի նախագահին այցի ընթացքում ուղեկցելու են արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այլ
ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ԽՈԴՈՐԿՈՎՍԿՈՒՆ ԵՎ ԼԵԲԵԴԵՎԻՆ
Էստոնիայի հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Բալթյան հուշամատյանը» թողարկել է Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի պատկերներով միջազգային փոստային նամականիշ: Նամականիշի նմուշը տեղադրվել է կազմակերպության վեբ-կայքում: 0005723 Eesti Post սերիայի այդ համարանիշի արժեքը 58 եվրոցենտ է: Կազմակերպության մամուլի հաղորդագրությունում ասված է, թե նամականիշը թողարկվել է «ի պատիվ մեր ժամանակների երկու ականավոր մարդկանց՝ Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի, անկոտրում
Եգիպտոսը վրդովված է Վաշինգտոնի հայտարարությունից
Սաուդյան Արաբիան սպառնում է սատարել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, եթե Սպիտակ տունը նպաստի Եգիպտոսում արագընթաց իշխանափոխությանը: Այդ մասին, ըստ PanArmenian.net-ի, գրել է The Times-ը: Հեռախոսազրույցում թագավոր Աբդալլան ԱՄՆ նախագահ Օբամային խնդրել է չնվաստացնել Մուբարաքին եւ զգուշացրել է, որ կֆինանսավորի Եգիպտոսին, եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ երկրին տարեկան 1,5 մլրդ դոլար ֆինանսական օգնություն ցուցաբերելուց: ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը
ՍԱՐԿՈԶԻՆ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին արգելել է խորհրդարանի պատգամավորներին արձակուրդն անցկացնել երկրի սահմաններից դուրս՝ առանց վարչապետի եւ Ելիսեյան պալատի թույլտվության։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Նախագահի կարծիքով, կառավարության անդամները պետք է հանգստանան հայրենիքում, իսկ արտասահման պետք է մեկնեն բացառության կարգով։ Այս հայտարարությունը Սարկոզին արել է այն բանից հետո, երբ վարչապետ Ֆրանսուա Ֆայոնը հայտնել է, որ արձակուրդն
ԳԱԶԻ ԳՈՐԾՈՆԸ
Երբ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ նշանակվեց Գայանե Սողոմոնյանը, վարչության պետի տեղակալ, դրանից առաջ էլ կրթության տեսչության պետ աշխատած Արմինե Վարդանյանը դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: «Առավոտը» ժամանակին անդրադարձել է կրթության ոլորտի պաշտոնյային ոչ հարիր այս տիկնոջ հագուկապին, մամուլում էլ քիչ չեն անդրադարձները Ա. Վարդանյանի կողմից դպրոցներում իրականացվող զանազան տոմսերի վաճառքին, կրթօջախների տարածքների վարձակալությանը եւ այլնին:
ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԳԱԱ նախագահությանն են դիմել մի խումբ գիտնականներ: «Հաշվի առնելով խիստ դժգոհությունների տեղիք տված 26 տարբեր մասնագիտությունների գծով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ՀՀ ԳԱԱ վերջին ընտրությունների արդյունքները եւ, մասնավորապես, այն, որ ՀՀ ԳԱԱ նախագահության կառուցվածքում «Քիմիական եւ Երկրի մասին գիտությունների» բաժանմունքի առկայության պայմաններում բացահայտ կոռուպցիոն մոտեցմամբ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ
ԵՄ ինստիտուտներին կծանոթացնեն
Panorama.am-ից տեղեկանում ենք, որ AEGEE-Երեւան հասարակական կազմակերպության խնդրանքով ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մի շարք ուսանողներ կազմակերպել են հարցում, որը ցույց է տվել, որ Հայաստանի եւ հատկապես մայրաքաղաքի երիտասարդությունը բավականին վատ է տեղեկացված Եվրոպական Միության գործունեության մասին: Հարցմանը մասնակցած 18-25 տարեկան երիտասարդների 76%-ը հավատացած է, որ Հայաստանը համարվում է եվրոպական արժեքներ կրող երկիր, եւ նրա ապագան լիովին
Նոր նշանակում
Երեկ կառավարության հերթական նիստում ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մհեր Ղազարյանը:
Եթե չլինեին ճորտերը
Կարծես թե «եթե չլինեին ճորտերը, չէր լինի եւ ճորտատիրությունը» միտքը ս.թ. փետրվարի 9-ի «Առավոտում» լույս տեսած «Ես գանձ ասեմ, մեկ է՝ տանձ ես հասկանալու» հրապարակման հեղինակներինն ու նրանց գիտական ղեկավարինը չէ, բայց աղերսներն ակնհայտ են։ Բայց եւ այնպես, շնորհակալ եմ այդ հոդվածը ստորագրողներին՝ «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» (պարզ չէ՝ այդ կենտրոնի գույքը, թե՞ ղեկավարությունը)
«ՀԻՄԱ ԷԼ «ՄԵՆԹԵՐԻ՞Ն» ԵՆ ԴՊՐՈՑ ԲԵՐՈՒՄ»
Ծնողների, հոգեբանների եւ մանկավարժների մեծամասնությունը դեմ է, որ դպրոցում ոստիկան աշխատի Ավագ դպրոցների համակարգի ստեղծմամբ ՀՀ կրթահամակարգում մեկը մյուսի հետեւից սկսեցին կատարվել տարաբնույթ նորամուծություններ: Ուսումնական պլաններում, գնահատման համակարգում տեղի ունեցան փոփոխություններ, եղան կադրային կրճատումներ եւ այլն: Այժմ էլ կրթության «պատասխանատուները» սկսել են մտածել ավագ դպրոցում ոստիկանի հաստիքի ձեւավորման մասին՝ պատճառաբանելով, թե ավագ դպրոցներում հավաքվում են
Փաստագրումը կձգձգվի
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ընտանեկան նպաստների համակարգում կատարված վերջին փոփոխությունները դժվարին իրավիճակի առաջ են կանգնեցրել փաստագրում իրականացնող կառույցներին՝ ժամանակի սղության եւ փաստագրվողների հասցեականության բացակայության պատճառով: Փաստագրման գործընթացը կատարվում է նախատեսվածից շատ դանդաղ եւ մտավախություն կա, որ հունվարի նպաստները հասցեատերերին կարող են տրվել ուշացումով: Այս անցանկալի իրողությունը բացառելու համար մարզպետ Նվեր Պողոսյանը հիշեցրել է, որ հարկ
Իսկ միրգը թանկացել է
Երեկ տեղեկացրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հացի գնի թանկացում թույլ չտալու համար արգելել է ցորենի արտահանումը: Պարենային այլ ապրանքները, սակայն, արդեն թանկացել են: Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա «Մեդիամաքս» գործակալությունը հաղորդում է, որ հունվարին ԼՂՀ-ում արձանագրվել է պարենային ապրանքների 3,1 տոկոս գնաճ: Մրգերի գները 2010թ. հունվարի համեմատությամբ աճել են 42
Հասարակության պահող ուժ
Հայաստանին նո՞ր միֆեր են անհրաժեշտ Ցանկացած հասարակություն ունի որոշակի շերտ, որը համարվում է առավել օբյեկտիվ, որին հասարակության ամենալայն զանգվածները վստահում են: Ես չեմ խոսում իշխանություններին վստահել կամ չվստահելու մասին, այլ այն մասին, որ պետության կայացման համար անհրաժեշտ է ունենալ մարդկանց մի խումբ, որը ազգաբնակչության գերակշիռ մեծամասնության կողմից կընդունվի որպես «ամենաօբյեկտիվը»: Օրինակ, Եգիպտոսում այդպիսի խմբի հավակնեց
ՄԱՐԶՊԵՏՆ ԷԼ ԽՈՍՏԱՑԱՎ
Վրաստանում գրանցված մեքենաների վարորդները առայժմ միայն խոստումներ են ստանում Փետրվարի 9-ին տեղեկացրել ենք, որ վրացական գրանցումով մեքենաների վարորդները Նոյեմբերյանում բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը խոստացել էր, որ փետրվարի 10-ին բողոքավորները կհանդիպեն մարզպետ Արմեն Ղուլարյանին: Երեկ վրացական համարանիշներով ավտոմեքենաների տերերը կրկին հավաքվել էին քաղաքի կենտրոնական՝ Ազատության հրապարակում: Ժամը 12.25-ին ցուցարարների մոտ իջավ
ՀՈՒՅՍՆԵՐԸ ԱՐԵ՞ՎՆ Է
Փետրվարի 2-ից Լոռու մարզում ձյուն չի եկել, սակայն քամիներն ու ջերմաստիճանի կտրուկ տատանումները հանգեցրին Տաշիրի տարածաշրջանում 5 համայնքների հոսանքազրկմանն ու ներհամայնքային ճանապարհների անանցանելիությանը: Մոտկորում էներգետիկ ճգնաժամը մինչ օրս շարունակվում է: Մարզկենտրոն Վանաձորում թեեւ բոլոր ճանապարհները բաց են, մեքենաների երթեւեկության խոչընդոտներ չկան, մայթերին եւ մայթեզրերին հավաքված ձյունն ու սառույցը բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծում հետիոտների համար՝ հատկապես
Ուշադրություն ֆաշիզմի զոհերի նկատմամբ
Արդեն երկու տարի իրականացվում է «Նացիոնալ-սոցիալիզմի զոհերի հոգեբանա-սոցիալական եւ բժշկական սպասարկում» ծրագիրը: Ծրագրի հովանավորները «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամը եւ գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրթենբերգի երկրամասային կազմակերպությունն են: Կարմիր խաչի հայկական ընկերության Նոյեմբերյանի տարածաշրջանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվում է երկրորդ աշխարհամարտի 7 մասնակից, ով կրել է ֆաշիստական գերության զրկանքները: Այս ծրագրի շրջանակներում Կարմիր
Իսկ ե՞րբ են պատժվելու մեղավորները
2010 թվականի սեպտեմբերի 15-ին «Տուժել է անմեղ քաղաքացին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի բնակիչ, մանկուց հաշմանդամ, միայնակ ապրող 58-ամյա Սեդա Փաշիկյանը զրկվել է նպաստից, քանզի ինչ-որ պաշտոնյայի սխալի արդյունքում ստացվել է, որ Սեդա Փաշիկյանը գրանցված է ոչ թե Նոյեմբերի 29-ի փողոցի 7-րդ շենքի 3, այլ՝ նույն շենքի 23 բնակարանում, որտեղ հաշվառված է նաեւ 1984 թվականին
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ
Վերջին երկու տարում պետությունը չի ավելացրել նյարդահոգեբուժական դիսպանսերի ֆինանսավորումը, տեսնես մեղվաբուծությունը կօգնի՞: Փետրվարի 5-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզում ներկայումս թմրանյութեր չարաշահողների պաշտոնական թիվը 39 է: Հաշվառված թմրանյութ չարաշահողները հիմնականում 25-50 տարեկան տղամարդիկ են: Ըստ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Վարդանյանի՝ 2010 թ.-ին Սյունիքում երիտասարդների շրջանում նույնիսկ 2 մահացության դեպք է գրանցվել: Մեզ
ԻՐԱՆՑՈՒՆ ՕԳՆԵԼ ԵՆ
Փետրվարի 9-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի 77-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 18-ամյա Արսալան Քյարամին: Տուժածին ցուցաբերվել է առաջին
ԱՅՐՎԵԼ ԷՐ
Փետրվարի 10-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 38 տանը: Այրվել է Վարդեր Բարոյանին պատկանող հացատան եւ բաղնիքի տանիքը:


















































