Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈԶԻ ԳՐԻՊՈՎ» ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Օգոստոս 27,2009 00:00

Ռուսաստանում «խոզի գրիպով» վարակվածների թիվը հասել է 211-ի: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն: Իսկ պաշտոնական տվյալներով՝ դեռեւս օգոստոսի 21-ին վարակվածների թիվը 187 էր:

Բացի այդ, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության, «խոզի գրիպով» հիվանդ մարդկանց հակացուցված է ասպիրին դեղամիջոցը, այն կարող է բորբոքումների պատճառ դառնալ: Ռուս մասնագետները համոզված են, որ սովորական գրիպից պաշտպանվելու միջոցները կարող են նաեւ օգնել «խոզի գրիպից» զերծ մնալու առումով: Նրանք ասում են, որ պետք է շատ կիտրոնի հյութ ու կիտրոնով թեյ խմել, ինչպես նաեւ մեղր օգտագործել՝ իմունիտետը բարձրացնելու նպատակով: Նշենք, որ, բժիշկների հավաստմամբ, այդ վարակը վտանգավոր է հատկապես նրանց համար, ում իմունիտետը ցածր է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել