Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ Է Հ.ԿՈՐԵԱՅԻՑ

Օգոստոս 27,2009 00:00

Ռուսաստանը Հեռավոր Արեւելքում ծավալել է հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգեր՝ հյուսիսկորեական հրթիռներից պաշտպանվելու նպատակով: Այդ մասին, ըստ BBC-ի, հայտարարել է ռուսաստանյան գլխավոր շտաբի պետ, գեներալ Նիկոլայ Մակարովը: «Մենք այնտեղ ունենք C-400-ի դիվիզիոնը: Մենք նաեւ կանխարգելիչ միջոցառումներ ենք ձեռնարկում՝ մեզ ապահովագրելու համար ինչպես հրթիռներից, այնպես էլ դրանց մնացորդների՝ մեր տարածք ընկնելուց»: Հյուսիսային Կորեան բազմիցս է միջին հեռավորության հրթիռներ բաց թողել ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ուղղությամբ, այդ հրթիռների մնացորդներն ընկել են ՌԴ տարածքի մոտակայքում: Ըստ ռուսաստանյան փորձագետների, հյուսիսկորեական հրթիռների խնդիրն այն է, որ դրանց ուղեծիրը հայտնի չէ նույնիսկ իրենց՝ ստեղծողներին, եւ, հետեւաբար, այդ հրթիռները իրական վտանգ են հանդիսանում Ռուսաստանի համար: Առաջին անգամ ռուսաստանյան զինվորականներն այդ վտանգի մասին խոսում են բարձրաձայն եւ առաջին անգամ խոստովանում են, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայված են ոչ միայն Մոսկվայի մոտակայքում, այլեւ Հեռավոր Արեւելքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել