Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բնակվում են այլմոլորակայի՞ն հանցագործներ

Օգոստոս 27,2009 00:00

Առաջարկվում է բացել բուհեր՝ «օրենքով գողեր» մասնագիտացմամբ

\"\"2008 թ. մայիսից ես՝ Մոսկվայի բնակիչ Վաշինգտոն Քիշմիշյանս, 5-6 անգամ դիմեցի ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտնեցի, որ Գյումրիի ոստիկանության 1-ին բաժանմունքի պետ Աշոտ Թափալցյանը, բաժանմունքի որոշ ոստիկաններ եւ Շիրակի մարզի քննչական բաժինը թույլ են տվել պաշտոնի եւ ծառայողական դիրքի կոպիտ խախտումներ եւ չարաշահումներ, որի հետեւանքով մեր սեփականությունից 20 000 դոլարի գողության պոտենցիալ հեղինակ-հանցագործները ընդմիշտ անհետացան: Իսկ ՀՀ դատախազության եւ ՀՀ ոստիկանության մեկուկես տարվա լռությունը եւ կատարված փաստի նկատմամբ ցուցաբերած անտարբերությունը ապացուցում են այն վարկածը, որ այս փոքրիկ, շրջափակման մեջ գտնվող Հայաստանում բնակվում են այլմոլորակային հանցագործներ, որոնք հանցանքներ կատարելուց հետո հեռանում են Երկիր մոլորակի Հայաստան կոչված տարածաշրջանից:

Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989-ից, մեր մոսկովյան բազմաքանակ ընտանիքը որոշեց իր ֆինանսական միջոցներով Գյումրիում 50 հայ մանուկների համար կառուցել նկարչական եւ ռազմական թեքումով մանկապարտեզ (հետագայում ֆինանսների բացակայության պատճառով կառույցը չհանձնվեց շահագործման, մնացել են հարդարման աշխատանքները): Գնել էինք կահույք, գույք, շինարարական ապրանքներ, տեխնիկա, այլ ապրանքներ, իրեր: Ես՝ 60 տարուց ավելի Մոսկվայի բնակիչս, թողնելով Մոսկվայում ընտանիքս, երեխաներիս, թոռներիս, բնակարաններս, 19 տարի անմարդկային պայմաններում բնակվում եմ Գյումրիում, կատարելով պահակի պարտականություններ, քանի որ Հայաստանում շատ ու շատ հայերի մեջ բացակայում է բարությունը եւ հայրենասիրությունը, այստեղ ոչ բոլորը հակում ունեն գողանալու, թալանելու, խաբելու, դանակահարելու, կրակելու, սպանելու հային՝ միայն հայից, գողացվում եւ թալանվում է ամեն ինչ: Ինչպես թալանեցին մեր ընտանիքը, մենք առաջինն էինք ներդրել մեր սեփական ունեցվածքը, մենք չենք գողացել կամ սեփականաշնորհել, դա մեր քրտինքն էր:

Ցանկանում եմ ՀՀ ղեկավարներին մի գործնական խորհուրդ տալ: Երեւանում, Գյումրիում բացել բուհեր՝ «օրենքով գողեր» պատրաստելու նպատակով: Դասախոսների կարիք Հայաստանը չունի՝ նրանք են ՀՀ Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, որոշ օլիգարխներ, ոստիկանության, դատախազության ծառայողներ, ինչպես նաեւ սերիալների վաստակավոր եւ ժողովրդական դերասաններն են, քանի որ Հայաստանում 5-7 տարեկան երեխաները ցանկություն չունեն նախկինի պես դառնալ բժիշկ, օդաչու, ուսուցիչ, տիեզերագնաց, այլ ուզում են դառնալ Հովո, Երեմ, Մալխաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել