Օրվա լրահոսը

ԻՐԱՆՑՈՒՆ ՕԳՆԵԼ ԵՆ

Փետրվարի 9-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի 77-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 18-ամյա Արսալան Քյարամին: Տուժածին ցուցաբերվել է առաջին

ԱՅՐՎԵԼ ԷՐ

Փետրվարի 10-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 38 տանը: Այրվել է Վարդեր Բարոյանին պատկանող հացատան եւ բաղնիքի տանիքը:

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ երեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 157 հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է մարդու մահվան): Նախօրեին Բուզանդի փողոցի 89 շենքի մոտ 8 տոննանոց վերամբարձ կռունկի շրջվելու հետ կապված մահացել էր կռունկավարը՝ Վոլոդյա Կարապետյանը: 1 քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել: Կռունկը ունեցել է թերություն՝ կապված

ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա- իրավապաշտպան կազմակերպությունից «Առավոտին» տեղեկացրին, որ այսօր, ժամը 14:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում կշարունակվի Չարենցավանի թիվ 5 դպրոցում վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի քրեական գործի վարույթը կարճելու մասին գործի քննությունը: Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը պահանջել է վերացնել քրեական գործը կարճելու մասին

«ԱՌԱՎՈՏԻ» ՀԱՋՈՐԴ ԴԱՏԸ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն «Առավոտ» օրաթերթի դեմ հայցեր է ներկայացրել «Վճարվել է 10 տարվա կյանքի համար, ստացել՝ 7 տարվա: Բժիշկները հիվանդին էլ, պետությանն էլ խաբե՞լ են» (13.11. 10թ.) եւ «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» (01.12.2010 թ., էլեկտրոնային տարբերակ) հոդվածների համար: Յուրաքանչյուր գործով ներկայացվել է հերքման, պատասխանի հրապարակման, 2 միլիոն դրամի փոխհատուցման եւ 300 հազար դրամ

«Թո՛ղ վերաքննիչ դատարանը գտնվի իր բարձրության վրա»

Դատավոր Արմեն Դանիելյանին  հորդորում է փաստաբանը Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվեց Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, քրեական գործով տուժող, «Էլիտ Շանթ» ընկերության ղեկավար Վարշամ Ղարիբյանի կողմից առեւանգված, խոշտանգված Հովհաննես Եղիազարյանի՝ վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջիններս մերձավոր ազգականներ են: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մերժվել է տուժողի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական

ՈՒՇԱՑԱԾ ԶՂՋՈՒՄ

Դիրքերում քնած զինվորներին արդարացնելու համար հրամանատարի հասցեին ցեխ են շպրտում Անցյալ տարվա հուլիսի 28-ին Մարտունիի զորամասում հայի ձեռքով դիրքերում սպանվեցին ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը (լուսանկարում), ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանը, Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանը, Կարո Այվազյանը: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

Հաշտարար՝ բուժոլորտում

Հիվանդանոցային ծառայություններից օգտվելու համավճարի համար նախատեսված պետության չափաբաժնի գումարն ավելացել է մոտավորապես 10-15 հազար դրամով՝ միջին հաշվարկած 95 հազար դրամը դարձել է 105-110 հազար դրամ: Երեկ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը: Նրա խոսքերով, մայրաքաղաքի համար բժշկական ծառայությունների գներն ավելի բարձր են հաշվարկված, քան մարզերում. «Դրանով մենք անհարկի

Էկոտուրիզմի պատրվակով՝ մոթել

«Խոսրովի արգելոցի տարածքում մոթել կառուցելն անթույլատրելի է, իսկ Հայաստանի կառավարության՝ նման գաղափարին սատարելու բոլոր հիմնավորումները՝ տրամաբանությունից զուրկ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես է արձագանքել բնապահպան, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Կարինե Դանիելյանը: News.am-ի փոխանցմամբ, տիկին Դանիելյանը նաեւ ասել է. «Հիմնավորումը, թե Խոսրովի արգելոցում հյուրատների կառուցումը կարող է նպաստել էկոտուրիզմին, Հայաստանի պարագայում այնքան էլ արդարացված չէ։

Մայրապետյանից նեղացած են

Բաց նամակ ՀՀ նախագահին Երբ Երեւանի Կոզեռն թաղամասն ընդգրկվեց հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող տարածքների ցանկում, բնակիչների համար հարցական մնաց «բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպումը, այն դեպքում, երբ ձեռք բերողի կողմից իրականացվում էր ընդամենը բիզնես-ծրագիր: «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի՝ գործընթացի վաղեմությունը կորցրած գրություն-առաջարկը, որը թվագրված էր 2010թ. դեկտեմբերի 30-ով եւ բաժանվել էր

«ԱՍՊԱՐԵԶԸ» ՈՍՏԻԿԱՆԱԽԵՂԴ ԷԻՆ ԱՐԵԼ

Այդուհանդերձ, բողոքավոր վարորդներին հաջողվեց Գյումրիի ժուռնալիստների ակումբից ավտոերթ կազմակերպել դեպի Բավրա: Ուղիղ մեկ շաբաթ է՝ Գյումրիի վրացական պետհամանիշ ունեցող մեքենաների վարորդները չեն հանգստանում. նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ Մաքսային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների: Վարորդներին հունից հանում է այն, որ այսուհետեւ ստիպված են մեքենայի գնից շատ ավելի թանկ վճարել՝ այն մաքսազերծելու համար, իսկ ԱԺ-ի

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՊԱՏԺԻ

Իսկ գայլ սպանողներին՝ կպարգեւատրի Կառավարության երեկվա նիստն առանձնացավ ինքնախարազանման նոտայով: Երբ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց գերավճարի եւ/կամ գերավճարից տարբերվող գումարների հետվերադարձն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու համար տույժերի հաշվարկման, հաշվանցման եւ/կամ վճարման կարգը, նա շեշտեց, որ այս կարգը գործելու է հօգուտ հարկատուի, եւ հետվերադարձի ուշացման դեպքում ֆինանսական տույժեր են նախատեսվելու: Առանձնահատուկ ոգեւորությամբ

«Գիվին» սպանել է «Մշկոյին»

Գեւորգ Միրաքյանը։ Երեկ Վանաձորում տեղի է ունեցել սպանություն: Առավոտյան ժամը 9:15-ին անհայտ քաղաքացին ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել, որ Տիգրան Մեծի 54 շենքի բակում դիակ կա: Ոստիկանության աշխատակիցները՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի, Վանաձորի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի եւ քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են 70-ամյա «Մշկո» մականվամբ, նախկինում 11

ՄԻ՞ԹԵ ՈՐՈՇՎԱԾ ՉԷ

«Առավոտի» տեղեկություններով, աշխատանքային խումբը, որը զբաղվում էր ՀՀ Վերահսկիչ պալատի հայտնաբերած այն խախտումներով, որոնք վերաբերում էին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերի շահագործմանը, եւ որոնք «Գեոպրոմայնինգ» ընկերությունը կտրականապես չէր ընդունում, արդեն իսկ որոշում է կայացրել հօգուտ տնտեսվարող ընկերության: Այս մասին մենք ենթադրել էինք դեռ դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ վարչապետ Վլ.

Ինքն իրեն թալանե՞լ է

Ու դիմել ոստիկանությո՞ւն: Եթե առավոտյան արթնանում եք եւ հայտնաբերում, որ ձեր գազի հաշվիչը կորել է, ապա մինչ ոստիկանություն դիմելը՝ նախ ձեր բնակարանում այն փնտրեք: Քանի որ չի բացառվում, որ ինքներդ եք ձեր հաշվիչը գողացել: Այս տրամաբանությամբ է ղեկավարվում «Երեւանգազ» ընկերությունը: Նուբարաշենի խճուղու 3-րդ շենքի 27-րդ բնակարանի բնակիչը 2 օր առաջ հայտնաբերել է, որ գազի հաշվիչը

Մեծ փոփոխությունների ժամանակը

Արամ Կարապետյանը միանգամայն իրական է համարում  պատերազմի վերսկսման հավանականությունը՝ ի տարբերություն հայաստանյան շատ քաղաքական գործիչների: Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան եւ Ադրբեջան. կանխել պատերազմը» վերնագրով զեկույցը, որում թափանցիկ ակնարկներ են արվում ղարաբաղյան ճակատում պատերազմի վերսկսման իրական հնարավորությունների մասին, հայաստանյան քաղաքական դաշտում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «հնարավոր

STRATFOR-Ի ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՉԷ

Գնահատելով հետազոտական այս կենտրոնի օրերս արած վերլուծությունը՝ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Օրերս Stratfor հետազոտական կենտրոնի փ որձագետները պնդել էին, թե Հայաստանում եւ հետխորհրդային մյուս պետություններում Եգիպտոսի իրադարձությունների կրկնությունը քիչ հավանական է: Այդ համատեքստում անդրադառնալով նաեւ Հայաստանին՝ շեշտել էին, որ «լայնամասշտաբ բողոքի ակցիաների եւ անկարգությունների նախադրյալներ չկան, թեեւ Հայ ազգային կոնգրեսը, որը ղեկավարում

ՄԵՏՐՈՆ ԿԹԱՆԿԱՆԱ, ՇԱԲԱԹԸ ԿԵՐԿԱՐԻ

85 կողմ եւ 8 ձեռնպահ ձայների հարա բերակցությամբ պատգամավորներն ընդունեցին Երեւանի մետրոպոլիտենում ներդրումներ կատարելու մասին ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը: Պայմանագրով առաջին փուլում հատկացվելու է 15 մլն եվրո վարկ: Նշված գումարի սահմաններում առաջին փուլում կվերանորոգվեն մետրոպոլիտենի շարժակազմը, մաշված ուղեգծերը եւ էլեկտրամատակարարման բաղադրիչները, կնորացվեն պոմպակայանները՝ ջրի ներհոսքի խնդիրը մեղմելու

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ ԿՐԱԿԻ ՀԵՏ

Այն, ինչ հիմա ասելու եմ, վկայում են հռոմեական հնագույն աղբյուրները, ափսո՜ս, ոչ հայկական, որովհետեւ ժամանակների ընթացքում այդ մանրամասնությունները մեր աշխարհում համարելով անկարեւոր՝ ջնջել էին պատմիչների ձեռագրերից: Հայոց թագավոր Տիգրան Մեծի աղջիկ Գիսանեն, երբ իմացավ Լուկուլլոսի դեմ ճակատամարտի ժամանակ իր նշանածի՝ Վահրամ իշխանի զոհվելու մասին, ինքնասպանություն գործեց: Աստծո ստեղծած աշխարհում ի սկզբանե մարդու ինքնասպանությունը նորություն չէր:

«Հ1»-ը վախենում է դատական քաշքշուկներից

Եվ հենց այդ պատճառով օպերատիվ չի արձագանքում մեր  երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Խորհրդարանը երեկ բավականին ուշացումով քննարկեց Հանրային հեռուստառադիոընկերության 2009թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Իրականում այդ քննարկումը ժամանակավրեպ էր, սակայն պատգամավորներն առիթը օգտագործեցին որոշ հարցեր ուղղելու խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը փորձեց հստակեցնել «Արարատ» ալիքի հետագա ճակատագիրը: Ալեքսան Հարությունյանը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԼԻ ՆԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԲԱՐԻ ԿԱՄՔՈՎ»

Վստահ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը – Տպավորություն չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հիմնական բանավեճերը կարծես ընթանում են ոչ այնքան իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ հենց իշխանության մեջ՝ հանձինս ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, եւ ընդդիմության մեջ՝ հանձինս ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի: – Չեմ ուզում կարեւորել Ձեր նշած խնդիրը, քանի որ երկրի առջեւ ծառացած

ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿՈՒԲԻԿ-ՌՈԲԻԿ

Երեկ լրագրողները սպասում էին քաղաքական ամուսնալուծությանը Երկուշաբթի սկսված գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան կարելի է անվանել սպասումների քառօրյա: Քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ կոալիցիան, անասելի լարվածության մեջ են, եւ դրա պատճառը նույն արմատից բխող մի շարք հարցերն են՝ ի՞նչ է լինելու շաբաթ օրը մեկնարկող ԲՀԿ համագումարում, ի՞նչ է լինելու մինչ այդ համագումարը: Ըստ ասեկոսեների, նախագահ Սարգսյանը խստորեն

ԲՌՆԱՊԵՏԸ ՀԱՄԱՌՈՒՄ Է

Երեկ մինչեւ ուշ երեկո ամբողջ աշխարհը սպասում էր, թե երբ է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ելույթ ունենալու հեռուստատեսությամբ եւ հայտարարելու  իր հրաժարականի մասին: Սակայն այդ հույսերը չարդարացան, եւ Մուբարաքը իր ելույթում խոսելով «անցումային շրջանի» մասին՝ հաստատեց իր մտադրությունը՝ իշխանության մնալ մինչեւ սեպտեմբեր: Կարդացեք նաեւ՝

ՓԵՏՐՎԱՐԻ 10

ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,

«ԹԱՔՆՎԱԾ ՏԵՍԱԽՑԻԿԸ» ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

Թուրքիայում «Ձեզ նկարահանում է թաքնված տեսախցիկը» հաղորդաշարի դերասանը ծեծի է ենթարկվել «զոհի» կողմից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաղորդման դերասանը գունավոր նյութ է սկսել քսել փողոցում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինիս տերը մոտեցել եւ փորձել է պարզել, թե ինչ է կատարվում: Մինչ դերասանը կբացատրեր, որ ընդամենը կատակ է, իսկ մեքենայի վրա քսվածը հեշտությամբ մաքրվող նյութ, «Mercedes»-ի վարորդը

ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐ

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները ստեղծել են ուլտրաձայնային պահպանակներ: Այդ պահպանակների յուրահատկությունն այն է, որ տղամարդիկ ստիպված կլինեն այն օգտագործել ոչ թե ամեն անգամ, այլ տարեկան 2-3 անգամ:  Բանն այն է, որ նման պահպանակի էֆեկտը շարունակվում է մի քանի ամիս: Բժիշկները հավաստիացնում են, որ ուլտրաձայնը կարող է կանխել անցանկալի հղիությունը: Մասնագետները նշում են, որ ուլտրաձայնային պահպանակները

ՁԻԹԱՊՏՂԻ ՅՈՒՂԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԼՅԱՐԴԸ ԾԵՐԱՆԱԼՈՒՑ

Մեկ անգամ զտված ձիթապտղի յուղը պաշտպանում է լյարդը օքսիդային սթրեսից՝ գործընթաց, որն առաջանում է ազատ ռադիկալների կործանարար ազդեցության տակ, հանգեցնում է հյուսվածքների ծերացմանը եւ մեծացնում քաղցկեղային գոյացությունների առաջացման հավանականությունը: Այդ մասին են հավաստում Թունիսի եւ Սաուդյան Արաբիայի հետազոտողները: Գիտնականները կրծողների վրա փորձ են անցկացրել՝ տալով նրանց ձիթապտղի յուղ: Բացահայտվել է, որ  կենդանիների լյարդն ավելի քիչ

ԹԵՍՏ-ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ինչպիսի՞ն է ձեր հիշողությունը Պատասխանեք հարցերին. «երբեք»՝ 0 միավոր, «սակավ»՝ 1,5 միավոր, «երբեմն»՝ 2 միավոր, «հաճախ»՝ 3 միավոր: 1. Դժվարությամբ եք հիշում այն ամենը, որոնք կատարվել են մի քանի օր առաջ: 2. Ձեզ համար դժվար է հետեւել ֆիլմի (գրքի, հաղորդման) գործողություններին, որովհետեւ դուք շեղել եք ուշադրությունը եւ կորցրել «թելը»: 3. Լինո՞ւմ է այսպես: Գնում եք

Վայոց ձորի աշնանային տաք գույները՝ ցուրտ Եղեգնաձորում

«Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատոները եւ ցուցահանդեսները արդեն հետաքրքիր ավանդույթ ունեն. նկարչական աշխատանքները ցուցադրվում են ինչպես Երեւանում՝ երկրի գլխավոր ցուցասրահում, այնպես էլ տեղերում, որտեղ կայացել է նկարչական փառատոնը, որպես կանոն՝ մարզկենտրոններում: Երեւանում այս տարվա հունվարին «Աշնանային Վայոց ձոր» ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ փետրվարի սկզբին ցուցահանդեսը կհանգրվանի Վայոց ձորի մարզկենտրոնում՝

«ԲԱԼԵ՛Ս, ԵՍ ՈՒ ՊԱՊԱՆ ՍԻՐՈՎ ԷԻՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ»

Մասնագետները խորհուրդ են տալիս՝ հոգեբանական խնդիրների մեջ չգցելու համար երեխային ասել ճշմարտությունը «Վաաա՜յ, դուռը փակի ու հենց հիմա դո՛ւրս արի սենյակից, մինչեւ դուռը չթակես՝ էլ մեր սենյակ չգաս, անշնորհք երեխա». որքան էլ տհաճ է, երբ երեխան պատահաբար մտնում է ննջասենյակ ու բռնացնում ծնողներին սեռական հարաբերություն ունենալիս, սա այն ռեակցիան է, որ ծնողները երբեք չպետք է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031