Օրվա լրահոսը

ՀԱՐԹԱԿՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԱԾ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի, այսպես կոչված, արտահերթ հանրահավաքը՝ ազատ արձակված քաղբանտարկյալների մասնակցությամբ, որոնց անհամբերությամբ սպասում էր հավաքված բազմությունը: Առաջինը Մատենադարանի հարթակ «բարձրացավ» քաղբանտարկյալ եւ 8 տարի ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը, իսկ ավելի ճշգրիտ՝ վանատուրցիները «Սասուն» եւ «Ազատություն» վանկարկումների ու հավաքվածների ծափողջույնների ներքո հարթակ բարձրացրին Ս. Միքայելյանի մեծադիր դիմանկարը: Հետո հավաքվածները

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլին: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են անվտանգության արդի մարտահրավերներին առնչվող հարցեր: Չարլզ Լոնդսեյլը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում ընդունվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը ներառում է նաեւ տնտեսական ճգնաժամին,

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ՝ ՆՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեկ դարձյալ հրապարակել է տեղեկատվություն՝ աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի դեպքերի տարածվածության վերաբերյալ: ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, համաճարակային գործընթացում օրըստօրե ընդգրկվում են նոր տարածքներ: Եթե հունիսի 26-ին հիվանդության դեպքեր էին արձանագրվել աշխարհի 112 երկրում, ապա երեկվա դրությամբ այդ երկրների թիվը հասել է արդեն 116-ի: Այդ երկրներում, ընդհանուր առմամբ, գրանցվել է հիվանդության 70

ՆԱԵՎ ՇՎԵԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի նկուղային հարկում զոդման աշխատանքների ժամանակ պայթել է ացետիլենի բալոնը եւ հրդեհ է բռնկվել: Հարկ է տարհանել դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ու մարել կրակը: Սա հունիսի 30-ին կայացած ուսումնական վարժանքի սցենարն էր: Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի անդամները գործի անցան, ժամանեց շտապ բուժօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցուցաբերվեց «վիրավորին»: Փրկարարները գործի դրեցին նաեւ

Հուլիսի 2

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ

Հաճոյախոսել ես՝ պիտի ամուսնանաս

Հաճոյախոսությունն ինքնատիպ արվեստ է… Պարզվում է, որոշ դեպքերում նաեւ՝ պարտավորություն: Տոգոյում կնոջը հաճոյախոսություն անող տղամարդը պարտավոր է ամուսնանալ նրա հետ: Շատ զվարճալի սովորություն է, այնպես չէ՞: Եվ զարմանալի չէ, որ նույնիսկ ամենասրամիտ եւ դիտողականությամբ օժտված տոգոցիները միշտ չէ, որ հակված են սիրալիրության:  

Գուշակում՝ ձեռքերի ափերով

Փորձառու գուշակների պնդմամբ՝ ձեռքի ափի գծերով կարելի է կանխագուշակել ոչ միայն ապագան, այլեւ տեսնել մարդու անցյալը: Այդ եզրահանգման են եկել նաեւ անգլիացի գիտնականները։ Նրանք 26 տարի շարունակ ուսումնասիրել են այն հանգուցյալների ափերը, ովքեր, կտակների համաձայն, Քեմբրիջի բժշկական դպրոցին են ժառանգել իրենց ձեռքերը՝ ուսումնասիրությունների համար: Ձեռքերի ափերի ուսումնասիրության դասական հաշվարկային եղանակները թույլ են տվել վերականգնել հանգուցյալների

Վնաս է առողջությանը

Ամերիկացի պրոֆեսոր Ռոբերտ Սվինդլին ասում է. «Ձեռքերդ հեռու ուրիշի ձեռքերից» (խոսքը բարեւելիս ձեռքսեղմման ավանդույթի մասին է)։ Նա պայքարում է այդ «վնասակար» սովորության դեմ, որովհետեւ գտնում է, որ բարեկրթության այդ ձեւը վաղուց ապրել է իր դարը եւ այլեւս կարիք չկա «ռիսկի դիմել»: Նրա հավաստմամբ՝ այդ սովորությունն է վարակների, մանրէների, սնկային հիվանդությունների տարածման պատճառը: Եվ փառք Աստծո,

«Չար ոգիներին» դուրս քշելու տարբերակ

Հանցագործ կնոջը սպառնում է մինչեւ 7 տարվա բանտարկություն: Նյու Յորքի 29-ամյա բնակչուհի Մարի Լորադենը, ծնունդով Հայիթիից, հրկիզել է դստերը՝ նրանից, ըստ վուդու ծիսակարգի, «չար ոգիներին» դուրս քշելու նպատակով: Այժմ կինը ձերբակալված է, նրան ներկայացված է երեխայի վրա հարձակման եւ նրա առողջության նկատմամբ անփութության մեղադրանք: Ինչպես նշված է qahana.am-ի «Միջեկեղեցական լուրեր» բաժնում՝ «The Daily News»-ը հաղորդում

Թվացյալ զեղչեր՝ հանգստյան տներում

Ճգնաժամը 500 դրամով ազդել է ճոպանուղու վրա Ամռանը բոլորն էլ ցանկանում են հանգստանալ: Մեր քաղաքացիների մի մասը նախընտրում է հանգստյան վայր ընտրել Հայաստանում, մի մասն էլ Հայաստանից դուրս, բայց, ցավոք, բնակչության միայն մի մասին է հաջողվում իրենց կանոնավոր հանգիստը կազմակերպել: Այսօր հայաստանցիներից շատերն են ցանկանում հանգստանալ հայրենիքում, բայց միշտ չէ, որ ցանկությունը համապատասխանում է հնարավորություններին:

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ՀԱՅ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ

Նորաձեւություն՝ պայմանավորված հայ առեւտրականների ներմուծած թուրքական հագուստներով «Դիզայներ կոչվելու համար դիպլոմն ու պրոֆեսիոնալիզմը շատ անհրաժեշտ է»,- ասում է դիզայներ, www.fashionblog.am ինտերնետ կայքի համահեղինակ, մասնագիտությամբ էկոնոմիստ-մենեջեր, 26-ամյա Ֆաինա Հարությունյանը: Ֆաինան արդեն 5 տարի ապրում եւ աշխատում է Հայաստանում. «Ծնունդով Ղազախստանից եմ: Այնտեղ եմ ստացել էկոնոմիստ-մենեջերի ուսում: Բայց քանի որ դեռ մանկուց տարված էի նորաձեւությամբ, մասնագիտությամբ էլ

«Փառապանծ ընտրություններ էին»

«Վերջին ընտրությունները Իսլամական հեղափոխությունից հետո, կարելի է ասել՝ փառապանծ ընտրություններ էին, չնայած այն ջանքերին, որ Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի եւ Անգլիայի, գործադրեց, որպեսզի ինչ-որ խնդիրներ հարուցի Իրանում ընտրությունների հետ կապված, կարողացանք այդ բոլոր խնդիրները հարթել»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը: Դեսպանի հավաստմամբ, կրոնական ժողովրդավարությամբ Իրանը դարձել է օրինակելի ամբողջ աշխարհում, եւ

«Միկան» մեկնեց Շվեդիա

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հանդես եկող Աշտարակի «Միկան» մեկնեց Շվեդիա, որտեղ մեկնարկային հանդիպումն անցկացնելու է տեղի «Հելսինգբորգի» հետ: Խաղին նախապատրաստվելու նպատակով ակումբի մարզչական խումբը ուսումնամարզական հավաքի հրավիրել էր 23 ֆուտբոլիստի: Դարպասապահներ. Արմեն Ֆիշյան, Սոսո Գրիշկաշվիլի եւ Արթուր Հարությունյան: Պաշտպաններ. Աղվան Մկրտչյան, Գեւորգ Պողոսյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Ստեփան Հակոբյան, Հրաչյա Միքայելյան, Ալեքս, Նիկիտա Ֆուրսին: Կիսապաշտպաններ. Միքայել

Մենք 122-րդն ենք, իսկ Բրազիլիան՝ կրկին 1-ինը

Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ վեր է բարձրացել 9 աստիճանով եւ զբաղեցնում է 122-րդ հորիզոնականը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային պայքարում մեր մրցակիցները հանգրվանել են հետեւյալ տեղերում. Իսպանիա՝ 2-րդ, Թուրքիա՝ 28-րդ (Թուրքիան մեկ ամսվա ընթացքում գահավիժել է ամբողջ 16 քայլ),

Արոնյանն աշխարհում չորրորդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է ուժեղագույն գրոսմայստերների վարկանիշային դասակարգման հուլիս ամսվա ցուցակը, որում Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող Լեւոն Արոնյանը 2768 գործակցով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նրան գերազանցում են միայն ըստ հերթականության առաջին եռյակը կազմող բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2813, աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 2788, եւ նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2772:

Վիկը հավերժական պայմանագի՞ր է ստորագրել

Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ մինչեւ 52,2 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը եւ նրա մենեջեր Էլիաս Նասսարը օրերս հայտարարել են պրոումոթեր Գերի Շոուի հետ «մնչեւ կյանքի վերջ» համագործակցությունը շարունակելու պայմանավորվածության մասին: Այդ առիթով Շոուն ասել է. «Մեր փոխհարաբերություններում իսկական հրաշքն այն է, որ մենք երբեք ոչ մի թղթի տակ ստորագրություն չենք դրել:

Մեխակներ՝ թուրք ֆուտբոլասերներին

Թուրքիայի Կայսերի քաղաքի «Կադիր Հաս» մարզադաշտը, որտեղ անցկացվելու է Հայաստան-Թուրքիա 2010 թվականի աշխարհի առաջնության նախընտրական հանդիպումը, ըստ «Թըդեյզ զաման» պարբերականի տեղեկությունների, խաղից առաջ ծածկված է լինելու ավելի քան 70 հազար մեխակով: Մարզադաշտը 33. հազար տեղանոց է, յուրաքանչյուր նստարանին դրվելու է 2-ական մեխակ: Ծաղկի արտադրությամբ զբաղվող մի մեծ ընկերության գլխավոր տնօրեն Մուսթաֆա Էրենգյուլն ասել է, թե

Սյուզին գալու է Երեւան

Կարոլինա Գայտե:           Սյուզի Կենտիկյան: Կանանց բռնցքամարտի մինչեւ 51 կգ քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն՝ «Մարդասպան թագուհի» Սյուզի Կենտիկյանը հուլիսի 4-ին Համբուրգի «Color Line Arena»-ի ռինգում հանդիպելու է Արգենտինայի ներկայացուցիչ, «Chapito» մականունը կրող Կարոլինա Մարչելա Ասունա Գուտիերես Գայտեի հետ, որը մեկ աստիճան՝ մինչեւ 52,163 կգ, ավելի բարձր քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոնուհին է: Երեկ Սյուզին

Բնականոն եւ արդարացված

Պետություն-թատրոն կապի այս դրսեւորումն են ցանկանում ՀՀ վաստակավոր արտիստները: Թատերական աշխարհում ժառանգական կապը հաճախ կարեւոր դեր ու նշանակություն է ունեցել: Թատրոններում կարծես ավանդույթ է նաեւ դերասանական եւ ռեժիսորական ընտանիքների գոյությունը: Նելլի Խերանյան եւ Տիգրան Ներսիսյան զույգը մեկն է, որի կենսագրության մեջ ընդհանուր շատ բան կա. միասին՝ Թատերական ինստիտուտ, ապա՝ Արտիստական եւ Համազգային թատրոններ, հետո էլ,

«ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵ՛Մ ՏԱ»

ՎՊ ուսումնասիրություններից հետո մշակույթի նախարարը եւ գոհ է, եւ ոչ «Առավոտը» բազմիցս անդրադարձել է մշակույթի նախարարությունում տիրող մթնոլորտին ու այս գերատեսչությանը բնորոշ աղաղակող խախտումներին (24.05.2008՝ «Ծառայողական քննություն՝ նախարարությունում», 07.16.2008՝ «Գավառամտությունից չեն ձերբազատվում», 07.23.2008՝ «Ո՞ւր են գնում պետության փողերը», 07.01.2008՝ «Արատավոր շրջան» եւ այլն): Այս նախարարության համար սովորական երեւույթ է իր ՊՈԱԿ-ների միջոցով փողերի յուրացումը, լավագույն

ԻՐԱՐԱՄԵՐԺ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Երեկ Ժնեւում վերսկսվեցին Կովկասում անվտանգության հարցերով քննարկումները, որոնք խոստանում են ընթանալ առավել կոշտ պայմաններում: Այս մասին գրում է «Կոմերսանտը»: Թբիլիսին մտադիր է պահանջել միջազգային ոստիկանական ուժերի տեղակայում Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, իսկ Մոսկվան՝ Թբիլիսիի, Ցխինվալիի եւ Սուխումի միջեւ ուժի չկիրառման մասին համաձայնագրի ստորագրում: Երկու կողմի պահանջներն էլ, ըստ էության, իրարամերժ են, այդ պատճառով էլ Ժնեւում

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԴԱՏԵՑԻՆ ՆՈՒՅՆ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայի քաղաքացի Հասան Տոկուին դատապարտել են 30 տարի ազատազրկման՝ 1993 թվականին Հեյդար Ալիեւի դեմ մահափորձ կատարելու համար: 40-ամյա Տոկուն ձերբակալվել էր ադրբեջանական հեռուստառադիոպետկոմի ավտոտնակում՝ մահափորձի պատրաստություն տեսնելիս, եւ դատապարտվել էր 10 տարի ազատազրկման: 2002 թվականին նա ներում էր ստացել Հեյդար Ալիեւից եւ վերադարձել Թուրքիա: 2006 թվականին թուրքական դատարանը քրգործ հարուցեց Հասան Տոկուի դեմ՝ այլ պետության

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՄԲԱԳՐԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՏԱՐՈՎ

Երեկ ադրբեջանական ընդդիմադիր «Ենի Մուսավաթ» թերթի խմբագիր Մախալ Իսմայիլ-Օղլուն դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման: Իսմայիլ-Օղլուն մեղավոր է ճանաչվել իր հարեւան՝ ադրբեջանական ոստիկանության սպա Վահիդ Իմանովի հավաքարարին վիրավորելու եւ ծեծելու համար: Ինքը՝ Իսմայիլ-Օղլուն, այդ գործն անվանել է պատվիրված: Նրա կարծիքով, իր հետապնդումը կապված է մասնագիտական գործունեության հետ: Նա, մասնավորապես, նկատի ունի թերթում հրապարակած «Սրբենք արցունքները»

ՕԲԱՄԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՊԱՏԵՐԱԶՄԻՑ»

Օբամայի վարչակազմն այլեւս չի օգտագործելու «գլոբալ պատերազմ ահաբեկչության դեմ» արտահայտությունը: Այդ մասին է հայտարարել ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Նրա խոսքերով՝ ամերիկյան նոր ղեկավարության կարծիքով՝ այդ եզրույթը չի արտացոլում ահաբեկչական սպառնալիքի ճշմարիտ էությունը: «Պատճառներից մեկն այն է, որ պատերազմ բառը վերաբերում է իրար հետ կոնֆլիկտների մեջ գտնվող երկրների միջպետական հարաբերություններին, իսկ ահաբեկչությունը պարտադիր չէ,

Չավեսը սպառնում է Հոնդուրասին

Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը երեկ կարծիք հայտնեց, որ Հոնդուրասում ռազմական հեղաշրջմամբ ստեղծված իրավիճակի հետեւանքով հնարավոր է ՄԱԿ-ի ռազմական միջամտությունը: Հոնդուրասի նախագահ Մանուել Սելայան (նկարում՝ ձախից առաջինը), որին զինվորականները ուժով տեղափոխել են հարեւան Կոստա Ռիկա, հայտարարել է, որ հինգշաբթի օրը վերադառնալու է հայրենիք: Հայտարարվում է նաեւ, որ Սելայային ուղեկցելու ցանկություն են հայտնել Արգենտինայի եւ Էկվադորի նախագահները:

Նախկին կատակերգուն սենատոր դարձավ

ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը Սենատում մեծամասնություն ստացավ՝ 60 ձայն՝ 100-ից: Ձայների վերահաշվարկի արդյունքում Մինեսոթա նահանգից Սենատի անդամ դարձավ դեմոկրատ Էլ Ֆրենկենը: Վերին պալատում ստացած ձայների մեծամասնությունը դեմոկրատներին հնարավորություն կտա անցկացնել ցանկացած օրինագիծ՝ չվախենալով հանրապետական փոքրամասնության հակազդեցությունից: Դեմոկրատական կուսակցությունը Սենատում նման հաջողության է հասել միայն 30 տարի առաջ: Սակայն այսօր դեմոկրատ սենատորների շարքերում բացակայում է միասնությունը: Բացի

ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում է

«Հայաստանն առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում եւ ողջ ԵԱՀԿ տարածքում անվտանգություն եւ կայունություն խթանելու հարցում: Այս համատեքստում ողջունում եմ ՀՀ կառավարության ջանքերը՝ Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ»,- ասվում է ԵԱՀԿ-ում նախագահող Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսի հայտարարության մեջ, որը տարածվել է նրա Հայաստան այցի նախաշեմին: «Իմ այցը Հայաստան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, տեղի է

Հարգե՛ք, սիրե՛ք, պահանջե՛ք

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր իսկ նախաձեռնությամբ, հանդիպեց «Առավոտի» հունիսի 23-ի համարում իրեն եւ երկրի նախագահին ու վարչապետին հասցեագրված բաց նամակի հեղինակ ուսուցիչների խմբի հետ: Մարտականորեն տրամադրված հայոց լեզվի եւ գրականության մոտ երեսուն ուսուցչուհիները նախ շնորհավորեցին պարոն Աշոտյանին՝ այս պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ ներկայացրեցին իրենց ակնկալիքները նորանշանակ նախարարից: Դրանք բազմաթիվ էին, սակայն հանգում էին

Կրթություն՝ բոլորի համար

 Երեկ «Կոնգրես» հյուրանոցում բացվեց «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ԿԳՆ-ն եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի հայկական մասնաճյուղի  եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ լրատվականը՝ խորհրդաժողովին մասնակցում էր Հունգարիայի, Չեխիայի, Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի, ինչպես նաեւ ՀՀ ավելի քան 120

ՎՐԵ՞Ժ, ԹԵ՞ ԽՆԱՄՔ

Կայացված որոշումը բխո՞ւմ է կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների շահերից Օրերս «Առավոտը» 11 աշխատակիցների ստորագրությամբ նամակ-դժգոհություն ստացավ Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցից: Նամակում նշվում է. «2008թ. օգոստոսին Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցի աշխատակիցներս դիմել էինք հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին՝ սեփական ուժերով շինարարություն կատարելու համար թույլտվություն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031