Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Հուլիս 02,2009 00:00 Share

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլին: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են անվտանգության արդի մարտահրավերներին առնչվող հարցեր: Չարլզ Լոնդսեյլը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում ընդունվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը ներառում է նաեւ տնտեսական ճգնաժամին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին եւ ժամանակակից այլ մարտահրավերների դիմագրավելու ուղիները:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության ռազմավարության փաթեթը եւ ռազմավարության ընդունման մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար՝ Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության սերտացումը գլոբալ անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմագրավելու գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031