Լրահոս
Օրվա լրահոսը

Գուշակում՝ ձեռքերի ափերով

Հուլիս 02,2009 00:00

Փորձառու գուշակների պնդմամբ՝ ձեռքի ափի գծերով կարելի է կանխագուշակել ոչ միայն ապագան, այլեւ տեսնել մարդու անցյալը: Այդ եզրահանգման են եկել նաեւ անգլիացի գիտնականները։ Նրանք 26 տարի շարունակ ուսումնասիրել են այն հանգուցյալների ափերը, ովքեր, կտակների համաձայն, Քեմբրիջի բժշկական դպրոցին են ժառանգել իրենց ձեռքերը՝ ուսումնասիրությունների համար: Ձեռքերի ափերի ուսումնասիրության դասական հաշվարկային եղանակները թույլ են տվել վերականգնել հանգուցյալների կյանքի ողջ ուղին, այդ թվում՝ նրանց ամուսնությունները, ամուսնալուծությունները, սոցիալական դրությունը, երեխաների թիվը: Հաճախակի են դեպքերը, երբ բժիշկների կատարած եզրահանգումները համապատասխանել են այդ մարդկանց կենսագրական տվյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել