Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթություն՝ բոլորի համար

Հուլիս 02,2009 00:00

\"\" Երեկ «Կոնգրես» հյուրանոցում բացվեց «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ԿԳՆ-ն եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի հայկական մասնաճյուղի  եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ լրատվականը՝ խորհրդաժողովին մասնակցում էր Հունգարիայի, Չեխիայի, Սերբիայի, Լատվիայի, Լիտվայի, ինչպես նաեւ ՀՀ ավելի քան 120 մասնագետ:

Խորհրդաժողովին ողջույնի խոսքով դիմեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, նշելով, որ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում հատուկ եւ ներառական կրթության բարեփոխումների գործընթացին. կատարվել են օրենսդրական փոփոխություններ, եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի մշակվող նախագծում եւս հատուկ եւ ներառական կրթության հատվածով նոր երաշխիքներ կան: Նախարարն ընդգծեց, որ հատուկ կրթության ոլորտում իրականացված «հեղափոխական բարեփոխումները» հնարավոր են դարձել պետական մարմինների  եւ հ/կ-ների ու քաղաքացիական հասարակության ակտիվ համագործակցության արդյունքում: Ըստ նախարարի՝ ԿԳՆ-ն հետեւողական է լինելու պետության կողմից բյուջետային ներդրումներն այսուհետ ավելի նպատակային օգտագործելու հարցում: Հատուկ կրթության ոլորտում նախարարն առանձնացրեց նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների եւ տեղական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, որոնք մեծապես նպաստել են բարեփոխումները վերջնական եզրագծին հասցնելուն: Իսկ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի հանձնաժողովի անդամ Ա. Բախշյանն ընդգծեց քաղաքացիական հասարակության դերը հատուկ եւ ներառական կրթության գործում՝ հասարակության մեջ հանդուրժողականության ապահովման, սոցիալական արդարության եւ այլ «երազած չափորոշիչների» կայացման գործում: Գիտաժողովի մասնակիցները շեշտեցին, որ նման միջոցառումները նպաստում են  հանրային ուշադրության սեւեռմանը հասարակության ավելի խոցելի խավերի խնդիրներին, ինչպես նաեւ հնարավորություն են տալիս հատուկ կրթության ոլորտում տարբեր երկրների փորձի փոխանակման եւ համագործակցության ընդլայնման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031