Օրվա լրահոսը
ՈՒՂԵՑՈՒՅՑՆ ԱՌԱՎՈՏՆ ԷՐ ԲԵՐՎԵԼ
Երեկ ժամը 8.00-ից Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների քվեարկության համար բացվեցին թվով 439 ընտրական տեղամասեր: ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների համաձայն, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 771 477 քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված են 29 տեղական հասարակական կազմակերպությունների 5953 եւ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի 15 ներկայացուցիչներ: Երեկ ժ. 8.30-9-ի սահմաններում ահազանգ ստացվեց
ԾԵծել են, ահաբեկել ու հափշտակել
Ըստ ՀԱԿ-ի՝ երեկ մի քանի տեղամասերում տեղի ունեցած «բռնարարքների պարագլուխները ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Լեւոն Սարգսյանն են» Երեկ առավոտյան ժամը 8-ին արդեն Հայ ազգային կոնգրեսը արձանագրել էր, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններն ընթանում են բռնություններով եւ սահմանադրական նորմերի խախտումներով: Երեկ հրավիրված ասուլիսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց մայրաքաղաքի ընտրատեղամասերում մինչեւ
ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՆ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԱՆՈՒՄ
Դպրոցներում տեղակայված որոշ ընտրական տեղամասերում քվեարկության ողջ ընթացքը վերահսկվում էր դպրոցների տնօրենների կողմից, որոնք պարզաբանում էին, թե՝ «եկել են իրենց տանը տիրություն անելու»: Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների արտաքուստ խաղաղ ընթացքին, այնուամենայնիվ, ընտրատեղամասերում բռնության դեպքերը, ծեծկռտուքներն ու մարդկանց իրավունքների խախտումները բազմաթիվ էին: Մեր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերի առջեւ մեծ թվով մեքենաների կուտակումներ էին: 10/11 ընտրատարածք մեր
«Օրինաց»-ում տարօրինակ խաղաղություն էր
«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբում երեկ նախանձելի հանգստություն էր, ելումուտ գրեթե չկար: «Առավոտը» իր զարմանքը հայտնեց այս կապակցությամբ եւ հարցրեց՝ ինչպե՞ս կարող են օրինացականները որեւէ խախտում չարձանագրել, երբ ամեն րոպե այս կամ այն տեղամասից ահազանգեր են գալիս՝ ինչ-որ կռիվների, կրակոցների եւ քաշքշուկների մասին: Ի պատասխան, կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Առավոտին» ասաց. «Նման դեպքերը, եթե
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՐԵԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ
«Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ընտրախախտումներ գրեթե չեն արձանագրել: Դավիթաշենում՝ կռիվներ, որոնք կողմերը հերքում են Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հերքեց լուրերը, թե ԲՀԿ ներկայացուցիչների եւ իր միջեւ բախում է եղել: «Նման բան չկա, որեւէ բան չի եղել, ամեն ինչ անցնում է նորմալ, առանց լուրջ միջադեպերի»,- ասաց ՀՀԿ-ական թաղապետը: Ի դեպ,
«ՊԵՐԵԴ ԼՈՄՈՄ-ՆԵՏ ՊՐԻՅՈՄԱ»
Ամփոփ այսպես նկարագրեց Երեւանի ավագանու ընտրությունը ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ով երեկ ամբողջ օրը թիվ 7 ընտրատարածքում հետեւել էր ընտրության ընթացքին: Մայրաքաղաքի թիվ 7 ընտրատարածքը, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթ համայնքի մի քանի տեղամասեր, երեկ ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքների թվով առաջատարն էր: Ընտրակեղծիքների «պատասխանատուն» այդ տարածքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր:
Լուրջ խախտումներ չեն եղել
Երեկ քվեարկության ավարտից հետո մեր խնդրանքով գնահատելով ընտրությունների ընթացքը՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ նախընտրական շտաբը եւ ես՝ որպես մամուլի խոսնակ, բավական նորմալ ենք գնահատում քվեարկության ընթացքը: Գտնում ենք, որ լուրջ խախտումներ տեղի չեն ունեցել: Քվեարկությունը հիմնականում անցել է մեր երկրի ստանձնած պարտականություններին համապատասխան, եւ հիմնականում պահպանվել է օրենքի տառը: Շատ լավ, հրապարակային էին
Ընտրությունները ժողովրդավարական չէին
ՀՀ-ն հերթական անգամ չկատարեց ԵԽ առջեւ ստանձնած իր պարտավորությունները Երեկ Երեւանի ավագանու ընտրություններին զուգահեռ՝ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ստիպված էր երկու անգամ մամուլի ասուլիս հրավիրել՝ մայրաքաղաքի թվով 13 ընտրատարածքներում տեղի ունեցող խայտառակ ընտրություններին անդրադառնալու եւ դրանց առնչությամբ գնահատական տալու համար: «Իշխանությունները ցույց տվեցին իրենց կրիմինալ դեմքն ու անցկացրեցին հերթական կրիմինալ ընտրությունները Հայաստանում»,- արդեն
ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ՆՈՐՄԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իսկ ստացվեց՝ ինչպես միշտ Երեկ Երեւանում տեղի ունեցան Երեւանի ավագանու ընտրություններ: Դրանք, ինչպես եւ կանխատեսվում էր, ուղեկցվեցին զանգվածային կեղծիքներով, ահաբեկումներով, բախումներով, բռնություններով, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ, եւ մեր հանրությանն արդեն քաջ հայտնի լցոնումներով ու ընտրողներ բերելով: Դրանց մասին միայն Հայ ազգային կոնգրեսում կուտակված ահազանգերը երեկ ուշ երեկոյան կազմում էին ավելի քան 13 էջանոց եւ
ՀՅԴ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Ներկայացնում ենք այն խախտումները, որոնց վերաբերյալ երեկ ահազանգեր էին ստացել ՀՅԴ նախընտրական կենտրոնական շտաբը եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի քաղաքացիական աջակցության կենտրոնը: Զոքանչի ձեռքը թեթե՞ւ էր Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ Արաբկիրի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցում տեղակայված 4/17 ընտրատեղամաս քվեարկելու էր եկել ընտանիքի՝ ընտրության իրավունք ունեցող մյուս անդամների,
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
Երեկ առավոտյան թիվ 10/20 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքն էր կատարում մարտի 1-ի գործով մեղադրվող նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ասաց, որ ավագանու ընտրություններից ակնկալում է միայն հաղթանակ: «Քանի՞ անգամ կարելի է գողանալ ընտրության արդյունքները»,- հարցրեց քաղբանտարկյալը: Հետագա ժամերին պարզվեց, որ հարցը հռետորական էր:
ՓՈՂ ՏՊԵ՞Լ, ԹԵ՝ ՉՏՊԵԼ
Հայաստանի կենտրոնական բանկը նախորդ շաբաթ 1%-ով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,5%-ից դարձնելով 6,5%։ Այս առնչությամբ երեկ ասուլիսում լրագրողների հարցին, թե արդյո՞ք այս երեւույթը չի հանգեցնի մեծածավալ էմիսիայի, ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանել է. «Փող տպելն այնպիսի բան է, որ ես կանխատեսումներ անել չեմ կարող։ Կախված տնտեսության վիճակից, հնարավոր է, որոշում կայացվի՝ տպել կամ
ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՈՐԶՈՒՄ ԵՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
«Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է 2008-ի բյուջեի կատարողականը եւ հայտնաբերել, որ պետական բյուջեի բավականին մեծ միջոցներ վատնվում են»,- երեկ Ազգային ժողովում տարեկան բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Ըստ նրա, այդ գումարները վատնվում են հատկապես գնումների կազմակերպման գործընթացում: Պարոն Զաքարյանի տվյալներով, բյուջեի 43%-ը կամ 348 մլրդ դրամը վերաբերում է գնումների գործընթացին։
ԽՈԶԻ ԳՐԻՊՆ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալների, աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքէջը: 48 երկիր պաշտոնապես հայտնել է H1N1 վիրուսով հարուցված գրիպի 13 հազար 398 դեպքի մասին: Իսկ 95 մարդ արդեն մահացել է: ԱՄՆ-ում արդեն այդ վիրուսով հիվանդացել է 6 հազար 764 մարդ,
ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ Նիժնի Նովգորոդի Միջշրջանային խոշտագումների դեմ պայքարի կոմիտեի մասնագետների կողմից բողոք է ուղարկվել Ստրասբուրգի մարդու իրավունքների պաշտպանության դատարան: Այն վերաբերում է Նիժնի Նովգորոդի բնակիչ Սերգեյ Գորշչուկին: Ըստ yandex.ru-ի, տղամարդը հայտարարել է, որ ինքը ոստիկանության բռնության զոհ է դարձել: Իրեն խոշտանգումների են ենթարկել Նիժնի Նովգորոդի Կանավինսկի ՆԳ բաժնի աշխատակիցները: Հակախոշտանգումային կոմիտեի աշխատակիցները պարզել են, որ Սերգեյ
ԼՐԱԳՐՈՂԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ
Օրերս Բաքվում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մերժվել է «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Մուշվիգ Հուսեյնովի ժամկետից շուտ ազատ արձակումը՝ կապված նրա առողջական խնդիրների հետ: Բաքվի շրջանային դատարանի դատավոր Ֆաթիմա Միրիեւան մերժել է լրագրողի հայցը: «Դատարանը սխալ որոշում կայացրեց. hամաձայն 78 հոդվածի, դատապարտյալը կարող է ազատվել պատժի մնացորդից՝ կապված ծանր առողջական վիճակի հետ: Լրագրողի մոտ հայտնաբերվել
Երաշխիքը՝ 3 տարի
Սողանքի պատճառով արդեն մի քանի տարի փլված է սահմանամերձ Վազաշեն գյուղով անցնող՝ դեպի Բերդի տարածաշրջան տանող հանրապետական նշանակության ճանապարհը: Անցյալ տարի տեղանքին անծանոթ վարորդներից մեկի մեքենան գլորվել էր ձորը, ինչի հետեւանքով մարդատարի ուղեւորը զոհվել էր: Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհի քանդված հատվածը վերեւից շրջանցող նոր ճանապարհ: Սակայն, ինչպես հայտնեց Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, նոր ճանապարհի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասներորդ ԱՐԳԵԼՎԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ Որ երկու հազար յոթի սեպտեմբերի քսանմեկի էդ իրիկուն Ալիկը հետս քթովմռթով չէր, վերստին Մելիսա Բրաունի շնորհիվ էր, որովհետեւ, չնայած հայ տղամարդիկս շատ ենք սիրում տղամարդկությունից ու հայրիշխանությունից խոսել, այդուհանդերձ, լավ ենք վերաբերվում մեր շրջապատից հատկապես նրանց, ում մեր կանայք են լավ կամ առնվազն նորմալ վերաբերվում, կամ, ավելի
Մայիսի 30
ԽՈՅ (21.03-20.04)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Շաբաթվա սկզբում սկսված լարվածությունը վերջապես կանցնի, ու բոլոր հարցերն իրենց լուծումները կստանան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն
ՍԿՍԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ
Ըստ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի, բալետի ապագա արտիստին պետք է վաղ տարիքից ընդգրկել ներկայացումներում: Անվանի բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի՝ Երեւանում իրականացրած Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը իրադարձություն էր: Արդյո՞ք այս որակը հնարավոր է պահպանել, երբ շատ է խոսվում Երեւանի պարարվեստի պետական քոլեջի «ոչ բարենպաստ» մակարդակի մասին: Հանդիպեցինք Ռոստովի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ), «Հայաստանի փոքրիկ երգիչները» եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հունիսի 1-ին կշնորհավորեն Սպիտակ քաղաքի երեխաների պաշտպանության օրը: Կկատարվի նաեւ Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետի սյուիտը, որն էլ կնվիրվի մեծ արվեստագետի 70-ամյա հոբելյանին: Համերգին կմասնակցի Սպիտակ քաղաքի երաժշտական դպրոցի երգչախումբը, կանցկացվեն նաեւ վարպետության դասեր: Երեկ «Ուրբաթ» ակումբում Տիգրան Մանսուրյանը, ՀՊԿՆ-ի եւ «Հայաստանի փոքրիկ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում երեկ հանդես եկավ բարեգործական համերգով, որի հասույթը տրամադրվելու է Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնի վերականգնման հիմնադրամին: 2009 թ. ապրիլի 20-ին հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվեց Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը ստեղծվել է 2005 թ., արդեն ելույթ է ունեցել այնպիսի
ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Շարունակելով ձեւավորված նոր ավանդույթը՝ հունիսի 1-ին Ազգային ժողովի այգում կրկին կբացվեն դռները: Ինչպես, ըստ «Արմինֆոյի», տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում փոքրիկների համար կկազմակերպվի ուրախ միջոցառում: «Ամեն ինչ փոքրիկների համար» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառման ընթացքում Ազգային ժողովը պատրաստել է բազմաթիվ անակնկալներ: Միեւնույն ժամանակ՝ տեղի
ԻՆՉՊԵՍ ԽԱՆԳԱՐԵԼ ՌԵԺԻՍՈՐԻՆ
Կամ մշակույթի նախարարության հերթական «ձեռնարկը» Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն անցյալ տարվա դեկտեմբերից այլեւս չի աշխատում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Մայր թատրոնի խաղացանկից հանվել են նրա «Փսիխոզ 4.48» եւ «Մեր ծնողների նեւրոզները» ներկայացումները, ինչը, բնականաբար, չի գոհացնում երիտասարդ բեմադրիչին, որն իր ներկայացումներով պարբերաբար մասնակցում է բարձր հեղինակություն վայելող միջազգային թատերական փառատոների: Վերջերս էլ Ս. Շահվերդյանը վերադարձել է
Ի՞նչ արժեն ֆուտբոլային գերաստղերը
Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլային շուկան, ամենայն հավանականությամբ, «կցնցվի» ֆուտբոլի գերաստղերի հերթական տեղափոխությունների գներից: Մասնավորապես, Իսպանիայի ամենագետ լրագրողները պնդում են, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է հիմնովին ուժեղացնել հիմնական կազմը, եւ նրա ղեկավարության ուշադրության ոլորտում են Եվրոպայի վերջին երկու տարիների լավագույն ֆուտբոլիստներ Կական եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն ակումբը դժվար թե երկուսին էլ միանգամից գնի, քանի
ԵՐԵՔԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ
AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնությունում, որն անցկացվում է Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր որոշվելու են չեմպիոնները: Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ հայաստանցի յոթ բռնցքամարտիկներ եզրափակիչներին մասնակցելու շանս էին ստացել: Սակայն դա հաջողվեց նրանցից միայն երեքին: Աշխարհի պատանեկան առաջնության «ոսկու» համար պայքարը շարունակելու իրավունք առաջինը նվաճեց 46 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որի զոհ այս անգամ
Ջրամբարը կիսալիքն է, բյուջեն…
Ապրիլի 30-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Ապարանի 90 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում հավաքվել է հազիվ 11 միլիոն խմ ջուր, եւ գյուղացիները անհանգստացած են: Իսկ մայիսի 27-ին Ապարանի ջրամբարի իրավիճակին ծանոթանալու համար մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: ՏԿ նախարարությունից տեղեկացանք, որ նախարարի այցի պահին ջրամբարի կեսից ավելին՝ 50 միլիոն խմ, լցված է
ՈՉ ՋՈՒՐ ՈՒՆԵՆ, ՈՉ ԳԱԶ, ՈՉ ԷԼ՝ ՀՈՒՅՍ
Կոմունիստաշատ եւ եզդիաշատ Լեռնամերձը «շրջափակման» մեջ է Ինչպես Ազատ Բարսեղյանը, այնպես էլ Լեռնամերձի այլ բնակիչներ վիրավորված են պետական կառույցների անտարբերությունից: Գյուղացին իր սեփականաշնորհած հողի ձեռքը կրակն է ընկել: Իրավական տեսանկյունից սեփականատեր է, փաստացի՝ դատարկաձեռն: 18 տարի առաջ, երբ հողի սեփականատերեր դարձան նաեւ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչները, չէին էլ կարող պատկերացնել, որ հողն իրենց հոգսին
Հանրապետության նախագահը, համաներումը եւ «հասարակական ցանկությունը»
Ապրիլի 10-ի ասուլիսում, որը նվիրված էր որպես նախագահի՝ իր պաշտոնավարման առաջին տարելիցին, Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարված չեն, հասարակությունում չի տիրում համերաշխություն։ Սարգսյանն ասաց, որ ինքը համերաշխության է ձգտում: «Սակայն ակնհայտ է, երեւի, որ ես բոլոր ձեւերին չեմ տիրապետում, որովհետեւ եթե տիրապետեի, կարճ ժամանակում մեր հասարակության
ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
Լրատվության դերը՝ անկումից դուրս գալու մեջ Սկիզբը՝ նախորդ համարներում: Լրագրողի, հրապարակախոսի համար նյութն ուսումնասիրելու նպատակով տեղեկություններ քաղելը ամենեւին հեշտ գործ չէ: Հաճախ այն լրագրողից հետախույզի ունակություններ է պահանջում: Օրինակ, ինձ շատ է հետաքրքրում կալանավայրերում տիրող իրավիճակը: Երբ այս ոլորտի պատասխանատու այրերից մեկին առաջարկեցի հնարավորություն տալ անմիջականորեն ուսումնասիրելու համար կալանավորի տեսքով տեղավորել բանտում, հեգնական ժպտաց, ասելով,