Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԸ

Մայիս 30,2009 00:00

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում երեկ հանդես եկավ բարեգործական համերգով, որի հասույթը տրամադրվելու է Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնի վերականգնման հիմնադրամին: 2009 թ. ապրիլի 20-ին հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվեց Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնը: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը ստեղծվել է 2005 թ., արդեն ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը, Վալերի Գերգիեւը եւ ուրիշները: Այն պատվով ներկայացրել է Հայաստանը աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում: Երաժիշտների մեծամասնությունն էլ Վլադիմիր Սպիվակովի անվան կրթաթոշակառուներն են: Հունիսի 1-ին էլ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու Երիտասարդական նվագախումբը կստորագրեն համագործակցության հուշագիր: Այսուհետեւ նրանք միասին կանցկացնեն միջոցառումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031