Օրվա լրահոսը
ՆՌՆԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԸ
Սերբական եւ միջազգային ԶԼՄ-ները երեկ ամբողջ օրը տագնապի ազդանշան էին հնչեցնում. երկու նռնակով զինված մի տղամարդ, ներխուժել էր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի նստավայր: Երեկոյան պարզվեց, որ Տադիչը նստավայրում չէ, իսկ նռնակավորը ոչ թե խելագար է, ինչպես ենթադրում էին սկզբում, այլ՝ հուսահատ բիզնեսմեն Դրագան Մարիչը: Ուշ երեկոյան ոստիկաններն արդեն վնասազերծել էին Մարիչին, որը նախագահական նստավայր էր
ՄԵԿԸ՝ ՍՊԱՆՎԵՑ, ԵՐԿՈՒՍԸ ՎԻՐԱՎՈՐ ԵՆ
Վրաստանում հատուկ գործողության արդյունքում սպանվել է Վրաստանի պաշտպանության նախարարության Մուխրովանիի զորամասի մայիսի 5-ի ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվողներից մեկը: Եվս երկուսը, որոնք հետախուզվում էին այդ գործով, վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին: Իրավապահները, Թբիլիսիից 30կմ հյուսիս գտնվող Թիանեթյան շրջանում նախորդ գիշեր կատարած հատուկ օպերացիայի ընթացքում, վերացրել են 1990-ականների «Դելտա» հատուկ
Հայաստանը՝ ՆԱՏՕ-ում: Առայժմ՝ կենտրոնակայանում
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, չորեքշաբթի օրը կայացել է 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է արտգործնախարարության մամուլի խոսնակի
Շատանում ենք
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ամերիկացի եւս 4 կոնգրեսականներ միացել են ու իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին: Այդպիսով, ինչպես ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի աջակիցների թիվը հասավ 125-ի: Հայկական լոբբիստական կազմակերպությունները, հիասթափված Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի որոշումից, որը ապրիլի 24-ի ամենամյա
Մեկն ուզում է նախագահ դառնալ, մյուսը՝ դասախոս
lenta.ru-ից տեղեկանում ենք, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հինգշաբթի օրը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: «Մեր թիմը գնում է ընտրությունների»,- ասել է նա կառավարության ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաեւ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նախագահական ընտրությունները Ուկրաինայում նախատեսվում են 2009-ի վերջին՝ 2010-ի սկզբին: Մինչ Տիմոշենկոն երազում է նախագահ դառնալու մասին,
«Ստանում ենք» նոր մարդ
Անցանկալիներն էլ կփոխեն իրենց անունների տառադարձությունը Արդարադատության նախարարությունը սփյուռքահայերի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում ապրող մեր հայրենակիցների ՀՀ անձնագրերում՝ անվան, ազգանվան եւ հայրանվան տառադարձության եւ ուղղագրության փոփոխությունների վերաբերյալ նախորդ օրը կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Հրավիրված էին ՀՀ արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարություններից, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից, Լեզվի պետական տեսչությունից: Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Հ.
ՀԱՅԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵՔ
Հայաստանում ճշմարտություն որոնելը վտանգավոր է Նույնիսկ եթե խոսքը վերաբերում է փորձարարական գիտությանը՝ քիմիային, իսկ բանավեճը կատարվում է ՀՀ ԳԱ ակադեմիայում: Չզարմանաք, բայց հենց ԳԱԱ ակադեմիկոսներն են, որ փաստեր կեղծելով՝ իրենց տգիտությունը կոտրել են իմ ու երկրի ղեկավարների գլխին: Հավատալու բան չի՞: Այդ դեպքում տեսեք, թե ինչպես են ՀՀ ԳԱԱ մեր ինստիտուտի «մեծերը» իմ այդ ջախջախիչ
Հազարավոր հողազավթումներ՝ Տավուշում
2001 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջին անգամ քարտեզագրել է Հայաստանի հողերը եւ դրանք ներկայացրել համայնքներին՝ ճշտումների համար: Համայնքապետերը կամ թերացել են, կամ լուրջ չեն վերաբերվել, կամ իրավիճակին չեն տիրապետել, եւ այսօր Հայաստանում քարտեզագրված հողամասի եւ սեփականության իրավունքով փաստացի օգտագործվող հողամասի չափերը իրար չեն համապատասխանում: Ստացվում է, որ հողօգտագործողները վճարել են եւ վճարում են
Ախալցխայի բռնազավթած Սբ. Նշան եկեղեցին՝ վրացի բոմժերի հավաքատեղի
Վրաստանի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների կողմից Ջավախքի Ախալցխա քաղաքի բռնազավթած եկեղեցին՝ Սբ. Նշանը, որը «վիճելի» հայտարարելու ճանապարհով հետխորհրդային շրջանի սկզբից ի վեր խլված է հայության ձեռքից, դարձել է վրացի բոմժերի, թմրամոլների ու հարբած մարդկանց այցելության, շատ դեպքերում էլ՝ «բնակության» վայր: Ինչպես տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների կողմից պարբերաբար միջոցառումներ են անցկացվում
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
Ընդդիմության ներկապնակը Համատարած բարոյահոգեւոր ճգնաժամի համար ես հեռու եմ միայն ներկայիս իշխանություններին մեղադրելու մտայնությունից: Այս ճգնաժամի մեջ են ներքաշված ընդդիմությունից, մտավորականությունից՝ մինչեւ բոլոր պետական այրերը: Բոլորն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար: 88-ից սկսած, համազգային վերելքի պայմաններում ժողովրդական շարժումը կարող էր կանխել բարոյական անկումը: Սակայն իշխանության օղակներ էին թափանցում խորհրդային պայմաններում կոռուպցիայի մեջ թրծված կամ
Երկու խոստում՝ խաղողագործներին
Երեւանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը հանդիպել է Արմավիրի մարզի խաղողագործությամբ զբավող համայնքների ղեկավարներին՝ քննարկելու խաղողի առաջիկա մթերումների հետ կապված հարցերը: Արմավիրի մարզպետարանի տվյալներով, Արա Գրիգորյանը հայտարարել է, որ քաջածանոթ է ոլորտում առկա խնդիրներին, մասնավորաբար՝ մթերման ծավալների սահմանափակ լինելու հարցին, սակայն հավաստիացրել է, որ չեն հուսահատեցնի այն խաղողագործներին, ովքեր նոր խաղողի այգիներ են հիմնել եւ
ՀԱՆՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ
Հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների՝ Գորիսում գործող ցերեկային խնամքի կենտրոնին միայն պետական աջակցությունն է պակասում: Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող 1-18 տարեկան 100 երեխա արդեն 11 ամիս է՝ ինչ օգտվում է Գորիսում գտնվող ցերեկային խնամքի կենտրոնի ծառայությունից: 2008 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվեց ցերեկային խնամքի կենտրոնը,
Տուժողի իրավահաջորդը տեղյակ չէր
Նաղդալյանի քույրը բողոքում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարի սեպտեմբերի 10-ին քննել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Ս. Գուրջինյանի եւ դատախազ Լ. Խաչատրյանի՝ ճանաչված հեռուստալրագրող, Հանրային հեռուստատեսության նախկին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտյալ Արմեն Սարգսյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի կողմից հավանության արժանացած միջնորդությունը: Դատարանը նույնպես
ԿԸՆԴՈՒՆԻ՞ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Օրաթերթի դեմ դատական գործընթացը շարունակվում է Քոչարյանի որդու ներկայացուցիչները:Օրաթերթի ներկայացուցիչը: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ՀՀ էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս վիճարկում է թերթի հրապարակումը՝ թերթից պահանջելով 16 մլն 200 հազար դրամ: Երեկ Քոչարյանների շահերի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանի
Աշխատանքով իրենց են ապահովում
Աշխատանքի տեղավորման գործակալությունները մարդկանց հուսախաբ են անում ու գումարներ կորզում Գրեթե ցանկացած աշխատանքի տեղավորման գործակալություն զանգելիս, պատասխանողը, որը, որպես կանոն, միշտ լինում է հաճելի ձայնով ու քաղաքավարի խոսող երիտասարդ աղջիկ, վարդագույն գույներով է ներկայացնում իրենց գործակալության «ձեռքի տակ» եղած աշխատատեղերը: Ընդ որում, աշխատակցուհիների մեծ մասը պատկերացնելի բոլոր տարբերակներով ձգտում է զանգած պոտենցիալ հաճախորդին ֆիզիկապես բերել-հասցնել
ՅԻՐԻԿՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԸ ՉԻ ԼՔԻ
Չնայած այդ մասին համառ լուրերին Այսուհետեւ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի կանխավճարային բաժանորդները, այցելելով մոտակա վաճառակետ, հնարավորություն կունենան վերալիցքավորել իրենց քարտը նախընտրած գումարի չափով՝ սկսած 50 դրամից: Նոր ծառայությունը կոչվում է «Լիցք»: Քարտը վերալիցքավորելու համար բաժանորդը պետք է վաճառակետում լրացնի հատուկ ձեւաթուղթ՝ նշելով վերալիցքավորվող խոսելաժամանակի գումարի չափը եւ կատարելով համապատասխան կանխիկ վճարում ու խոսի իր հեռախոսով: Այս մասին երեկ
ԵՐԿՈՒ ՓԱԽՈՒՍՏ
Պարզվում է, սակայն, որ տերեւաթափը միայն աշնան բաժինը չէ, այլ նաեւ՝ գարնան, երբ մայիսյան ծառերից ընկնում են նորածիլ, սակայն արդեն դեղնած տերեւներ՝ թափվելով ոչ միայն քո գլխին, սեղանին, դիմացինիդ վրա, նաեւ քո սուրճի բաժակի մեջ: Ոչ, խոսքը նախորդ աշնանից մնացած տերեւների մասին չէ, այլ արդեն մայիսին դեղնած տերեւների, այսինքն թե՝ որոնք ի սկզբանե ծերացած էին
Խոշոր շահում չկա
Հաշվիչ դրամարկղային կտրոններով անցկացվող 4-րդ՝ մայիսի 8-ի վիճակահանության արդյունքում 1179 քաղաքացի ստացել է իր պարգեւավճարը: Ինչպես միշտ, այս անգամ եւս մեծամասնություն են կազմում 5 հազար դրամ շահողները: Պետեկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ 1088 քաղաքացի շահել է 5 հազար, 83-ը՝ 20 հազար, իսկ 8-ը՝ 50 հազար դրամ: Վիճակահանության արդյունքում խոշոր շահումներ չեն գրանցվել:
Նոր նշանակում
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Վալտեր Մարությանը նշանակվել է տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«ԱրմենՏելը» ներդրումները կկրճատի՞
«ԱրմենՏելի» նորանշանակ տնօրեն Իգոր Կլիմկոն շատ կարճ ժամանակահատված է, ինչ գտնվում է Հայաստանում, բայց արդեն իրեն բնիկ հայաստանցի է զգում: Նա այս մասին երեկ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Անկեղծ ասեմ, այստեղ ինձ հարմարավետ եմ զգում, ինձ բնիկ հայաստանցի եմ զգում, այնպես որ, ինձնից այդքան հեշտությամբ չեք ազատվի: Ես մեծ ծավալի շահույթ եմ սպասում Հայաստանում»:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ «ՏԵՌՈՐ» ԱՆԵԼ
ԱԺ-ում քննարկվող «Հարկերի մասին» օրենքի նախագիծը պատգամավորները որակեցին որպես հակատնտեսական եւ նույնիսկ՝ հակապետական: Ազգային ժողովում երեկ քննարկվող օրինագծերից ամենաբուռն արձագանքը, ինչպես եւ սպասվում էր, ստացավ կառավարության նախաձեռնած «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Դեռեւս նախօրեին մի քանի բիզնեսմեն պատգամավորներ դեմ էին արտահայտվել այս օրինագծին: Նրանցից ոմանք խիստ վիրավորված էին, քանի որ այդ օրինագծով նախատեսվում է, որ
ՀՅԴ-ն իրե՞ն կպահի հանձնաժողովի նախագահի պաշտոնը
Թե՞ հնարավոր է, որ այն առաջարկի «Ժառանգությունը» Երեկվանից թափուր է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին դիմումը մայիսի 21-ից համարվեց ընդունված, քանի որ այն պաշտոնապես հրապարակվելուց 3 օր անց նա հետ չվերցրեց դիմումը: Ինչպե՞ս է ՀՅԴ-ն տնօրինելու այս թափուր աթոռը: Սկզբնապես լուրեր կային, թե այն առաջարկվելու
ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի անդամ Հովիկ Աբրահամյանն ըմբռնումով է մոտենում ՀՀԿ-ԲՀԿ ընդհարումներին Արտաշատում բախումների մասին Արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե մայիսի 20-ին Արտաշատում ծեծուջարդ է եղել, որի ընթացքում ծեծի են ենթարկվել նաեւ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները՝ ԱԺ նախագահը երեկ ասաց. «Իրականությանը չի համապատասխանում: Հերթական սուտն է: Հերթական հերյուրանքն է»: «Առավոտի» հիշեցմանը, թե այս միջադեպի նախապատմությանն, այնուամենայնիվ,
Սաբոտաժ
«Ապրիլի 4-ին առանց որեւէ ծանրակշիռ հիմնավորում ներկայացնելու եւ արձակուրդ գնալու պատրվակով «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի 5 անդամից 3-ը՝ ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը եւ իշխանական կոալիցիան ներկայացնող Ռոբերտ Ավագյանը ու Գեւորգ Թովմասյանը, ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը փաստահավաք խմբում: Դրանով փաստացի կասեցվել էր նաեւ խմբի աշխատանքն ընդհանրապես, որովհետեւ Փաստահավաք խմբի կազմավորման մասին
Կոնգրեսը փաստեր ունի
Նախարարի խոսնակը՝ ոչ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ բարձրաձայնել է ոչ միայն Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում թեկնածու ուժերի համար ստեղծված անհավասար պայմանների, այլեւ ընտրությունները կեղծելու ուղղությամբ իշխանությունների կողմից նախապատրաստվող քայլերի մասին: «Առավոտի» հետ զրույցում Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց այդ մտահոգությունների ամփոփ ցանկը: ՀԱԿ-ի ներկայացուցիչները պնդում են, որ առաջիկա ընտրությունները դիտարկելու համար
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱԶԳՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ՀԱՆԵԼ»
Վստահ է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը: – Ձեր ներկայությունը ՕԵԿ ցուցակում ազդեցիկ է, Դուք հանրությանը հայտնի մարդ եք, այնուամենայնիվ, ավագանու ընտրությունը քաղաքական գործընթաց է, իսկ Դուք կարծես քաղաքականացված անձ չեք եւ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ էլ քաղաքականությունից չեք խոսում, այլ՝ առողջապահական խնդիրների, քաղաքն առողջացնելու մասին: Եթե ընտրվեք
ՆԵՐՈՒՄ ԵՆ ՄԵՂԱՎՈՐԻՆ
Ընդդիմադիրները կարծում են, որ անգամ համաներում հայտարարելու պարագայում իշխանությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, նախագահ Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու, որը տարածվելու է «մարտի 1»-ի գործով կալանավորվածների վրա: Իսկ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե համաներում լինի, ապա այդ մասին
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ «ՄԱՅՈՎԿԱՆ»
Երեկ Ազատության պողոտայում՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի դիմացի փողոցում, շարվել էին հայրենի ճանապարհային ոստիկանության մի քանի դատարկ մեքենաներ: Առաջին հայացքից թվաց, թե պողոտայում ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, բայց զարմանալին այն էր, որ ոստիկանները հորիզոնում էլ չէին երեւում: Քիչ անց մեր թղթակցի ֆոտոխցիկն արձանագրեց, որ նրանք ուղղակի որոշել էին «մայովկա» անել հարեւան պուրակում: Սոված
Մայիսի 21
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը
Զույգերը գիրք են հրատարակում
Հայտնի երկվորյակներ Մերի Քեյթ ու Էշլի Օլսենները որոշել են մոդայի աշխարհի մասին մեծ գիրք գրել, որտեղ կտպագրվեն ոչ միայն էքսկլյուզիվ լուսանկարներ, այլեւ բազմաթիվ հետաքրքրաշարժ նյութեր ու հավաքածուներ իրենց հավաքածուներից: Բացի իրենցից, գրքի հերոսներից են նաեւ հայտնի հեղինակություններ Բոբ Կոլասալոն, Ջեկ Պիրսոնը, Թերի Ռիչարդսոնը եւ այլք: Քույրերի գիրքն անվանվել է «Influence», որը թարգմանաբար նշանակում է «Ազդեցություն»: