Օրվա լրահոսը
ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ակամա արձագանք «Առավոտ» թերթի հրապարակմանը Հարգելի Գոհար Հակոբյա՛ն: Անչափ հետաքրքիր է, թե Ձեր հրապարակմանն իբրեւ ենթավերնագիր դրված «Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին» արտահայտությունը Ձե՞ր մտահղացումն է, թե՞ Ձեր հերոսի պահանջը: Ախր, դա իսկական գյուտ է լրագրության ասպարեզում եւ կարող է ցնցող շարունակություն ունենալ, օրինակ՝ առաջիկայում կարող եք գրել՝ «Կոմպոզիտոր Քյազիմ Կաբաբեքիրը՝ կոմպոզիտոր Ամադեուս Մոցարտին»,
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Դուբայի ոստիկանությունը ձերբակալել է հայի, ով փորձել է մոտ 300 000 դիրհամ արժողությամբ զարդեր գնել կեղծ կրեդիտ քարտով: Վկայակոչելով Դուբայի gulfnews.com նորությունների կայքը, «ՆՏ»-ն տեղեկացնում է, որ երիտասարդը ձերբակալվել է հանցանքի պահին՝ 7990 դիրհամ արժողությամբ ոսկյա շղթա գնելիս, երբ նրա քարտը մերժվել է ցանցի կողմից՝ բավարար գումար չպարունակելու պատճառով: Կասկածյալը օգտագործել է նաեւ այլ քարտեր:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ «ՏԱ» ՕՐԵՆՔԸ
Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, նախորդ օրը կազմակերպվել էր աշխատանքային քննարկում՝ «Ինչպես կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով: Մասնակցում էին 54 ուսանողներ՝ տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից: ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ Մարինե Հակոբյանը ուսանողներին ծանոթացրեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներին, բացատրեց, թե որ տեղեկություններն են հրապարակման ենթակա, տեղեկատվություն ստանալու որ հարցումները կարող են մերժվել եւ
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, 113 կողմ ձայնով, ընդունել է «ԵԽ անդամ երկրներում իրավապաշտպանների վիճակի մասին» բանաձեւը: Այդ փաստաթղթով կոչ է արվում պաշտպանել իրավապաշտպաններին, նրանց ֆիզիկական անվտանգության համար ստեղծել երաշխիքներ եւ կանխել նրանց ազատությանը սպառնացող վտանգները: Ի դեպ, վեհաժողովի ժամանակ իրավական հանձնաժողովի անդամ Հոգեր Հայբախի ներկայացված զեկուցման մեջ խոսք է գնացել իշխանությունների կողմից
Փաստաբանները դեռ չեն դատապարտել Նախորդ օրն իր տան շքամուտքի մոտ (Նալբանդյան փողոցում գտնվող) մարմնական վնասվածքներ ստացավ հայտնի փաստաբան, «Armenia Today» էլեկտրոնային թերթի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Վերջինիս շատերը գիտեն հատկապես նրա փաստաբանական գործունեությունից: Նա «Բագին» փաստաբանական գրասենյակի տնօրենն է եւ փաստաբան Լուսինե Սահակյանի ամուսինը: Ի դեպ, Կիվիրյանին բռնարարքի ենթարկելու վարկածներից մեկը կապվում է ոչ թե լրագրողական
ՊԱՇՏՊԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԵՏԱՊՆԴՎԵԼ
Փաստաբանները դիմելու են Սահմանադրական դատարան Փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը մտահոգված է: Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. փաստաբաններն իրենց առարկությունները նախագահող դատավորների ոչ օրինական գործողությունների դեմ արտահայտել են՝ լքելով դատական նիստերի դահլիճը: Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, այդ
Վրաստան՝ բոլորի՞ համար
Ըստ Իլյա Ճավճավաձեի անվան պետհամալսարանին կից Կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գիա Նոդիայի՝ Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները ոչ մի խնդիր չունեն, վրաց հանրության շրջանում կան կարծրատիպեր, որոնց համաձայն՝ Հայաստանն ընկալվում է որպես ռուսամետ երկիր: Նրա խոսքերով, Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ Ջավախքի հայ բնակչության հետ կապված հարցերը Վրաստանի ներքին խնդիրներն են եւ Հայաստանի կառավարությունը ճիշտ է անում՝
Մոռանալ աշուղ Ջիվանուն
Ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Շահումյան համայնքում հանդիսավորությամբ դրվել են նոր եկեղեցու հիմքերը, իսկ մեկ օր անց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի պատվոգրով եւ մարզպետի ոսկե կրծքանշանով պարգեւատրել է եկեղեցու կառուցման հովանավոր, Շահումյան գյուղական համայնքում ծնված, այժմ Մոսկվայում բնակվող գործարար Կարեն Հովհաննիսյանին: Մարզպետարանի տարածած տեղեկության համաձայն, մարզպետը նկատել է, որ, հայրենիքից հեռու գտնվելով, հայորդիները հավատարիմ են
Բուենոս դիոս, Տավուշ
Ապրիլի 30-ից Տավուշի մարզում է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլեին: Ըստ մարզպետարանի, դեսպանի այցի հիմնական նպատակը մարզին ծանոթանալն է եւ հետագա համագործակցության համար պայմանավորվածությունների ձեռքբերումը: Դեսպանը հանդիպել է մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետը, նկատելով, որ Տավուշը բարեկամական կապեր ունի տարբեր երկրների մարզերի եւ քաղաքների հետ, հույս է հայտնել, որ Բրազիլիայի որեւէ բնակավայրի հետ նույնպես կհաստատվեն նման
ԲԱԳՐԱՏԱՇԵՆ. ԳՈՐԾԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ
Շուկան փակվել է, եւ մարդիկ ճարահատ զբաղվում են հողագործությամբ Վասն շուկայի, ձիթապտղի եւ արեւածաղկի Հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Բագրատաշեն գյուղը հանրապետությունում հանրաճանաչ է 90-ական թվականներից գործող, սակայն 2 տարի առաջ փակված սահմանամերձ առեւտրի շուկայով: «Առավոտը» տեղեկացրել է, որ վերջերս փորձ արվեց 3 տարբեր տեղ շուկա գործարկել, սակայն բոլոր փորձերն էլ անհաջողության մատնվեցին: «Վերջին 2 շաբաթվա
Շիրակցի միտինգավորներին քաշքշեցին
Ճանապարհային ոստիկաններն ակտիվացել են Գյումրիի ավտոկայարանում մարդիկ անհույս սպասում էին: Երեկ վաղ առավոտից «Առավոտը» ահազանգեր էր ստանում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներից, որ ոստիկանները շրջափակել են Գյումրիից Երեւան տանող մայրուղին՝ անհարկի կանգնեցնելով ու ստուգելով բոլոր վարորդներին: Ըստ կոնգրեսականների, ոստիկանական խմբերին «դեսանտ» էին իջեցրել Գյումրիի, Մարալիկի, Թալինի, Աշտարակի հատվածում եւ Երեւան մտնող ճանապարհին: Նաեւ դժգոհություններ էին հնչում,
ԹՈՇԱԿՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ, ՆՊԱՍՏԸ՝ ԿՏՐԵԼ
Սեւիկյան 3 քույրերն ապրում են 46 հազար 600 դրամով, որը պետությունը նրանց հատկացնում է որպես հաշմանդամության թոշակ: Հայաստան Սեւիկյանի 2 հաշմանդամ քույրերն ի վիճակի չեն տեղաշարժվելու: «Մենք երեք հաշմանդամ քույրերով ստանում ենք 46 հազար 600 դրամ թոշակ, անցած տարի ստացել ենք 39 հազար 900 դրամ: Ինչ է թե՝ ամեն մեկիս թոշակը 2000 դրամով ավելացել է,
Ծեծել են ու էլի կծեծե՞ն
Իրազեկողների վրա հարձակվելն արդեն ավանդույթ է դարձել Ապրիլի վերջին երկու օրերին Հայ ազգային կոնգրեսը երկու անգամ հայտարարություն տարածեց այն մասին, որ «մայիսի 1-ի իրազեկված հանրահավաքի տեղեկատվական թռուցիկները բաժանող երիտասարդների խմբերի վրա հարձակումներ են կատարվել բանդիտական խմբերի կողմից»: Նշվել էր, որ բանդիտական խմբերի հարձակումներին ու ծեծկռտուքին ականատես ոստիկանները հրաժարվել էին միջամտել նաեւ այն բանից հետո, երբ
ՀՈՒՆԻՍԻՆ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ Է «Ա1+»-Ի ՎՃՌԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ
Խճանկար ԵԽԽՎ նստաշրջանից ՄԻԵԴ վճիռներին հակառակ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն ապրիլի 27-ին հարց է ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսին, որում հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները «Մատաղիսի գործով» մեղադրվող Միշա Հարությունյանի եւ «Ա1+»-ի վերաբերյալ, թե խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան. «Այնուամենայնիվ, Միշա Հարությունյանը, որը
ՍՊԱՌՆԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքում պնդեց դեռեւս 2008 թ. դեկտեմբերի 21-ին, Կոնգրեսի առաջին համաժողովում, արած իր այն հայտարարությունը, թե՝ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1-ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը եւ այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950
Լինելու է «բարի քարոզարշավ»
Ըստ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի՝ Երեւանի ավագանու ընտրություններում երեւանցին ձայնը տալու է ԲՀԿ ցուցակին, որովհետեւ վստահում է պարոն Ծառուկյանին: Այսօրվանից սկսվում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչական փուլը, եւ բոլոր մասնակից կուսակցությունները այսօր եւ վաղը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց իրենց նախընտրական մեկնարկի մասին եւ
ԱՄԵՆ ԻՆՉ ՏԱՊԱԼԵԼ ԵՆ
ՀԱԿ ներկայացուցիչների համոզմամբ, գործող իշխանությունները տապալել են իրենց նախաձեռնությունները թե՛ արտաքին եւ սոցիալական քաղաքականության եւ թե՛ «Յոթի» գործի ու մարտիմեկյան իրադարձությունները կեղծելու ոլորտում: Ինչպես ընդդիմության նախաձեռնած որեւէ հանրահավաքից առաջ, այնպես էլ երեկ, ՀՀ ոստիկանությունը մարզերից դեպի Երեւան տանող բոլոր ճանապարհները փակել էր դեռ ապրիլի 30-ի երեկոյան, իսկ երեկ առավոտյան Երեւանի մուտքը «փակի» տակ էր հատկապես
ՆՈՍՏԱԼԳԻԱՅԻ ՕՐ
Վերջին 20 տարիների պատմության մեջ ՀԿԿ-ն երեկ բավական շքեղ նշեց Աշխատավորների տոնը Այդ առիթով երեկ մարզերից էլ էին կոմունիստներ ժամանել մայրաքաղաք եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցներում ասացին՝ «մեր ծախսով ենք եկել, մեզ ոչ ոք չի հավաքել-բերել»: Չնայած տոնական երթը պետք է մեկնարկեր կեսօրին, առավոտյան 9-ից Սարյանի արձանի շրջակայքում հավաքվել էին կոմունիստները՝ տոնական, հատուկ այդ օրվա
ՁՈՐԱԿԱՊԸ ՈՍՏԻԿԱՆԱԽԵՂԴ ԷԻՆ ԱՐԵԼ
Երեկ, վաղ առավոտից, ոստիկանների մի հսկա խումբ շրջափակել էր Շիրակի մարզի ամենաըմբոստ գյուղը՝ Ձորակապը՝ բնակիչներին չթույլատրելով մայրաքաղաք մեկնել: Հայրենի իրավապահները կանգնեցնում էին գյուղից դուրս եկող բոլոր մեքենաները՝ «քրքրելով» ու տուգանելով վարորդներին: «Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները պահակ կարգվել հենց Ձորակապի մուտքի մոտ, արդյոք վախենո՞ւմ են գյուղովի միտինգ մեկնող ձորակապցիներից, նրանցից մեկը նեղսրտեց. «Միտի՞նգ,
ՄԵԾԱՐԵՑԻՆ ԳԻՏՆԱԿԱՆԻՆ
«Նախկինում ինչ արել եմ, արել եմ իմ համեստ ուժերի չափով: Ապագայում ինչ կարող եմ անել, արդեն ինձանից կախված չէ: Գիտեմ, որ գիտությունը դեռեւս շարունակում է մեծ ուշադրություն պահանջել, քանի որ կանգնած է շատ լուրջ փորձությունների ու բարդությունների առաջ»,- երեկ ԵՊՀ-ում հայտարարեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ Լեմվել Վալեսյանը: Երեկ լրացավ պրոֆեսոր Լ.
ՄԵՆՔ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆՔ, ՎՐԱՍՏԱՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Արդեն մի քանի օր է, ինչ հարյուրավոր հիմնարկներում օրական 2-3 ժամ տեւողությամբ ինտերնետ կապի խափանումներ են տեղի ունենում: Որպես կանոն, անորակ կապի հետ կապված խնդիրների պատասխանատվությունը պրովայդերները իրենց վրա չեն վերցնում: Ըստ 2 խոշոր պրովայդերների՝ «FiberNet Communication»-ի ու «ԱրմենՏելի», վերջին 4-5 օրվա ընթացքում պարբերաբար կրկնվող կապի խափանումների պատճառն այն է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքում
ԿԱՇԱՌԱԿԵՐՆԵՐԻՆ ԿՔՆՆԵՆ
Պետեկամուտների կոմիտեն որոշել է ինքնամաքրման ենթարկել մաքսային ու հարկային համակարգը: Ապօրինի ձեռնարկատիրությունը հովանավորող հարկային տեսուչների նկատմամբ իրականացվել է 19 ծառայողական քննություն: Բացի այդ, վերջին ամիսներին համակարգում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների, ատեստավորման եւ ծառայողական քննությունների արդյունքում աշխատանքից ազատվել է 140 ծառայող: Նրանց փոխարեն համակարգը կհամալրվի երիտասարդ եւ գրագետ կադրերով: Երեկ լրագրողներին այս մասին տեղեկացրել է կոմիտեի
ՉԻՆԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՑՆՑՎԱԾ ԵՆ
Մինչ Հայաստանում կմշակվեն ոստիկանների վարքագծի կանոնները, Չինաստանում նոր սկանդալ է հասունացել: Ըստ newsru.com-ի, ծանոթանալով օրենքի պահապանների համար հատուկ թողարկված ուսումնական ձեռնարկի բովանդակությանը, մի չին ոստիկան որոշել է դրանից հատվածներ հրապարակել ինտերնետում: Նոր «դասագրքի» դաժան ցուցումներից սարսափել են նույնիսկ իրավապահ մարմինների աշխատակիցները: Ուժի կիրառման այդ գրքույկում ոստիկաններին հրահանգվում է չխուսափել համաքաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելուց, ընդ որում՝
Ալկոհոլի երիտասարդ «զոհը»
Խմիչքից կախվածություն ձեռք բերել հեշտ է, բուժվելու համար՝ կամքի ուժ է անհրաժեշտ «Սկզբում խմում էի միայն մանր-մունր առիթների ժամանակ: Հետո աստիճանաբար կախվածություն ձեռք բերեցի: Երբ գործերս անհաջող էին կամ տրամադրությունս վատ էր լինում, ալկոհոլը օգնում էր վերանալ աշխարհից»,- պատմում է 28-ամյա Կարենը: Կարենն այժմ ցավով է հիշում նախորդ երկու տարիները, որ իր կյանքից հեռացան աննպատակ,
ԱՐՏԱՄԱՐՄՆԱՅԻՆ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՓՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ
Սխալ բեղմնավորումից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել փորձառու բժշկի 2004 թ. սկսած, Հայաստանում արհեստական բեղմնավորման եղանակով 120-ից ավելի երեխա է ծնվել։ Այս մասին օրերս կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Առուստամյանը: Մեթոդին դիմողների թիվը գնալով շատանում է. պատճառը չբերությունն է։ Սկսած 2004 թ.
Հաղթեց Վարուժան Հակոբյանը
Կալիֆոռնիայում «արագ» եւ «բլից» շախմատների մրցամարտ անցկացրին ԱՄՆ-ում բնակվող այդ երկրի երկու առաջատար գրոսմայստերներ՝ հայաստանցի Վարուժան Հակոբյանը եւ Յուրի Շուլմանը, որում հաջողությունն ուղեկցեց մեր հայրենակցին: Վարուժանն «արագ» շախմատում հաղթեց 3,5:2,5, իսկ «բլիցում»՝ 6:2 հաշվով:
Քոթանջյանը միանձնյա առաջատարն է
Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող շախմատի շեյխ Ռաշիդ Բին Համդան ալ Մահդումի մրցանակների ավանդական՝ 11-րդ խաղարկությունում, որը կրում է «Dubai Open» անունը, հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը գերազանց մեկնարկ է վերցրել: 29 երկրների ազգային ֆեդերացիաների շուրջ 140 մասնակիցների (34-ը կրում է գրոսմայստերի կոչում) պայքարում նա խաղացված չորս տուրերում տարել է միայն հաղթանակներ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային
Շախմատային աննախադեպ սկանդալ է հասունանում
«ChessBase» ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Լոզանի արբիտրաժային դատարանը, հիմք ընդունելով Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհադ Յազիչիի հայցն ընդդեմ Եվրոպայի շախմատային միության, չեղյալ է հայտարարել 2009 թվականի եվրոպական խոշորագույն մրցումների արդյունքները, որոնց անցկացման որոշումը միությունը կայացրել է 2007 թվականի օգոստոսին: Դեռ վերջնականապես չճշտված տեղեկություններով՝ դատարանը որոշել է, որ անհրաժեշտ է հայտերի ընդունման եւ մրցումների
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների՝ Եվրոպայի առաջնություններից հետո ՀԱՕԿ-ն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ֆեդերացիաների, ազգային հավաքականների մարզիչների, առանձին մասնագետների եւ սպորտային բժիշկների մասնակցությամբ ծավալել են դրանց մասնակցության եւ հետագա ծրագրերի քննարկումներ: Դրանք ղեկավարում է նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: ՍԻՐՈՂԱԿԱՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը ներկայացրել է մրցաշրջանի սկզբից կատարվող
Ֆոնոգրամա միայն ձայնի՞ «մասով»
Կամ՝ ե՞րբ են նվագախմբերում կրկին լինելու մենակատարների հաստիքներ Ֆոնոգրամային հնչողությամբ համերգների կազմակերպումը նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում այլեւս անցյալում է: Ֆոնոգրամային հնչողությամբ համերգների արգելումը, ինչպես եւ սպասվում էր, միանշանակ գնահատականի չարժանացավ, թեեւ ասուլիսներում տարբեր կատեգորիայի աստղեր հավաստիացնում էին, որ իրենք գոհ են այս որոշումից: Սրան զուգահեռ՝ արվեստագետների, անգամ մշակույթից հեռու կանգնած մարդկանց շրջանում խոսվում է