Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՀՍԿԵԼ «ՖԱԿՈՒԼՏԱՏԻՎ» ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ

Դրա համար կարգ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ Օրերս «Առավոտը» տեղեկություններ ստացավ, որ Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 դպրոցում 2-րդ դասարանի աշակերտների համար անցկացվում են անգլերենի լրացուցիչ՝ շաբաթական մեկժամյա պարապմունքներ, եւ դրանց համար երեխաներից հավաքվում է 500-ական դրամ: Մանրամասները ճշտելու համար զրուցեցինք դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանի հետ: Նա հաստատեց մեր տեղեկությունը եւ պարզաբանեց. «Ուսումնական պլանով 2-րդ

«ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ»

Լրացավ հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 95-ամյակը, մի քնարերգու, ում անվան հետ են կապված հայրենի գրականության մեջ բանաստեղծական ինքնատիպ մի ուղղություն եւ դասական դպրոց: Համո Սահյանը, ինչպես վկայում են նրա բանաստեղծական ներշնչումները, հասակ է առել եւ հասունացել ծննդավայրից եւ հայրենի բնաշխարհից քաղած կենսական տպավորությունների հարուստ պաշարների հիմքի վրա: Այդ հանգամանքով էլ բացատրվում է նրա

Լեռնագոգին սպառնում է անապատացումը

Հողը տվել են, իսկ ոռոգման ջրի մասին՝ մոռացել Գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում լեռնագոգցիներն անգործ են: Ոչ իրենց կամքով: Ճակատագրի բերումով բնակություն են հաստատել այնպիսի վայրում, որտեղ, իրենցից բացի, մեկ էլ օձեր ու կարիճներ են ապրում: Չոր ու աղուտային հողերը նպաստավոր պայմաններ են հատկապես վերջիններիս համար: Համայնքի բնակիչները ցավով են խոսում այն մասին, որ կարող էին

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Գեղարքունիքի մարզի գյուղացիները տագնապ են հնչեցնում Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն զգացնել է տալիս՝ թողնելով իր լուրջ հետեւանքները մեր փոքր հայրենիքի տնտեսական զարգացման վրա: Իրենց հաց հանապազօրյան հայթայթող մարդկային հոծ զանգվածները կանգնած են լուրջ խնդրի առջեւ՝ ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս եւ ինչքա՞ն կարող են դիմանալ ու դիմագրավել նորանոր հարվածներին: Բարեկամ-հարազատների կողմից, որոնք գտնվում են արտերկրներում, օգնություն ակնկալել

Հաշմանդամ է դարձել ծառայության ժամանակ

Զինծառայողին թողել են իր ցավի հետ Ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ անդամ Սամվել Մամիկոնյանի որդին՝ Գեւորգը, պաշտպանության նախարարության Տավուշի զորամասում 2003թ. ստացել է ողնաշարի կոտրվածք: 1-ին կարգի հաշմանդամը տնից դուրս է գալիս միայն բուժման նպատակով, ծնողների օգնությամբ, քայլում է հենակներով՝ հենվելով կրունկի վրա: ՀՀ նախագահին, ՀՀ պաշտպանության նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ ԱԺ-ին ուղարկված տասնյակ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՏԻՊԵԼ Է ՄՈՒՐԱՑԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ

«Տանիքը»՝ կարիճի դաջվածքով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, օրեր առաջ ավարտվեց աշխատանքային թրաֆիքինգի մի գործ եւս: Շահագործվել էին անչափահաս երեխաներ, որոնք զբաղվել են «հրապարակային գործունեությամբ»՝ մուրացկանությամբ: Նախկինում 2 անգամ դատված Գարիկ Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Նա, փաստացի ամուսնության մեջ գտնվելով Լ. Մ.-ի հետ, նրա անչափահաս որդու՝ Վահան Իշխանյանի

Ալերգիա՝ աղտոտ մթնոլորտի պատճառով

Մեր երկրում գործող բնապահպանական կազմակերպությունները փաստում են, որ հանրապետության բնակավայրերից ամենաաղտոտվածը մայրաքաղաքի մթնոլորտն է: Մասնագետների ներկայացմամբ, պատճառը զանգվածային ծառահատումներն են ու համատարած շինարարությունից առաջացած կեղտն ու փոշին: Այդ ամենի հետեւանքով, վերջին տարիներին հատկապես ալերգիկ հիվանդությունները գլուխ են բարձրացրել: Այսօր ամենատարածված ալերգիան պոլինոզն է, որը պայմանավորված է եղանակային պայմաններով: Ալերգիոլոգ Ինեսա Մելիքյանի ներկայացմամբ, այս ալերգիան առաջանում

Գործազուրկներն ավելանում են

ԱՊՀ երկրներից գործազրկության ամենաբարձր տոկոսը, 2009 թվականի հունվարի դրությամբ, գրանցվել է Հայաստանում՝ կազմելով 6,5% կամ 76 հազար մարդ: «Ռեգնումի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը: Ըստ այդ տվյալների, միջին աշխատավարձը մեր երկրում կազմում է $308, ինչն ավելի շատ է, քան Ղրղըզստանում ($138), Մոլդովայում ($244), Ուկրաինայում ($216) եւ Տաջիկստանում ($85, որն ամենացածրն է ԱՊՀ-ում):

Ինքնասպան կլինեն, ընտանիքներ կքայքայվեն

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում կարող է հանգեցնել ինքնասպանությունների, դեպրեսիայի եւ սթրեսի դեպքերի աճի, ճարպակալման, օրգանիզմի աճի դանդաղեցման։ Նման կանխատեսում է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Ըստ նույն աղբյուրի, կավելանան թերսնուցման դեպքերը, միկրոէլեմենտների պակասի պառճառով՝ հղի կանանց եւ կերակրող մայրերի շրջանում սակավարյունության դեպքերը, կնվազի բուժօգնության դիմելիությունը, անցում կկատարվի ավելի էժան եւ ցածրորակ

ՇԻՐԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԹԱՆԿԱՆԱ

Ներմարզային երթուղիների մրցույթը շահած 13 կազմակերպությունից 10-ը թանկացման հայտ է ներկայացրել Գազի թանկացմանը համընթաց, արդեն կես ամիս է՝ Գյումրիի Բուլվարային թաղամասը սպասարկող միակ տրանսպորտը՝ թիվ 10 ավտոբուսը, դադարեցրել է իր աշխատանքները: «Ձեռ չի տալիս ու վերջ»,- հեշտ-հանգիստ պատճառաբանում են վարորդները: Գյումրիի քաղաքապետարանն էլ իրեն չի կոտորում լուծում փնտրելու եւ ուղեւորների իրավունքները պաշտպանելու համար: Երեկ նմանատիպ

ԼՐԱԳՐՈՂԻՆ «ՎԱՅՐ ԳՑԵՑԻՆ»

«Ա1+»-ի լրագրող Դավիթ Ջալալյանը ոստիկանության Կենտրոնի բաժնում բացատրություն է տվել, որ ապրիլի 8-ի երեկոյան Հյուսիսային պողոտայում իրեն ոչ թե ոստիկանները ծեծել են, այլ պարզապես ետ-ետ է գնացել ու մեջքի վրա վայր ընկել, ինչից էլ ստացել է վնասվածքները: Այս մասին «Հետքին» հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ «մեջքի վրա ընկած» լրագրողը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում,

ՊԱՐՏՔԱՏԵՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԿԽԱՅՏԱՌԱԿԵՆ

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը հայտնվել է բավականին դժվար իրավիճակում: Տարեսկզբից նվազել են ինչպես ընկերության եկամուտները, այնպես էլ պետության կողմից տրվող սուբսիդիաները: Երեկ ասուլիսում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Նա հայտարարել է նաեւ, որ առաջիկայում ընկերությունը ստիպված կլինի կրճատել մի քանի տասնյակ աշխատակիցների, քանի որ կփակվի ընկերության մասնաճյուղերից մեկը: Բացի այդ, Պ.

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ՉԻ՞ ՈՒԶՈՒՄ ՎՃԱՐԵԼ

Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շինարարները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց հիմնական դժգոհությունն այն է, որ իրենք չեն կարողանում աշխատել, քանի որ շինաշխատանքների սկիզբն անընդհատ ձգձգվում է: Այս մասին տեղեկացնում է «7 օր»-ը: Ցուցարարները բողոքել են, որ դեռ փետրվար-մարտ ամիսներից իրենք գնում-գալիս են: «Արդեն երկու ամիս է՝ ցուցակներ են կազմում ու բրիգադներ ձեւավորում, հետո ասում են՝

«Ալիշանի» հարցը կքննարկի օպերատիվ շտաբը

«Գյուղատնտեսությունը եւ, մասնավորապես, գյուղմթերքների վերամշակումը մեր տնտեսության առաջնահերթություններից են: Կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբը, բնականաբար, ուշադրությամբ ուսումնասիրում է այդ ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն ու առաջարկությունները՝ պետության կողմից ոլորտին հնարավոր աջակցություն ցույց տալու համար»,- երեկ այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Մասիսի «Ալիշան» ընկերություն կատարած այցելության ժամանակ: Նշենք, որ ընկերությունը հիմնադրվել է 7 տարի առաջ

Հաշվարկում են, թե որքան կարժենա «ճաշի սեղանը»

«Սթար» ընկերությունը եւ «Արմինֆո» տեղեկատվական գործակալությունը համատեղ՝ սպառողներին են ներկայացնում «Arminfo Star» առաջին անկախ սպառողական ինդեքսը։ Այն ըստ էության հանդիսանում է ճաշի սեղանի ինդեքս (Dining Table Price index- DTPI): «Arminfo Star» նախագծի շնորհիվ փորձ է արվում արտացոլելու միջին խավի ամենամասսայական՝ պարենային ապրանքների ծախսերը։ Այսպես, սպառողական ինդեքսը 2009 թվականի մարտին՝ փետրվարի համեմատությամբ, կազմել է 116,43 դրամ։

ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ ՍՐՏԱՏՐՈՓ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ

Հայ գործարարները հավաստիացնում են, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում չեն թողնի, որ արտերկրի բիզնեսմեններն իրենց ճնշեն: Չնայած հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ խոսակցությունները վերջերս այնքան հասունացան, որ թվում էր՝ սահմանի բացումը պետք է որ արդեն կայացած իրողություն լիներ, սակայն օրերս մեր քաղաքական գործիչներից ոմանք հայտարարեցին, որ դա անհնարին են համարում: Այդուհանդերձ, մեր գործարարները հույսեր են

«ՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՏԻՐՈՋ ԶԳԱՑՈՒՄԸ»

Ասում է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ համամասնական ցուցակում 5-րդ հորիզոնականում գտնվող Սուրեն Աբրահամյանը: – «Երեւանի մասին» օրենքը տալո՞ւ է հնարավորություն, որ ընտրված ավագանին կարողանա իսկապես ղեկավարել քաղաքը։ – Նախորդ օրենքի համեմատությամբ՝ սա կարելի է մեկ քայլ առաջ համարել, սակայն խնդիրն ամբողջական չի լուծվում: Կիսատ օրենք է՝ որոշակի քաղաքական նկրտումների հագուրդ տալու նպատակով ստեղծված: Ամենաճիշտն ու

ՄԻ ՔԻՉ ՆԵՂԱՑԵԼ ԵՆ

Երեկ Ադրբեջանի խորհրդարանի նիստի օրակարգում ներառված էր քննարկում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման հարցի շուրջ: Առաջինն այդ թեմային անդրադարձել է պատգամավոր Խադի Ռաջաբովը, հայտարարելով, որ այդ հարցում Ադրբեջանի իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են: Պատգամավոր Իգբալ Աղազադեն ասել է, թե Ադրբեջանը Թուրքիայից ավելի մոտ ոչ ոք չունի, այդ երկիրը միշտ պատմության ամենադժվար պահերին եղել է

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ՝ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ

«Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնությունը դատապարտում է «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի համակարգող Վահագն Չախալյանի նկատմամբ կայացված 10-ամյա բանտարկության դատավճիռը: Հիշեցնենք, որ դատավճիռը կայացվել էր նախորդ շաբաթ՝ Թբիլիսիում: «Վահագն Չախալյանի եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի մյուս անդամների դեմ միջնադարյան դաժանությամբ եւ օրինականության աղաղակող խախտումներով զուգակցվող քաղաքական հալածանքն ակնհայտորեն միտված է Ջավախքի բնիկ հայ բնակչության իրավազուրկ

Սահմանի բացումից Հայաստանը չի շահելու

Կարծում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ պայմաններ է առաջարկում Թուրքիային: – Ի՞նչ գործընթացներ են ընթանում տարածաշրջանում եւ ինչքանո՞վ են դրանք առնչվում հայ-թուրքական սահմանի բացմանը, հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ակտիվությունը։ – 2008-ի օգոստոսյան պատերազմը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առջեւ դրեց իրենց ռազմավարությունների վերանայման խնդիր։ Նոր գեոքաղաքական իրավիճակը խնդիրներ հարուցեց նաեւ Թուրքիայի համար։

ՕԲԱՄԱՆ ԵՌԱԳՈՒՅՆՈՎ ՉԷՐ ՄՏՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍ

Ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը – Որքանո՞վ եք իրատեսական համարում այն լավատեսությունը, որը վերջերս արտահայտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե Հայաստան-Թուրքիա հաջորդ ֆուտբոլային խաղի ժամանակ ինքը կա՛մ կանցնի բաց սահմաններով, կա՛մ էլ կլինի դրա նախօրյակին։ – Կարծում եմ, որ լավատեսությունն ընդհանրապես մեր նախագահի դրական կողմերից է: Բայց նա արտահայտեց նաեւ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԱԿՆԿԱԼԻ Է ԵԿԵԼ

Ապրիլի 27-30-ը Ստրասբուրգում կայանալիք ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի լիագումար նիստում Հայաստանի վերաբերյալ հարց ընդգրկված չէ: ԵԽԽՎ պաշտոնական կայքում, որտեղ տեղադրված է ապրիլի 27-30-ը կայանալիք նստաշրջանի օրակարգային հարցերի ցանկը, Հայաստանի մասին որեւէ նշում չկա: Հիշեցնենք, որ Խորհրդարանական Վեհաժողովի հունվարյան նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը ձայնի իրավունքից զրկվելու ռեալ վտանգից հազիվ խույս տվեց, թեեւ ԵԽԽՎ թիվ 1643 բանաձեւի 11-րդ կետում,

ԵՐԹԸ ԿԱՅԱՑԱՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՐԹՈՒՂՈՎ

Երեկ, ինչպես եւ նախորդ օրերին, Հյուսիսային պողոտան փակ էր «քաղաքական զբոսանքի» համար: Ոստիկանները ցերեկվանից ամուր օղակի մեջ էին առել պողոտա տանող բոլոր ճանապարհները, թեեւ նախորդ օրը ոստիկաններից մեկը քաղաքացիներին կեսբերան առաջարկել էր հավաքվել Հյուսիսային պողոտայի վերջնամասում՝ դեպի Աբովյան տանող հատվածում: Հայրենի իրավապահները, որոնք երեկ նկատելիորեն պակաս ագրեսիվ էին, սիրահոժար կերպով ուղեկցեցին «քաղաքական զբոսանքի» մասնակիցների երթը,

ՍԱՀՄԱՆՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՉԻ ԲԱՑՎԻ

«Ադրբեջանի լալկանությունը պատճառ է դառնում, որ Թուրքիան վերադառնա 1993թ. իրավիճակին, երբ շրջափակել էր Հայաստանը՝ լինելով Ադրբեջանի պատանդը»: Այսպիսի հայտարարություն արեց Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ապրիլի 13-ի ասուլիսում: Ըստ նրա, Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո Թուրքիան ձգտում էր մեծացնել իր դերակատարությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչի համար ցանկանում էր

Նախարարը հասավ իր նպատակին

Չնայած անհատ տաքսիների վարորդների շարունակական ցույցերին ու բողոքներին, կառավարությունը որոշեց, որ թեեւ փոքր-ինչ մեղմացված պայմաններով, այնուամենայնիվ, նրանք պետք է դառնան անհատ ձեռնարկատեր եւ աշխատեն հարկային դաշտում: Ինչպես եւ մարտի 30-ի ասուլիսում հայտարարել էր տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ապրիլի 6-ից Պետական եկամուտների կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության եւ Տրանսպորտային տեսչության աշխատակիցները «թաքնված տաքսիստներին» հայտնաբերելու ուղղությամբ պետք

Գործազուրկներն ավելացել են, աշխատավարձերը՝ նվազել

Մոտ մեկ ամիս առաջ Էրեբունու համայնքում գործող ալրաղացներից մեկի փակման հետեւանքով գործազուրկ է մնացել 600 մարդ, որոնց մեծ մասը հենց նույն համայնքի բնակիչներ են: Զբաղվածության կենտրոնների մասնագետների ներկայացմամբ, ընդհանրապես, վերջին շրջանում աշխատանք փնտրողների թիվը կտրուկ մեծացել է, ինչը վկայում է այն մասին, որ տնտեսական ճգնաժամը ամենեւին էլ չի շրջանցել մեր երկիրը: Էրեբունու համայնքի զբաղվածության կենտրոնի

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ապրիլի 14-ին Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ մտադիր է անցկացնել ցույց՝ ի նշան բողոքի ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի նկատմամբ՝ վերջերս վրացական դատարանի կողմից ընդունած դատավճռի դեմ, որով նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ «Երկիր» միության, այդ առնչությամբ կազմակերպության պաշտոնական կայքում զետեղվել է հաղորդագրություն, որում ասվում է. «ՖՀԿՀԽ-ը (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

«Մենք միայն ուսումնական գրքեր ենք ստանում, գեղարվեստական գրականության համալրում չի կատարվում»,- ասում է Երեւանի Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Ա. Վարդանյանը։ Նրա խոսքերով, միակ գրականությունը, որ ստանում են, մանր տեխնիկական գրքեր են, երբեմն՝ Երեւան քաղաքի մասին, վերջերս նաեւ` Վազգեն Սարգսյանին նվիրված գրականություն։ Գրադարանը հարուստ է հիմնականում դասագրքերով եւ այն գրականությամբ, որը լույս է

Ապրիլի 14

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից հետո

Մանանեխ՝ Լուսնի վրա

Ամերիկյան Paragon Space Development կոմպանիան լրատվություն է տարածել այն մասին, որ իրենք ծրագրել են ստեղծել հատուկ պատյան, որը թույլ կտա բույսեր աճեցնել Լուսնի վրա: Ծրագիրը չունի գիտական ուղղվածություն. նրանք ցանկանում են բույսեր աճեցնել, որպեսզի լուսանկարեն դրանք թափանցիկ պատյանի մեջ՝ լուսնային բնապատկերի ֆոնին: Հետազոտողները որպես առաջին լուսնային բույսի «թեկնածու»՝ ընտրել են մանանեխը: Գիտնականների առջեւ խնդիր է

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031