Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե արդեն նկատվում են ճգնաժամից դուրս գալու առաջին նախանշանները: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ներկայացնելով 2010 թվականի ֆինանսական տարվա 3.55 տրիլիոն դոլար արժեքով բյուջեի նախագիծը, Օբաման ասել է, թե այն կարող է երկրի տնտեսությունը վերականգնելու համար ամուր հիմք դառնալ: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով,

ՊԱՐԶՎԵՑ՝ ՀԱՅ ՉԻ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շահել է իր ընտանիքի թուրքական արմատների վերաբերյալ կասկած հայտնած պատգամավոր Ջանան Արըթմանի դեմ հարուցված դատը, գրում է «Արմինֆոն»: Ինչպես հաղորդում են թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները, Անկարայի 2-րդ հաշտարար քաղաքացիական դատարանի որոշման համաձայն, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Ջանան Արըթմանը 1 թուրքական լիրա բարոյական փոխհատուցում պետք է վճարի Թուրքիայի Հանրապետության նախագահին:

«Ռուս-թուրքական մերձեցումը կդառնա ռազմաստրատեգիական»

Սկիզբը՝  Հարցազրույց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ – Որքա՞ն երկարատեւ կարող է լինել ռուս-թուրքական մերձեցումը, եւ ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: – Ռուս-թուրքական մերձեցումը, կարծում եմ, ի վերջո կդառնա ռազմաստրատեգիական, որովհետեւ երկուսն էլ փորձում են լուծել ոչ միայն երկկողմանի, այլեւ տարածաշրջանային խնդիրներ: Տարածաշրջան ասելով՝ նկատի

«Հանրային խորհուրդը Ռոբին Հուդ չէ»

Ըստ Հանրային խորհրդի համակարգող Վազգեն Մանուկյանի՝ իրենք չեն պատրաստվում հարուստների փողերը բաժանել աղքատներին: Այսուհետեւ գիտությանը, կրթությանը, մշակույթին, սահմանադրական փոփոխություններին, հանրային ծառայություններին, քաղաքացու իրավունքներին, կուսակցություններին, մամուլին եւ այլնին վերաբերող խնդիրները կլուծվեն նաեւ նոր կառույցի՝ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Հանրային խորհրդի միջոցով: Երեկ ԳԱԱ-ում հայտարարեց ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի աշխատանքները համակարգող Վազգեն Մանուկյանը: Ըստ նրա, բազմաթիվ

«ԼՔՅԱԼՆԵՐԸ»

Մայրաքաղաքի անտրանսպորտ եւ անմանկապարտեզ հատվածը Քանաքեռ-Զեյթուն համայնքի Թբիլիսյան խճուղում ապրող մանուկները չգիտեն, թե ինչ է մանկապարտեզը: Մայրաքաղաքի «Երազ» ավտոգործարանի հովանավորությամբ գործող թիվ 81 մսուր-մանկապարտեզը դեռեւս 1992-ին է իր դռները փակել մանուկների առջեւ՝ դառնալով կաթոլիկ հավատացյալների կենտրոն: Հարցը թաղապետին է հասել միայն թաղապետական ընտրությունների ընթացքում, բայց, մեկ է, չի գտել լուծումը՝ ազատ տարածք չլինելու պատճառաբանությամբ. «Հնարավոր

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն»

Հարցազրույց՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ Ռուսաստանի հաշվարկն այն է, որ գոնե մի քիչ առաջ մղի ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության ուղիներ բացի դեպի Հայաստան ու իր ռազմակայանը՝ միաժամանակ ամրապնդելով սեփական դիրքերը եւ ազդեցությունը երկու հակամարտող երկրներում: Բացի այդ, եթե ստացվի, ապա սադրանքի միջոցով Երեւանին ներքաշի Ջավախեթիի հայաբնակ շրջանում անջատողական գործընթացների մեջ, իսկ Բաքվին՝

«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն»

Հարցազրույց՝ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի հետ – Տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից կամ գործընթացներից որո՞նք են առավելապես ազդել (կամ կարող են ազդեցություն ունենալ) Ադրբեջանի վրա: – Անկասկած, Հարավային Կովկասի վրա ամենամեծ հետքը թողեց օգոստոսյան պատերազմը (ես կարծում եմ, որ իրերը պետք է անվանել իրենց անուններով) Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, որը կապված էր Թբիլիսիի փորձի հետ՝ վերականգնել

ՀԵՏՕԳՈՍՏՈՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Շարունակում ենք ներկայացնել հայ եւ ադրբեջանցի գործիչների, վերլուծաբանների եւ փորձագետների հետ մեր զրույցները «Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսյան պատերազմից հետո» թեմայով: Հարցազրույցները տպագրվում են նաեւ Բաքվում՝ «Նովոյե վրեմյա» ռուսալեզու թերթում (www.novoyevremya.com): Բոլոր նյութերը պատրաստվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրով, որին աջակցում է «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resourses) միջազգային կազմակերպությունը: «Ռուս-թուրքական

Ջրի խնդիր

Մալաթիա եւ Արգավանդ համայնքների ջրերը մի առվով չեն գնում Մալաթիա-Սեբաստիա եւ Արգավանդ համայնքների միջեւ կռիվ է ընկել. Մալաթիայի ղեկավարությունն ուզում է իր վարչական տարածքում՝ Արգավանդի խաչմերուկի մատույցներում գտնվող ջրատարը վերացնել, արգավանդցիները թույլ չեն տալիս: «Որ փակեք՝ Արգավանդի դաշտերն ինչպե՞ս են ոռոգվելու: Չէ՞ որ սա գյուղի մշակադաշտերը ջրող միակ «կանալն» է»,- ասում էր Արգավանդի գյուղապետ Սամվել

ՈՒՐՎԱՆԿԱՐ՝ ԱԿԿԵՐՄԱՆԻՑ

Հայկական համայնքներ հանդիպում են ամենաանսպասելի վայրերում Նույնիսկ այս հինավուրց ամրոցի մատույցներում հայերն ապրում են այնպես, ինչպես Հայաստանում կամ Լոս Անջելեսում ու Սիդնեյում: Օդեսայից ոչ այնքան հեռու, Սեւ ծովի ափին մի գեղեցիկ քաղաք կա՝ Բելգորոդ-Դնեստրովսկի անունով: Քաղաքը շատ փոքր է, այստեղ հասնելն էլ՝ բավականին դժվար: Շենքերը հիմնականում մեկ հարկանի են, փողոցները՝ անաղմուկ եւ խաղաղ: Բելգորոդ-Դնեստրովսկիում գտնվում

Գրքույկ՝ հայհոյանքի մասին

Օրեր առաջ լույս է տեսել «Հայհոյանք» գրքույկը Հեղինակի՝ Գեւորգ Մարդպետունու հեղինակած գրքույկը, ինչպես գրված է առաջաբանում, նախատեսված է «ազգագետների, քաղաքագետների եւ մտահոգ շրջանի (16 տարեկանից բարձր) ընթերցող հասարակության համար»: Նկատենք, որ տպաքանակը 100 օրինակ է: Մեր տրամադրության տակ գտնվող 100 օրինակներից մեկից տեղեկանում ենք, թե ինչ է հայհոյանքը, ինչպես է ծագել այն, «հայհոյանքի բառաֆոնդը», հայհոյանքի

Վատառողջ զինվորը բանակ չի մտնի

Բուժհանձնաժողովները՝ հսկողության տակ ՀՀ պաշտպանության նախարարությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նախարար Սեյրան Օհանյանի, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի, ինչպես նաեւ երկու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ զորակոչի շրջանակներում բուժհետազոտության կազմակերպման եւ անցկացման թեմայով: Հետազոտություն իրականացնող բուժհանձնաժողովներին հանձնարարվել է հետեւողական աշխատանք կատարել՝ բացառելու համար վատառողջ զինվորի մուտքը բանակ:

«ԱՐՏԱՀԵՐԹ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Դատապարտյալների հիվանդանոցում Դատապարտյալը ներողություն է խնդրում բժիշկներից: Երեկ արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի նախաձեռնությամբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի աշխատասենյակում կազմակերպվել էր հանդիպում լրատվամիջոցների (տպագիր մամուլ) ներկայացուցիչների հետ: «Արտահերթ տեսակցության» պատճառը լրատվամիջոցներից մեկի հրապարակումն էր՝ կապված Շուշիի մեկուսարանից ԴՀ տեղափոխված, գողության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Գառնիկ Մկրտչյանի առողջության հետ: Ըստ ակնարկվող

Հաղթանակի ու ամոթի օր՝ Գյումրիում

«ԳԱԼԱ»-ի հաղթանակը նշվեց ինչպես կենացներով, այնպես էլ հեռուստաընկերության «վնասատուների» հասցեին հնչող ամոթանքներով: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Խոսքի ազատության տոնը նշվեց յուրօրինակ կերպով: Նախեւառաջ լրագրողները բաժակ բարձրացրին այն բոլոր քաղաքացիների պատվին, որոնք անցած տարի, ճիշտ այդ օրն իրենց ներդրումն ունեցան Գյումրիի անկախ լրատվական ալիքի «փրկության» գործում: Միաժամանակ, ժողովրդի հիշողությունը թարմացնելու նպատակով, ցուցադրեցին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կողմից

ԽՈՍՏԱՑԱՎ՝ ԱՄԵՆ ՀԱՏՎԱԾ ԾԱՌԻ ԿՈՂՔԻՆ ԿԱՆԳՆԵԼ

Երեւանի քաղաքապետն անձամբ գնալու է տեսնի՝ ծառահատո՞ւմ է, թե՝ էտում Գ. Բեգլարյանը խստորեն կհետեւի ծառերի էտման գործընթացին: Երեկ նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը այցելել էին Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 147 դպրոցի տարածք: Բանն այն է, որ նախօրեին «Առավոտը» ահազանգ էր հնչեցրել, որ նշյալ հասցեում առողջ ծառեր են հատվել: Արձագանքելով

Հայաստանից ապաստան չեն ուզում

Նախորդ տարի աշխարհում զգալիորեն աճել է ապաստան հայցողների թվաքանակը: 2007-ին գրանցված 321 հազար 471 մարդու փոխարեն, նախորդ տարի այլ երկրներում ապաստան է խնդրել 365 հազար 346 մարդ: Այս մասին հրապարակված է ՄԱԿ-ի «Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի» զեկույցում: Աղբյուրի տեղեկացմամբ, ապաստան հայցողների շարքում առաջատարը Իրաքն է, ապա նրան հետեւում են Սոմալին, Ռուսաստանը, Աֆղանստանը, Չինաստանը, նաեւ

Փորձում են զբաղեցնել բնակչությանը

«Գյուղատնտեսությունը հանրապետության տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, որին հատկապես այսօր՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, շատ լուրջ ուշադրություն է դարձվում: Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը՝ ոլորտում ներդրումներ ապահովելու, վերամշակող ձեռնարկություններին աջակցելու, դրանով իսկ նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- երեկ գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների եւ հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հրազդանի» առեւտրականները գործադուլ են անում

Երեկ «Հրազդան» տոնավաճառի մոտ հավաքվել էին հարյուրից ավելի առեւտրականներ եւ պահանջում էին, որ տոնավաճառի սեփականատերը նվազեցնի տեղի վարձը: Նրանց հավաստմամբ, մի քանի շաբաթ առաջ իրենք տնօրինությունից խնդրել են ընդառաջել իրենց, քանի որ առեւտուրը բավականին նվազել է, եւ իրենք չեն կարողանում նախկին պայմաններով աշխատել: Սակայն, երբ իրենց խնդրանքը «բանի տեղ չեն դրել», առեւտրականները որոշել են չբացել

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ

Թեեւ որոշ հանքարդյունաբերողներ հավաստիացրել էին, որ ճգնաժամից տուժած ընկերությունները դոլարի արժեւորման պարագայում «ոտքի կկանգնեն», սակայն պարզվում է՝ նրանց դա էլ չի փրկի: Համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գների կտրուկ անկման հետեւանքով, Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի խոշոր գործարանները կանգնեցին լուրջ խնդիրների առջեւ: Բացի այն, որ աշխատակիցներ կրճատվեցին եւ կրկնակի նվազեցվեցին աշխատավարձերը, այդ գործարանների արտադրողականությունը կտրուկ անկում ապրեց:

Հանձնաժողովներում ՀԱԿ-ից մարդ չեն ներգրավի

«Ժառանգությունը», ըստ ամենայնի, ինքն է լրացնելու ընտրական հանձնաժողովները «Որակով աշխատանքի դեպքում լինելու է հաղթանակ եւ միայն լուրջ վրիպումների դեպքում է, որ կարող է գրանցվել պարտություն». սա ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանի կանխատեսումն է առաջիկա ընտրությունների ելքի վերաբերյալ, որը նա երեկ բարձրաձայնեց «Ուրբաթ» ակումբում: Կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը նույնպես շատ բարձր է գնահատում

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Երեւանի քաղաքապետն, ըստ օրենքի՝ նաեւ իրականացնելու է «անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման աշխատանքներ» «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2009-ի հունվարից գործող oրենքում 15 էջ են կազմում քաղաքապետին վերաբերող հոդվածները: Եվ մասնավորապես սահմանված է, որ քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ ընդհանրապես՝ «կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից»: Ի դեպ, նման սահմանափակում կա

ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ՝ ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ

Հայ ազգային կոնգրեսը ինտենսիվորեն սկսել է նախապատրաստվել մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Երեկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած քաղաքական խորհրդի նիստից հետո գրասենյակի համակարգող եւ ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականում տեղ զբաղեցրած Լեւոն Զուրաբյանը «Առավոտին» փոխանցեց, որ քննարկվել են ընտրությունների կազմակերպչական խնդիրներին առնչվող հարցեր: «Խոսքը մասնավորապես վերաբերում էր ընտրական շտաբների եւ այլ կառույցների ձեւավորման,

ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեկ «Ազդակ» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործչի համար Երեւանի քաղաքապետ լինելն ինձ համար զարմանալի է: Ես կարծում եմ, որ Երեւանի քաղաքապետը քաղաքական գործիչ չէ. բոլորովին այլ բան է քաղաքական գործիչ լինելը, այլ բան՝ գործադիր մարմնում աշխատելը։ Քաղաքապետը պարբերաբար պետք է շփվի իշխանության ներկայացուցիչների հետ։ Չեմ

«Աշխարհումս իմն դուն իս»

Թեեւ իշխանական կոալիցիան մերժել է նորացված կոմունիստների առաջարկները, վերջիններս պատրաստվում են իրենց ձայնը տալ Հանրապետականին: Իբրեւ ընտրող՝ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է կոալիցիոն մեծամասնություն ՀՀԿ-ին: Իր կողմնորոշումը նորացված կոմունիստ ընկեր Մանուկյանն այսպես է բացատրում. «ՀՀԿ-ն իր վրա վերցրել է քաղաքական պատասխանատվություն.

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ

«Վեցի» գործով ամբաստանվողները դատավոր Մարտիրոսյանին միջնորդեցին իրենց նկատմամբ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը: «Յոթի» կամ այլեւս «Վեցի» գործով անցնող քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը երեկ միջնորդություններ են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:

ՈՐ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԻՄԱՆԱ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է սահմանազատել բարեգործությունն ու հասարակական գործունեությունը քաղաքականությունից: Նախընտրական ժամանակահատվածը սովորաբար մեր հասարակության եւ քաղաքական ուժերի կյանքում ունենում է բացառիկ կարեւոր նշանակություն: Կուսակցությունները, քաղաքական կազմակերպությունները եւ գործիչները ցանկացած ընտրությունից, սեփական նախընտրական ծրագրերը գրելուց առաջ, առաջին հերթին, զբաղվում են թվաբանությամբ՝ որքան են նախատեսում ծախսել, որքան նախատեսում բաժանել եւ որքան են «մուծվելու» համապատասխան

«ՎԵՑԸ» ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԱԲԱՐ

Մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հապճեպորեն եւ առանց պաշտպաններին ձայն տալու հնարավորության, բավարարեց մեղադրող կողմի՝ ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ դիրքորոշում հստակեցնելու պատճառաբանությամբ, դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը: «Վեցի» պաշտպանները հայտարարում են, որ եթե դատավորի շտապողականությունը չլիներ, իրենք հանդես էին գալու միջնորդությամբ՝ դատարանից պահանջելով փոխել

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մարտի 24-26-ը կազմակերպել են INSARAG-ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ)՝ երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Նման խաղարկային վարժանքները, ըստ ԱԻՆ ծառայության, «իրազեկման եւ ուսուցման յուրօրինակ դասընթացներ են»: Հայաստանում իրականացվող երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանքի նպատակը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացումն է INSARAG-ի կողմից

ԵՐԳՉՈՒՀՈՒՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Ըստ GZT.ru-ի, «Եվրատեսիլի» թուրք մասնակից Խադիսեի տեսահոլովակը Թուրքիայի ազգային՝ TRT հեռուստատեսությունը հրաժարվել է ցուցադրել՝ պատճառաբանելով, թե այն բավականաչափ էրոտիկ է: Հեռուստաընկերության ղեկավարներին հատկապես դուր չի եկել, որ տեսահոլովակի սկզբում երգչուհին հայտնվում է գործնական ոճի հագուստով ու այնուհետեւ դրանից ձերբազատվելով, զարմանալիորեն «ժլատ» հագնված՝ պորտապար պարում: TRT-ի ղեկավարությունը պահանջել է վերամոնտաժել տեսահոլովակը, սակայն երգչուհին հրաժարվել է: Նշենք,

Մարտի 25

ԽՈՅ (21.03-20.04)- Հետաքրքիր հանդիպում կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Խուսափեք ավելորդ խոսակցություններից, կենտրոնացեք ձեր գործերի վրա: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր վատ տրամադրությամբ մի ազդեք շրջապատի մարդկանց նյարդերին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր գնացեք ներկայացում դիտելու: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հակառակ սեռի հանդեպ հանդուրժող եղեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ավտոմեքենա վարելիս մի խախտեք երթեւեկության կանոնները: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անհեթեթ խոսակցությունների պատճառով պետք չէ վիրավորվել սիրելի մարդուց:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031