Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳՉՈՒՀՈՒՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ

Մարտ 25,2009 00:00

\"\"Ըստ GZT.ru-ի, «Եվրատեսիլի» թուրք մասնակից Խադիսեի տեսահոլովակը Թուրքիայի ազգային՝ TRT հեռուստատեսությունը հրաժարվել է ցուցադրել՝ պատճառաբանելով, թե այն բավականաչափ էրոտիկ է: Հեռուստաընկերության ղեկավարներին հատկապես դուր չի եկել, որ տեսահոլովակի սկզբում երգչուհին հայտնվում է գործնական ոճի հագուստով ու այնուհետեւ դրանից ձերբազատվելով, զարմանալիորեն «ժլատ» հագնված՝ պորտապար պարում: TRT-ի ղեկավարությունը պահանջել է վերամոնտաժել տեսահոլովակը, սակայն երգչուհին հրաժարվել է: Նշենք, որ «Եվրատեսիլում» Թուրքիան Մոսկվայում ներկայացնող Խադիսեն բնակվում է Բելգիայում: Բրիտանական բուքմեյքերական William Hill գրասենյակի կանխատեսումներով, Խադիսեի՝ Crazy For You (թուրքերեն՝ Dum Tek Tek) երգը «Եվրատեսիլի» 3 լավագույն երգերից մեկն է, որը ունի հաղթելու հնարավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031