Օրվա լրահոսը

Դժգոհ են հավասարապես

Պատգամավորները փնթփնթացին լրագրողների վրա Քաղաքական ուժերը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսքները մեկ արած քննադատեցին լրատվամիջոցներին: Լրագրողներից հավասարաչափ դժգոհ էին եւ ընդդիմությունը՝ հանձին «Ժառանգության», եւ կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի: Այս երկու ուժերի ներկայացուցիչները գրեթե նույն բառապաշարով ԶԼՄ-ների հասցեին կոշտ բաներ ասացին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը որոշեց բոլորին հանդուրժողականության կոչ անել. «Ես չգիտեի, որ հայոց գրերը երբեւիցե

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ» ՓՈԽԶԻՋՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐՎԵԼ

«Ես շատ կուզենայի, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասնաբար մասնակցեին առաջիկա ընտրություններին»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Մամուլում արդեն հրապարակվել է, որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը հրաժարվել է այդ ցուցակում իր տեղերից՝ հօգուտ «Ժառանգություն» կուսակցության: Հիշեցնենք, որ մարտի 16-ին վերջինիս վարչության նախագահ,

«ԹՈՂՆԵԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՅՆԱԿ՝ ԱՆԽՈՀԵՄ Է»

Երեկ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանի հրավերով երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգասրահ էին հրավիրվել ՀՀ-ում գրանցված 72 կուսակցություններից 63-ը, չէր հրավիրվել 9 կուսակցություն, որոնք, ինչպես փոխանցեց նախագահի մամուլի խոսնակը՝ կամ չեն գործում, կամ՝ չունեն ընտրված նախագահներ: Հրավերը 63-ից ընդունել էր 48 կուսակցություն: «Ժառանգություն» կուսակցությունը եւ ՀԱԿ-ը չէին ընդունել հրավերը: Հանդիպմանը չէր մասնակցում կոալիցիայի

ԴԵՌ ՆՈՐ ԵՆ ՍԿՍՈՒՄ ՁԵՎԱՎՈՐԵԼ

Հայաստանում սկսվել է դատական համակարգի ձեւավորումը, սակայն դեռեւս դատական իշխանություն չկա. ըստ «ՆՏ»-ի՝ այս մասին «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափորոշիչների կիրառումը ՀՀ դատաիրավական բարեփոխումների համատեքստում» համաժողովում երեկ հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Առավոտի» կողմից հավելենք, թե ուշագրավ է, որ ձեւավորման այդ գործընթացը սկսվել է Հայաստանի անկախության հռչակումից 17 տարի անց: Եվ առավել ուշագրավ

ԵՎ ՋՐՀՈՐԸ ՊԱՊԻՍ

Թերեւս, իմ կյանքում ամեն ինչ կարող էր լինել այլ կերպ՝ եւ ես կործանիչ ինքնաթիռի օդաչու դառնայի, ինչպես Էկզյուպերին կամ Ռիչարդ Բախը, սակայն՝ ես այդպես էլ չուզեցի մնալ Բեռլինի համալսարաններն ավարտած եւ սիբիրյան երկար աքսորներից վերադարձած, Անապայում ապրող իմ Արտաշես Սարյան պապիս տանը, ուր ես պիտի գնայի ռուսական դպրոց: Խորքային պատճառն այն չէր, սակայն, թե ես՝

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Մարտի 18-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի հրապարակի մատույցներում էին հավաքվել քաղաքի տաքսիների եւ երթուղային տաքսիների վարորդները՝ բողոքելու «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում կատարված փոփոխություններից: Վարորդները բողոքում են նոր հայեցակարգի մի շարք պահանջներից, սկսած տաքսոմետրի, դեղին համարանիշների տեղադրումից, մինչեւ մեքենաների վրա տաքսու նշանների պարտադիր առկայություն եւ մեքենաների թարմացում: Համաձայն փոփոխությունների, նախկին ԽՍՀՄ արտադրության մեքենան չպետք է լինի 8-10

«ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ» ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի վարչական դատարանում քննարկվեց Գյումրիի Հակոբ Մնձուրու անվան թ. 19 դպրոցի կառավարման խորհրդի նախկին նախագահ Ռուզան Մովսիսյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի: Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել մարզպետի ս/թ փետրվարի 10-ի որոշումը, համաձայն որի՝ տիկին Նանյանը դադարեցրել է իր լիազորությունները ու դպրոցի տնօրենի պաշտոնակատար Անահիտ Բաղդասարյանին հանձնարարել քսանօրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նոր անդամների ընտրություն:

«ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՄ»

Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը երրորդ անգամ կղեկավարի ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հոյցըլը: Նախօրեին ներկա գտնվելով գլխավոր փորձին, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է, որ դիրիժորը, չնայած իր բազմազբաղ հյուրախաղային գրաֆիկին, տեղ է հատկացնում հայաստանյան հյուրախաղերին: Մաեստրոն ասաց. «Ես ամեն անգամ համագործակցելով հայաստանյան երաժիշտների հետ, հարստանում եմ: Այս անգամ իմ ղեկավարությամբ Լիստի առաջին դաշնամուրային կոնցերտը կմեկնաբանի միջազգային մրցույթների

ՀԱՋՈՐԴ ՄՐՑԵԼՈՒՅԹԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ Պրոֆեսիոնալ բռնցքամարտը մշտապես լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բանակցություններ են սկսվել IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի իննակի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ WBC-ի վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն ամերիկացի Վերնոն Ֆորեսթի պրոումոթերների միջեւ: Այդ մրցամարտը կարող է կայանալ այս ամռանը՝ ԱՄՆ-ում, եւ ուղիղ եթերում հեռարձակվել Ամերիկայի խոշորագույն հեռուստաալիքներից մեկով՝ «Showtim»-ով:

Մարտի 20

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից

Անաստասիա Վոլոչկովան՝ Սոչիի քաղաքապե՞տ Անաստասիա Վոլոչկովան Բեսլանում իր Ստեղծագործական դաստիարակության դպրոցի բացման կապակցությամբ տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, հնարավոր է, իր թեկնածությունն առաջադրի Սոչիի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»-ն: «Այո՜, առանց ծխի կրակ չի լինում»,- ասել է բալետի պարուհին։ Նրա խոսքերով. «Ինձ առաջարկել են դառնալ Սոչիի քաղաքապետ։ Եվ ուրախալին

Աշխատանքը գեղեցկացնում է հատկապես կանանց

Փաստում են մասնագետները Հետազոտելով կնոջ առողջությունը, գիտնականները հանգել են կարեւոր եզրահանգման: Ըստ որի՝ ակտիվ զբաղվածության տեր կանայք կարծում են, թե իրենք ամբողջությամբ գնում են դեպի հյուծվածություն, քանի որ միաժամանակ համատեղում են աշխատանքը, երեխաների խնամքը, վարում տնային տնտեսություն եւ այլն: Բայց դա այդպես չէ։ Ապացուցվել է, որ իրականում նրանք ավելի են հակված առողջ լինել, երիտասարդ եւ

ՆՈՐ ԿՅԱՆՔ՝ ՆՈՐ ԱՐՏԱՔԻՆՈՎ

Պլաստիկ վիրահատությունից հետո մարդիկ ինքնավստահ են դառնում Գեղեցիկ մարմին ու տեսք ունենալը ցանկալի է բոլորին, իսկ կանանց համար՝ առավել եւս: Վիճակագրական որոշ տվյալների համաձայն, միջին տարիքից բարձր կանանց 80%-ը հիվանդագին է ընդունում ու նույնիսկ դեպրեսիա ապրում, երբ դեմքին սկսում են կնճիռներ հայտնվել, եւ երբ երիտասարդ մաշկը կամաց-կամաց սկսում է «թառամել»: Հին ժամանակներում մաշկի տարիքային փոփոխությունները

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ինդիան Ուելսում ընթացող թենիսի միջազգային ներկայացուցչական մրցաշարում դադարեցրեց պայքարը: Այդ գործում նրան աջակցեց աշխարհի թիվ մեկ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը նրանց դիմակայությունում հաղթեց 3:6, 7:6, 6:0 հաշվով ու մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը լինելու է Նալբանդյանի համերկրացի Խուան Մարտին Դել Պորտոն: ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ «ԳՐԱՆ ՊՐԻՈՒՄ» ԵՐԿՐՈՐԴՆ

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

Չեռնոգորիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 10-րդ անհատական առաջնությունը Հիմնական մրցաշարի 11 տուրերն ի հայտ չբերեցին չեմպիոնին եւ մրցանակակիրներին, ուստի, կանոնակարգի համաձայն, կազմակերպիչներն անցկացրին կարճեցված ժամանակով լրացուցիչ մրցաշար: Ի վերջո, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկին, արծաթե մեդալակիր դարձավ նրա համերկրացի Վլադիմիր Մալախովը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Վրաստանի ներկայացուցիչ Բաադուր Ջոբավային: Հայաստանցի շախմատիստները Բուդվայում

Մեկնարկել է «հեքիաթային» գիտաժողով

Հայ եւ արտերկրի մասնագետները տարբեր լեզուներով հեքիաթներ կպատմեն ու զեկուցումներ կկարդան «Ո՞վ երբեւէ չի մոլորվել խոր անտառում Մատնաչափիկի հետ կամ ո՞վ Կարմիր գլխարկի հետ չի դողացել գայլի հսկայական ատամներից…»,- երեկ Հ. Թումանյանի թանգարանում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆրանսերենի համագործակցության հարցերով կցորդ, հեքիաթասաց Կարին Բեկը: Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, «Fabula armeniaca» նախագծի, Ռուս-հայկական համալսարանի լեզվի տեսության եւ

ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՄԱՀԱՎԱՔ

Եվ ոչ միայն հայտնի գործերով Հայաստանյան պատկերասրահների ցուցադրություններում վաղուց տեղ գտած Մինասի հանրահայտ կտավների կողքին ապրիլի կեսերին Ազգային պատկերասրահում բացվող մեծանուն նկարչի անհատական ցուցահանդեսում առաջին անգամ հանրության ուշադրությանը կհանձնվեն նկարչի ստեղծագործական վերջին շրջանին պատկանող փորձարարական աշխատանքներ ու ժամանակին նրա արվեստանոցի հրդեհից փրկված բեկորներ, Մինասի անձնական արխիվի բացառիկ լուսանկարներ: «Առավոտի» հետ զրույցում նկարչի որդիներ Արման եւ

ԶՅՈՒԳԱՆՈՎՆ ԸՆԿԵՐԱՑԵԼ Է ԿՐԵՄԼԻ ՀԵՏ Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը վերջերս սկսել է վայելել Ռուսաստանի իշխանության բարեհաճությունը: Newsru.com-ը հաղորդում է, որ նրա առանձնասենյակում տեղադրվել են Մեդվեդեւի եւ Պուտինի հետ կապող ուղիղ հեռախոսներ, իսկ գլխավոր կոմունիստի հովանավորյալները համալրել են նախագահական կադրային ռեզերվը: Բացի այդ, Զյուգանովը ձեռք է բերել լիակատար հնարավորություն հանդես գալու ռուսաստանյան համապետական հեռուստաալիքով, իսկ

Հռոմի պապը դեմ է պահպանակներին Երեկ սկսվել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի այցը Աֆրիկա: Կաթոլիկ եկեղեցու առաջին իսկ հայտարարությունը սկանդալ է առաջացրել եւ արժանացել է հասարակական կազմակերպությունների եւ միջազգային հանրության քննադատությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, դեռեւս դեպի Կամերուն ուղեւորվող ինքնաթիռում նա ասաց լրագրողներին. «ՁԻԱՀ-ը հնարավոր չէ հաղթահարել պահպանակների տարածման միջոցով, դա միայն մեծացնում է խնդիրը»: Ինչպես

Անհավասա՞ր պայմաններ

Կամ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը՝ Հայաստանում Երեկ մեկնարկեց «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի 570 դպրոցներ: ՀՀ-ից «Կենգուրուին» մասնակցեց 30 000 աշակերտ, բայց, միեւնույն ժամանակ, այդ մրցույթին մասնակցում էին աշխարհի 50 երկրների ավելի քան 5 միլիոն դպրոցականներ: «Առավոտը» փոքրիկ շրջայց կատարեց մրցույթին մասնակից ՀՀ դպրոցներ, պարզելու ինչպես են ընթանում աշխատանքները: Նշենք, որ

ՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ

Նախագահի վերահսկողականը հիմա էլ «ինքնատիպ» խախտումներ է հայտնաբերել 12 պետական բուհերում: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի համապատասխան հանձնարարագրով ՀՀ 2008-2009 ուստարվա ասպիրանտուրայի (հեռակա ուսուցման) եւ միջբուհական (ներբուհական) տեղափոխությունների գործընթացների ուսումնասիրություն էր իրականացվել 12 պետական բուհում: Այս անգամ կանդրադառնանք տեղափոխություններին, որոնց ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Ըստ ԵՊՀ-ից ԿԳ նախարարություն ներկայացված տեղեկատվության, 2008-2009 ուստարվա

Ամբիցիաների ժամանակը չէ

Ճիշտ այս վերնագրով 2007թ. փետրվարի 3-ին, Ազգային ժողովի ընտրություններից առաջ, «Առավոտի» միջոցով բաց նամակ էի ուղարկել այն ժամանակվա ընդդիմության ղեկավարներին, որը սկսվում էր հետեւյալ տողերով. «Հարգարժան ընդդիմադիրներ, ո՞ւր եք գնում միայնակ. կործանմա՞ն»: Չլսեցին 76-ամյա ծերունուս ու էլի շատերին ու կործանվեցին, իրենց հետ խորտակելով նաեւ ժողովրդի հույսերն ու երազանքները: Հիմա դուք՝ ժողովրդի կողմից հարգված եւ սիրված

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ

Եթե հավատանք ՀՀ ԿԸՀ հրապարակած տվյալներին եւ հաշվարկներ կատարենք, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու է ընդդիմությունը: Երեւանի ավագանու եւ հետեւաբար նաեւ՝ քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորելու ՀԱԿ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համատեղ որոշումը Հայաստանի քաղաքական կյանքում ձեւավորեց 2007-ի սեպտեմբեր-հոկտեմբերից հետո ստեղծված վիճակը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին: Ինչպես եւ 2007-ին,

Այսօր մարտի 20-ն է

Պետական կառույցները փորձում են ահազանգը մոռացության տալ Ամիսներ շարունակ «Չորրորդ իշխանություն» օրաթերթը եւ մենք գրում-ահազանգում էինք, որ Լոռու մարզում՝ Դսեղի անտառներում ապօրինաբար հատվում են հազվագյուտ ծառեր եւ տեղափոխվում Հայաստանից դուրս: Դատելով գործընթացի սահուն ընթացքից եւ պատկան կառույցների պասիվությունից, «ՉԻ»-ն եւ «Առավոտը» եզրակացրել էին, որ ապօրինի անտառահատումների գործում շահ ունեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Լրատվամիջոցների ահազանգերը պատկան մարմինները՝

ԱՐԺԵ ԳՆԱԼ ԽՈՇՈՐԱՑՄԱՆ

Համայնքապետերը եւ համայնքի բնակիչները պետք է մտածեն համայնքի մասին Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 12 տարեկան է, Հայաստանում կա 926 համայնք, Երեւանից դուրս՝ 914: Վերջին տարիներին շատ է խոսվում համայնքների խոշորացման մասին, նշվում է, որ դա կբերի միջոցների առավել ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործման: Սրա հետ բոլորն են համաձայն, առավել եւս, որ դեռ կան համայնքներ, ուր համայնքային՝

«Կարգը չի փոխվել»

Ասում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանը: – Տիկին Գաբոյան, ՀՀ արդարադատության նախարարն օրեր առաջ հայտարարություն արեց այն մասին, որ ավելացվելու են նոտարիատի հաստիքները: Համատարած կրճատումների համատեքստում հնարավո՞ր է: – Նոտարիատի բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծման միջոցառումների ցանկում, որն ընդգրկված է ՀՀ կառավարության ծրագրում, նախատեսված է մինչեւ 2011 թվականն ավելացնել նոտարների թիվը:

ՇՈՂԻԿԻ ՏՈՒՆԸ «ԿԵՐԱՆ», «ԿՏՈՒՑՆԵՐԸ» ՔՍԵՑԻՆ ԳԵՏՆԻՆ

Երեւանի բնակիչ Շողիկ Հովհաննիսյանը հանրային-մասնավոր շահից տուժածության 19 տարվա «ստաժ» ունի Արաբկիր համայնքում գտնվող նրա սեփական տունը (Գայդարի 103 հասցեում) Երեւանի քաղսովետն ու 26 կոմիսարների շրջանի գործկոմը՝ համապատասխան որոշումներով, վերցրել են դեռեւս 1990 թ., որպեսզի քանդեն ու տեղը կառուցեն մանկապարտեզ ու բնակելի տուն։ Գործադիրը միաժամանակ պայմանագիր է կնքում Շողիկի հետ եւ պարտավորեցնում կառուցապատող «Հայջրշին» ՊՓԲԸ-ին

Հույս ունեն, որ մի օր իրենց ետ կտան են

Բոլորի՝ ծերանոցում հայտնվելու պատճառը մեկն է՝ լքվածություն 82-ամյա Ջեմմա Ազատյանն արդեն 2 տարի բնակվում է Երեւանի Նորքի տուն- ինտերնատում: «Մինչ այդ որպես թերապեւտ եմ աշխատել Մալաթիայում, 7 տարի էլ աշխատել եմ Սիբիրում: Աղջիկս ամուսնացել եւ ապրում էր Բուլղարիայի Վառնա քաղաքում: Նա հիվանդ էր կրծքագեղձի քաղցկեղով: Նրան խնամելու համար վաճառեցի բնակարանս, գնացի Բուլղարիա: Սակայն որոշ ժամանակ

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՐՄԱՐ ՉԵՆ

Մեր երկրում մի շարք սպասարկման օբյեկտներ, բնակելի շենքեր ու հյուրանոցներ անմատչելի են հաշմանդամների համար: 16 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հայտարարեց Հաշմանդամների միջազգային օր, ու Հայաստանն արդեն 16-րդ տարին է՝ պետական մակարդակով նշում է այն: Բացի այդ, այսօր մեր երկրում գործող հարյուրավոր հասարակական կազմակերպություններից մեծ մասը պաշտպանում է հաշմանդամների ոտնահարված իրավունքները եւ նրանց

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ»՝ ԸՆԴԴԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ Գ. Սարգսյանն ու Շ. Շայդուլինը «լեզու չեն գտնում»: «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԵ) ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին բաց նամակ է ուղարկել, որտեղ իր վրդովմունքն է հայտնել նախարարի կողմից արված հայտարարությունների առնչությամբ: Հիշեցնենք, որ Գ. Սարգսյանը մարտի 17-ին լրագրողներին ասել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» չի կատարել կոնցեսիոն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031