Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 20,2009 00:00

Անաստասիա Վոլոչկովան՝ Սոչիի քաղաքապե՞տ

Անաստասիա Վոլոչկովան Բեսլանում իր Ստեղծագործական դաստիարակության դպրոցի բացման կապակցությամբ տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ, հնարավոր է, իր թեկնածությունն առաջադրի Սոչիի քաղաքապետի պաշտոնի համար։ Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»-ն: «Այո՜, առանց ծխի կրակ չի լինում»,- ասել է բալետի պարուհին։ Նրա խոսքերով. «Ինձ առաջարկել են դառնալ Սոչիի քաղաքապետ։ Եվ ուրախալին այն է, որ ոչ թե քաղաքական կառույցներից, այլ Սոչիի հասարակ քաղաքացիներից, մտավորականության եւ բիզնեսի ներկայացուցիչներից։ Ես դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ՝ այո, թե ոչ։ Բալետի պարուհին՝ քաղաքապե՞տ։ Կարծում եմ՝ դրանում ոչ մի վատ բան չկա։ Ես, բնականաբար, քաղաքական փորձ չունեմ։ Սակայն ես կգործեի որպես մարդ։ Եվ, նախ եւ առաջ, կգայի մարդկանց մոտ»։ Ըստ www.tert.am-ի, ամեն դեպքում, Անաստասիա Վոլոչկովան վճռականորեն է տրամադրված։ Նա ընդունում է ողջ պատասխանատվությունն ու բարդությունը, սակայն զգում է, որ կարող է իրեն նվիրել այդ գործին։

Մահացել է դերասանուհի Նատաշա Ռիչարդսոնը

Բրիտանացի դերասանուհի Նատաշա Ռիչարդսոնը մահացել է 45 տարեկան հասակում, հաղորդում է Reuters-ը։ Ըստ www.tert.am-ի, կանադական հանգստավայրում դահուկներ քշելիս նա լուրջ վնասվածք է ստացել։ Ընկնելուց հետո դերասանուհին իրեն լավ է զգացել, սակայն մարզիչը դիմել է փրկարարներին, որպեսզի նրան տեղափոխեն լեռան գագաթ։ Նատաշա Ռիչարդսոնը, ով արժանացել էր «Տոնի» մրցանակի՝ 1998թ. «Կաբարե» մյուզիքլում խաղալու համար, ամուսնացած էր իռլանդացի դերասան Լայեմ Նիսոնի հետ։ Նրանք ունեն երկու որդի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել