Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐՍՏԱՆՈՒՄ ԵՄ»

Մարտ 20,2009 00:00

\"\"Այսօր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը երրորդ անգամ կղեկավարի ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հոյցըլը: Նախօրեին ներկա գտնվելով գլխավոր փորձին, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է, որ դիրիժորը, չնայած իր բազմազբաղ հյուրախաղային գրաֆիկին, տեղ է հատկացնում հայաստանյան հյուրախաղերին: Մաեստրոն ասաց. «Ես ամեն անգամ համագործակցելով հայաստանյան երաժիշտների հետ, հարստանում եմ: Այս անգամ իմ ղեկավարությամբ Լիստի առաջին դաշնամուրային կոնցերտը կմեկնաբանի միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Զաքարյանը, որը ներկայումս Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուրեն Զաքարյանի ասպիրանտն է: Ինչպես արեւմուտքում, իրական արվեստագետները հարստանում են ոչ թե բանկային հաշիվներով, այլ բարձրակարգ արվեստագետների հետ շփվելով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել