Օրվա լրահոսը
ՄԱՅՔԼ ԴՈՒԳԼԱՍԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը, որը տառապում է կոկորդի քաղցկեղով, գտնվում է ծանր վիճակում։ Այս մասին լրագրողներին ասել է ռեժիսոր Օլիվեր Սթոունը, որի վերջին՝ «Փողերը երբեք չեն քնում» ֆիլմում Դուգլասը մարմնավորել է գլխավոր հերոսին։ Դուգլասը պետք է Օլիվերին ուղեկցեր եվրոպական շրջագայության ժամանակ, որտեղ վերջերս վարձույթում է հայտնվել նրանց ֆիլմը։ Ռեժիսորը, սակայն, հայտնել է, որ Դուգլասի վիճակը
ՏԳԻՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՂԱՎԱՂՈՒՄ
Ըստ որոշ մասնագետների, հուշարձանների տեղեկատվական ցուցանակները հակահայկական տարրեր են պարունակում «Սարդարապատ» շարժման Այլընտրանքային խորհրդարանի մշակութային հանձնաժողովը երեկ հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի մի շարք պատմաճարտարապետական հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական ցուցանակներում բազմաթիվ պատմագիտական, ուղղագրական սխալների, չստուգված տվյալները որպես ստույգ ճշմարտություն ներկայացնելու մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ
Բեղմնավորումից 20 տարի անց
Լույս աշխարհ է եկել մի ամերիկացի, որը փորձանոթում բեղմնավորվել էր 20 տարի առաջ։ 42-ամյա ամերիկուհին արգանդում կրել է 1990թ. բեղմնավորված սաղմը։ Ըստ բժիշկների՝ սա առաջին դեպքն է, երբ փորձանոթում այսքան երկար պահվող սաղմից նման առողջ երեխա է ծնվել։ Անսովոր երեխային ծննդաբերած կինը հղիության մի քանի անհաջող փուլ է անցել սեփական ձվաբջիջով բեղմնավորված սաղմ կրելիս, եւ
Նախապաշարմունքներն ու հասարակությունը
Սեւ կատու, թափված աղ, 666, սուրճի մրուր, եկեղեցու կողպեք…… սնահավատություններ, որոնք ոչ ոք չի քննում՝ իմանալու որտեղից եւ ինչու են առաջացել: «Նախապաշարմունքները մարդու մեջ առաջանում են վաղ մանկությունից: Մարդիկ հաճախ չգիտեն, թե ում վրա հույս դնեն ու սկսում են հավատալ բաների, որոնց խորքը չեն նայում»,- ասում է հոգեբան Մամիկոն Թոսումյանը: Նախապաշարումը ժամանակակից կրոնական ընկալումներով կրոնի
Հայկական գամփռը՝ միջազգային ասպարեզում
Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Գեղեցկության միջազգային չեմպիոնի թեկնածու /CACIB կարգի/ բոլոր ցեղատեսակների շների միջազգային ցուցահանդես: Օրերս Խուլուհամրերի մշակույթի կենտրոնում մոտ 40 ցեղատեսակի շներ կային. հայկական գամփռից մինչեւ շվեյցարական սպիտակ օվչարկա, չաո-չաո, տաքսա, լաբրադոր, ամերիկյան բուլդոգից մինչեւ պուդել: Ցուցահանդեսը կազմակերպել էր Հայաստանի կինոլոգիական միությունը, որն այս տարվանից հանդիսանում է IKU-ի՝ Միջազգային կինոլոգիական միության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՉ ՄԻԱՅՆ 9 ԱՄՍՎԱ ՄԱՍԻՆ
Նորաստեղծ կայքը օգտակար է ոչ միայն ապագա մայրերի, այլեւ հայրերի համար Հայ գինեկոլոգները գտնում են, որ հղիության ընթացքի, ընտանիքի պլանավորման եւ ընդհանրապես՝ հղիանալու մասին հայ աղջիկներն ու ապագա մայրերը քիչ գիտելիքներ ունեն: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Հասմիկ Անդրեասյանը խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկում հայ մայրերին՝ ստեղծելով www.9amis.am կայքը, որի պատրաստման փուլը դեռ չի
ՊՆ-ն՝ կրկնակի գավաթակիր
Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության երկրորդ մրցաշարը, որի եզրափակչում պաշտպանության նախարարության հավաքականը 3:0 խոշոր հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ՀՀ գլխավոր դատախազության թիմի նկատմամբ: Բոլոր երեք գոլերը առաջին խաղակեսում խփեց ՊՆ-ի հարձակվող Կարեն Բադալյանը՝ թիմակիցների օգնությամբ դառնալով այդ հանդիպման հերոսը: Բրոնզե մեդալները բաժին հասան առողջապահության նախարարության համակարգի ներկայացուցիչներին, որոնք
Սերբ ֆանատները խափանել են հանդիպումը
Եվրո 2012-ի հերթական տուրն աչքի ընկավ նաեւ տհաճ անակնկալով: Դա Ճենովայում նշանակված Իտալիա-Սերբիա հանդիպման ձախողումն էր, որի գլխավոր մրցավար՝ շոտլանդացի Կրեյգ Թոմսոնը, սերբ ֆուտբոլասերների խուլիգանական պահվածքի հետեւանքով տրիբունաներում անվտանգության ապահովումն անհնարին դառնալու պատճառով արդեն 6-րդ րոպեին խաղը դադարեցնելու որոշում է ընդունել: Իտալական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, սերբ ֆանատները տեղի ոստիկանության հետ մարտականորեն հարաբերվելու տրամադրություն ունեցել են դեռ
Տիգրան Քոթանջյանը՝ Ասրյանի հուշամրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը հաղթող ճանաչվեց Ջերմուկում ավարտված շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, լուսահոգի Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարում: Հայաստանցի շախմատիստը վճռորոշ տուրում միավորը բաժանեց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Մաղալաշվիլու հետ, ինչը միանգամայն բավարարեց մրցաշարն առաջին տեղով ավարտելուն: Տիգրանին գերազանցելու հնարավորություն ուներ հարեւան երկրից Կոնստանտին Շանավան (նա հավասար միավորներով, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջ էր մեր գրոսմայստերից), սակայն սեւերով պարտվեց
ԼԵԳԵՆԴԸ 84 ՏԱՐԵԿԱՆ Է
Հոկտեմբերի 12-ին ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի հարձակվող, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ եւ ՌԴ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը (Մկրտիչ Պողոսի Սիմոնյան) նշեց ծննդյան 84-ամյակը: «Առավոտը» սրտանց շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին եւ մարզիչ-մանկավարժին: Նիկիտա Սիմոնյանն այն եզակի մարդկանցից է, ով մեծ հաջողությունների է հասել եւ որպես գործող մարզիկ, եւ որպես մարզիչ- մանկավարժ: Նրան հատկապես
Տարին ավարտում ենք 2-րդ տեղով
Մրցաշրջան 2010-ը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի համար հաջող է ավարտվում: Մեր ընտրանին տարին ավարտում է Եվրոպայի 2012 թվականի առաջնության «B» խմբի ընտրական մրցաշարի երկրորդ տեղով՝ վեց թիմերի պայքարում իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին: Վերջին երկու հանդիպումները ցույց տվեցին, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ղեկավարած թիմի խաղամակարդակն աստիճանաբար մոտենում է եվրոպականին: Եվ եթե ճիշտ աշխատանքները շարունակվեն,
ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ՈՒ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային շենքում հանրապետության տարբեր հանրակրթական դպրոցներից սաներ հյուրընկալելն ավանդույթ է դարձել: Հերթական ընդունելության արդյունքում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարների մասին եզրակացություն կատարելու հնարավորություն են ունեցել մայրաքաղաքի թիվ 170 ավագ դպրոցի սաները: «Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետեւելով, կամ պատահական ընտրությամբ: Կարեւոր դեր է կատարում նաեւ նախասիրությունը: Այդ
«ԵՐԳԸ՝ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ»
Նոյեմբերի 10-30-ը Երեւանում կկայանա «Երգը՝ բարեկամության կամուրջ» ռուսական երգի փառատոնի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է հայկական դպրոցներում: «Արմինֆոյի» տեղեկացմամբ, երեկ լրագրողներին այդ մասին հաղորդել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Ռուսաստանի հայերի միության, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Ռուսական աշխարհ» ռուսական հիմնադրամի, ինչպես նաեւ Հայաստանի գիտության եւ կրթության,
Հյուրերին չի գոհացրել հայկական տեխնիկան
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում լրագրողների հետ հանդիպեցին Մանկապատանեկան ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնի մասնակից՝ ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Անժեյ Օրժեչովսկին եւ Զդիսլավ Կուդլան՝ Լեհաստանից, որոնք փառատոնին ներկայացրել են «Կոպեռնիկոսի աստղը» մուլտֆիլմը: Մուլտֆիլմի առանցքում 16-րդ դարի լեհ աստղագետ եւ մաթեմատիկոս Նիկոլայ Կոպեռնիկոսն է, որի տեսության համաձայն՝ Երկիր մոլորակը դուրս է մղվել տիեզերքի կենտրոնից: Զդիսլավ Կուդլան լրագրողներին հայտնեց, որ իրեն չի գոհացրել
Ախալքալաքում բացվեց Աշուղ Հավասու հուշարձանը
Ախալքալաքի Ս. Մալխասյան եւ Մ. Սարգսյան (նախկին Չկալով) փողոցների խաչմերուկում օրերս տեղի ունեցավ Աշուղ Հավասու հուշարձանի հանդիսավոր բացումը: Միջոցառմանը ներկա էին աշուղի թոռը՝ Աշոտ Կարապետյանն իր ընտանիքի հետ, ջավախցիներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւորականներ, տասնյակ աշուղներ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, հյուրեր Թբիլիսիից եւ ուրիշներ: Ջավախեցի երիտասարդ քանդակագործ Սուրեն Մարտիրոսյանը երեք ամսում ավարտին է հասցրել
«ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ «ԴՐՍԻ» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ»
Ասում է սոպրանո Սիրանույշ Գասպարյանը Եթե Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մշակույթի նախարարության «հանճարեղ» մտահղացմամբ երկու տարուց ավելի հայտարարվել է «ազատ բեմ», ապա կարելի է ենթադրել, որ մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) դիրիժորական վահանակն էլ է հայտարարվել «ազատ»: Սակայն ամառային արձակուրդներից հետո ակտիվացել են ՀՊԿՆ-ի փորձերն ու դրանց հաջորդող
Քլինթոնի այցը Բալկանյան երկրներ՝մոտենում է ավարտին
BBC-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինան, նաեւ Սերբիան պետք է մտնեն Եվրամիություն: Բելգրադ կատարած այցի ընթացքում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նախկին Հարավսլավիայի գործով Սերբիայի իշխանությունների համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ: ԱՄՆ պետքարտուղարը երեկ մեկնել է նաեւ Կոսովո:
Քլինթոնի այցը Բալկանյան երկրներ՝ մոտենում է ավարտին
BBC-ի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինան, նաեւ Սերբիան պետք է մտնեն Եվրամիություն: Բելգրադ կատարած այցի ընթացքում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նախկին Հարավսլավիայի գործով Սերբիայի իշխանությունների համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ: ԱՄՆ պետքարտուղարը երեկ մեկնել է նաեւ Կոսովո:
Ռուսաստանի ընդդիմությունը միավորվում է
Սեպտեմբերի 14-ին հիմնադրված «Հանուն՝ առանց կամայականության եւ կոռուպցիայի Ռուսաստանի» դաշինքը դիմել է ՌԴ արդարադատության նախարարությանը՝ «Ժողովրդական ազատության կուսակցություն» անունը կրող քաղաքական կուսակցություն հիմնելու նպատակով: Հենց այդ անվամբ է նախահեղափոխական Ռուսաստանում կոչվել «կադետների» սահմանադրական դեմոկրատական կուսակցությունը: Այս նոր կուսակցության մեջ մտադիր են միավորվել ռուսաստանյան մի շարք ընդդիմադիր ուժեր՝ ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի գլխավորած Ռուսաստանի ժողովրդա-դեմոկրատական
Իրանում ռազմամթերքի պահեստ է պայթել
Իրանի ռազմական հենակետի ռազմամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում Հեղափոխության գվարդիայի 18 զինծառայող է զոհվել, 14-ը՝ վիրավորվել: Այդ մասին երեկ հաղորդել է IRNA գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Լորեստան գավառում: Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը պահեստում բռնկված հրդեհն է եղել:
Պեկինն Օսլոյից վրեժ է լուծում
Չինաստանի իշխանությունները չեղյալ են համարել «Եվրատեսիլ-2009»-ի հաղթող, նորվեգացի Ալեքսանդր Ռիբակի մասնակցությամբ մյուզիքլի բեմադրությունը: Reuters-ի մատուցմամբ, դրանով Չինաստանը «պատժել» է Նորվեգիային՝ չին այլախոհ Լյու Սյաոբոյին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար: Ռիբակի մասնակցությամբ «Մի անգամ արեւոտ գիշերին» կոմեդիկ մյուզիքլը Պեկինում եւ Ուխանում բեմ էր բարձրանալու այս տարվա նոյեմբերին: Ավելի վաղ՝ դեռ երկուշաբթի օրը, Չինաստանի իշխանությունները չեղյալ էին
Ռուս-բրիտանական հարաբերություններում չհասկացվածությունը մնաց
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը նախօրեին ժամանել է Մոսկվա, որտեղ մտադիր էր իր գործընկերոջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ռուս-բրիտանական երկկողմ հարաբերությունները: Մոսկվա կատարած իր այցի ընթացքում, որը, ի դեպ, ընդամենը մի քանի ժամ է տեւելու, Հեյգը Ռուսաստանին համարել է Մեծ Բրիտանիայի առանցքային գործընկերը, բայցեւ խոստովանել է, որ երկու երկրների միջեւ տարաձայնություններ կան՝
ՀԱՆՔԱՓՈՐՆԵՐԻ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՈՒԿԵՍ ՕՐ ԿՏԵՎԻ
Չորեքշաբթի առավոտյան մեկնարկել է Չիլիի հանքերից մեկում տեղի ունեցած փլուզման արդյունքում մոտ 700 մետր խորությամբ արդեն 69 օր արգելափակված 33 հանքափորների դուրսբերման գործողությունը: Երեկ, օրվա առաջին կեսին հանքից դուրս էին բերվել առաջին հինգ հանքափորները: Հանքի մոտ արդեն երկու ամիս վրանային ավան ստեղծած չիլիացիները ծուղակից դուրս բերված հանքափորներին հիացական ծափողջույններով են դիմավորել: Առաջին հանքափորի դուրսբերումը տեւել
Վրացիները գովեցին հայկական կրթահամալիրը
«Մխիթար Սեբաստացիի» հերթական նախաձեռնությունը զարմացրել է նրանց Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց պետական այլընտրանքային հեղինակային մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 5-րդ բաց հավաքը, որի շրջանակներում կրթահամալիրը հյուրընկալել է Վրաստանից Թբիլիսիի «Aia-gess» մասնավոր եւ Սայաթ-Նովայի անվան թիվ 98 դպրոցների 10-12-րդ դասարանների 20 աշակերտի, ուսուցիչների ու տնօրենների: 3-օրյա հավաքի ընթացքում վրաց մասնագետները կծանոթանան կրթահամալիրի՝ տարբեր դպրոցների կողմից ներկայացվող
«ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԼԻՐ ԴԻՏԱՐԿԵԼ»
ԳԹԿ արտաքին գնահատումների արդյունքները մտահոգիչ են Հանրապետության 91 ավագ դպրոցներում Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) անցկացնում է ընթացիկ արտաքին գնահատումներ: Այս մասին «Առավոտը» զրուցեց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանի եւ ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանի հետ: Պարոն Խաչատրյանը մինչ բուն թեմային անցնելը հիշեցրեց, որ վերջերս երկու քննարկում է կազմակերպվել Երեւանում՝ նվիրված կրթության որակի
Վարչապետը «մաքրեց հայրենիքը»
Կառավարության ղեկավարը երեկ Լոռու մարզում էր Լոռու մարզում «Մաքուր հայրենիք» նախաձեռնությունը սկսվեց Սպիտակի նորակառույց Վարպետաց թաղամասի բարեկարգմամբ: Թաղամասի հարակից տարածքում եւ տնամերձերում 220 եղեւնու ու յասամանի ծառ տնկվեց: Ըստ նախաձեռնող խմբի՝ կարեւոր է ոչ միայն նոր ու հարմարավետ բնակարաններ, այլեւ բարեկարգ ու մաքուր բակ ունենալը, որ շրջակա միջավայրը հաճելի լինի: «Կարեւորը, որ պահպանեն եւ մեր
«ՄԵՆՔ ԿՊԱՏԵՐԱԶՄԵՆՔ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՄԵԶ ՀԱՐՄԱՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԼԻՆԻ»
ԼՂՀ պաշտպանության նախարարը խոստացավ, որ պարտադրված պատերազմի դեպքում ռազմական գործողությունները կիրականացվեն միայն ԼՂՀ սահմաններից դուրս: Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի մասնակիցները երեկ առիթ ունեցան հանդիպելու նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Նա ներկայացրեց Ղարաբաղի բանակի ստեղծման պատմությունը՝ 88-ից սկսած: Նախարարի խոսքը հաղթած բանակի հրամանատարին բնորոշ զինվորականի խոսք էր: «Ես արգելել եմ իմ զինվորներին օգտագործել
«ՄԻ ՀԱՏ ԿՐՈՒԳ ՏԱ՞Ս»
Նոյեմբերյանի տարածաշրջանի այն բնակիչները, ովքեր Վրաստանում էժան գնով արտասահմանյան մեքենա են գնել եւ դրանք Հայաստան ներկրելով՝ չեն մաքսազերծել, նախկինում ամիսը մի անգամ մեկնում էին Բագրատաշենի մաքսակետ, այնտեղ պետտուրք վճարում, իբր թե հատել են Վրաստանի սահմանը: Վերջերս հայ մաքսավորները սկսել են պահպանել օրենքի տառը եւ մեքենատերերին ստիպում են մեքենայով հատել Վրաստանի սահմանը եւ ետ վերադառնալ: Վրացի
ԱՐԴԵՆ ԿԱՄՈՒՐՋ ՈՒՆԵՆ
Ռուսաստանում ապրող բաղանիսցիների ֆինանսավորմամբ ու համայնքապետարանի ներդրմամբ, Տավուշի մարզի Բաղանիս գետի վրա կառուցվել է 14 մ երկարությամբ, 1,4 մ լայնությամբ հետիոտն կամուրջ: Կամուրջը նաեւ տախտակապատվել է, որ ձմռանը մերկասառույցը չխանգարի անցուդարձին: Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանի խոսքով՝ նորակառույց կամուրջը 800 բնակիչ ունեցող գյուղի համար կարեւոր է, քանզի այն բնակավայրի հիմնական մասը կապում է գետի աջ ափին


















































