Օրվա լրահոսը
Հպանցիկ անդրադարձ՝ գլոբալ ճգնաժամերի պատմությանը
Ներկայիս ֆինանսական փլուզումը հավակնում է ռեկորդակրի «դափնիներին» Համաշխարհային ինդուստրիալ հասարակության ձեւավորման եւ զարգացման գրեթե երկդարյա պատմության ընթացքում շատ երկրների տնտեսությունների մեջ արձանագրվել են ճգնաժամեր, որոնք հանգեցրել են արտադրության կտրուկ անկումների, բանկային համակարգի փլուզումների եւ ճգնաժամին բնորոշ այլ երեւույթների: Շուկաներում կուտակվել են հսկայական քանակությամբ չիրացված ապրանքներ, արձանագրվել է գների կտրուկ նվազում, կաթվածահարվել են փոխադարձ հաշվարկների համակարգերը,
ՆՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Իրանական եւ հյուսիսկորեական սպառնալիքների կողքին հայտնվել է եւս մեկը՝ չինականը Դատելով ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջերս պատրաստած մի զեկույցից, որի հիմնական դրույթները հայտնվել են Washimgton Times-ի էջերում, Միացյալ Նահանգները մտահոգված է ոչ միայն Ռուսաստանի աճող միլիտարիստական ամբիցիաներով ու իրանական եւ հյուսիսկորեական միջուկային ծրագրերով, այլեւ Չինաստանի սպառազինման ծավալներով: «Միացյալ Նահանգները պետք է հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր ստեղծի՝ զսպելու
Սահմանադրական փոփոխություններ՝ ընդդեմ ՌԴ-ի եւ հանուն ԱՄՆ-ի
Վիլնյուսը ձգտում է օրինականացնել ամերիկյան ռազմակայանների ներկայությունը Որեւէ մեկը կասկած չուներ, որ ռուս-վրացական հակամարտությունն ու, մասնավորապես, այդ հակամարտության շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումներն անհետեւանք չեն մնալու՝ նշանավորելով նոր սառը պատերազմի սկիզբը: Բայց որ «սառեցման» գործընթացներն ու Ռուսաստանը եզերող տարածաշրջաններում նոր բաժանարար գծերի առաջացումը կընթանար այսչափ սրընթաց տեմպերով, իրոք դժվար էր կանխատեսել: Վերջին օրերին Լիտվայում բուռն
ԷՀՈՒԴ ՕԼՄԵՐԹՆ ԱՆԿԵՂԾԱՆՈՒՄ Է
Դառը ճշմարտությո՞ւն, թե՞ ինքնապաշտպանական բնազդ Իսրայելի վարչապետի պաշտոնից ընդամենը մի քանի օր առաջ հրաժարական տված Էհուդ Օլմերթը հանդես է եկել մի հայտարարությամբ, որը, իսրայելական լրատվամիջոցների գնահատմամբ, եզակի է իր բովանդակությամբ: Տեղի թերթերից մեկը նկատել է, որ «դեռեւս ոչ մի նախկին կամ գործող պաշտոնատար, առավել եւս՝ վարչապետ, չէր հանդգնել արաբ-իսրայելական հակամարտությանը վերաբերող նման ոչ ավանդական մտքեր
Կինո՝ թղթի վրա
Կոմիքսների փառատոն՝ Հայաստանում Իտալերեն՝ կումետի, ֆրանսերեն՝ բանդեսինե, ճապոներեն՝ մանգա, իսկ հայերեն՝ պատկերապատում: Այս բառն ավելի հայտնի է կոմիքս անվանումով, որն, ըստ մասնագետների՝ քիչ-քիչ դուրս է գալիս շրջանառությունից: Երեկ Կամերային թատրոնում պատկերապատումների ֆրանսիացի հեղինակների գործերի ցուցահանդեսով բացվեց ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպվող Պատկերապատումի եւ պատկերի միջազգային փառատոնը: 3 փառատոնային օրվա ընթացքում Ֆրանսիայից ժամանած պատկերապատման մասնագետները հայաստանցի հեղինակների
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ «ԽԱՂԵՐ»
Ինչ է կատարվում մայր բուհում «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է միջամտում ԵՊՀ գործունեությանը: Ըստ մեր աղբյուրի, օրինակ, Ասատրյան ազգանունով ուսանողը, որն իրավաբանական ֆակուլտետից հեռացվել էր անցյալ տարի՝ վատ վարքի համար, վերականգնվել է ռեկտորի կողմից միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով: Ու երբ համալսարանականները դժգոհել են, ԵՊՀ ռեկտորը «պարզաբանել» է, թե այնպիսի
«Հայաստանը հո չի՞ գնալու «Լինչի» ճանապարհով»
Ասում է Մարդու իրավունքների պաշտպանը Երեկ տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ասուլիսը: Նա խոսեց վերջին օրերի իրադարձությունների մասին՝ տալով գնահատականներ: Պաշտպանը նախ անդրադարձավ խոսքի ազատությանը վերաբերող խնդիրներին. «Բազմիցս եմ նշել, որ ՀՀ-ում խոսքի ազատության տեսանկյունից լուրջ խնդիրներ կան: Հեռուստատեսության ոլորտում, ըստ էության, բազմակարծություն չունենք, տպագիր մամուլում բազմակարծությունը շատ դեպքերում վեր է ածվում վիրավորանքների:
ԶԻՆՎՈՐԸ «ԻՆՔՆԱՍՊԱՆ» Է ԵՂԵԼ
Սակայն փաստերը խոսում են այն մասին, որ դա խմբակային սպանություն էր 2004թ. դեկտեմբերին Աղվան Հարությունյանը զորակոչվել է պաշտպանության նախարարության Կապանի N զորամաս: 2006թ. ապրիլին զինվորն «ինքնասպան» եղավ: Հարուցվեց քրեական գործ՝ շարքայիններ Ալիկ Մաթեւոսյանի, Ռաֆիկ Հարությունյանի եւ «Ժամհար-ԴԴ» ՍՊԸ-ի ինժեներ-կոնստրուկտոր Համլետ Ազիզյանի նկատմամբ: Նախաքննության ավարտից հետո դատաքննությունը տեղի ունեցավ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում: 2007թ. օգոստոսի
Կաղամբ ու գազար են մշակում
Մոլոկան երիտասարդները դպրոցում կամ բուհում սովորելու փոխարեն՝ գերադասում են կաթի ու բանջարեղենի վաճառքով զբաղվել: Լոռու մարզի բնակչության ավելի քան 1,3%-ն այսօր մոլոկաններ են: Նրանք հիմնականում բնակվում են մարզի Լերմոնտովո եւ Ֆիոլետովո գյուղերում: Մոլոկանների խնդիրներին ու հոգսերին ծանոթանալու նպատակով՝ օրերս «Առավոտն» այցելեց այդ գյուղերի բնակիչներին: Իրենց պրոբլեմների մասին խոսելիս նրանք բավականին զուսպ էին. «Դե, լավ կլիներ,
ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐՆ ԱՆԳՐԱԳԵ՞Տ ԵՆ
Գյուղական համայնքների ՏԻՄ թեկնածուներից շատերն անգամ սեփական անուն-ազգանունն առանց տառասխալների չեն կարողանում գրել: Շիրակի մարզում տեղակայված թիվ 33 ու 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահներ Մաքսիմ Շահբազյանն ու Մարզպետունի Մարգարյանը, որոնք ընդունել են գյուղական համայնքների ՏԻՄ թեկնածուների փաստաթղթերը, ցնցված են նրանցից ոմանց անգրագիտությունից: «Առավոտի» հետ զրույցում նրանք պատմեցին, որ թեկնածուները փաստաթղթերում իրենց անձնական տվյալները ուղղագրական եւ
«Դպրոցը չի կարող մնալ ազնվության կղզյակ»
«Հանրակրթության մասին» օրենքի քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: «Հանրակրթության մասին» օրենքի քննարկումները տեւեցին երեք օր, պատգամավորները զարմանալիորեն ակտիվ էին այս քննարկումներին, անգամ ԱԺ նորընտիր նախագահն էր հայտարարել, թե արտահերթ խոսելու է այս կապակցությամբ, սակայն դա առայժմ չի արել: Քննարկումներին հետեւեց ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ բավականին մեծ տեղ էր հատկացված դպրոցին եւ կրթությանը: Հետաքրքիր
«ՄԵՆՔ ՏԵՐ ԵՆՔ ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ»
Վստահեցնում է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը – Ինչո՞վ եք զբաղված նորաստեղծ Ձեր ղեկավարած՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ԱԺ հանձնաժողովում: Գործ կա՞ անելու, թե ուղղակի ստեղծվեց եւս մեկ հանձնաժողով, որ ՕԵԿ-ին պաշտոն տրվի նաեւ խորհրդարանում: – Աշխատող մարդկանց համար միշտ էլ գործ կա, եթե կա աշխատելու ցանկություն, ինչն էլ գործնականում մենք բազմիցս ենք
ԽԱՆԳԱՐԵՑ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԵՂՐԱՄԻՍԸ
Երեկ պետք է տեղի ունենար մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին որպես ականատես պետք է մասնակցեր, ըստ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, «Ա1+»-ի օպերատորը, ով նկարահանել է մարտի 1-ի դեպքերը՝ Մյասնիկյանի արձանի եւ Ֆրանսիական դեսպանատան մոտ: Հիշեցնենք, որ այս տեսագրությունը դիտել են հանձնաժողովի անդամները, եւ դիտումից հետո այն ուղարկվել է
ԼԱՎՐՈՎԸ ԴԵՄ ՉԷ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԿԱՊԵՐԻՆ
«Ռուսաստանին չի անհանգստացնում այն, որ Հայաստանը շարունակում է զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»: Այդ մասին երեկ Երեւանում հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ռուսական կողմը եւս պահպանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իր ձեւաչափերը, գոյություն ունի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, չնայած՝ Դաշինքի որոշ անդամներ փորձում են կասեցնել առկա
Ուղերձը եւ «մարտի 1-ը»
Խորհրդարանական ուժերը երեկ քննարկեցին Սերժ Սարգսյանի ուղերձը Երեկ խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի միակ թեման ՀՀ նախագահի ուղերձն էր: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Ուղերձը հնարավորություն տվեց մեզ ծանոթանալու նախագահի առաջիկա ցանկություններին, նպատակներին, ծրագրերին, եւ ես ողջունում եմ այս ուղերձը»: «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչները ուղերձի որոշ դրույթների մասին փորձեցին այլընտրանքային կարծիք հայտնել: Անահիտ Բախշյանը, օրինակ, հայտարարեց, որ
ՑՈՒՑԱՐԱՐՆԵ՞ՐՆ ԵՆ ԻՐԱՐ ՎՐԱ ԿՐԱԿԵԼ
Սա «Մարտի 1»-ի գործի նյութերից բխող միակ արտառոց բացահայտումը չէ: Պարզվում է նաեւ, որ նույն անձինք նույն դեպքի մասին տարբեր ցուցմունքներ են տվել քննիչներին ու փորձագետներին: «Մարտի 1»-ի մայր գործի նյութերից ակնհայտ է նախաքննական մարմնի միտումը՝ հնարավորինս կոծկել կամ առնվազն թեթեւացնել ոստիկանության եւ զինված ուժերի մեղքը եւ առավելագույնս շատ տվյալներ հավաքել ցուցարարների դեմ՝ նրանց ի
«ՋՈՒՐ ԾԵԾՈՑԻ», «ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ», «PR»
Ահա այսպիսին են հայաստանյան ընդդիմության երկու ներկայացուցիչների գնահատականները Սերժ Սարգսյանի ուղերձի վերաբերյալ: Սեպտեմբերի 2-ին ՀՀ խորհրդարանում երկրի գործող նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին եւ օրենսդիրներին: Հակառակ իշխանական կոալիցիայի՝ ուղերձի բովանդակությանն առնչվող հիացական գնահատականների, ընդդիմության գործիչները այդ ուղերձը գնահատեցին որպես «պարզունակ», «անգրագետ կառուցված» եւ այլն: «Հիացած» եմ այդ ուղերձով,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ
ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԵՂԵԼ Է «ՈՒՍԻԼԵՆԻԱ»՝ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՈՎ
«Մարտի 1»-ի գործի նյութերում առկա են վկայություններ, որոնք հաստատում են այն վարկածը, թե այդ օրը դեպքի վայր են բերվել տարբեր կառույցների անվտանգության ծառայության աշխատակիցներ, թիկնապահներ: Այսպես, 23-ամյա Սարգիս Նահապետյանը, որը «Հայկական շուկա թիվ 2»-ի անվտանգության ծառայության աշխատակիցն է, եւ որի ոտնաթաթից հանել էին հրազենային գնդակ՝ մարտի 4-ի ցուցմունքում պատմել է, թե մարտի 1-ին իրեն կանչել
ՏԵԽԱՍՈ՞ՒՄ ԷՐ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իրեն չի արդարացնում. այս մասին «Իրավունք դե ֆակտո» ակումբում երեկ կայացած ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը. «Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում՝ դուք բոլորդ պարզորոշ տեսնում եք, որ ընդամենը միտված է մեկ բանի՝ արդարացնել իշխանությունների գործողությունները եւ մեղավորների բացակայության դաշտ ապահովել»: Նա տարօրինակ համարեց վերջերս «Մարտի
ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԴԻՆ
Իսկապես տարօրինակ է աշխարհը. մարդ իկ իրար հետ կռվում, վիճում են, վարկաբեկում իրար, այնինչ, իրական պատերազմը նյութի, իրերի համար է: Եվ տպավորություն կա, որ անիմաստ է օրենքներից խոսել այն մարդկանց ներկայությամբ, որոնց գրպանները լցված են դոլարով, իսկ թիկնապահների գոտիներում դաշույն կա պահված… Սրճարանում նստած՝ նայելով արդեն երկրորդ սուրճի բաժակին՝ մտածում էի ես, գուցե վերհիշում էի,
ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴԻԿ ՈՒ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ
«Քանի որ պետությունը այս տարի չի ֆինանսավորելու «Արարատ» մշակութային ալիքը, այլ՝ 2009 թվականից, դրա համար իմ ակնկալիքներն այդ ալիքից շատ չէին»,- երեկ «Արարատ» մշակութային ալիքի մասին ըստ panorama.am-ի, իր կարծիքը հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով, այսօր այդ ալիքով գովազդներ են ցուցադրվում, այնինչ՝ մշակութային ալիքը պետք է զերծ մնա գովազդներից: Նա նշեց, որ բացի գովազդներից,
ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ
Սնանկացած «Lehman Brothers» ներդրումային հսկայի նախկին նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռիչարդ Ֆալդ կրտսերը դեռ վերջերս տասնյակ միլիոններ էր վճարում շքեղության առարկաներ գնելու համար: Իսկ այսօր նախկին մագնատն ինքը ֆինանսական աջակցության կարիք ունի, որը փնտրել որոշել է ռուս օլիգարխների շրջանում: «Observer»-ը տեղեկացնում է, որ նա մոտ օրերս պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ նկարների իր եզակի հավաքածուն վաճառելու
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԵՐՍ ՊԱՅՔԱՐՈՂ ԱԶԳ ԵՆՔ»
Հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով առաջին անգամ Երեւան է ժամանել աշխարհի 7-րդ, Արգենտինայի 1-ին թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Երեկ հանրահռչակ թենիսիստը «Masters Class» ակումբում իր վարպետության գաղտնիքներն ուսուցանեց Հայաստանի պատանի թենիսիստներին, ինչպես նաեւ հանրապետությունում օրեցօր զարգացող մարզաձեւի սիրահար մանուկներին: Իսկ մինչ այդ, Դավիթ Նալբանդյանը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսի սկզբում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանն
Վարպետության դասերից մինչեւ Սենայի համալսարան
Օպերային երգիչ, ՀՀ նախագահի 2007թ. մրցանակակիր, վեց միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Սողոմոնյանը կկատարելագործվի Իտալիայում: Վարպետության դասերի անցկացումը, ինչպես երաժշտակատարողական, այնպես էլ թատերական արվեստում նորություն չէ: Դրանց ավարտը երբեւէ չի ունենում որակավորման փաստաթղթային ձեւակերպում կամ հեռանկարներ չի բացում դասընթացներին մասնակցողների համար: Սեպտեմբերի 10-25-ը Բուլղարիայի մայրաքաղաքում մեծանուն երգչուհի Ռայինա Կաբայիվանսկայի վարպետության դասերին, որոնք բացառություն էին՝ մրցանակների առումով,
«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՑ Ի ՎՆԱՍ ԹԱՏՐՈՆԻ»
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու ռեժիսոր Արմեն Մազմանյանի մտերմության մասին նման կարծիքի է Մայր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Երեկ «Հայելի» ակումբը հյուրընկալել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին: Թեման՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պիեսի բեմադրությունն էր, որն իրականացրել է Վահե Շահվերդյանը, պրեմիերան էլ կկայանա հոկտեմբերի 5-ին:
Բոլոնյան «հետեւանքները»՝ կոնսերվատորիայի վրա
Պարզաբանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Շահեն Շահինյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այն բուհերից է, որոնք միացել են Բոլոնիայի գործընթացին: Այդ պատճառով այժմ բուհում որոշ փոփոխություններ են կատարվում: Օրինակ՝ 2005 եւ 2006 թվականներին բուհ ընդունված ուսանողները բակալավրի որակավորում ստանալու համար պետք է սովորեն 5 տարի, իսկ մագիստրոսի որակավորման համար՝ եւս մեկ տարի: 2007-ին կոնսերվատորիա
«ՄԵՂԱՎՈՐ ՉԵՄ, ՈՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ ԳՐԱԳԵՏ Է»
Արզականի գյուղացիների մեղադրանքներին այսպես է պատասխանում իր բարեկամներին համայնքում պաշտոններ տված գյուղապետը: Օրերս «Առավոտին» են դիմել Կոտայքի մարզի Արզական գյուղի մի խումբ բնակիչներ: Նրանք հայտնեցին, որ արդեն 6 տարի իրենց համայնքը ղեկավարող Նորիկ Մովսիսյանն անարգել ապօրինություններ է անում, եւ չկա մեկը, որ կարողանա նրան սաստել: Ընդ որում, գյուղապետի ծավալած ապօրինությունների շարքը, ըստ գյուղացիների, սկսվել է
Ոչ թե հրապարակ, այլ տրանսպորտային հանգույց
«Մեքենաների լույսը խանգարո՞ւմ է, թող վարագույր կախեն»,- Բարեկամության հրապարակի էստակադայի կառուցումից դժգոհ բնակիչներին խորհուրդ է տալիս «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեները: Ընդամենը մեկ տարի առաջ, մինչ էստակադայի կառուցումը, Բարեկամության հրապարակն ուներ գեղեցիկ ճարտարապետական տեսք, սակայն այնտեղ հաճախակի խցանումներ էին լինում: Այսօր հրապարակը, որպես այդպիսին, գոյություն չունի, սակայն, պաշտոնյաների հավաստմամբ, խցանումները վերացել են: Երեքուկես ամսում կառուցված 800
ՀԻՄԱ ԷԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԵՆ «ՄԱՔՐՈՒՄ»
Երեկ, ուշ երեկոյան, հայրենի իրավապահները հերթական անգամ ուժ գործադրեցին «քաղաքական զբոսանքի» մասնակիցների նկատմամբ: «Անհնար է կառուցել ամուր պետություն եւ զարգացած հասարակություն՝ առանց փոխելու հասարակական հարաբերությունների որակը: Ուրեմն, նախ եւ առաջ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու», «Անձանց օրինական շահերի պաշտպանությունը եւ դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլեւս քաղաքական կարեւորագույն խնդիրներ են: Պետք
«ՄԱՍԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԱՄԲՈՂՋԻՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին եւ Ազգային ժողովին Հարգելի՛ պատգամավորներ, Հարգարժա՛ն հյուրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 1 կետով՝ այսօր ես ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին եւ Ազգային ժողովին: Իմ նախընտրական ծրագրում դուք հեշտությամբ կարող եք գտնել այն դրույթը, որն ասում է. «Մենք բաց ենք լինելու կառուցողական առաջարկությունների եւ համագործակցության համար՝