Օրվա լրահոսը
Դեղատոմսեր՝ բանաստեղծից
Հովհաննես Թումանյանի բժշկական հետաքրքրությունները Թումանյան բանաստեղծը միշտ էլ եղել է գրականագետների, գրասերների եւ առհասարակ հայ մարդու ուշադրության կենտրոնում: Նա գնահատվել եւ իր արժանի տեղն է գրավել եւ՛ գրական, եւ՛ հասարակական գործունեության բնագավառում: Սակայն այս ամենը Թումանյան մարդու հետաքրքրությունների միայն մի մասն է կազմում: Հաճախ զարմանք է պատում մեզ՝ ծանոթանալով եւ հասկանալով նրա հետաքրքրությունների ահռելի ծավալը
Օգոստոսի 10 ԽՈՅ (21.03-20.04)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն անցկացրեք սիրելիի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ արդյունավետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Աշխատանքից հետո կարող եք լիարժեք լիցքաթափվել: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատելիս մի տարվեք անհեթեթ մտքերով, այն ձեզ շատ
Ենգիբարյանի ճամպրուկով դեպի մեծ արվեստ
«Երբ իմացա, որ Լեոնիդ Ենգիբարյանի թոռն եմ, իսկ դա եղավ 14 տարեկան հասակում՝ մայրս նվիրեց Լեոնիդ Ենգիբարյանի ճամպրուկը»,- պատմում է Փիթերը եւ հավելում, որ այդ օրվանից հետաքրքրություն առաջացավ իր մեջ հնարավորինս խորը ծանոթանալ իր արմատներին:
«Լավ արվեստի վրա ենք կրթվել»
Ըստ Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոսներ Լալա Մնացականյանի ու Աննա Հեքեքյանի՝ միջակ դերասանները շատ են: Դերասանուհի Լալա Մնացականյանի համոզմամբ՝ սերիալները հիմնականում երիտասարդ միջակ դերասանների համար փող վաստակելու լավ միջոց են: «Մի քանի շնորհալիների տեսնում ենք, բայց միջակությունն ավելի շատ է ու անարգել ներս է մտնում: Հետաքրքիրն այն է, որ թատրոնում դերասանը տարիներով աշխատում
ԾԵՍ, ՈՐԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԸ
Այսօր Ատամհատիկ նշելու ձեւը փոխվել է, ու երեխայի առջեւ նախկինի պես սանր, հայելի ու դանակ չեն դնում Ծնվելուց հետո փոքրիկների հետ կապված միջոցառումները սկսվում են նրանց հանած առաջին ատամից: Հայերիս համար մանկիկի առաջին ատամի ի հայտ գալը մեծ իրադարձություն է, ինչի կապակցությամբ երեխայի հայրը, մայրը եւ մյուս հարազատները մեծ խնջույք են կազմակերպում: Իրականում այս տոնը
ՎԱՏ ՉԷ
Լեհաստանում ընթացող շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնության հինգերորդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում է 25-րդ, Սամվել Տեր-Սահակյանը՝ 41-րդ, Հրայր Սիմոնյանը՝ 68-րդ տեղում: Աղջիկների մրցաշարի մեր միակ մասնակիցը՝ Անի Խանամիրյանը, 32-րդն է:
ԱՐՈՆՅԱՆԸ ԵՐՐՈՐԴՆ Է
Մայնցում ավարտվեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը, որտեղ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը չկարողացավ պաշտպանել անցած տարի նույն քաղաքում նվաճած չեմպիոնական տիտղոսը: Շվեյցարական մրցակարգով անցկացված 11 տուրից հետո, որտեղ մրցակիցներին տրվում էր 20 րոպե ժամանակ՝ գումարած 5 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, Հայաստանի լավագույն շախմատիստը 9,5 միավորով հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Իսկ հաղթող դարձավ ամերիկացի Գատա Կամսկին՝
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՈՎ
Երեւանի առեւտրի եւ սպասարկման պետական քոլեջի աղջիկների ֆուտբոլային թիմը գերազանց հանդես եկավ Օսլոյում անցկացված «Նորվեգիայի գավաթ» միջազգային ավանդական խոշոր մրցաշարում՝ նվաճելով բրոնզե մեդալ: Մեր աղջիկներն իրենց ենթախմբում գրավելով առաջին տեղը՝ անցան փլեյ-օֆֆ, որտեղ միմյանց հետեւից հաղթեցին նաեւ «Սնոգին», «Լեյրային», «Ֆորտունային» ու մտան կիսաեզրափակիչ: Խաղային անհամեմատ ավելի շատ փորձ ունեցող «Գրանտի» հետ էլ մեր ֆուտբոլիստուհիները հավասար
ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ
Վաղը երեկոյան «Հրազդան» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իրան ընկերական հանդիպմանը հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում է նաեւ դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարձակվողին հանձնեցին մեր գլխավոր թիմի մարզաշապիկն ու ներկայացրին լրագրողներին: «Յուրա Մովսիսյանն ավելի բարձր է գնահատում իր երկրի հավաքականը, քան այլ հավաքական: Մեր բոլորի խնդրանքով ու
«Շիրակը» դուրս է գալիս ճգնաժամից
Առայժմ՝ միայն ֆինանսական… Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը ամենաձգձգվածն էր՝ չորս հանդիպումները չորս հաջորդական օրերի ընթացքում տեղի ունեցան: Մեկնարկելով «Փյունիկ»-«Միկա» սկզբունքային խաղով՝ տուրն ավարտվեց Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, որտեղ «Կիլիկիան» ընդունում էր «Շիրակին»: Բախտի քմահաճույքով հենց ետնապահների այս հանդիպման շրջանակներում հրապարակվեց ֆուտբոլային շաբաթվա կարեւորագույն իրադարձությունը. Գյումրիի «Շիրակը» նոր սեփականատեր ունի: Ինչպես խաղից հետո կայացած
ՍԻՆԳԱՊՈՒՐԻՑ ՍՊԱՍԵՆՔ ԼԱՎ ԼՈՒՐԵՐԻ
Այսօր վաղ առավոտյան Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնեց Սինգապուր՝ մասնակցելու օգոստոսի 14-ին մեկնարկող պատանիների անդրանիկ ամառային օլիմպիական խաղերին (Սինգապուրում հանդես են գալու աշխարհի 205 երկրների 14-18 տարեկան շուրջ 3500 մարզիկներ, որոնք մասնակցելու են ծրագրում ընդգրկված 26 մարզաձեւերի 201 մրցաձեւերում): Իսկ երեկ մարզիկներն ու մարզիչները հյուրընկալվել էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանին: Նախարարը հաջող մրցելույթներ
Արգենտինական Բիենալե եւ հայկական հոգսեր
Հուլիսի 15-24-ը Արգենտինայի Չակո նահանգում կայացած «Չակո Բիենալե 2010»-ին Հայաստանը ներկայացրած ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը՝ «Գլոբալիզացիայի առաջընթաց» աշխատանքի համար արժանացել է Չակո նահանգի պատվավոր քաղաքացու կոչման ու քաղաքապետարանի «Ոսկե բանալի» մրցանակին: Իսկ քանդակագործի որդին՝ Կանադան ներկայացրած Վահե Թոքմաջյանը արժանացել է «Ժողովրդի համակրանք» մրցանակին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քանդակագործը նշեց, որ Բիենալեին նախկին
«ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՐԵՆԴԸ»
Վենետիկի միջազգային Բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը հավաստիացնում է, որ այս տարի Հայաստանը հավուր պատշաճի կներկայացվի: 1895թ. հիմնադրված Վենետիկի միջազգային Բիենալեին Հայաստանը մասնակցում է 1995 թվականից: Մինչեւ հիմա Բիենալեում հայկական ժամանակակից արվեստը ներկայացվել է ՆՓԱԿ-ի կուրատորների կողմից կազմված ծրագրերով։ Արդեն 54-րդ Բիենալեին Հայաստանը նորովի է պատրաստվում: Ազգային տաղավարի նոր կոմիսարն էլ, ինչպես տեղեկացրել էինք,
ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԱՆԻՆ ՏՈՒԳԱՆՔ Է ՎՃԱՐԵԼ
Թուրքիան Իրանին 600 մլն դոլար տուգանք է վճարել երկու երկրների միջեւ գազի շուրջ կնքված համաձայնագրի դրույթները խախտելու համար: Այդ մասին տեղեկացնում է APA գործակալությունը՝ վկայակոչելով իրանական Mehr-ը: Վերջինիս մատուցմամբ, թուրքական «Բոթաշ» եւ իրանական «Իրանի գազային ազգային ընկերության» միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Թուրքիան պարտավոր էր օրական ներկրել 30 մլն խմ գազ, բայց անցյալ տարի թուրքական ընկերությունը
ԻՐԱՔՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Իրաքի ուժերը լիովին պատրաստ են ստանձնել երկրում անվտանգության ապահովման գործառույթները: BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրաքում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Ռեյմոնդ Օդերնոն: «Մենք համարում ենք, որ նրանք պատրաստ են ստանձնել Իրաքում բոլոր գործողությունների ղեկավարումը: Կարծում եմ, որ նրանք գլուխ կհանեն»,- ասել է հրամանատարը: Աղբյուրի մատուցմամբ, նախօրեին ԱՄՆ–ն իրաքյան անվտանգության ուժերին է փոխանցել ռազմական բոլոր
ՈՒԳՈ ՉԱՎԵՍԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Կարակասում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածությունը: BBC-ի փոխանցմամբ, Չավեսը վենեսուելական հեռուստատեսության երթերում հայտարարել է, թե ԱՄՆ–ի կողմից առաջարկվող դեսպան Լարրի Պալմերը Վենեսուելայի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ է արել: «Եվ դո՛ւ, Օբամա, դեռ կարծում ես, որ ես կընդունե՞մ այդ պարոնին՝ որպես դեսպան: Ո՛չ, դա անհնարին է»,-
ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ
«Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը՝ իսրայելցի նախկին դատավոր Յակով Թուրքելի նախագահությամբ, օգոստոսի 9-ին սկսել է վկաների հարցաքննությունը, որոնց թվում է նաեւ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն: Թեեւ ուղիղ հեռարձակումն արգելված է, սակայն Նեթանյահուն ցուցմունքներ է տալիս դռնբաց նիստում եւ նրա հայտարարություններն անմիջապես հրապարակվելու են: Այդ մասին փոխանցում է news.am-ը: Վարչապետի հարցաքննությունն սկսվել է օգոստոսի
Եվրոպայում 15 մարդ է զոհվել
Հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում Կենտրոնական Եվրոպայի եւ բալթյան տարածաշրջանի երկրներում առնվազն 15 մարդ է զոհվել: BBC-ի մատուցմամբ, աննախադեպ տեղումների պատճառով գետերը դուրս են եկել ափերից եւ ջրհեղեղի պատճառ դարձել՝ մասնավորապես Լեհաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Բոգատին եւ Գերմանիայի արեւելքում գտնվող Գերլիցա քաղաքներում: Զոհերի թվում են Լեհաստանի եւ Գերմանիայի՝ երեքական, Չեխիայի՝ հինգ եւ Լիտվայի՝ չորս քաղաքացիներ,
Օբամայի օրոք կդատվի առաջին գրոհայինը
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ում սկսվել է ամերիկյան Գուանտանամո բանտի ամենաերիտասարդ կալանավորի դատաքննությունը: Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրեսը», ամբաստանյալը կանգնելու է ռազմական հանձնաժողովի առաջ, եւ դա նախագահ Բարաք Օբամայի նախագահության օրոք առաջին նմանօրինակ դատական պրոցեսն է լինելու: Lenta.ru-ի մատուցմամբ, Կանադայի 23-ամյա քաղաքացի Օմար Խադրը կալանավորվել էր 2002թ.-ին Աֆղանստանում, երբ 15 տարեկան էր: Խադրը մեղադրվում է ամերիկացի զինծառայողի սպանության
Օգոստոսի 8-ին Մեդվեդեւն Աբխազիայում էր
Կիրակի օրը, օգոստոսի 8-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն աշխատանքային կարճատեւ այցով ժամանել էր Աբխազիա: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը», որի մատուցմամբ, Աբխազիայի անկախության հռչակումից իր վեր դա Մեդվեդեւի առաջին այցն էր այդ երկիր: Նրա այցի մասին մինչ այդ հայտարարված չի եղել, եւ ԶԼՄ-ների համար Ռուսաստանի նախագահի հայտնվելը Սուխումում անակնկալ է եղել: Մեդվեդեւը հանդիպել է Աբխազիայի
Հավաստագրեր ուսուցիչներին եւ կրթական հոգսեր
Հուլիսի 12-ից օգոստոսի 10-ը 18 երկրների 81 սփյուռքահայ ուսուցիչներ մասնակցեցին վերապատրաստման ծրագրի: Երեկ, եզրափակելով ծրագիրը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նրանց հանձնեց համապատասխան հավաստագրեր: Ծրագրին չեն մասնակցել Վրաստանի ուսուցիչները: Նախորդ տարի էլ Ջավախքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը չիրականացվեց: ԿԳ նախարարն ասաց, որ այս տարի Վրաստան կատարած իր այցի շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանի ԿԳ նախարարի
ԾԱՌԱՑԱԾ ՀԱՐՑԵՐ, ԱՆՀԵԹԵԹ ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ
ԳԱՏԱՀ հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի փաստերը ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը «Առավոտի» էջերում բազմիցս հանդես է եկել, իր խոսքով, գիտության ոլորտի «փուչիկների» մասին փաստարկված հայտարարություններով: Մեր խնդրանքով նա անդրադարձավ նաեւ Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) բյուջեին։ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի հիմնական գործառույթը պետբյուջեի տեղադրումն է կամ,
«Քանզի հայ է»
Խաղերից մեկում իր մասին գրում է Սայաթ-Նովան Երբեմն-երբեմն վրացական եւ ադրբեջանական մամուլում «գիտական» հոդվածներ են հայտնվում, որոնցում կասկածի տակ է դրվում ուշ միջնադարի հանճարեղ բանաստեղծ Սայաթ-Նովայի ազգային պատկանելության հարցը։ Սայաթ-Նովան ստեղծագործել է Կովկասի երեք մեծ ժողովուրդների լեզուներով՝ հայերեն, վրացերեն եւ թուրքերեն (ոչ ադրբեջաներեն, որոնք այդ թվերին չէին էլ կասկածում, որ հետագայում իրենք այդպես էին կոչվելու)։
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄԱՄՈՒԼՈՒՄ
«Լրագիր մենք շատ ունենք, նույնիսկ ավելորդ, իսկ պետք է վերադաստիարակիչ հրապարակախոսություն։ Հրապարակախոսություն, որ անսխալ կերպով ախտանշի մեր ցեղի հոգսերը եւ արմատական միջոցներ առաջարկի, որ վերագնահատումի ենթարկի մեր անցյալը եւ նոր ճշմարտություններ որոնի, որ լուսաբանի մեր ժողովրդի կնճիռները, ի հայտ բերի նրա թաքուն առաքինությունները, որ կռահի իր ժողովրդին սպառնացող վտանգը եւ դառնա նրա հոգեւոր սպառազինումի ահազանգը»։
ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՔԱՂԱՔԸ
Սյունիքի մարզի միֆ հիշեցնող Դաստակերտ բնակավայրի ապագան անորոշ է Հայաստանի ամենափոքր քաղաքում՝ պաշտոնական տվյալներով 317 բնակիչ ունեցող Դաստակերտում այսօր լինելու համար պետք է առնվազն էնտուզիաստ լինել: Այսպես կմտածի յուրաքանչյուր մեկը, ով կհամարձակվի Սիսիանից Դաստակերտ ընդամենը 20 կիլոմետր ճանապարհն անցնել միակ տրանսպորտային միջոցով՝ միկրոավտոբուսով: Ճանապարհն իրականում միայն քարտեզի վրա կա: Դաստակերտցիները Սիսիան կարող են հասնել միայն
ՇԱԲԱԹՕՐՅԱ ՊԱՅԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 8-ին գազի պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Խոտով բարձած բեռնատար ավտոմեքենան հարվածել է միջին ճնշման գազատար խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է պայթյուն՝ առանց հրդեհի: Պայթյունի հետեւանքով վնասվել է 100 մ գազի խողովակ:
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւան–Արտաշատ ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի 07 ՍԼ 715 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու շրջվել: Պատահարի հետեւանքով 55-ամյա վարորդը՝ Մարտին Գրիգորյանը, ուղեւորները՝ Ջուլիետա Խուդավերդյանը եւ Հայկուշ Կարապետյանը տեղում մահացել են: 6-ամյա ուղեւորը՝ Մելինե Գրիգորյանը վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:
ԵՐԲ ԶԱՆԳԵՐԻՆ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Ազատության պողոտայի թիվ 2 շենքի 60-րդ բնակարանում հայտնաբերվել է 80-ամյա Վոլոդյա Հարությունյանի դին:
ԹԻԿՆԱՊԱՀԸ ՏԵՂՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
Օգոստոսի 7-ին Երեւանի Աճառյան ու Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 11 ՏՏ 300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու բախվել սյանը: Պատահարի հետեւանքով մեքենայի 30-ամյա վարորդը՝ Արտաշես Մանուկյանը տեղում մահացել է: «Առավոտի» տեղեկություններով, Մանուկյանը ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի թիկնապահն էր:
Այգեգործականն ընդդեմ արխիվի
«Ներխուժել են գրասենյակ, տարել փաստաթղթերը…» Հունիսի 8-ին ՀՀ վարչական դատարանը դռնբաց դատական նիստով քննության առավ եւ ավարտեց «Այգեգործների սպառողական կոոպերատիվների հայկական հանրապետական միություն» ոչ առեւտրային կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի: Հայցվոր այգեգործները դժգոհ են վարչական դատարանի որոշումից եւ այն բողոքարկելու են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատին: Ըստ


















































