Օրվա լրահոսը

Ի հեճուկս Հյուսիսային Կորեայի

Չնայած Հյուսիսային Կորեայի կողմից հնչած սպառնալիքներին, Հարավային Կորեան Դեղին ծովում, Հյուսիսային Կորեայի ծովային սահմանի մոտ հակասուզանավային խոշորամասշտաբ վարժանքներ է սկսել: Նախատեսվում է, որ ուսումնական զինավարժություններին, որոնք տեւելու են հինգ օր, մասնակցելու է 4500 զինծառայող: BBC-ի մատուցմամբ, Փխենյանը Հարավի զորավարժությունները սադրանք է որակել: Հարավկորեացիների նախաձեռնած նոր զինավարժությունները հաջորդում են ամերիկյան ռազմածովային նավատորմի հետ համատեղ անցկացված զորավարժություններին,

Վաշինգտոնի դատարանի որոշումը՝ ընդդեմ Ռուսաստանի գրադարանի

Վաշինգտոնի դաշնային դատավորը Խաբադ Լյուբավիչ հուդայական կրոնական շարժման օգտին վճիռ է կայացրել: Հիշեցնենք, որ շարժումը Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «Շնեերսոնի ընտրանի» անունով հայտնի պատմական գրքերն ու փաստաթղթերը, որոնց մի մասը 1918թ.-ին բոլշեւիկներն ազգայնացրել էին, եւ արդյունքում դրանք հայտնվել էին Լենինի անվան՝ այժմ Ռուսաստանի պետական գրադարանում: Դատավոր Ռոյս Լամբերտը վճռել է, որ հասիդներն ապացուցել են, իրենց

Nabucco-ի կառուցման ծրագրերը բյուրեղանում են

Օգոստոսին Անկարայում կստորագրվի Nabucco գազատարի կառուցմանն աջակցելու հուշագիր: Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, APA-ն տեղեկացնում է, որ փաստաթուղթը ստորագրելու են Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի նախարարները: Ինչ վերաբերում է գազի մատակարարմանն ու ֆինանսավորմանը, ապա այդ հարցերը ծրագրվում է լուծել 2010-2011թթ. ընթացքում: Իսկ առայժմ Nabucco-ի բաժնետերերը գազամատակարարման շուրջ բանակցություններ են վարում Ադրբեջանի եւ Իրաքի, նաեւ Թուրքմենստանի ու

Nabucco-ի կառուցման ծրագրերը բյուրեղանում են Օգոստոսին Անկարայում կստորագրվի Nabucco գազատարի կառուցմանն աջակցելու հուշագիր: Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, APA-ն տեղեկացնում է, որ փաստաթուղթը ստորագրելու են Թուրքիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի նախարարները: Ինչ վերաբերում է գազի մատակարարմանն ու ֆինանսավորմանը, ապա այդ հարցերը ծրագրվում է լուծել 2010-2011թթ. ընթացքում: Իսկ առայժմ Nabucco-ի բաժնետերերը գազամատակարարման շուրջ բանակցություններ են վարում Ադրբեջանի

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՐԱՎԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք խնդիրների շուրջ երիտասարդական ֆորումի բացումը: ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի բացման խոսքից հետո, ֆորումի մասնակից երիտասարդ կամավորները ներկայացրին իրենց զեկույցները, որին հաջորդեց քննարկումը: Օրվա թեմաներն էին «Սփյուռքը եւ Հայաստանի Սահմանադրությունը», «Հայկական մշակույթը եւ Սփյուռքը», «Հայերը՝ Թուրքիայում» եւ «Կանադայի հայ համայնքը»: ՌԱՀՀԿ-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը «Առավոտին»

«Թիվ 18-ի երեխաները կառավարության պատա՞նդ»

Բաց նամակ՝ հատուկ դպրոցի լուծարման հարցով Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հայաստանի մանկական ասոցիացիան, «World Vision Armenia»-ն, ՀՀ քաղաքացի Մարիամ Սուխուդյանը, լրագրող Սյուզան Սիմոնյանը բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանին, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին՝ կապված Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Նամակում մեջբերված է

«ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ ՇԵՄՆ ԻՋՆԵԼՈՒ՞ Է»

Ծնողները մի կողմից դժգոհում են, որ անվճար համակարգում մրցույթը խոստացվածից բարձր է եղել, մյուս կողմից, որ դրականի շեմը բոլոր հաղթահարածները բուհ են ընդունվել: «Շնորհավոր լինի, մաղարիչով լինի», «Ինչ արած, թե վճարովի եմ ընդունվել, կարեւորը՝ էս քաշքշուկից պրծա», «Էս ի՞նչ ֆոկուսներ արեցին, որ երեխաս վճարովի ընդունվեց», «Բա, ասում էին մրցույթը իջնելու՞ է, տեսաք, որ էլի անվճարի

42 ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հեռուստաօպերատոր Սուրեն Մուրադյանն ու քանդակագործ Հենրիկ Տեր-Մինասյանը: Արդեն հեռանում էի Վարդան Մամիկոնյան հրապարակից, երբ դեպի հրապարակ եկող ծանոթ քայլվածք նկատեցի։ Լիքն ու նաեւ յուրօրինակ հմայքով լի կինը, պայուսակը ուսից կախ, երկու կաշվե պայուսակներ բռնած, մոտեցավ։ – Ինչ լավ է, որ քեզ տեսա,- գրքերով լցված ծանր պայուսակները դնելով բազալտե պատնեշին, ասաց թիֆլիսեցի բանաստեղծուհի, հրատարակիչ, լրագրող, թարգմանիչ,

Ո՞ւր է պետությունը

Այսօր անօգնական վիճակում է գյուղատնտեսությունը, մինչեւ հիմա չեն լուծվել գյուղացուն հուզող բազմաթիվ հարցեր: Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ վերացան կոլտնտեսությունները, որտեղ կոլեկտիվով էին կատարում գյուղատնտեսական աշխատանքները: Վերացան մեքենատրակտորային կայանները, գյուղն անցավ անհատներին, որոնք մեծ հաջողությունների չեն հասել: Ժամանակը հուշում է նորից անցնել կոլեկտիվ աշխատանքների, վերականգնել մեքենատրակտորային կայանները, այն ամենը՝ ինչ պետք է գյուղացուն: Մինչեւ հիմա

28 ինքնակամ 6 ամսում

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Սյունիքի մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում քաղաքաշինության ոլորտում կատարված պլանային ստուգումների ժամանակ մարզային հանձնաժողովը հայտնաբերել է ինքնակամ շինարարության 28 դեպք: Պլանային ստուգումներն իրականացվել են Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Դաստակերտ քաղաքներում եւ 52 գյուղական համայնքում: Արձանագրված 28 ինքնակամ շինարարության դեպքերից 17-ը Կապան քաղաքում էր, 10-ը՝ Քաջարանում, մեկ դեպք՝ Կապանի տարածաշրջանի

Լավագույնն էլ է թերանում

ՀՀ կառավարության կողմից 2009-ին լավագույնը ճանաչված Տավուշի մարզի 62 համայնքներում, 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ, փաստացի մուտքագրվել է 984,1 միլիոն դրամ եկամուտ, որը կազմում է առաջին կիսամյակի համար նախատեսվածի 96,5 տոկոսը, իսկ սեփական եկամուտներից հավաքագրվել է 224,1 միլիոն դրամ, որը առաջին կիսամյակում նախատեսվածի 87,5 տոկոսն է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին 2 ամիսներին նկատվում է

Զինկոմն ազատվել է աշխատանքից

Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանի եւ նրա չծառայած որդու մասին մայիսի 28-ի եւ օգոստոսի 4-ի մեր հրապարակումներին արձագանքել է Նոյեմբերյանի զինկոմիսարիատը: Պարզվում է, որ զինկոմ Հարությունյանը հուլիսի 23-ից արձակուրդում է, իսկ հուլիսի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է արձակել նրան աշխատանքից ազատելու եւ «կադրերի տրամադրության տակ թողնելու» մասին: Այժմ Նոյեմբերյանի զինկոմի պարտականությունները ժամանակավորապես կատարում է

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՆԼՈՒՅՍՆԵՐ

Թե ինչ եղավ հետո, երբ 53 հազար դրամ չբավականացրեց կամ չգտնվեց Մայիսի 14-ին՝ «Անօթեւանները բնակարանամուտ կտոնեն» եւ 18-ին՝ «Տնակները կմնան վատ հիշողություն» հոդվածներով «Առավոտն» անդրադարձել էր ոչ աղետի հետեւանքով անօթեւան մնացած, 20 տարուց ավելի տնակներում ապրող վանաձորցի 16 ընտանիքների բնակարանամուտին ու նրանց խանդավառությանը: Հիշեցնենք, որ Վանաձորի Տարոն- 3 թաղամասում կառուցվել է 16 առանձնատուն՝ «ԱՌԴԱ» բարեգործական

Ծխախեղդ են եղել տնային կենդանիներ

Երեկ ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Լոռու մարզի Դսեղ գյուղում: Ամբողջությամբ այրվել է Հ. Պետրոսյանին պատկանող անասնագոմը եւ այնտեղ պահեստավորված անասնակերը: Հրդեհի հետեւանքով ծխահեղձ է եղել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Հայտնաբերվել են

Ստանալով ահազանգ, Երեւանի Գայի պողոտայի 18-րդ շենքի թիվ 18 բնակարան ժամանած փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 77-ամյա Կամելա Սուրացյանի դին: Նույն տարածքում՝ Երեւանի Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող զբոսայգում, հայտնաբերվել էր Երեւանի Գայի պողոտայի 2/122 հասցեի բնակիչ, 70-ամյա Ժորիկ Հարությունյանի դին:

Հերթական պայթյունը գազալցակայանում

Օգոստոսի 4-ին ստացված ահազանգի համաձայն՝ Արագածոտնի մարզի Շենավան գյուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: «Գեղամա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային կայանի բալոններից մեկը պայթել է, ինչի հետեւանքով փլուզվել է կայանի պատը՝ 4-5 քմ մակերեսով: Զոհեր ու վիրավորներ չկան:

Նույն բանը չի՞

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 5-ի համարում տպագրված «ՀՔԾ-ն վաճառում է իր ջիփ X5-ը» վերտառությամբ հրապարակման մեջ նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Աղավաղված են ներկայացվել ինչպես մեքենայի սեփականատիրոջ, այնպես էլ մեքենայի գնի հետ կապված տվյալները: Այսպես. սույն մեքենան պատկանում է ոչ թե Հատուկ քննչական ծառայությանը, այլ հանդիսանում է Հատուկ քննչական ծառայության աշխատակցի անձնական սեփականությունը եւ օգտագործվում է

ԱՍԱՏՐՅԱՆԻ 2500 ԵՎՐՈՆ ԿՏԱՆ

9 տարվա ազատազրկման դատապարտված, «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող մանկավարժ Սիլվա Ասատրյանին ՀՀ արդարադատության նախարարությունը կտրամադրի 2500 եվրո գումար: Ասատրյանն այս տարվա փետրվարի 9-ին հաղթել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, եւ Հայաստան պետությունը, որպես փոխհատուցում, պետք է դատապարտյալին տար նրա ապօրինի կալանավորման համար գանգատի պահանջը՝ դրամական փոխհատուցման ձեւով:

ՑՄԱՀԻ ԲՈՂՈՔԸ

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում պետք է լսվեր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի վերաքննիչ բողոքը: Անցյալ տարվա նոյեմբերին նա դիմել էր փախուստի, ինչի արդյունքում դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման: Սակայն երեկ դատարան չէր ներկայացել մեղադրող Հարութ Հարությունյանը,  եւ դատական նիստն այդ իսկ պատճառով հետաձգվեց: Այն նշանակվեց օգոստոսի 31-ին:

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է

Որպես անհայտ կորած հետախուզվում է Գորիս քաղաքի Գետափնյա 12 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 34-ամյա Սեւակ Փանդունցը, որը այս տարվա մայիսի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, վերցնելով անձնագիրը, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Ս. Փանդունցը տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, աջ ձեռքի միջնամատին դաջված է փոքր խաչ: Վերջինիս վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք զանգահարել 28-65-86 (0284)2-21-60,

ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԻ ՏՎԵԼ

Նա 9 տարվա գումարը պահանջում է նոր գյուղապետից Աշոցքի տարածաշրջանի  փոքրիկ համայնքի՝ Սիզավետի գյուղապետերի միջեւ ծագած ծեծկռտուքը (բանը հասել է նրան, որ մեկը մյուսին՝ լրագրողների ներկայությամբ, «ոչխար» էր անվանում) վերջին շրջանում դարձել է ինչպես մարզխորհրդի նիստերի, այնպես էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննարկման թեման: Նախկին գյուղապետ Գագիկ Քոթանջյանը դատի է տվել ներկայիս գյուղապետին՝ Արարատ

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ

Շահումյան 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչները, որոնք տնամերձ այգիներ ունեն, ոռոգման ջուր չունենալու պատճառով տարիներ շարունակ խմելու ջուր են օգտագործում: Եթե բնակիչները որոշ չափով հարցը լուծում են, ապա հարակից կանաչ տարածքներն ու բուսական աշխարհը ջուր չլինելու պատճառով պարզապես անապատացել են. «Խմելու ջրով ինչքան կարող ենք ջրել, էդպես ոնց կլինի, էլ չենք հասցնում»: Այս առնչությամբ, Մալաթիա-Սեբաստիա

ԽՈԶԻ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի հավաստմամբ, մարդու եւ խոզի օրգաններն իրար շատ նման են: Այդ է պատճառը, որը ամբողջ աշխարհում խոզի տարբեր օրգաններ մարդուն փոխպատվաստելն ընդունված  ու կիրառելի է, բայց չգիտես ինչու՝ Հայաստանում դեռ նման պատվաստում չի գրանցվել: Ինչո՞ւ: Ըստ փոխնախարարի՝ այն նոր-նոր է մտնում մեր կյանք:  Թեեւ խոզի երիկամը մարդու երիկամից փոքր է, բայց փոխնախարարը

Պարզ խաբեություն

Արտադրողները ջուրը «ջերմուկի» տեղ ծախում են Ամառային այս շոգ սեզոնին խանութներում ամենաշատ սպառում ունեցող ապրանքներից են հյութերն ու ջրերը: Այդ է պատճառը, որ բացի «մաքուր ջուր» կամ ջերմուկ արտադրող հայտնի ու խոշոր ընկերություններից, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին դաշտում ի հայտ են գալիս նոր տնտեսավարողներ, որոնք անբարեխիղճ մրցակցային մեթոդներով, փորձում են սպառողների հաշվին մի քանի ամսվա ընթացքում

3 ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՓՈՂՈՑՈՒՄ

Հարսը սրտով չէ՝ սկեսուր-սկեսրայրը մորն ու երեխաներին վտարում են Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում ապրող 14-ամյա Էլֆրիդան, 11-ամյա Էլմիրան եւ ընդամենը 5 տարեկան Էվելինան իրենց մոր՝ Սոնա Սողոմոնյանի, հետ հայտնվել են փողոցում՝ անօթեւան: Սկեսուր-սկեսրայրն իրենց տնից դուրս են շպրտել 3 անչափահաս երեխաներին ու զրկել նրանց տան նկատմամբ ունեցած բոլոր իրավունքներից: Ընդ որում, երեխաներից մեկը՝ Էլմիրան,

ՊՐԻՄԻՏԻՎ ՀԱՐՑԵՐԻՆ ԷԼՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ կառավարության նիստում պետական կառավարման մարմինների ղեկավարներին կոչ արեց վերանայել քաղաքացիական ծառայության մրցույթների համար նախատեսված հարցաշարերը: Նրա խոսքով, քննության ժամանակ քաղծառայողներից շատերը նույնիսկ ամենապրիմիտիվ հարցերին չեն կարողանում պատասխանել. «Օրինակ՝ ո՞վ է բաժնի գլխավոր մասնագետի ղեկավարը, բնականաբար՝ բաժնի պետը պետք է լինի, բայց մարդ կա՝ չգիտի, որպեսզի նման պարզունակ

Խուճապ ցորենի շուկայում

Ռուսաստանի կառավարության երեկ` օգոստոսի 5-ին կայացրած որոշումը, որով մինչեւ տարեվերջ արգելափակվել է ցորենի արտահանումը երկրից, համաշխարհային շուկայում իսկական խուճապ է առաջացրել: Փարիզի եւ Չիկագոյի բորսաներում ցորենի մեկ տոննայի գինը բարձրացել է  մինչեւ 290 դոլար մեկ տոննայի համար, ինչը  մոտ 50 տոկոսով ավելի բարձր է, քան երկու օր առաջ՝ տեղեկացնում է news.am-ը: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը

Նպատակը բարի էր, հետեւանքը՝ տհաճ

Տարիներ շարունակ մարդիկ ս. Զատիկի եւ ս. Խաչի տոնակատարությունների օրերին այցելում էին իրենց հարազատների շիրիմներին, խունկ ծխում, հաղորդակցվում մտովի նրանց հետ եւ հոգով թեթեւացած տուն վերադառնում։ Մի քանի տարի առաջ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները իրավացիորեն հանդես եկան առաջարկությամբ եւ հորդորեցին մարդկանց գերեզմանատուն այցելել տոների հաջորդ օրը՝ մեռելոցին։ Ցավոք, քչերը ականջալուր եղան այս հորդորներին եւ շարունակում

Պանդխտության ցուպը բռնած…

Նախկին խորհրդային հանրապետությունների շարքում երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունը հայաստանցիների մոտ է առկա: Նման պատկեր են ստացել Gallup հետազոտական կենտրոնի մասնագետները՝ ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ երկրներում առկա միգրացիոն միտումները: Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանից: Նույն հարցումը վկայում է, որ հայ երիտասարդները եւս նախկին Սովետմիության երկրների բնակիչների շարքում ամենաշատը կցանկանային, հնարավորության դեպքում, ուսուցման կամ աշխատանքային որեւէ

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Կառավարության երեկվա որոշմամբ 12-ական միլիոն դրամ հատկացվեց Արագածոտնի եւ Արարատի մարզպետարաններին՝ մարզպետներին սպասարկող ծառայողական հին մեքենաների փոխարեն նորերը գնելու համար: Մեկ այլ որոշմամբ, Հալիձոր եւ Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով Սյունիքի մարզպետարանին 32 միլիոն դրամ հատկացվեց: Այս գումարով կբարեկարգվեն նշված գյուղերը, ինչը, ըստ վարչապետի, էականորեն կբարելավի գյուղերի սոցիալական կյանքը: Բարեկարգումը նախատեսված է Տաթեւի ճոպանուղու կառուցման եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031