Օրվա լրահոսը
ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Օգոստոսի 5-ից ՌԴ-ում հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 28 հրշեջ-փրկարար եւ 4 հրշեջ ավտոմեքենա: Ըստ ՀՀ ԱԻՆ ՀՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանի, օգոստոսի 7-ը հայ հրշեջների ու հրշեջ մեքենաների համար «մարտական մկրտության» օր էր: Առավոտյան ժամը 11-ից բոլոր չորս հրշեջ մեքենաները մեկնել են հրդեհի վայր եւ աշխատել մինչեւ կեսգիշեր:
ԷԼԵԿՏՐԱՀԱՐՎԵԼ Է
«Առավոտի» տեղեկություններով՝ «Թագուհին ձորի» ռեստորանային համալիրի մոտ, Արփա գետում գեներատորով ձուկ որսալիս էլեկտրահարվել է ԱԱԾ Վայքի բաժնի պետ Հովհաննես Հակոբյանը:
ՕՁԸ ԽԱՅԹԵԼ Է
Արագածոտնի մարզից հայտնել են, որ անհայտ տեսակի օձի խայթոցով Աշտարակի հիվանդանոց է եղափոխվել Ուջան գյուղի 43-ամյա բնակչուհի Մարիամ Կիրակոսյանը:Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի վիճակը բավարար է:
ԲԱԽՎԵԼ Է ՊԱՏՆԵՇԻՆ
Երեւան-Մեղրի ճանապարհին, «Մերսեդես» մակնիշի 20 ՕՍ 766 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին ու շրջվել: Վարորդը՝ Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորները՝ նույն քաղաքի բնակիչներ՝ Սմբատ Գրիգորյանը եւ Սեւակ Խաչատրյանը ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել Եղեգնաձորի հիվանդանոց:
ԵՐԵԽԱՆ ՉԳԻՏԻ, ՈՐ ԻՐ ՀԵՐՈՍ ՀԱՅՐԸ ՍՊԱՆՎԵԼ Է
Հուլիսի 28-ին թիվ 36534 զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենից սպանվեցին նույն զորամասի սպա, ավագ լեյտենանտ Վարդգես Հայրապետյանը, ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գարեգին Հովսեփյանը ու Արտեմ Մանասյանը: Զինծառայող Կարո Այվազյանն ըստ նախնական վարկածի, սպանելով նրանց, ինքնասպան է եղել: 29-ամյա Վարդգես Հայրապետյանին արդեն հուղարկավորել են: Նրա աճյունն ամփոփվել է Ջրվեժի գերեզմանատանը: Հուղարկավորությունը կազմակերպել է Խորհրդային
ՎԵՐՋԵՐՍ ՀԱՃԱԽ Է ՍՏՈՒԳՎՈՒՄ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկվանից մեկնել է կարճատեւ արձակուրդի: ՀՀ կառավարությունն առանց վարչապետի կաշխատի օգոստոսի 9-13-ը: Տ. Սարգսյանին, այդ ժամանակահատվածում, ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի բաժնից, կփոխարինի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Վարչապետը մտադիր է իր արձակուրդի մի քանի օրն անցկացնել արտերկրում՝ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով: Երեկ «Առավոտը» վարչապետի օգնական Արամ Անանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ
Գազի փականը՝ Ադրբեջանի՞ ձեռքում
Շուրջ 1 ամիս է՝ լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են Ռուսաստանը Հայաստանին կապող «Հյուսիս-Հարավ» գազամուղի վաճառքին: Երեկ էլ թուրքական լրատվամիջոցներից մեկը՝ «Hurriyet»-ն էր գրել, որ գազամուղը 99%-ով գնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Ըստ թուրքական պարբերականի, «Թբիլիսիում փորձագետներն ասում են, որ գազամուղի նոր սեփականատերը 99%-ով լինելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անցած
Երազում է Հայաստան այցելել ու տիեզերք թռչել
Սակայն Նարեկը անգամ բուժման համար գումար չունի 16-ամյա Նարեկը ծնված օրվանից քայլ է անում դեպի մահ: Նա ամեն վայրկյան պայքարում է ապրելու համար: Ամեն առավոտ նա արթնանում է գլխուղեղի անտանելի ցավով, չնայած դրան, նրան ուրախացնում է արեւը, գոհանում է Աստծուց, որ մեկ օր եւս ունի ապրելու։ Նարեկը ծնվել է բոլորովին առողջ, սակայն, երբ ընդամենը մի
ՍԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
Այս հանգստյան գոտին շատ մոտ է, սակայն գներով՝ շատերի համար անհասանելի Դեռ մի քանի տարի առաջ Սեւանում հանգստանալը հասու էր միջին եկամուտ ունեցող ընտանիքներին, սակայն վերջին տարիներին այնտեղի հանգստյան տների մեկօրյա վարձն այնքան է թանկացել, որ գոնե 2 օր Սեւանում մնալու համար պետք է ծախսեն իրենց ամբողջ ամսվա աշխատավարձը։ Այն ընտանիքները, որոնք արդեն քանի տարի
ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ ԵՆ 130-Ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2010 թ. հունվարի 1-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հարկերից խուսափելու 130 դեպք: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 34 դեպք, բացահայտվել է 33-ը, մաքսանենգության 29 դեպքից բացահայտվել է 28-ը
ԱՅԴՔԱՆ ԼԱ՞Վ ԵՆՔ ԱՃՈՒՄ
«Արմինֆոն» փոխանցում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալները, համաձայն որոնց՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանը, ըստ ՀՆԱ աճի, 4-րդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ երկրների շրջանում, ապահովելով 6,7% աճ, իսկ հունիսին, մայիսի համեմատությամբ, 31,7%՝ մինչեւ 1332 մլրդ դրամ կամ 3.5 մլրդ դոլար: Ըստ նույն աղբյուրի՝ 2010 թ. հունվար-հունիս ամիսներին ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ն 2009 թ. հունվար-հունիս ամիսների
Ճգնաժամն ավարտվո՞ւմ է
«Արմինֆո» գործակալությունից տեղեկանում ենք, որ 2010 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի առեւտրային բանկերը 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ վարկավորման ծավալն ավելացրել են 85,4%-ով, իսկ հունիսին՝ մայիսի համեմատությամբ, 30,5%-ով, հասնելով 367,8 մլրդ դրամի: Տրամադրված վարկերի պորտֆելի առավելագույն մասը բաժին է ընկել իրավաբանական անձանց՝ 64% կամ 235 մլրդ դրամ՝ 90,8% տարեկան աճով: Ֆիզիկական անձանց առեւտրային բանկերը հունվար-հունիս ամիսներին
Հացահատիկի գինն իջել է
Չնայած երեւանյան խանութներում հացն արդեն 10-30 դրամ թանկ է վաճառվում, բայց երեկ, news.am-ի տվյալներով, համաշխարհային ապրանքային բորսաները հացահատիկի առեւտուրը սկսել են գների անկմամբ։ Այսպես՝ Ասիայի խոշորագույն հացահատիկային բորսայում հացահատիկի 1 բուշելն (27,3 կգ) արժեցել է 7,15 դոլար՝ 5,3 տոկոսով պակաս, քան ուրբաթ օրը։ Այդ անկումը պայմանավորված է այն տեղեկատվությամբ, որ ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի ֆերմերները որոշել
Նորարարություններն առաջնահերթություն են
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ դեպի հաճախորդների պահանջմունքները կողմնորոշված ցանկացած ընկերության համար նորարարությունները պետք է լինեն հիմնական առաջնահերթությունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է Exceptional ամսագրի հետ հարցազրույցում, որը հրատարակում է «Էրնեստ ենդ Յանգ» աուդիտորական ընկերությունը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ցանկանում է, որ հայ սպառողների համար հասանելի լինեն գիտատեխնիկական առաջընթացի բոլոր
ՓՈՔՐ ՔԱՂԱՔԸ՝ ՄԵԾ ՀՈԳՍԵՐՈՎ
Հայաստանի հարավային սահմանին գտնվող Մեղրու քաղաքապետը նախընտրում է խոսել առկա խնդիրներից, քան արդեն կատարված աշխատանքներից: Հայաստանի հնագույն քաղաքներից է Մեղրին, որտեղ այսօր 5000-ից ավելի բնակիչ է ապրում: Արաքսի վտակ Մեղրի գետի աջ ափին փռված այս փոքր քաղաքը 400 կմ է հեռու մայրաքաղաք Երեւանից: Հանրապետության հեռավոր այս բնակավայրի հոգսերն ու խնդիրները բազմաթիվ են եւ հրատապ լուծման
Դավութօղլուն չի՞ ուղեկցի
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը օգոստոսի 16-17-ը կգտնվի Ադրբեջանում: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակել է Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունը՝ միաժամանակ հայտնելով, որ Գյուլի այցելության ծրագրի մանրամասները դեռեւս հայտնի չեն: «Թրենդ»-ն իր հերթին, վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ լրատվական ծառայությանը, տեղեկացնում է, որ Գյուլին իր այցելության ընթացքում Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն չի ուղեկցի:
Նենգափոխելու նատակով
ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Սիյավուշ Նովրուզովը, ըստ bakilar.az-ի, նշել է, թե ՆԱՏՕ-ի ԽՎ-ը մերժել է հայկական կողմի՝ ԽՎ-ում ԼՂ հարցի քննարկումը աշնանային նստաշրջան մտցնելու դեմ ուղղված խնդրանքը: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նախագահ Ջոն Թաներին ուղղված նամակում ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել էր զերծ մնալ ԼՂ հարցի քննարկումը ԽՎ-ի աշնանային նստաշրջան մտցնելուց: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության
Մի սպասեք, որ դիմեն
Վայոց ձորի նորանշանակ մարզպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել է, որ նորմալ ժառանագություն է ստացել, մարզը բնականոն զարգացման ընթացք ունի, իսկ աշխատակազմում փորձառու մասնագետներ են. «Այնպես որ, որեւէ մեկին փոխելու անհրաժեշտություն չկա: Մենք կողմ ենք նախաձեռնողական քաղաքականության, իսկ նախկինից մնացած աշխատաոճն ավելի շուտ կրավորական է. աշխատակազմը տարիների ընթացքում սովորել է, որ պետք է
«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՅՆ ՉԱՓՈՎ ԻՐ «ՔԻԹԸ ԿՄՏՑՆԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԵՋ, ՈՐՔԱՆՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՆԴՈՒՐԺԻ»
Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի, ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգումը խելամիտ է՝ հաշվի առնելով առաջիկայում մեր տարածաշրջանում սպասվելիք մարտահրավերները: – Պարոն Մելիքյան, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակահրթիռային C-300 համակարգերի վաճառքի առիթով անցած օրերի ընթացքում քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից հնչեցին ծայրահեղ եւ հակասական գնահատականներ: Փորձագետներից ոմանք Ռուսաստանի այդ քայլը գնահատեցին իբրեւ դավաճանություն, մինչդեռ իշխանական շրջանակները հայտարարեցին,
Խախտում են բոլորը, այդ թվում՝ ուժայինները
Իրենց վերջին մամուլի ասուլիսների ժամանակ ՀՀ ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանն ու Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ, մայոր Արսեն Արշակյանը հայտարարում էին, թե ճանապարհային երթեւեկության կանոնները ամենից շատ խախտում են շարքային քաղաքացիները: Իսկ ահա պետական ապարատի, մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազության, պաշտպանության, արդարադատության նախարարությունների, ինչպես նաեւ խոշոր գործարարներին սպասարկող ավտոմեքենաների վարորդները երթեւեկում են օրենքի
ՑՈՒՑԱԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՔԱՅԼ
Բանակային զորամասերում տեղի ունեցածին պաշտպանության նախարարության արձագանքը գնահատում են փորձագետները: Օգոստոսի 6-ին, պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի արտահերթ նիստում քննարկվեցին հուլիսի 27-ին եւ 28-ին բանակային երկու տարբեր զորամասերում արձանագրված արտակարգ միջադեպերը, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր: Նաեւ հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված այդ նիստում պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ՝ զորամասերի հրամանատարներ, տեղակալներ, շտաբների, ստորաբաժանումների, ծառայությունների պետեր, ազատվեցին
«ՄԻ ՔԻՉ ԳԺԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ Է»
Պարույր Հայրիկյանն այդպիսի բան է համարում մեր հակառակորդին զենք մատակարարողին՝ որպես մեր ռազմավարական դաշնակից ընդունելը: ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ երեւանյան այցի գրեթե նույն օրերին՝ օգոստոսի 18-21-ը, Թուրքիայի նախագահն էլ որոշել է այցելել Բաքու: Մեր զրուցակիցների կարծիքով՝ այս երկու այցերը իրար հետ կապ չեն կարող ունենալ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նկատեց, որ ոչ մի կապ
Արդյոք ՀՀ պաշտպանության նախարարի արձագանքը բանակային երկու զորամասերում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ մեկանգամյա եւ ցուցադրական միջոցառո՞ւմ էր, թե՞ նման հետեւողական քայլեր էլի կարող են լինել: «Առավոտի» այս հարցին ի պատասխան ընդդիմադիր գործիչ, ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, թե դա կախված է այն բանից, թե չորրորդ իշխանությունը դրանց ինչպե՞ս կարձագանքի. «Եթե հասարակությունն
Արդյոք ՀՀ պաշտպանության նախարարի արձագանքը բանակային երկու զորամասերում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ մեկանգամյա եւ ցուցադրական միջոցառո՞ւմ էր, թե՞ նման հետեւողական քայլեր էլի կարող են լինել: «Առավոտի» այս հարցին ի պատասխան ընդդիմադիր գործիչ, ԱԱՊՎ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, թե դա կախված է այն բանից, թե չորրորդ իշխանությունը դրանց ինչպե՞ս կարձագանքի. «Եթե հասարակությունն անտեղյակ
Օգոստոսի 7 ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր վիճակախաղի տոմս գնեք՝ հնարավոր է փոքրիկ գումար շահեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր
«ԱՊՐԵԼ Ա ՊԵՏՔ ԷՍ ԵՐԿՐՈՒՄ»
Հայերը բիզնեսի տեսակներում խտրականություն չեն դնում՝ վաճառում են այն ամենը, ինչ հնարավոր է, նույնիսկ՝ սեփական ձայնը: Առավոտյան ժամը 9-ին առաջին դուռ թակողը մածուն վաճառողն է կամ «մածունի կնիկը»: Կաթ, մածուն, պանիր վաճառողներն ունեն իրենց մշտական գնորդներին, այստեղ, սակայն, «օլիգոպոլիայի» նման մի բան կա. ամեն մի վաճառող իր գնորդն ունի եւ թույլ չի տալիս, որ իրեն
Պասկեւիչի կամրջի մոտ Ագրոզբոսաշրջային կենտրոն կկառուցվի
Այս տարի Վայոց ձորի մարզում ակնկալվում է 3500 տոննա խաղողի բերք: Երեկ աշխատանքային այցով մարզում գտնված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ներկայացվել է խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքների ընթացքը եւ տեղեկացվել, որ մթերման վերաբերյալ արդեն ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաղորդագրությունից: Փոխվարչապետը
$50 մլն՝ տնտեսությանն ու առողջապահությանը
2010թ. օգոստոսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած պաշտոնական արարողության ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման կնքել են երկու Օժանդակության համաձայնագիր, որոնց շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 2010-2013 թթ. ընթացքում Հայաստանի կառավարությանը կտրամադրի մոտավոր արժեքով մինչեւ 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ ուղղված երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես
ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐՐԵՐՆ ԵՆ՝ ԼԵԶՈՒՆ, ՀԱՎԱՏՔԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ
«Առավոտի» հարցազրույցը Փարիզի Սամվել-Մուրադյան վարժարանի եւ Մխիթարյան մշակութային կենտրոնի տնօրեն Հ. Հարություն վրդ. Պզտիկյանի հետ: – Որպես Մխիթարյան միաբանության երեց անդամ, մեր հասարակությունը քիչ թե շատ ծանոթ է Ձեր գործունեությանը Սփյուռքի Մխիթարյան միաբանության կարեւոր բոլոր առաքելություններում՝ Վենետիկ, Փարիզ, Հալեպ, Բուենոս Այրես, Միացյալ Նահանգներ եւ այլն: Այժմ կրկին Փարիզում եք: Ինչպե՞ս կամփոփեիք Ձեր կյանքը: – Շուրջ
Դանակ է քաշել մրցակցի վրա
Ռեգբիի տարատեսակներից մեկի՝ «Ռեգբի լիգ»-ի Ավստրալիայի ստորին դիվիզիոններից մեկի առաջնության մասնակից «Չաֆֆի Տայտենս» ակումբի խաղացող Կավա Լումանովաոն խաղադաշտում մրցակցի վրա դանակով հարձակվելու համար ցմահ որակազրկվել է: 26-ամյա մարզիկն այսուհետեւ ոչ միայն ռեգբի խաղալու, այլեւ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում անցկացվող մարզաձեւի որեւէ հանդիպման անգամ որպես հանդիսատես ներկա գտնվելու իրավունք չունի: Որակազրկման պատճառ հանդիսացել է «Թայգերս» թիմի հետ


















































