Օրվա լրահոսը
ՏԵԽԱՍՈ՞ՒՄ ԷՐ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իրեն չի արդարացնում. այս մասին «Իրավունք դե ֆակտո» ակումբում երեկ կայացած ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը. «Այն, ինչ տեղի է ունենում ԱԺ-ում՝ դուք բոլորդ պարզորոշ տեսնում եք, որ ընդամենը միտված է մեկ բանի՝ արդարացնել իշխանությունների գործողությունները եւ մեղավորների բացակայության դաշտ ապահովել»: Նա տարօրինակ համարեց վերջերս «Մարտի
ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԴԻՆ
Իսկապես տարօրինակ է աշխարհը. մարդ իկ իրար հետ կռվում, վիճում են, վարկաբեկում իրար, այնինչ, իրական պատերազմը նյութի, իրերի համար է: Եվ տպավորություն կա, որ անիմաստ է օրենքներից խոսել այն մարդկանց ներկայությամբ, որոնց գրպանները լցված են դոլարով, իսկ թիկնապահների գոտիներում դաշույն կա պահված… Սրճարանում նստած՝ նայելով արդեն երկրորդ սուրճի բաժակին՝ մտածում էի ես, գուցե վերհիշում էի,
ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴԻԿ ՈՒ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ
«Քանի որ պետությունը այս տարի չի ֆինանսավորելու «Արարատ» մշակութային ալիքը, այլ՝ 2009 թվականից, դրա համար իմ ակնկալիքներն այդ ալիքից շատ չէին»,- երեկ «Արարատ» մշակութային ալիքի մասին ըստ panorama.am-ի, իր կարծիքը հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով, այսօր այդ ալիքով գովազդներ են ցուցադրվում, այնինչ՝ մշակութային ալիքը պետք է զերծ մնա գովազդներից: Նա նշեց, որ բացի գովազդներից,
ՀՈՒՅՍԸ ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԵՆ
Սնանկացած «Lehman Brothers» ներդրումային հսկայի նախկին նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռիչարդ Ֆալդ կրտսերը դեռ վերջերս տասնյակ միլիոններ էր վճարում շքեղության առարկաներ գնելու համար: Իսկ այսօր նախկին մագնատն ինքը ֆինանսական աջակցության կարիք ունի, որը փնտրել որոշել է ռուս օլիգարխների շրջանում: «Observer»-ը տեղեկացնում է, որ նա մոտ օրերս պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ նկարների իր եզակի հավաքածուն վաճառելու
ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. «ՀԱՅԵՐՍ ՊԱՅՔԱՐՈՂ ԱԶԳ ԵՆՔ»
Հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով առաջին անգամ Երեւան է ժամանել աշխարհի 7-րդ, Արգենտինայի 1-ին թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Երեկ հանրահռչակ թենիսիստը «Masters Class» ակումբում իր վարպետության գաղտնիքներն ուսուցանեց Հայաստանի պատանի թենիսիստներին, ինչպես նաեւ հանրապետությունում օրեցօր զարգացող մարզաձեւի սիրահար մանուկներին: Իսկ մինչ այդ, Դավիթ Նալբանդյանը հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ասուլիսի սկզբում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանն
Վարպետության դասերից մինչեւ Սենայի համալսարան
Օպերային երգիչ, ՀՀ նախագահի 2007թ. մրցանակակիր, վեց միջազգային մրցույթների դափնեկիր Արսեն Սողոմոնյանը կկատարելագործվի Իտալիայում: Վարպետության դասերի անցկացումը, ինչպես երաժշտակատարողական, այնպես էլ թատերական արվեստում նորություն չէ: Դրանց ավարտը երբեւէ չի ունենում որակավորման փաստաթղթային ձեւակերպում կամ հեռանկարներ չի բացում դասընթացներին մասնակցողների համար: Սեպտեմբերի 10-25-ը Բուլղարիայի մայրաքաղաքում մեծանուն երգչուհի Ռայինա Կաբայիվանսկայի վարպետության դասերին, որոնք բացառություն էին՝ մրցանակների առումով,
«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԵՑ Ի ՎՆԱՍ ԹԱՏՐՈՆԻ»
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու ռեժիսոր Արմեն Մազմանյանի մտերմության մասին նման կարծիքի է Մայր թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Երեկ «Հայելի» ակումբը հյուրընկալել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանին: Թեման՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» պիեսի բեմադրությունն էր, որն իրականացրել է Վահե Շահվերդյանը, պրեմիերան էլ կկայանա հոկտեմբերի 5-ին:
Բոլոնյան «հետեւանքները»՝ կոնսերվատորիայի վրա
Պարզաբանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Շահեն Շահինյանը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այն բուհերից է, որոնք միացել են Բոլոնիայի գործընթացին: Այդ պատճառով այժմ բուհում որոշ փոփոխություններ են կատարվում: Օրինակ՝ 2005 եւ 2006 թվականներին բուհ ընդունված ուսանողները բակալավրի որակավորում ստանալու համար պետք է սովորեն 5 տարի, իսկ մագիստրոսի որակավորման համար՝ եւս մեկ տարի: 2007-ին կոնսերվատորիա
«ՄԵՂԱՎՈՐ ՉԵՄ, ՈՐ ԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ ԳՐԱԳԵՏ Է»
Արզականի գյուղացիների մեղադրանքներին այսպես է պատասխանում իր բարեկամներին համայնքում պաշտոններ տված գյուղապետը: Օրերս «Առավոտին» են դիմել Կոտայքի մարզի Արզական գյուղի մի խումբ բնակիչներ: Նրանք հայտնեցին, որ արդեն 6 տարի իրենց համայնքը ղեկավարող Նորիկ Մովսիսյանն անարգել ապօրինություններ է անում, եւ չկա մեկը, որ կարողանա նրան սաստել: Ընդ որում, գյուղապետի ծավալած ապօրինությունների շարքը, ըստ գյուղացիների, սկսվել է
Ոչ թե հրապարակ, այլ տրանսպորտային հանգույց
«Մեքենաների լույսը խանգարո՞ւմ է, թող վարագույր կախեն»,- Բարեկամության հրապարակի էստակադայի կառուցումից դժգոհ բնակիչներին խորհուրդ է տալիս «Երեւաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ինժեները: Ընդամենը մեկ տարի առաջ, մինչ էստակադայի կառուցումը, Բարեկամության հրապարակն ուներ գեղեցիկ ճարտարապետական տեսք, սակայն այնտեղ հաճախակի խցանումներ էին լինում: Այսօր հրապարակը, որպես այդպիսին, գոյություն չունի, սակայն, պաշտոնյաների հավաստմամբ, խցանումները վերացել են: Երեքուկես ամսում կառուցված 800
ՀԻՄԱ ԷԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԵՆ «ՄԱՔՐՈՒՄ»
Երեկ, ուշ երեկոյան, հայրենի իրավապահները հերթական անգամ ուժ գործադրեցին «քաղաքական զբոսանքի» մասնակիցների նկատմամբ: «Անհնար է կառուցել ամուր պետություն եւ զարգացած հասարակություն՝ առանց փոխելու հասարակական հարաբերությունների որակը: Ուրեմն, նախ եւ առաջ կտրուկ քայլեր պետք է ձեռնարկենք հասարակական հարաբերությունների որակը փոխելու», «Անձանց օրինական շահերի պաշտպանությունը եւ դրան ուղղված օրենքի գերակայության ապահովումն այլեւս քաղաքական կարեւորագույն խնդիրներ են: Պետք
«ՄԱՍԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԱՄԲՈՂՋԻՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին եւ Ազգային ժողովին Հարգելի՛ պատգամավորներ, Հարգարժա՛ն հյուրեր, Սիրելի՛ հայրենակիցներ, Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 1 կետով՝ այսօր ես ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին եւ Ազգային ժողովին: Իմ նախընտրական ծրագրում դուք հեշտությամբ կարող եք գտնել այն դրույթը, որն ասում է. «Մենք բաց ենք լինելու կառուցողական առաջարկությունների եւ համագործակցության համար՝
Սահմանափակ առաջընթաց
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ հայտարարել է, թե շարունակում է մտահոգված մնալ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման սահմանափակ առաջընթացի կապակցությամբ: ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հոկտեմբերի 2-ի հայտարարության մեջ ասված է, թե «չափազանց անհանգստացած» են ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հուլիսի 13-15-ը Երեւան այցի վերաբերյալ զեկույցում տեղ գտած փաստերի ու եզրակացությունների կապակցությամբ, «որոնք ցույց են տալիս, որ Վեհաժողովի հիմնական
ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՎՆԱՍՆԵՐԸ
Մարտի 1-ի տուժողների մեծ մասը, որոնք հրազենային եւ այլ վնասվածքներ են ստացել՝ պնդում են, թե զոհն են դարձել սեփական հետաքրքրասիրության: «Մարտի 1»-ի մայր գործում առկա ցուցմունքների համաձայն՝ այդ օրը զոհվածներից մեկը քարեր էր նետել ոստիկանների ուղղությամբ եւ այդ պատճառով էր ստացել հրազենային վնասվածքներ: Գուցեեւ ինչ-որ մեկի համար հիմնավոր կամ արդարացված թվա, թե կարելի է կրակել
Ո՞վ է ամենահարուստ թեկնածուն
Շիրակի մարզի խոշոր համայնքներում կարծես թե օլիգարխների պայքար է սպասվում Նախորդ օրը Շիրակի մարզում տեղակայված ընտրատարածքային ընտրական 4 հանձնաժողովներում ավարտվեց թեկնածուների առաջադրումը: Չնայած վերջիններս դեռ պաշտոնապես գրանցված չեն, սակայն արդեն իսկ որոշակիորեն հայտնի է, թե ով ում հետ է մրցելու: Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 4 թեկնածու՝ հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ անկուսակցական պատգամավոր
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՊԼԱՆՈՒՄ ԵՆ
Որոշ նախարարություններ ստիպված կլինեն 2009-ին իրենց հատկացված փողերը խիստ խնայողաբար ծախսել, քանի որ այս տարվա համեմատ՝ հաջորդ տարի նրանք մի քանի միլիարդ դրամ պակաս կստանան: Կառավարության հավանությանն արժանացած 2009-ի պետբյուջեի նախագծով նախատեսվում է մեր պետության կարիքների համար հաջորդ տարի ծախսել մոտ 945 մլրդ դրամ, այսինքն՝ 122 միլիարդով ավելի, քան այս տարի: Չնայած բյուջեն բավականին մեծացել
Յովանովիչի առաջին ասուլիսը
«ԱՄՆ կառավարությունը միշտ հանդես է եկել ի պաշտպանություն տարածաշրջանային համագործակցության, որը նպատակաուղղված է կայունության, անվտանգության եւ ինտեգրման ապահովմանը»: Այս մասին երեկ Երեւանում իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը՝ մեկնաբանելով Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի նախաձեռնությունը: Դեսպանի խոսքերով, Թուրքիայի առաջարկած ծրագիրը մշակման փուլում է եւ վերջնական տեսքի դեռեւս
«Գաղտնի համաձայնություն»
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, սա է եղել Գյուլի՝ Հայաստան այցի հիմքում «Մինչեւ Գյուլի Երեւան ժամանելը՝ Եվրոպայում տեղի են ունեցել գաղտնի բանակցություններ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նրա համոզմամբ, այս գաղտնիությունն իր մեջ անպայման վտանգավոր տարրեր է պարունակում: Այդ բանակցություններում թուրքերն, ըստ նրա, պայման
ԱՐԱԲԿԻՐԸ ԿԴԱՌՆԱ ՄԱՔՈՒՐ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ
Դեռ նախընտրական շրջանում տված իր այս խոստումը համայնքի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը երեկվանից սկսել է կյանքի կոչել: Այս բեռնատարները Արաբկիրում են՝ համայնքը աղբից մաքրելու առաքելությամբ: Մինչեւ երեկ այսպիսին էր Արաբկիր համայնքի բակերի մեծամասնությունը: Արաբկիրի նորընտիր թաղապետը սկսել է համայնքը աղբից մաքրելու 10-օրյակ: Համայնքը աղբից մաքրելուն լծվել են 100-ից ավելի բեռնատարներ եւ աղբատարներ:
«ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ ԱՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին եւ Ազգային ժողովին, ասելով, թե դրանով դրվում է նոր ավանդույթի սկիզբը: ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 1-ին կետին հղում անելով՝ ԱԺ արտահերթ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձով դիմեց ժողովրդին եւ Ազգային ժողովին: Նա հիշեցրեց իր նախընտրական ծրագրի այն հատվածը, որտեղ ասված է. «Մենք բաց ենք լինելու
ԹԻՐԱԽՆ ԷԼԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ
Երեկ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների եւ հատուկ ջոկատայինների համատեղ ուժերով «քաղաքական զբոսանքի» մասնակից քաղաքացիներին ուժի գործադրմամբ Հյուսիսային պողոտայից դուրս մղելու հերթական փորձն արվեց: Ու թեեւ «կարմիր բերետավորները» երեկ զինված էին ոչ միայն մահակներով, այլեւ՝ էլեկտրաշոկերով, ու չնայած այն բանին, որ ոստիկանները ջանք չխնայեցին «քաղզբոսանքի» եկածներին, ինչպես նաեւ՝ պողոտայում տեղադրված նստարաններին հանգիստ նստած մարդկանց քաշքշելով
Ո՞վ է հայը
Բաց նամակ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Սեպտեմբերի 24-ի ուշ երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ առաջատար կազմակերպությունների կողմից իր պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Իր ելույթում ՀՀ գլխավոր հրամանատարը, մասնավորապես, մատնանշել է. «Հայի ինքնությունը չպետք է լինի բարդ եւ խորհրդավոր, այն պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային,
ԿԼԻՆԵ՞Ն ԿԱԴՐԱՅԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոկտեմբերի առաջին կեսին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն սկսելու են Պեկինում կայացած ամառային 29-րդ օլիմպիական խաղերին՝ ըստ առանձին մարզաձեւերի, մեր հավաքականների մասնակցության քննարկումները, ինչը նաեւ ֆեդերացիաների կատարած աշխատանքների գնահատական է ենթադրում: Դրանց նախապատրաստությունն արդեն սկսվել է, ճշգրտվում են արծարծվելիք հիմնական հարցերի շրջանակները: Շեշտը դրվելու է հենակետային մարզաձեւերի՝ ծանրամարտի, ըմբշամարտի երկու
Սարոյանը՝ մալյանական մեկնաբանմամբ
Նարինե Մալյանի բեմադրած «Պատմություններ գնացքում» ներկայացումը ստացվել էր Սեպտեմբերի 30-ին կայացավ Նարինե Մալյանի բեմադրած «Պատմություններ գնացքում» ներկայացման պրեմիերան՝ ըստ Վիլյամ Սարոյանի, որը կարելի է իրադարձություն համարել, մանավանդ՝ հանրապետության գորշ թատերական կյանքում հազվադեպ են պատահում նման առկայծումներ: Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանները (Սամվել Թոփալյան, Արա Սարգսյան, Գեորգի Հովակիմյան, Լեւոն Ղազարյան, Լիզա Ազիզյան, Քրիստինե Հովակիմյան, Հարություն Խաչատրյան,
ՕԲՅԵԿՏԻՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ՝ «ՄԱՐՏԻ 1»-ԻՆ
Ըստ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի, միայն այս քայլից հետո կարելի է նոր էջ սկսել «Սիվիլիթաս անունը պատահաբար չի ընտրվել, այն բազմանշանակ բառ է, նշանակում է քաղաքացի, քաղաքակրթություն, քաղաքացիական հասարակություն: Հիմնադրամն աշխատելու է երկու ուղղություններով՝ առաջինը Արտաքին հարաբերությունների խորհուրդն է, երկրորդը՝ «Ժողովրդավարություն եւ զարգացում» նախաձեռնությունը»,- երեկ Հյուսիսային պողոտայում «Սիվիլիթաս» հիմնադրամի բացման արարողության ժամանակ ասաց «Սիվիլիթասի» հիմնադիր,
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ ԱՊԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Գոռ Աբրահամյան, գրադարանավարներս հաճախ ենք վրդովվում, որ համայնքի շատ ղեկավարներ անուշադրության են մատնում իրենց տարածքում գործող գրադարանները: Հայաստանի ազգային գրադարանը փորձում է իր գրքափոխանակության եւ նվիրատվությունների հավաքածուից մասհանումների միջոցով պարբերաբար լրացնելով այդ բացը՝ համապատասխան գրականություն առաքել մարզային, քաղաքային եւ գյուղական գրադարաններ: Դուք դիմել էիք մշակույթի նախարարություն, խնդրանքով՝ օգնելու ձեր ենթակայության տակ գտնվող քաղաքային
ԵԿՄ-ն կբոյկոտի՞ ընտրությունները
Գյումրիի քաղաքապետի թեկնածուներից որեւէ մեկին սատարելու փոխարեն, հնարավոր է, որ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցը պարզապես բոյկոտի ընտրությունները: «Թող մարդկանց մեջ փարատվի այն թյուր կարծիքը, թե երկրապահն այնքան է թուլացել, որ այս պահին չունի ներուժ, մտավոր կարողություն՝ քաղաքապետ կամ ավագանու անդամ առաջադրելու համար: Պարզապես տեսնելով, թե ինչ է կատարվում հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, մենք եւս
ՁԱՅՆԵ՞Ր ԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ «ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ»
Վանաձորում ընտրապայքարի են դուրս եկել քաղաքապետի՝ 7, ավագանու՝ 59 թեկնածու Թեկնածուների նման «առատությունը» Վանաձորում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս: Ենթադրվում է, որ ոմանք ընդամենը «ձայն փախցնողներ» են եւ աշխատում են այս կամ այն թեկնածուի օգտին, ոմանք էլ առաջադրվել են որոշակի ակնկալիքով՝ լավ պաշտոնի կամ որեւէ յուղալի պատառի սպասելիքներով: Նման ենթադրությունների տեղիք է տալիս այնպիսի թեկնածուների
Դատարանը մերժում է
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն իրենց բնակարանների խնդիրները լուծելու համար սկսել են դիմել դատարան։ Օրերս Սարալանջի մայրուղու բացման ժամանակ լրագրողներից մեկը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցեց ընդդիմության այն դիտարկումը, թե մեր երկրի ներքին քաղաքականության վիճակը շտկելու համար պետք է ազատվել Ռ. Քոչարյանի թողած ժառանգությունից, ինչին նախկին նախագահը պատասխանեց. «Իմ ժառանգությունից հնարավոր չէ ազատվել, որովհետեւ դա առաջին
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԻՐԱՐ «ՍԵՎԱՑՐԻՆ»
Էջմիածնի քաղաքապետի թեկնածուները հնարավոր բոլոր մեթոդներով միմյանց վրա ցեխ են շպրտում Էջմիածնում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 4 թեկնածու. գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ ներկայիս փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), անկուսակցական Արտակ Պողոսյանը եւ ՀՀԿ կուսակցության մեկ այլ անդամ՝ Թամարա Թադեւոսյանը: Մինչ թեկնածուների պաշտոնական առաջադրումը, խոսվում էր