Օրվա լրահոսը
ՊԱՏՈՒՀԱՍ
Երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը միասնական ընդունելության քննակենտրոն կատարած իր երկու արարողակարգային այցերից մեկի ժամանակ հորդորել է դիմորդների ծնողներին քննական իրավիճակին ավելորդ լարվածություն չհաղորդել, ծնողներից մեկը հակադարձել է, թե աշակերտները քննություններից դուրս են գալիս այնպես, ինչպես Բեսլանի դպրոցից էին դուրս գալիս արյունոտ ահաբեկչություն ապրած դպրոցականները: Նախարարը գուցեեւ այս տարվա քննություններից սահմանազատվելու իրավունք
Պահանջվում է աշխատող
Աշխատանքի տոնավաճառը 50 տարեկանից բարձր անձանց համար չէ՞ 54- ամյա շինարար- ինժեներ Ռադիկ Իսահակյանն ու 57- ամյա մեխանիկ- ինժեներ Սամվել Հովհաննիսյանը ընկերներ են, երկար տարիներ աշխատել են տարբեր գործարաններում, մեկ տարի առաջ գործազուրկ են դարձել ճգնաժամի հետեւանքով՝ արտադրամասեր են փակվել, հաստիքներ կրճատվել: Երեկ Վանաձորում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում համապատասխան աշխատանք փնտրելով ոչինչ չեն գտել, թեեւ շինարարական
ԵՎՍ 6 ԴՊՐՈՑ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ
«Լինսի» հիմնադրամի դպրոցաշինության ծրագրով այս տարի կվերակառուցվի Շիրակի եւ Լոռու մարզերի 3-ական դպրոց: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանն ասաց, որ 6 դպրոցների շինարարության համար նախատեսել են $9,5 մլն, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $12 մլն. «Նախորդ ծրագրով իրականացրինք $ 22 մլն-ի շինարարական աշխատանքներ, այս ծրագրով
Նախագահի այցին ընդառաջ
Այս տարվա մարտ- մայիս հատվածում երեք անգամ գրել ենք Տավուշի մարզի Դիլիջան առողջարանային քաղաքի համար պատուհաս դարձած սողանքների մասին: Գումարներ ծախսվում են, սակայն հարցը չի լուծվում դեռեւս խորհրդային տարիներից, թեեւ իրավիճակին ծանոթ են ոչ միայն Տավուշի մարզպետարանում, այլ նաեւ արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարություններում: Քաղաքում առկա է սողանքի 5- 6 օջախ:
«ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՆ՝ ԴԱՐՁԵԼ Է ԷՊԻԼԵՊՍԻԿ»
Ծնողները վստահեցնում են, որ իրենց առողջ երեխան պատվաստվելուց հետո էպիլեպսիա է ձեռք բերել ու պարալիզացվել 5 ամսական Անահիտը՝ հիվանդանոցում: Լուսանկարում պատկերված 5 ամսական երեխան՝ Անահիտ Իսաջանյանը, ընդամենը 2 ամիս առաջ առողջության հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: Այն, որ երեխան ծնվել է միանգամայն առողջ, վստահեցրել են թե՛ ծննդատանը, թե՛ երեխայի մանկաբույժը: Սակայն 3 ամսականում պատվաստելուց
ԽԴՐԱՆՑՈՒՄ ԱՆՏԵՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է
Դեռ պարզ չէ, թե որն է խոզերի անկման հիմնական պատճառը Անդրանիկ Բաբայանն ու Էդգար Թոխսանցը: Երեկ տեղեկացրել ենք, որ նախօրեին Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղում, ուր ընդամենը երկու տնտեսություն մոտ 50 խոզ է պահում, 10 խոզ սատկել է: Երեկ Խդրանց մեր այցի ընթացքում տեղեկացանք, որ եւս 3 խոզ է սատկել: Գյուղում ամենուր խոզերը փակի
ՄԵԿ ՕՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆ ՉԳՏՆՎԵՑ
Ռուբեն Ռշտունին հավաստիացնում է, որ «10-ի գործով» հուլիսի 13-ի դատական նիստին հաստատապես կներկայանա դատարան: Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով երեկ նշանակված նիստը տեղի չունեցավ: Հիշեցնենք, որ նախօրեի դատական նիստին ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին տեղեկացրել էր, որ տեւական բուժում է ստանում եւ
Դատապարտյալներն այցելեցին Պանթեոն
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը երեկ կազմակերպել էր Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումներն իրականացվեցին անչափահաս դատապարտյալների մասնակցությամբ: Քրեակատարողական ծառայությունում 2005թ.-ին ստեղծված այլընտրանքային պատիժների կատարման բաժնի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով զրուցեցինք բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գենադի Սարգսյանի հետ: – Պարոն Սարգսյան, նախ խնդրում ենք ներկայացրեք Ձեր ղեկավարած ծառայության գործունեությունը: – Այլընտրանքային
ՀԱՑԱԴՈՒԼ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ԴԱՀԿ-ն անօթեւան ընտանիքին հարկադիր կալանքի է ենթարկել Այն, ինչ կատարվում է Գյումրու կենտրոնում՝ քաղաքային ոստիկանության հարեւանությամբ գտնվող Գարեգին Նժդեհի 7-ում՝ Տեքստիլագործների թիվ 2-րդ հանրակացարանում, առանց չափազանցության՝ կարելի է տեսնել միայն արկածային ֆիլմերում: Դեռեւս չորս ամիս առաջ մեր օրաթերթը անդրադարձել էր այդ հասցեում բնակվող Հարությունյանների չորս հոգանոց ընտանիքի պատմությանը: 13 տարի առաջ «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ ղեկավարությունը հանրակացարանի
ՀՕԳՈՒՏ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ
Այսօր Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստում կներկայացնի Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների շահերից բխող մի որոշման նախագիծ: Քաղաքապետը խնդրելու է, որպեսզի կառավարությունը թույլ տա այդ քաղաքացիների հետ կնքած պայմանագրերում փոփոխություններ կատարել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից: Նշենք, որ շատ բնակիչներ, հանուն պետական շահի, իրենց բնակարաններից զրկվել էին սահմանադրական կարգի խախտմամբ: Կառավարության փոփոխված նախագիծը
2 կինն էլ միասի՞ն են ապրելու
ՊՆ-ից մեկ մի բան են ասում, մեկ՝ այլ Ազատամարտիկ Մնացական Գուլքանյանի այրին՝ Գայանե Գալստյանը, արդեն մի քանի տարի բնակարանի իր հերթին է սպասում, այն պետք է հատկացվի Երեւանում՝ ՊՆ բնակֆոնդից, սակայն, բացի այն, որ իր հերթն այդպես էլ չի հասնում, նաեւ այդ բնակարանի համար ցուցակագրվածներն են գնալով ավելանում: Բանն այն է, որ ազատամարտիկ Մ. Գուլքանյանը
ԴԱՍԱԽՈՍԵՑ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հրավիրվել էր Մոսկվայի հեղինակավոր «Սկոլկովո» կառավարման դպրոց՝ դասախոսելու ՌԴ-ում եւ ԱՊՀ այլ երկրներում գործող միջազգային խոշորագույն ընկերություններում աշխատող մենեջերների համար՝ գործարար կառավարման թեմայով: Գտնել բիզնեսում հաջողելու բանաձեւը, պատրաստել վաղվա առաջնորդներին՝ ժամանակակից բիզնես-կառույցներն արդյունավետ կառավարելու համար, տալ նրանց նորարարական պրակտիկ գիտելիքներ՝ երկիրը միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու նպատակով. սրանք են «Սկոլկովո» կառավարման
Ավտոտնակի փոխարեն՝ խաղահրապարակ
2009-ից սկսած՝ մայրաքաղաքի 150-ից ավելի բակերում ձեւավորվել են խաղահրապարակներ, կառուցվել է 12 մինի ֆուտբոլի դաշտ, կահավորվել է 22 խաղադաշտ, տեղադրվել է 190 զրուցարան, 400 նստարան եւ այլն: Խաղահրապարակների տեղադրման 2010 թ. աշխատանքները մեկնարկել են ապրիլից: Երեւանի քաղաքապետի հայտարարած «Բարեկարգ Երեւան» ծրագրի համաձայն, երեւանյան բակերում այս տարի կառուցվել է 24 նոր խաղահրապարակ, որոնցում տեղադրվել են տարբեր
ՑՈՐԵՆԻ ԳԻՆԸ 110-ԻՑ ԻՋԵԼ Է 85 ԴՐԱՄԻ
Ըստ ցորենի մշակմամբ զբաղվող արմավիրցի Արիս պապի, Արարատյան դաշտը մեր ժողովրդի արգանդն է, որին կարգին տիրություն չեն անում: Ցորենի բերքահավաքը սկսելուն պես՝ ալրաղացներում կտրուկ իջնում է մթերման գինը: 10-15 օր առաջ ցորենի 1 կգ-ն ընդունում էին 110 դրամով, հիմա՝ 85: Ամբողջ կյանքում ցորենարտադրությամբ զբաղված արմավիրցի Գարեգին Սիմոնյանը զայրացել է, երբ ցորենի 1 կգ-ի դիմաց 110
ՀՀ-ԵԽ հարաբերությունները ճգնաժամային են
Կարծում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Տպավորությունն այնպիսին է, որ փոքրիկ պատերազմ է սկսվել. հայկական կողմը անվստահություն է հայտնում ԵԽԽՎ նախագահին, առանձին պատվիրակների, համազեկուցողներին, եւ այս «պատերազմում» հայկական կողմը հաղթած չի կարող դուրս գալ»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահը նախատել է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուին՝ ադրբեջանական դիվերսիայի մասին տեղեկություն
ԱՊԱԳԱՆ ՋՐԱԴՈԼԱՐՆԵՐԻՆՆ Է
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը վստահ է, որ աշխարհում ապագան ջրադոլարներինն է եւ ոչ թե նավթադոլարներինը: – Խորհրդարանական հայտարարությունների ժամին եւ կառավարությանը հարցեր ուղղելիս դուք այն փոքրաթիվ պատգամավորներից եք, որը գյուղի կոնկրետ խնդիրներ է առաջ քաշում, եւ խոսում եք հատկապես գյուղատնտեսության այն պրոբլեմներից, որոնք հրատապ են: ԱԺ վերջին արտահերթի ժամանակ եւս դուք մի շարք
ՓԱԼՈՆԵՆ ԿՐԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելությունը Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հաղորդում է «Ասպարեզ»-ը: «Հիլարի Քլինթոնի այցը Հարավային Կովկաս վկայում է տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունների կարեւորությունը»,- ասված է հայտարարության մեջ: «Պետքարտուղարի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը հարգանքի տուրք է եւ արտացոլում է Հայոց ցեղասպանության
ՊԱՐՏՔԸ ԶԵՆՔՈՎ ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԻ
Վրաստանի իշխանությունները կտրականապես հերքել են ադրբեջանական աղբյուրների տեղեկությունները՝ պարտքի դիմաց Հայաստանին զենք հանձնելու հնարավորության մասին, հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Վզգլյադ»-ը: «Դա հիմարություն է: Նման հիմարություններն անգամ մեկնաբանելու կարիք չեն զգում»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը: Ադրբեջանական աղբյուրների տվյալներով, Վրաստանը կարող է Հայաստանին պարտքի դիմաց փոխհատուցել զենքով, որ ստացել է ՆԱՏՕ-ից եւ չի օգտագործել Ռուսաստանի
ՄԱՐԴԸ՝ ՋՐԱՆՑՔՈՒՄ
Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքին հարակից տարածքով անցնող ջրանցքը մարդ է ընկել: Փրկարարների ուժերով որոնողական աշխատանքներ են իրականացվել ջրանցքի երկայնքով եւ ջրամբարի ափամերձ տարածքներում, սակայն աշխատանքներն արդյունք չեն տվել: Երեկ առավոտյան վերսկսվեց որոնումը՝ ջրանցքի ջրի մուտքը փակելուց եւ ջրի մակարդակն իջեցնելուց հետո:
ՈՐ ԻՄԱՆԱՆ, ԹԵ ԻՆՉ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ
Հուլիսի 3-5-ին ճանաչողական այցով ԼՂՀ-ում էին գտնվում Հայաստանի ԱԳՆ-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ, ովքեր այցելել են Ստեփանակերտ, Գանձասար, Տիգրանակերտ եւ Շուշի: Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվա առթիվ, ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցների պատվին ԼՂՀ ԱԳՆ-ում կազմակերպվել է ընդունելություն: Երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու ԱԳՆ-ների միջեւ տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները ավելի հաճախակի դարձնելու վերաբերյալ: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ՉԵՆ
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ հնչած հարցին, թե Հայաստանում կա՞ որեւէ մեկը, որը կծախի Ղարաբաղը՝ պատասխանեց. «Ոչ, միանշանակ ասեմ, որ Հայաստանի քաղաքական իշխանության, ընդդիմության մեջ չգիտեմ մեկին, ով կդիմի նման քայլի: Անկախ նրանից, թե ոնց եմ վերաբերվում տարբեր գործիչներին, անկախ իրենց բոլոր թերություններից՝ Հայաստանի երեք նախագահները շատ մեծ
ՀԱՅԵՐԸ ԴԻԱԿՆԵՐԻ ԴԵՄ ՉԵՆ ՄԱՐՏՆՉՈՒՄ
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պաշտոնական դիմում չի ստացել ադրբեջանցի զինվոր Մուբարիզ Իբրահիմովի դիակը վերադարձնելու հարցի վերաբերյալ. Մ. Իբրահիմովը սպանվել է հունիսի 18-ի՝ լույս 19-ի գիշերը ԱՀ եւ ԼՂՀ ԶՈՒ շփման գծում իրենց իսկ կողմից ձեռնարկված միջադեպի արդյունքում: Ըստ հարեւան հանրապետության ԶԼՄ-ների, ազերիների օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Յակոբ Քելենեբերգին՝
ԳՆԱՑԵՔ ՀՌՈՄ ԵՎ ՀԱՐՑՐԵՔ
Երեկ Ադրբեջանի ԶՈՒ շտաբի շենքի բացմանը Իլհամ Ալիեւի մի շարք հայտարարությունների կապակցությամբ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Մի քանի էջանոց ձանձրացնող ելույթից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սուլթանը փաստերը կեղծելու եւ սուտը ճշտի տեղ անցկացնելու իր ունակությամբ շուտով աշխարհում նոր նոմինացիա կսահմանի հեքիաթասացության բնագավառում: Միայն թե Ալիեւ սուլթանի հեքիաթները ոչ մեկին պետք չեն. դրանք
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱ՞ՄԲ ՊԻՏԻ ԲԱՐԵԼԱՎՎԻ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Համենայնդեպս՝ այդ համոզմունքն ունի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ ներկայացրեց «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ զեկույցը, որի հրատապությունը ներածության մեջ այսպես է բացատրված. «Առկա են խոսքի ազատության ոլորտում մեծ աղմուկ բարձրացրած դեպքեր, որոնց վերլուծությունը պարտադիր է հասարակությանը իրավիճակը հստակ մեկնաբանելու եւ ստեղծված վիճակից դուրս գալու ճանապարհները
«Երեւի այդ տղան լավ չի հասկանում»
Այս դեպքում «այդ տղան» Ադրբեջանի նախագահն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վարժապետություն անելու փոխարեն՝ լավ կանի իր մեջ ուժ գտնի եւ բանակցությունների նստի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Արցախի իշխանությունների հետ. «Դա է նրա ապագան, վարժապետությունը ապագա չէ նրա համար»: Գագիկ Մելիքյանը անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի այցին՝ ասաց.
ԻԼՀԱՄԸ ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆՈՒՄ Է
Տիգրանը՝ պատասխանում «Ադրբեջանը պետք է եւ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- Ղարաբաղի ադրբեջանական նախկին համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ հավաստիացնելով, թե անցկացվող բանակցություններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը երբեք չի դրվել կասկածի տակ: «Մադրիդյանի հիման վրա առաջարկվող նորացված սկզբունքները պայմաններ են ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար»,- պարզաբանել է Ալիեւը՝ հավելելով, թե
ՓԼՈՒԶՎՈՂ «ՆՅՈՒ-ՎԱՍՅՈՒԿԻ»
Վարչապետի կողմից տարածաշրջանի բանկային կենտրոն, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական կենտրոն եւ բազմաթիվ այլ ամպագոռգոռ խոստումների կենտրոն Դիլիջանում շարունակվում են փլուզումները: Մյասնիկյան փողոցում մոտ մեկ ամիս տեղի ունեցած փլուզման հետեւանքները առայժմ չեն վերացվել: Կարդացեք
Հուլիսի 7
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ
ԶԳՈՒՇԱՑԵՔ ՀԵՐՊԵՍԻՑ
Մոլորակի բնակչության մոտ 95%-ը համարվում է հերպեսի վիրուսակիր: Սակայն վիրուսակիրների միայն 17-20%-ն է հիվանդանում: Շրթունքների վրա առաջացող բշտերը, որոնք խիստ ցավոտ են, մենք կապում ենք գրիպի, մրսածության հետ: Բայց… դա առանձին հիվանդություն է եւ կոչվում է հերպես: Կա հերպեսի վիրուսի 2 տիպ: Առաջինը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով (բշտեր շրթունքի վրա), իսկ երկրորդ տիպը փոխանցվում է
Համբույրը «դեղ» է, որ կարող է տալ միայն մտերիմը
Երեկ Համբույրի միջազգային օրն էր Հույն պատմագիր Հերոդոտոսի աշխատություններից մեկում նկարագրված է հասարակական վայրում իրեն չզսպող եւ համբուրվող տղամարդը. նրան հենց դեպքի վայրում գլխատում են: Մեր օրերում համբույրի համար չեն գլխատում, հակառակը՝ օրեցօր անցկացվում են համբուրվողների համար հատուկ մրցույթներ, ամենագեղեցիկ, ամենառոմանտիկ ու ամենավարակիչ համբուրվող զույգերը խրախուսական մրցանակներ են ստանում: Երեկ ամբողջ աշխարհում նշվում էր Համբույրի


















































