Լրահոս
Օրվա լրահոսը

Բլեյանին մոտ կես ժամ ծափահարել են

Ապրիլ 03,1999 00:00
ashot bleyan

Բլեյանին մոտ կես ժամ ծափահարել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նոր հրամանով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ժամանակավոր տնօրեն է նշանակվել Կրթական բարեփոխումների կենտրոնի աշախատակից Ռուբեն Սարգսյանը։ Նրան էլ տարել է դպրոց եւ ուսուցիչներին ներկայացնելու փորձ արել կրթության վարչության պետ Արա Ավետիսյանը։ Բայց ուսուցիչները պրն Սարգսյանի ներկայությամբ բեմ են հրավիրել Աշոտ Բլեյանին եւ մոտ կես ժամ ծափահարել նրան, ապա հուզվել։ Հուզվել է նաեւ տիարը։ Տեսնելով իր հանդեպ ակնհայտ դժկամությունը եւ Աշոտ Բլեյանի հանդեպ դրսեւորած խանդավառությունը՝ նորընծա տնօրենը խոստացավ 2 օր անց հրաժարվել նոր պաշտոնից։

Իսկ ժամը 14-ի մատույցներում 2 ավտոբուսներով կրթության եւ գիտության նախարարություն հասան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտները։ «Ո՛չ կամայականությանը», «Բլեյանի «գործը» բոլորիս ամոթն է», «Բլեյանի դպրոցն ու Բլեյանն անբաժան են» ցուցապաստառները նախարարության աշխատակիցների վրա տպավորություն չգործեցին, իսկ նախարարն իր տեղակալներով ուղիղ 10 րոպե առաջ լքել էր շենքն ու գնացել տարբեր ուղղություններով։

Միտինգի պատվիրակներն ընդհանուր բաժնում թողեցին իրենց դիմումն ու շարժվեցին դեպի դատախազություն։ Այստեղ էլ շատ մարդաշատ չէր. գլխավոր դատախազը տեղում չէր, եւ դիմումը թողնվեց համապատասխան բաժնում։ Քանի որ վարչապետն էլ հանրապետությունում չէ, նրան հասցեագրված 3-րդ դիմումն ընդունեցին կառավարության նամակների եւ դիմումների բաժնում եւ խոստացան դրան արձագանքել երկուշաբթի օրը։ Ներկայացված դիմումների բովանդակությունը Լեւոն Մկրտչյանի հրամանը չեղյալ հայտարարելն է։ Խոսքը տիար Բլեյանի՝ կրթահամալիրի տնօրենի պաշտոնը ժամանակավորապես դադարեցնելու մասին է։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930