Օրվա լրահոսը

Ո՞Վ ԵՎ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ՓՈՂ ՍՏԱՆՈՒՄ

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պրն Գալոյանին նրա «Tacis-ը լիազորված է հայտարարել» հոդվածի համար, քանի որ այն լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ոչ միայն պատասխանել հարցադրումներին, այլ մեկ անգամ եւս պարզաբանել Հայաստանում Եվրամիության Tacis տեխնիկական օգնության ծրագրի գործունեության որոշ հարցեր։ Իր հոդվածում պրն Գալոյանը բարձրացնում է բազմաթիվ տարաբնույթ հարցեր, որոնք, կարծում եմ, հոդվածագրի նման, Tacis ծրագրին անտեղյակ

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՀԱՌԱՉԱՆՔԸ»

ՀՀ մաքսային վարչության նոր պետ Հուսիկ Գեւորգյանը խոստացել էր լրագրողներին հանդիպել եւ արած-դրածի մասին խոսել պաշտոնավարության երրորդ ամսում։ Սակայն արդեն նրա մասին հնչում ու հրապարակվում են կարծիքներ, ընդ որում՝ իրարամերժ. ըստ մի գործարարի՝ «ՄՎ նոր պետը կարգին տղայա», ըստ ՀՀ մաքսային վարչության առաջին պետի՝ «գործին անտեղյակ» մեկը։ Թե որ տեսակետն է իրականությանն առավել մոտ՝ փորձեցի

Յուրի Մկրտչյան. «Հեղաշրջում անող տղամարդը ես չեմ»

Երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները մեկնաբանելու համար դիմեցի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի ռեկտոր, նախագահի էքս-թեկնածու Յուրի Մկրտչյանին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ընդունելության քննություններ են ընթանում, քաղաքական մեկնաբանությունները տեղափոխեցինք ուսանող-դասախոս հարթություն։ Արդյունքում նախագահ Քոչարյանի ստուգման գրքույկում հայտնվեցին «2», «3» եւ «4» գնահատականները։ – Լրացավ նախագահի 100 օրը, ինչպե՞ս եք գնահատում այդ շրջանում արված քայլերը։

ԴԱՎԻԹ ԶԱԴՈՅԱՆ. «ՄԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ, ՈՐ ԸՏԵՂ ԳՅՈՒՂ ԿԱ»

Վերջին ժամանակներս առաջին երեք իշխանությունների կողմից ինչ-որ ընդգծված վերաբերմունք է նկատվում չորրորդ իշխանության նկատմամբ։ Եվ գոնե ինձ համար դեռեւս պարզ չէ՝ առաջին երե՞քն են չափազանց զգուշավոր դարձել, թե՞ չորրորդ իշխանությունն է կայանում։ Ինչեւէ, այս կամ այն գերատեսչության քննարկման հիմքը հանդիսանում է մամուլի որեւէ հրապարակումը։ Այս անգամ հրավերքը ստացվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, ուր խորհրդակցության առիթ

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏ ԳՈՄՑՅԱՆԻՆ

Հայաստանում եւս վերստուգիչ եւ վերահսկիչ մարմիններ գոյություն ունեն։ Սակայն այս մարմինները կամ դատապարտված են վերահսկելու այն անհատների գործունեությունը, որոնք վեր են օրենքից, կամ վայելում են օրենքից վեր կանգնածների հովանավորությունը։ Մնացածները ցանկության դեպքում էլ չեն կարող յուրացնել վարկերը կամ անօրինական որոշումներ կայացնել։ Վերահսկիչ մարմիններից ամենահնչեղ անվանումը, երեւի, նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությունն է։ Բացահայտ օրինախախտումներին այս մարմինը

ՀԱՑ ՈՒ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Ամեն անգամ, երբ Հռոմեական կայսրությունում գործերը վատանում էին (որեւէ կայսր հարբած վիճակում իրեն Աստված էր հռչակում եւ դրա հետ չհամակերպվողներին հայտարարում ազգի դավաճան կամ գերմանական որեւէ ցեղ գրավում էր մի քանի պրովինցիա), դեղամիջոցը միակն էր. Հռոմի քաղաքացիներին պետք են հաց եւ տեսարաններ։ Բարեբախտաբար, տեսարաններ միշտ կային։ Ցանկացած պահի կարելի էր կազմակերպել գլադիատորական մենամարտեր, «երրորդ աշխարհի»

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՎԵՐԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՐԱՆԳՆԵՐԸ

Դեռեւս մեկ ամիս առաջ արդեն տեսակետներ էին հնչում, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության 100-րդ օրվանից հետո ընտրություններում նրան զորակցած «Արդարություն եւ միասնություն» համագործակցությունը կփլուզվի։ Տարբեր կանխատեսումներ կային իհարկե, որոնցում գույները կամ մգանում էին կամ էլ պայծառանում, բայց, ըստ էության, չէր կատարվում որեւէ գործնական քայլ։ Այդ շրջանակում առաջին դրսեւորումն արձանագրվեց անցած երկուշաբթի, երբ ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչ Համլետ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵՑ

Մի քանի օր առաջ «Առավոտը» տեղեկացրել էր, որ Կարեն Դեմիրճյանի՝ ձերբակալված չորս թիկնապահներից ընդամենը մեկն է դատապարտվել։ Օրերս նա էլ է ազատ արձակվել եւ, փաստորեն, վտանգավոր բանդայի կալանավորումը խափանած խումբը, ինչպես նրանց պաշտոնական տեղեկատվությունն էր ներկայացնում ընտրարշավի ընթացքում, այլեւս ամբողջությամբ ազատության մեջ է։ Այսպիսով իրականացավ Կարեն Դեմիրճյանի նախընտրական խոստումը, թե ինքը պետք է հետամուտ լինի

ՀՆԱՐԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Հայաստանի Պետռեգիստրում նշանակվելու է նոր ղեկավար: Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մուկուչյանը, որն աշխատում էր ԱԺ իրավաբանական բաժնում: Տեղեկատվության եւ գրահրատարակչության պետի առաջին տեղակալ կարող է նշանակվել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու, «Երեւան» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Աղվան Վարդանյանը, չնայած մեր հարցին ի պատասխան՝ թե՛ պրն Վարդանյանը, թե՛ վարչության պետ

«ԴՈՒԵՏԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՈՐ ԱՐՏԱՀԱՅՏՉԱՁԵՎ Է»

«Արտիստը պիտի կարողանա արտահայտվելու նոր ձեւեր գտնել։ Ես կարծում եմ, որ «Ոզնիների» հետ ես կրկնում եմ ինձ. մեզանում աշխատանքի մշակված ձեւեր կան արդեն, նույն տիպերն են, նույն պերսոնաժները»։ Հարցազրույցի սկզբում այսպես բացատրեց Վարդան Պետրոսյանը Արամոյի հետ հանդես գալու իր մտահղացումը։ -Ես վաղուց էի ուզում Երեւանի մասին երաժշտական ներկայացում անել, եւ ուզում էի դա իրականացնել դուետով։

ՈՐՏԵ՞Ղ Է ՔՐԻՍՏՈՍԸ ՍԱՏԱՆԱ ԴԱՌՆՈՒՄ

Քանի որ անկախ դատական իշխանության կազմավորման համար ոչ միայն անհրաժեշտ է ստեղծել օրենսդրական բազա, այլ նաեւ՝ ստեղծել համապատասխան երաշխիքներ, այդ պատճառով Սահմանադրական իրավունքների կենտրոնը եւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը որոշել են անցկացնել սեմինարների շարք՝ «Անկախ դատական իշխանության կայացման երաշխիքները» ծրագրով: Իսկ ծրագրի շրջանակում առաջին ելույթը կայացավ երեկ Սահմանադրական դատարանում: Զեկույցով հանդես եկավ ԵՊՀ փիլիսոփայության եւ տրամաբանության

ՈՐԴԻՍ ԷԼ ԼԻՆԻ, ՊԻՏԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՏԱ

Արդեն 4-րդ օրն է, ինչ հանրապետությունում ընթանում են պետական բուհերի ընդունելության քննությունները եւ, բնականաբար, այն սովորական բնույթ է ձեռք բերում։ Թերեւս, հետաքրքրությունը շարունակում է պահպանվել դիմորդների, ծնողների, լրագրողների շրջանակներում, եւ նույնիսկ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիտորդների մոտ աստիճանաբար հետաքրքրությունը նվազում է (I օրը 12 կազմակերպությունից ներկայացված 22 դիտորդի փոխարեն IV օրը 4 կազմակերպությունից ներկայացել էին

ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ՝ ՓՈԹՈՐԻԿԻ ՀԱՄԱՐ

Ջրի թեման այնքան ծեծված է ու հին, որքան ցանկացած կենցաղային թեմա աշխարհի այս հատվածում։ Հանրապետությունում բազմաթիվ թիվ մեկ խնդիրներ կան, իսկ ջուրն՝ առաջին հերթին։ Խմելու ջրի համակարգը վաղուց արդեն փտել ու քայքայվել է եւ լուրջ ներդրումներ են հարկավոր այս ոլորտում։ Եթե այսպես շարունակվի, շուտով մի բաժակ ջուրը շատ ավելի կարժենա, քան շատ «ընդմիշտ կոկա-կոլաները»։ Այս

TACIS-Ը ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Հանրապետությունում այսօր գործում են բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններ։ Դրանցից ամեն մեկն ինչ-որ խնդիրներ է ձեւակերպել ու փորձում է լուծել դրանք։ Այդ խնդիրների մի մասը (կամ մեծ մասը) առնչվում է մեզ։ Հետեւաբար, արտերկրյա կազմակերպություններն իրենց գործունեությունները երբեմն համաձայնեցնում են մեզ հետ։ Որքան ավելի ներկայացուցչական է արտասահմանյան կազմակերպությունը, այնքան ավելի բարձր իշխանական մակարդակում է կազմակերպվում համագործակցությունը։ 1992 թ.

ՖԱԹԻՄԱՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԿԱՐՄԻՐՇԱԼՅԱՆԻՆ

Ֆաթիման ՄԱԿ-ի փախստականների հարցերով ծրագրերի ղեկավար Ֆաթիմա Շերիֆ-Նորն է, իսկ Վ. Կարմիրշալյանը Մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի կենտրոնի տնօրենը (բնականաբար՝ Հայաստանում)։ Կարմիրշալյանը հայտնի է որպես սեռական փոքրամասնությունների պաշտպան։ Այս շատ ակտուալ խնդրով նա զբաղվում էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով նախկին գլխավոր հանձնակատար Ռոբինսոնի օրոք։ Այս հրատապ խնդրի լուծման համար Միացյալ ազգերից Կարմիրշալյանը ստանում էր, բնականաբար, այն, ինչ

PERPETUUM MOBILE

Նոր նախագահի ընտրվելուց հետո զարմանալի բաներ կատարվեցին Հայաստանում: Երկիրը, որի կործանումն էին ազդարարում /ու թվում էր թե՝ անհամբեր սպասում/ բոլոր հայրենասեր ուժերը, փյունիկի պես կենդանացավ ու ահա նորից վեր է սլանում: Նվիրական ուժերը, որոնք Հայաստանի անկախությունը հռչակելուն պես, այնուհետեւ պատերազմի ծանր տարիներին ու էլ ավելի՝ հաղթանակից հետո, պայքարեցին հանուն հայրենիքի փրկության ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի,

Իշխանափոխություն տեղերում՝ դեպի խորհրդարանական ընտրություններ

Նախագահական արտահերթ ընտրությունների ավարտից անմիջապես հետո, իսկ երբեմն- երբեմն՝ նաեւ այդ փուլում, քաղաքական զարգացումները Հայաստանում ըստ էության մտան նախապատրաստական նոր փուլ՝ ուղղված առ խորհրդարանական ընտրությունները։ Խոսքը, տվյալ դեպքում, ամենեւին էլ ընտրական օրենսգրքի մասին չէ։ Այս փուլում դեռեւս այնքան էլ չի կարեւորվում հարցի օրենսդրական կողմը, քանի որ դրանով զբաղվելու եւ ժամանակ, եւ պարտադրանք հայաստանյան քաղաքական ուժի

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. ԻՆՉՈՒ՞ ԷՐ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ՀՀՇ

Հայաստանյան քաղաքական միջանցքներում արդեն սկսվել են քննարկումները, թե ինչո՞ւ է հուլիսի 25-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել ՀՀՇ։ Ամեն ինչ դեռեւս ենթադրությունների ու մտահանգումների մակարդակում է։ Անգամ Վանո Սիրադեղյանը, որը ներքին գործոց նախարարի պաշտոնը թողնելուց հետո բավականին բարեհաճ էր լրագրողների նկատմամբ, հուլիսի 27-ին հայտարարեց, թե մի որոշ ժամանակ հրաժարվում է թղթակիցների հետ շփումներից։ Ըստ երեւույթին, նա նույնպես

ԿՁԵՎԱՎՈՐՎԻ՞ ԱՆԱՉԱՌ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Երեկ Սահմանադրական դատարանում կայացավ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի համատեղ հանդիպումը, որը նպատակ ուներ մի քանի հիմնական հարցերի վրա շեշտադրումներ կատարելու: Նախ՝ ՍԴ նախագահը շնորհավորանք հղեց Վճռաբեկ դատարանի ձեւավորման կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նախատեսված ժամկետներում կձեւավորվեն նաեւ դատական համակարգի մյուս ինստիտուտները՝ Վերաքննիչ եւ Առաջին ատյանի

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Ինչպես եւ սպասվում էր, Հայաստանում լայն թափ է ստացել պայքարը հանուն արդարության եւ, որ ավելի էական է, միասնության: Այդ պայքարի հիմնական ձեւն է միջին օղակի ՀՀՇ-ական պաշտոնյաներից ազատվելու գործընթացը: Կասկած չկա, որ այդ գործիչները ծայրաստիճան կոռումպացված եւ հղփացած են: Սակայն ո՞րն է նրանց եւ ոչ ՀՀՇ-ական պաշտոնյաների տարբերությունը, ինչո՞վ է արտահայտվելու այդ տարբերությունը՝ կադրային փոփոխությունից

«ՈՎ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ» ՇԱՐՔԻՑ

Ըստ որոշ տեղեկությունների, վերջերս Հայաստան է ժամանել եւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներ է ունեցել Հայաստանի կոմկուսի նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։ Խոսակցությունների բովանդակության եւ թեմաների մասին դեռեւս որեւէ մանրամասն հայտնի չէ։ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Սոցապ նախարարության առաջին հարկում գտնվող ճաշարանը վերանորոգվում է։ Ճաշարանի տեղում վերանորոգումից հետո կգործի սոցիալական գրականության գրադարան։ Այս փաստը գալիս է ապացուցելու,

ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ

Երեկ Երեւանի պետական համալսարանում հայոց լեզվից քննություն էր հանձնում նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ Այդ առիթով, սակայն, ոչ մի հետաքրքիր միջադեպ չգրանցվեց։ Կարդացեք էջ 8։ ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏ Ըստ երեւույթին, այսօր Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմին կներկայացնի համայնքապետի պաշտոնակատարին, որը կգործի մինչեւ նոր ընտրությունների անցկացումը։ Շենգավիթի նոր թաղապետը վերջերս ԱԺ պատգամավոր ընտրված Մարտին Սարգսյանն

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայտնի լեզվաբան եւ հայագետ պրոֆեսոր Վարագ Առաքելյանը գամված է անկողնուն: Ապաքինվելու համար միջոցներ չունենալը ստիպեց 88-ամյա գիտնականին օգնության խնդրանքով դիմել Ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանին: Վերջինս պրն Առաքելյանին 6 հազար դրամ օգնություն ուղարկեց: Նման օգնությունից վիրավորված պրոֆեսորը հրաժարվեց վերցնել գումարը: Նրա առողջական վիճակը շարունակում է վատանալ:  

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՀՇ-ՈՒՄ

Հուլիսի 25-ին ՀՀՇ վարչության շենք է այցելել Հանրապետության նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Ականատեսները վկայում են, որ նա եղել է աշխարհիկ զգեստներով, ասենք՝ ջինսե շորերով, եւ որոշակի փոփոխություն էլ նկատելի է նրա սանրվածքում։ Իսկ թե ինչու էր Տեր-Պետրոսյանը գնացել ՀՀՇ՝ «Առավոտի» թղթակցությունը կարող եք կարդալ վաղվա համարում։

«ՎԵՐԵՎՆԵՐԻՑ» ՀՐԱՀԱՆԳ ՉԿԱՐ

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն իր մոտ է հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանին եւ նրան առաջարկել է հրաժարական տալ: Զրույցի ժամանակ, բարձր գնահատելով վերջինիս աշխատանքը, ԱԺ նախագահն իր առաջարկը բացատրել է «վերեւների կամքով»: Ժամանակ անց հանդիպելով նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պրն Իգիթյանը հավաստիացել է, որ նախագահը, համենայնդեպս, երբեք որեւէ ձեւով նման կամք չի արտահայտել:

ՎԱՆՈՆ՝ ՄԱՄՈՒԼԱԹՈՂ

Նորից հետաքրքրության կենտրոնում Վանո Սիրադեղյանի անձն է, մանավանդ դատախազություն հարցաքննության եւ ՆԳՆ առերեսման «հրավիրվելուց» հետո։ Սակավաթիվ երկրներում է այդպես պատահում, որ ՆԳ նախկին նախարարը հայտնվում է նման վիճակում եւ հենց այդքանով էլ հետաքրքիր էր, թե ինչ բնույթի զրույցներ է ունեցել Վանո Սիրադեղյանը։ Սակայն «Առավոտի» ընթերցողի հետաքրքրասիրությունը դեռեւս չենք կարող բավարարել, որովհետեւ պրն Սիրադեղյանը որոշել է

ԱԺՄ-Ն ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել ԱԺՄ վարչության նիստ, որը հետաձգվել է։ ԱԺՄ-ին մերձ աղբյուրները վկայում են, որ ընդհանուր քննարկում է եղել ինչպես ռազմավարական բնույթի, այնպես էլ ընթացիկ հարցերի շուրջ։ Ռազմավարական խնդրո առարկան, ըստ նույն աղբյուրի, այն է եղել, թե ինչպիսի դիրքորոշում եւ կեցվածք պետք է ունենա ԱԺՄ-ն առաջիկա քաղաքական զարգացումների ընթացքում, իսկ ընթացիկ հարցերն առավելապես

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՊԼԱՆԱՅԻՆ ԷԻՆ

Երեկ «Առավոտ» զանգահարեց թիվ 1 կլինիկայի տնօրեն, ԱԺ պատգամավոր Արտավազդ Սահակյանը եւ հայտնեց, որ իր հիմնարկում անցկացվող կառավարության ստուգումները պլանային էին: Նման ստուգումներ անց են կացվել բոլոր բուժհիմնարկներում եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեին:

ԱԶԱՏ ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ. ՈՉ ԹԵ ԲԱՆՏԻ ՔԱՌԱԿՈՒՍԻ, ԱՅԼ ՔԱՌԱԿՈՒՍԻ ԲԱՆՏ

«Միակ բանը, որ ես հիմա կուզեի՝ բանտն է։ Միակ տեղը, ուր ես ինձ իմ գործի մեջ եմ զգում՝ կալանավայրն է։ Որովհետեւ ես ինքս ինձ վտարանդի եմ համարում։ Ես արտաքսված եմ զգում ինձ Հայաստանից… Մասնագիտությունս՝ կալանավոր, արհեստավարժությունս՝ ընդհատակյա պայքար»։ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ ՔԴՄ նախկին նախագահ, նախկին քաղբանտարկյալ, ԱԺ վերջին ընտրություններում ընտրված պատգամավոր, «ՀՀ», 25 հուլիսի Նախագահ Ռոբերտ

Հայաստանն իբրեւ ազգագրական արժեք

Ազգային արժեքների պաշտպանության շարժումը լայն թափ է ստանում մեր տարածաշրջանում: Թուրքիայում, օրինակ, քաղաքական մի շարք ուժեր կոշտ ձեւով ընդդիմացան կառավարության որոշմանը՝ պետական տարածքներ հատկացնել «Ֆորդ» ավտոմոբիլային ընկերությանը՝ նոր գործարանի շինարարության համար: Թուրքիայի նախագահ Դեմիրելն էլ երկար բացատրական աշխատանք չտարավ եւ ուղղակի հայտարարեց, որ նման ներդրման համար ինքը կտրամադրեր նույնիսկ նախագահական պալատի տարածքը: «Turkish Daily News»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031