Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼԻ՝ ՈՂՋ ԳՅՈՒՂՈՎ

Ի պաշտպանություն իրենց կալանավորված համագյուղացիների՝ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների, Ձորակապի բոլոր չափահաս բնակիչները որոշել են նստել հացադուլի: Կարդացեք

«Ազնիվ» պաշտոնյային պաշտպանեցին

Ոչինչ չենք կարող անել՝ վայելեք ուրեմն ձեր մարզպետի հետագա «քաջագործությունները», թող նա եւ իր ազգականները շարունակեն անպատիժ ծեծել, սպանել ու բռնաբարության փորձեր անել Սյունիքում։

ԱՍՏԾՈ ՅՈԹԵՐՈՐԴ ԴՈՒՌԸ

Աշնանային մի տխուր անձրեւային իրիկուն իմ իշխանուհի մայրիկը իր վեց զավակներին, բնականաբար նաեւ ինձ, քանի որ մեծն էի, ասում էր. Աստված յոթ դուռ ունի մարդու համար, որոնցից վեցը գաղտնիք են ու փակ են, եւ միայն մի դուռ կա բաց, մի հուսահատվեք դժվարությունների առաջ, շարունակեք ձեր ճամփան, շարունակեք եւ կգտնեք Աստծո յոթերորդ դուռը…Եվ հիմա, նայելով աշխարհի

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ

ՀՅՈՒՍՆԻ ԱՆՈՒՆԸ Ներս մտավ, դուռը փակեց: Դռան այն կողմում փողոցն էր, քաղաքը, Հրապարակը՝ վերջին օրերին իրենից օտարված: Այս կողմում իր տունն էր՝ սեփականը, իր ձեռքերով, միայն իր իմացած տանջանքով ստեղծածը: Նախասրահում կիսախավար էր: Հենվեց դռանը, խոր շնչեց տան, ի՛ր տան յուրահատուկ հոտը՝ մոմած հատակի, սենյակային ծաղիկների, խոհանոցի, հազիվ զգացվող օծանելիքի, կախիչի ու պատի արանքը խցկած

«Բարիշել» ու միասին քոչարի պարել

Քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է հոգեբույժ Արմեն Ներսիսյանը «Մինչեւ ղարաբաղյան շարժումը՝ հայերը հանդես էին գալիս զոհի կերպարով, հետագայում նոր սերունդը հասկացավ, որ հարկավոր է վերջապես ձերբազատվել զոհի կարգավիճակից»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց հոգեբույժ Արմեն Ներսիսյանը: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նա նշեց, որ ամեն դեպքում ազգի առողջությունն ավելի կարեւոր է, քան մյուս հարցերը. «Իհարկե, պե՛տք է մտածել

«ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ»

Հարցազրույց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ – Պարոն Հակոբյան, նախ շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ հենց առաջին հարցը սկսենք այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար: – Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ղարաբաղի համար Շուշիի ազատագրման նշանակությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Որպես հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, ես դրանցից կառանձնացնեի

Դատարանում երեկ խառնաշփոթ էր

Արամ Կարապետյանին դատարան չէին բերել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի եւ վերջինիս պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությամբ հետաձգվեց դատական նիստը: Նրանք դիմել էին դատարան՝ գրավի միջոցով կուսակցության ղեկավարի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատական նիստը նշանակվեց մայիսի 14-ին: Մայիսի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Ա. Կարապետյանի

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 18-ին դավիթաշենցիներն ընտրելու են իրենց համայնքի նոր ղեկավարին: Թեկնածուների առաջադրման փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Դավիթաշեն համայնքը ղեկավարելուն հավակնում է միայն մի թեկնածու՝ համայնքի ղեկավարի ներկայիս տեղակալ Արթուր Գեւորգյանը: Ընտրություններին միայնակ մասնակցելու եւ այլ խնդիրների շուրջ է մեր հարցազրույցը ապագա թաղապետի հետ: – Միակ թեկնածուի պարագայում կարծես թե չի կարող որեւէ կասկած առաջանալ

Վետերաններին արհամարհում են

Մինչդեռ նրանք հասարակության ուշադրության եւ պետության հոգածության կարիքն ունեն Հայրենական մեծ պատերազմի 84-ամյա վետերան եմ՝ պարգեւատրված պարգեւներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով: Բայց ՀՀ իշխանությունների անօրինական գործողություններն ինձ դարձրել են ավելի աղքատ, իսկ որոշ հարուստների՝ ավելի հարուստ: Ընտանիքս բաղկացած է երեք հաշմանդամ անձանցից: Մեր ընտանիքի միակ ապրուստի միջոցը Գյուլբենկյան 24 շենքի հարեւանությամբ օրինական կարգով տեղադրված

«ՄԱՔՍԱՅԻՆԸ ՄԵԶ ԱՖԵՐԻՍՏԻ ՏԵՂ Է ԴՆՈՒՄ»

Հայաստանում ներկրմամբ եւ արտահանմամբ զբաղվող տասնյակ ընկերություններ հավաստիացնում են, որ մաքսատան աշխատողներն իրենց վրա դրված պետբյուջեի պլանը կատարում են գործարարներից անօրինական գումարներ գանձելու միջոցով: Հայաստանի մաքսային եւ հարկային վարչարարությունը, ըստ էության, չի նպաստում, որպեսզի արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող գործարարները կարողանան առանց խնդիրների զարգացնել իրենց բիզնեսը: Մաքսային պետական կոմիտեն մշտապես խնդիրներ է ստեղծում ապրանքների մաքսազերծման ժամանակ,

Երկրապահը հրաժարվեց տոնից

Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Տեքստիլագործների մարզամշակութային ակումբում կերուխում էր անում Շուշիի ազատագրման պատվին, «ազգափրկչի» կեցվածքով Արեւմտյան Հայաստանն էր արդեն նվիրում խնջույքավորներին, երկու օր շարունակ հացադուլի նստած երկրապահներն իրենց բողոքն արտահայտում էին «Շուշին ազատագրվեց, ազատագրողներն ազատազրկվեցին» ցուցապաստառով: Ինչպես տեղեկացրել էինք՝ Գյումրիի ԵԿՄ-ն հայտարարել էր, որ եթե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը չփոխի

Նրանք երեկ դատվում էին

Երեկ Վերաքննիչ եւ Երեւանի քրեական դատարաններում միանգամից մի քանի դատաքննություն է տեղի ունեցել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանում քննվել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի բողոքը, որով վիճարկվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ նրա կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ որոշումը: Վերաքննիչը երեկ մերժել է Ս. Այվազյանի փաստաբան

«ԿԱՐՈ՞Ղ Ա ՎՍՅՈ ՏԿԻ ԷՆ «ՆԻՎԵՆ» ԴՈՒ ԵՍ ՎԱՌԵԼ»

Այսպես են հարցաքննում մեր ոստիկանները «Առավոտն» արդեն հաղորդել է, որ մայիսի 5-ին Շենգավիթի ոստիկանություն բերման է ենթարկվել Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանը եւ այնտեղ պահվել շուրջ 7 ժամ: Հավելենք, որ Կարեն Հեքիմյանը նախկին լրագրող է, Շենգավիթի շրջխորհրդի նախկին պատգամավոր: Այն ամենը, ինչ նա պատմեց ոստիկանությունում իր անցկացրած ժամերի մասին՝ անցած տարիներին հրապարակվում էր «Դիտմամբ չես

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

Երեկ՝ Երկրապահի օրը, ազատամարտիկները առանձին խմբերով այցելեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ Եռաբլուր: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փոքր շքախմբով Եռաբլուր էր գնացել առավոտյան 10-ին, իր անունից ծաղիկների զամբյուղ ուղարկել Վ. Սարգսյանի հուշարձանին, խնդրել, որ Արարատ գնացող իր ընկերները շնորհավորանքներ հաղորդեն տիկին Գրետային, ու ինքը վերադարձել էր Էջմիածին՝ պատճառաբանությամբ, թե այնտեղ էլ են տարբեր միջոցառումներ նախատեսվում: Նա

ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երկրապահի օրվա կապակցությամբ այցելեց Եռաբլուր եւ զրուցեց ազատամարտիկների հետ: Նկարում նա պատկերված է տիկին Գրետայի եւ վանատուրցի ազատամարտիկ Արշալույս Բոզինյանի հետ, որը վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն պայքարում է կալանքի տակ գտնվող իր մարտական ընկեր, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի իրավունքների համար: Կարդացեք նաեւ՝

Ապօրինի բերման ենթարկելը շարունակվում է

«Իրավական նախաձեռնություն, ընտրություն ներ-2008» հասարակական կազմակերպությունների ցանցի ներկայացուցիչների հրավիրած ասուլիսը վերաբերում էր 2008թ. նախագահական ընտրությունների օրը եւ հետընտրական զարգացումների ժամանակ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ կողմից կատարված ապօրինի ձերբակալություններին եւ մարդկանց իրավունքների ոտնահարմանը: «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հ/կ-ի նախագահ Գայանե Մարկոսյանը հայտնեց, որ ընտրությունների օրը՝ փետրվարի 19-ին, եւ հատկապես մարտի 1-ի վայրագություններից հետո իրենց ցանցի նախաձեռնությամբ

ՄՈՒՏՔԸ՝ ԵԼՔԻՑ

Արձագանք «Առավոտի» 23.04.08թ. համարում հրապարակված «Երկու քարի արանքում: Ո՞րն է ելքը» հոդվածին ՀՀ նախագահի այս տարվա ընտրությամբ մեզանում սաստկացավ իշխանությունը սահմանադրորեն փոխելու հնարավորության մասին կասկածը: Գուցե դա կարծրանա՝ որպես համոզմունք, եթե ժողովրդապետության քաղաքական ներհակ միության զուգակշիռ գումարելիները՝ իշխանություն եւ ընդդիմություն, շարունակենք նույնացնել նախկին եւ նորօրյա իշխանություն ամբարիշտ հակառակության ժամանակային բաժանարարների հետ: Երկեւանությանս պատճառն այն է,

ԳԹԿ տնօրենը խոսեց քննական նորություններից

Եվ հայտարարեց, որ կենտրոնը պատասխանատու չէ թեստերի ժողովածուի որոշ սխալների համար Երեկ հրավիրված ասուլիսում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանը հայտնեց, որ մաթեմատիկա առարկայի միասնական քննության թեստերում որոշ փոփոխություններ են կատարվել: Թեստի 17, 18, 19 առաջադրանքներում նախկինում դիմորդը պետք է ընտրեր «ճիշտ», «սխալ» կամ «չգիտեմ» պատասխանը: Առաջինի դեպքում նա ստանում էր մեկ միավոր,

ՊԵՐՄՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Օպերային թատրոնների մակարդակով Կարճատեւ այցով Երեւանում էր Պերմի Չայկովսկու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը: «Առավոտին» Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Այս տարի օպերային թատրոնը նշելու է իր հիմնադրման 75-ամյակը, ուստի մշակույթի նախարարության հետ համատեղ հրավիրել ենք ճանաչված օպերային ռեժիսոր Գեորգի Իսահակյանին՝ իրականացնելու որեւէ բեմադրություն:

Հերոսի հուշաղբյուրը «խանգարում» է

Ցայտաղբյուրի ջրի համար պատրաստ են վճարել Սարգիս Խիթարյանը խորհրդային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումում ծառայության տարիներին որոշեց նվիրվել զինվորական ծառայությանը եւ մորը գրած վերջին նամակում խնդրեց ուղարկել փաստաթղթերը՝ բարձրագույն ռազմական դպրոցում ուսանելու հեռանկարով։ Տիկին Օլյան չէր կարող համաձայնել։ Միակ որդին էր։ Սարգիսը վերադարձավ ու նվիրվեց ազգային-ազատագրական պայքարին: Մայրը հիշում է, որ Սարգիսը սովորաբար տուն էր դառնում

ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՂԱԲԱՐ

Փետրվարի 19-ից մինչ օրս ընդդիմության բողոքները դեռ «նախաքննության» փուլում են Փետրվարի 19-ից ի վեր սկսվել են, մարտի 1-ի իրադարձությունների ֆոնի վրա նոր թափ են հավաքել ու այսօր էլ շարունակվում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին, ընտրությունների ժամանակ նրա վստահված անձանց ու նրանց հարազատներին, նաեւ մերձավոր շրջապատին բերման ենթարկելու, կալանավորելու եւ, ընդդիմության գնահատմամբ՝ շինծու հոդվածներով

Սեւանը օբյեկտները ջրախեղդ է արել

Լճի մակարդակի աննախադեպ բարձրացման հետեւանքով ափամերձ օբյեկտներն ու հեկտարներով կանաչ տարածքները ջրի տակ են մնացել: Որքան էլ բնապահպանության ոլորտի պատասխանատուներն աշխատում են ցույց չտալ, որ խուճապի մեջ են եւ հայտարարում են, որ Սեւանա լճի մակարդակի անսպասելի բարձրացումը շրջակա միջավայրի վրա չի կարող բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ ամեն ինչ վերահսկվում է, այնուամենայնիվ, ջրի մակարդակի աննախադեպ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ՝ ԷԺԱՆԱՑԵԼ, ՄԱՐԶԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Երեւանցիները բնության գրկում գտնվող մարզերը գերադասում են փոշու եւ շինարարական աղբի մեջ կորած մայրաքաղաքից: Այս տարի, անշարժ գույքի շուկայի մասնագետների կանխատեսումներով, մայրաքաղաքում բնակարանների գների անկում է սպասվում: Փոխարենը բնակարանները սկսել են աննախադեպ թանկանալ մարզերում: Չնայած մայրաքաղաքում են կենտրոնացած զվարճանքի, հանգստի օբյեկտների մեծ մասն ու բիզնես-կենտրոնները, սակայն այսօր անշարժ գույք ձեռք բերել ցանկացողներից շատերը ձգտում են

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին, ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանին «Ռոյալ-Արմենիա» ընկերության վերաբերյալ քրեական գործով դատապարտյալներ՝ Գագիկ Հակոբյանից եւ Արամ Ղազարյանից Հարգելի պարոնայք Հրապարակային եղանակով Ձեզ դիմելու հանգամանքը պայմանավորված է նախկինում երկրի ղեկավարներին ուղղված մեր նամակները հասցեատերերին չհասնելու դառը իրողությամբ, հետեւապես սույն դիմումը նախկինների բախտին

ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԼԱՎ ՄԻՋՈՑ Է

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Փաստարկ» ակումբում երեկ նշեց, թե սկսվել է ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու երկրորդ փուլը, եւ սա «պարարտ հող» չէ երկխոսության ու ճգնաժամից դուրս գալու համար: Ըստ նրա՝ այդ նպատակների համար շատ լավ հիմք կարող է լինել, օրինակ, համաներումը. «Քանի դեռ չկան դատավճիռներ՝ համաներման կիրառումը կունենար այնպիսի իրավական հետեւանքներ, որ եթե անձը նույնիսկ

Մանկավարժի ցուցմունքը՝ 28 տառասխալով

Ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը երեկ անցավ սարսափելի լարված մթնոլորտում՝ ուշաթափություններով ու ժողովուրդ-ոստիկան բախումներով: Դատավոր Վահե Խալաթյանը որոշել էր դատավարությունն անցկացնել փոքր դահլիճում: Այդ պատճառով ոստիկանները լծվել էին մարդկանց դատարանի շենք չթողնելու գործին: Բանը հասավ նրան, որ փշրվեցին դատարանի ապակյա դռները: Կես ժամ

Ի պաշտպանություն Արամ Կարապետյանի հարցադրումների

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս հայտարարում ենք, որ միանում ենք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կողմից հրապարակավ արված հռետորական հարցադրումներին եւ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում ենք հետեւյալ հարցերի պատասխանը. ա/ Ճի՞շտ են, արդյոք, այն տեղեկությունները, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից մշակվել է Մեղրիի տարածաշրջանի ազգաբնակչության վերաբնակեցման համապարփակ նախագիծ, ըստ որի՝ կազմվել են համապատասխան

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԳԵՑՐԵՑ ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴՅՈՒՆՔԻ

Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբումն այսպես է բացատրում Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ իր արտահերթ զեկույցում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի «2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ» արտահերթ զեկույցում բազմաթիվ են դրույթները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են «Հ1»-ին: Ասենք, նման հարցադրում կա. «Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարներն իրենցից հետո

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ՈՒՆԻ՞ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ

Ում է վստահվելու «անկախ հետաքննությունը» ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւում արծարծված առաջարկությունները, եւ համակարգի դրանց իրագործումը: Անցած կիրակի քառակողմ կոալիցիան հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում կարեւորում է աշխատանքային խմբի գործունեությունը: Այդ՝ բոլոր առումներով շարքային հայտարարության մեջ կա մի նախադասություն, որը կարող է ոչ միանշանակ ընդունվել. «Աշխատանքային խմբից

ՆՈՐ «ԽԱՂԱՏՈՒՆ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Երեկ Գյումրիում դատում էին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Աշոտ Զաքարյանին, Շոթա Սաղաթելյանին ու «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին: Սակայն դատաքննությունը ձգձգվում էր, որովհետեւ դրան մասնակցել ցանկացողները պահանջում էին դատն անցկացնել մեծ դահլիճում, որպեսզի բոլորը կարողանան ներկա լինել դրան: Բայց դատավոր Վահե Խալաթյանը տարբեր պատճառաբանություններով փորձում էր դա ներկայացնել որպես անհնարին

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031