Օրվա լրահոսը

Ակորդեոնը՝ «դասական» ընտանիքում

Իտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիի մեկնաբանությունները «Առավոտը» տեղեկացրել էր երեկվանից Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 4-րդ փառատոնի մասին, որի բացման պատիվը տրված էր Հայաստանի պետական կամերային նվագախմբին (ՀՊԿՆ, ղեկավար՝ Արամ Ղարաբեկյան) եւ իտալացի վիրտուոզ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքիին: «Առավոտը» ներկա էր գլխավոր փորձին: Մինչ մեզ հետաքրքրող հարցին՝ ինչո՞ւ այսօր ողջ

«ՍԵՐԻԱԼԻ ԱՆՆԱՆ»՝ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ

Դերասանուհին խոստովանում է, որ թատրոնն ավելի հոգեհարազատ է Լուիզա Ղամբարյանին հանդիսատեսը ծանոթ է իբրեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հաջողված դերասանուհի: Մի քանի ամիս հեռուստատեսությամբ ցուցադրվող «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալից հետո նա ավելի հանրահայտ է դարձել: Բոլորը Լուիզային ճանաչում են որպես «սերիալի Աննա»: «Առավոտի» հետ զրույցում դերասանուհին նշեց, որ թատրոնն իրեն ավելի հոգեհարազատ է: Նա խոստովանեց,

Իրավական խճանկար

Մարտի 1-2-ի դեպքերի նախաքննության արդյունքներից ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ «պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ» ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է նաեւ Արմեն Մովսիսյանի, Էդիկ Խաչատրյանի, Խաչիկ Գասպարյանի եւ Ավետիք Ներսիսյանի մասով նախաքննությունը: Նրանց վերաբերյալ գործերն անջատվել են

ՄԵՂԱԴՐՈՂԸ ՊԱՀԱՆՋԵՑ ԵՐԵՔ ՈՒ ԿԵՍ ՏԱՐԻ

Ընտրելով Սերժ Սարգսյանին՝ հայտնվել է ոստիկանությունում Երեկ մայրաքաղաքի Կենտրոն Եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող՝ Ա. Պետրոսյան) սկսվեց «Մարտի 1-ի գործով» 47-ամյա Սարգիս Պարունակյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Վերջինս նախկինում 4 անգամ դատապարտվել է: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, նրա ծառայողական պարտականությունները խոչընդոտելու համար: Ս. Պարունակյանը երեկ իրեն մեղավոր չճանաչեց:

Գյուղապետերին պաշտոնա՞նկ է անելու

Արմավիրի մարզպետը իր մարզի մի քանի բյուջեները չկատարած գյուղապետերի սպառնում է պաշտոնանկ անել: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ, անցյալ տարվանից իր մարզի բոլոր համայնքապետերն իրենց ընտրողների եւ մարզպետարանի ներկայացուցիչների ներկայությամբ պիտի հաշվետվություն տան, թե իրենց բյուջեն քանի տոկոսով են կատարել եւ ինչ ծախսեր ու աշխատանքներ են արվել համայնքի համար: Մարզպետարանի՝ «Առավոտին» տրամադրած տեղեկատվության համաձայն, Արմավիրի

«ԳԵՂԱՐԴԸ» ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՆԵ՞Ր Է ՍԱՀՄԱՆԵԼ

Չնայած «Գեղարդի» մսամթերքը խանութներում կտրուկ թանկացել է, այնուամենայնիվ, ընկերության ղեկավարները հավաստիացնում են, որ իրենք այդտեղ ոչ մի մեղք չունեն: Ընդամենը 1-2 օրվա ընթացքում «Գեղարդ մսամթերքի կոմբինատի» արտադրանքի ողջ տեսականու գինը 1 կիլոգրամի դիմաց բարձրացավ 700-800 դրամով: Եթե օրեր առաջ մայրաքաղաքի սուպերմարքեթներում եւ «Գեղարդի» ֆիրմային խանութներում, ասենք՝ բավարական նրբերշիկը վաճառվում էր 1 կիլոգրամը 1250 դրամով, ապա

ԱՅՍ ԲԱՆԱՁԵՎՆ ԷԼ ԿԻՍԱՏ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ՛

ԵԽԽՎ 109 պատվիրակներից 93-ը երեկ կողմ քվեարկեցին «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւին, 8-ը դեմ էին, 8-ն էլ՝ ձեռնպահ: Մարդու իրավունքները խախտված են «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտն իր ելույթում հիշեցրեց ԵԽԽՎ այն բանաձեւերը, որոնք ընդունվել են Հայաստանի վերաբերյալ. «Դրանք երբեք ամբողջ ծավալով չեն իրականացվել: Ահա այդ պատճառով ենք մենք համարում,

«ԱՄԵՆ ԻՆՉՈՎ ԿՕԳՆԵՄ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ»

Իր ասուլիսում խոստացավ Վազգեն Մանուկյանը «Իհարկե, նախագահական ընտրությունները մաքուր չեն եղել: Ես ընդդիմադիր եմ, բայց ես ամեն ինչով կօգնեմ, որ այս կառավարությունը հաջողակ լինի: Ես կուզենամ, որ այս կառավարությունում ճիշտ նշանակումներ լինեն: Եթե հարցեր լինեն՝ կապված պետության անվտանգության կամ մեզ համար ընդունելի բարեփոխումների հետ, անպայման ես իրենց կաջակցեմ: Պրոբլեմներ լինեն՝ ցույցեր էլ կանենք, կպայքարենք»,- երեկ

ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՄԵՋԲԵՐԵԼ ԷՐ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» բանաձեւի զեկուցող Ջոն Պրեսքոտին հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանում կալանավորվածների վերաբերյալ օգտագործվել «ձերբակալվել են քաղաքական պատճառներով» արտահայտությունը, իսկ Ադրբեջանի պարագայում օգտագործում են «քաղբանտարկյալներ» որակումը. «Եվրոպայի խորհրդում պիտի գործեն միասնական չափանիշներ»: «Առավոտի» հարցին, թե ի՞նչ պատասխանեց Սեիդովին` Ջոն Պրեսքոտն ասաց, որ ինքը գործածել է այն

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՄՈՒՏ ՂԵԿԱՎԱՐԸ

Ավան համայնքը 28-30 տարեկան է, մոտավորապես այնքան, որքան նրա երիտասարդ, խելացի ու գործունյա համայնքի ղեկավար Տարոն Անդրանիկի Մարգարյանը: Վերջերս Ավանը Հայաստանում ճանաչվել է 2007 թվականի լավագույն քաղաքային համայնքը եւ այդ առթիվ տրված նյութական խրախուսանքը թաղապետը բնակիչների կողմից նվիրել է սահմանամերձ համայնքներից մեկին: Եվ դա պատահական չէր: Ըստ արժանվույն գնահատվեց երիտասարդ թաղապետի աշխատանքը, շատերը շնորհավորեցին նրան,

«Եթե ոչ այսօր, ապա՝ վաղը»

Երեկ մի խումբ իրավապաշտպան հ/կ-ներ հրավիրել էին քննարկում՝ ՀՀ իշխանությունների կողմից հետընտրական շրջանում ծավալված բռնությունների, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների սահմանափակումների ու հետապնդումների վերաբերյալ: Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նատալյա Մարտիրոսյանի, Վանաձորի հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ հասարակության մեջ ձեւավորվել է համատարած վախի եւ անվստահության մթնոլորտ: Նրանք իշխանություններից պահանջեցին

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Խաղատների գործունեության նպատակը պետք է լինի ոչ թե այցելուների գրպանը մինչեւ վերջ դատարկելը, այլ նրանց բազմակողմանի ազատ ժամանցը կազմակերպելը: Բացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում տարածաշրջանում ամենամեծ «Shangri La Yerevan» խաղատան հիմնադիրները՝ «Storm International» միջազգային ընկերությունը եւ հայաստանյան «Մուլտի գրուպ» կոնցեռնը վստահեցնում էին, որ այստեղ կիրառվելու են այդ սկզբունքները: Եվ քանի որ հեռանկարում նախատեսվում է 17

«Տականքները դուրս եկան ջրի երես»

Ներքաղաքական իրավիճակի մասին այսպես է արտահայտվում ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Ես չեմ ուզում, որ ժողովրդին բանտերը նստացնեն, բայց եթե կարող են 150 հոգու իրենց քաղաքական հայացքների համար նստացնել, դե թող մի 150 հոգու էլ կոռուպցիայի համար բռնեն: Ամեն ոլորտից հինգ-հինգ հոգու որ նստացնեն, այդ ժամանակ կհավատամ, որ սայլը տեղից շարժվեց: Ինչ է, չկա՞ն կաշառակերներ, ինչու՞

«ՄՈԴԵՌՆԱՑՎԱԾ» «ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ»

Գ. Սունդուկյանի հայտնի գործը՝ «մինուսներով» եւ «պլյուսներով» Այս օրերին շատ է խոսվում Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի մասին, ոմանք արդեն նշանակումներ եւ ազատումներ են արել, ոմանք էլ «լուծարել» են գլխավոր խաղացանկային թատրոնն ու տեղը show-club բացել: Չնայած ասեկոսեների ալիքին, Մայր թատրոնը շարունակում է ներկայացնել պրեմիերաներ: Ժամանակին աղմկալի ընդունելություն ունեցած եւ բազմաթիվ վեճեր ծնած «Կտակից» հետո

Դատավորը գործի ելքով շահագրգռվա՞ծ է

Նա ամեն կերպ պաշտպանում է կողմերից մեկին, ինչը կասկածի տակ է դնում արդարադատության հաղթանակը: Ապրիլի 8-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայրում, դատավոր Վահագ Մելիքյանի նախագահությամբ, քննվեց Հենզել Աբրոյանի հայցն՝ ընդդեմ Թաթուլ եւ Հուսիկ Բաղդասարյանների: Պատասխանող է ճանաչվել նաեւ ՀՀ դեպոզիտարիատը: Հ. Աբրոյանը պահանջում է ճանաչել իր 357 բաժնետոմսերի սեփականության իրավունքը, որն իբր Հ.

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵ՞Ր ԵՆ ԿՐՃԱՏՈՒՄ

Այս ծրագրի իրականացումը բազում տարաձայնությունների տեղիք է տալիս Օրերս ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոսեց կառավարության կողմից հաստատված ավագ դպրոցների ռազմավարական ծրագրի եւ դրանից բխող հետեւանքների մասին: Օրինակ, որ նման դպրոցների ուսուցիչները պարտադիր ունենալու են որակավորում եւ համապատասխան պատրաստվածություն: Այս տարվա սեպտեմբերի 1-ից Երեւանում եւ մարզերում գործելու է շուրջ 30 փորձնական ավագ դպրոց, որից

«Բիլայնը» «ԱրմենՏելի» վրա չեկավ

Բաժանորդները բողոքում են, որ ապրանքանիշը փոխվելուց հետո կապի որակը վատացել է Ապրիլի 7-ին «ԱրմենՏելը», հանդես գալով նոր՝ «Բիլայն» ապրանքանիշով, իր բաժանորդներին խոստացավ էլ ավելի բարելավել իր կապի որակն ու միջազգային չափանիշներով հեռախոսակապ մատուցել: Սակայն չանցած 2-3 օր՝ կապն անհամեմատ վատացավ: Գրեթե ամեն օր ժամանակ առ ժամանակ ընկերության կապը կաթվածահար վիճակում է: «ԱրմենՏելի» բազմաթիվ բաժանորդներ դժգոհում

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԸՆԹԱՑԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ

Խորհրդարանական ուժերը անմասն եւ անտեղյակ մնացին եվրոպական փորձագետների հետ շփումներից: Արդեն երկու օր է, ինչ Հայաստանում են գտնվում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները, որոնք ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի եւ ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանի հետ քննարկումներ են անցկացնում՝ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունների շուրջ: Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունները

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻՑ

«Ինքս որոշակի կողմնորոշում չեմ ակնկալում: Ամեն ինչ թողնվելու է Հայաստանի քաղաքական ուժերի հայեցողությանը: Կարծում եմ՝ որեւէ միջազգային կառույց այսօր ռադիկալ կերպով չի միջամտելու Հայաստանի գործերին: Կկարողանա՞նք հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը, թե՞ ոչ՝ հայաստանցիներիս վերապահված հարց է. այլ բան, որ կողմերը, գուցե, սպասելիքներ ունեն»,- այս օրերին ԵԽԽՎ-ում ընթացող ՀՀ վերջին ընտրությունների վերաբերյալ քննարկումներից նման տպավորություն ունի նախագահի

Հայաստանի միջազգային հեղինակությունը լրջորեն վնասվեց

Ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Կարծում եմ, մենք շատ ենք կենտրոնանում այն ամենի վրա, ինչ կատարվում է քվեարկության օրը, եւ ոչ այնքան այն ամենի՝ ինչ կատարվում է ընտրություններից հետո,- երեկ առավոտյան ԵԽԽՎ-ում հավատարմագրված լրագրողների հետ նախաճաշ-քննարկման ընթացքում ասաց ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:- Իմ կարծիքով, բացարձակ հստակ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԵԽԽՎ-ՈՒՄ ՎՃՌԱԿԱՆ ՁԱՅՆԻՑ

Եթե մինչեւ հունիս բարեփոխումներ չիրականացվեն՝ ՀՀ պատվիրակները չեն կարողանա ԵԽԽՎ-ում քվեարկել եւ ելույթներ ունենալ: Ապրիլի 15-ի երեկոյան հրապարակվել է ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի զեկույցը՝ «Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին», եւ բանաձեւի նախագիծը, որն ընդունվելու է ապրիլի 17-ի արտահերթ քննարկման ժամանակ: Որոշ մեջբերումներ անենք այս ծավալուն՝ 30 էջանոց փաստաթղթից: Արդեն իսկ

ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇՏ Է

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը վստահ է, որ այդ համաձայնությունը կկայանա նաեւ 2-րդ եւ 3-րդ էշելոնների մակարդակում: – Արդեն ակնհայտ է, որ քառակողմ կոալիցիայի շրջանակներում եւս Դաշնակցությունը պահպանելու է մինչ այժմ ունեցած նախարարական պորտֆելները: Ինչո՞վ է տարբերվելու ձեր կուսակցության դերակատարությունը նոր կոալիցիայում մինչ այժմ ունեցած դերակատարումից: Այդ ի՞նչ է, որ նախկինում չեք հասցրել անել եւ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Կարապետ Ռուբինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Սմբատ Այվազյանի, Սուրեն Սուրենյանցի եւ անազատության մեջ գտնվող մի շարք այլ անձանց փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարել է, որ ինքն ամաչում է արդարադատության ներկայիս համակարգի համար, որտեղ այնպիսի բարքեր են գործում, որ հնարավորություն չեն տալիս փաստաբաններին իրավաբանական առումով օգտակար լինել իրենց պաշտպանյալներին՝ նրանց նկատմամբ օրինական քննություն եւ դատավարություն

Իրավական խճանկար

Մեղադրանք առաջադրվեց Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու, Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է եւս 4 մեղադրյալի՝ Սողոմոն Երիցյանի, Հարություն Մկրտչյանի, Յաշա Մելքոնյանի եւ Հովհաննես Մխոյանի մասով նախաքննությունը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այդ գործերն անջատվել են

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿ ՀՐԱՊԱՐԱԿ

Շենգավիթի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանը Ազատության հրապարակը փակելու հրահանգներ է տալիս: «Սենց-սենց, ցեպիտ տվեք կանգնեք»,- իր ստորադասներին հրահանգում էր նա:   Ոստիկանության Արաբկիրի բաժնի պրոֆիլակտիկայի վարչության պետ Իշխան Ներսիսյանը (Չարչի մականունով) «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Ներսիսյանին «բացատրում» էր, որ ինքը չի խախտում քաղաքացու իրավունքը՝ թույլ չտալով նրան սուրճ խմել Օպերայի սրճարաններից մեկում: «Բարեկամաբար» հավելեց

Իշխողներ եւ ոչ իշխանության տակ գտնվողնե՞ր

Նախկինում եւ հիմա Հայոց երկրի 12 մայրաքաղաքների պատմության ընթացքը բազմիցս վավերագրվել է, թագակապ ասպետության մենաշնորհ ունեցող Բագրատունիները օրինադրել են արքաների թագը, կապել ապարոշը, զենքերը: Հնում թագադրման հանդիսավոր արարողությունը վերածվում էր բերկրալի տոնի: Պատվի էին արժանանում նախարարները, շինարարներն ու ռամիկները: Արքունիքում եւ արքունիքից դուրս խնջույքի սեղաններ էին բացվում: Բոլոր դասերը գինի ըմպելով, հաճությամբ արեւշատություն էին կամենում

«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԵՐԳԻ ՀԵՂԻՆԱԿՆ ԱՐՀԱՄԱՐՀՎԱԾ Է

Հարություն Տեր-Հովակիմյանի մեկնաբանությունը Կես դարից ավելի պատմություն ունեցող «Եվրատեսիլին» այս տարվա մայիսին Հայաստանը կմասնակցի երրորդ անգամ: Մրցույթի հայաստանյան «տերն ու տիրակալը»՝ «Հ1»-ը տարբեր հաղորդումների ժամանակ եթերաժամի առյուծի բաժինը կատարողին, կոնկրետ այս դեպքում Սիրուշոյին է տրամադրում՝ «մոռանալով» երգի հեղինակին: Խոսքը «Քելե-քելե» եվրատեսիլյան երգի երաժշտության կանադահայ հեղինակ Հարություն Տեր-Հովակիմյանի մասին է, որին հայ երգասերները ծանոթ են «Հայք»

Քաղաքակիրթ կանոններով «ԳԱԼԱ»-ն եթերազրկում են

Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը (նախագահող՝ Տիգրան Սահակյան) մերժեց «ՉԱՊ» ընկերության բողոքը, անփոփոխ թողնելով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի փետրվարի 29-ի որոշումը: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը պահանջում է, որ «ՉԱՊ»-ը հանի իր հեռարձակող ալեհավաքը Գյումրիի հին հեռուստաաշտարակի տանիքից: Գյումրիի քաղաքային իշխանությունները, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնքան անողոք են գտնվել հեռուստաընկերության նկատմամբ, որ մերժել են նույնիսկ

«ՍԱ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը գտնում է, որ ՀՀԿ-ական պատգամավորները կարող են հանդես գալ կառուցողական քննադատության դիրքերից: – Նոր կառավարությունը կարծես արդեն ձեւավորված է, ի վերջո, ո՞ւմ կառավարությունն է սա՝ Հանրապետականի՞, թե՞ միայն կոալիցիայի: – Կառավարության ձեւավորման հետ կապված աժիոտաժի առաջին փուլը մոտեցավ իր ավարտին՝ վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրինգն արդեն հանգուցալուծվեց: Հասարակական հնչեղության տեսակետից, ես

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031