Օրվա լրահոսը
«ՉՈՉԻ» ՄՐՑՈՒՅԹ
«Երեխայի համար ամենավտանգավոր հասակ է համարվում կյանքի առաջին 3 տարին, ուստի ծնողներն այդ ընթացքում ավելի ուշադիր պետք է լինեն»,- երեկ, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կազմակերպած չոչ-քայլքի մրցույթի ժամանակ ասել է հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին: Panorama.am-ի փոխանցմամբ, մրցույթին մասնակցել են 10 ամսականից մինչեւ 2.5 տարեկան մանուկները: Ամենափոքր մասնակիցները մրցել են չորեքթաթ
Կառավարությունը փաստեր ունի՞
Ավետարանական եկեղեցու առաջնորդը կառավարության՝ իրեն ուղղված մեղադրանքին ապացույցներ է պահանջում: Պետեկամուտների կոմիտեն Ավետարանական եկեղեցուց մոտ $20-30 հազար մաքսատուրք է պահանջել՝ դեռեւս հունվար ամսին բարեգործական նպատակներով Հայաստան ներկրված բեռի համար: Մինչդեռ, ըստ օրենքի, բարեգործական բեռները ենթակա չեն հարկման, կամ առանձին դեպքերում արտոնություններ են սահմանվում: Ավետարանական եկեղեցու առաջնորդ Լեւոն Պարտագճյանի ներկայացմամբ, ՀՀ կառավարությունն իրենց բարեգործական ծրագիրը չեղյալ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է Մասնագետի գնահատմամբ՝ ՀՀ երեք նախագահներից ամենալավ PR-ը նրանն է «Եթե երկրի նախագահը չգիտի՝ որտեղ ինչ հագնի, իրեն ինչպես պահի, ինչ խոսի ու երբ լռի՝ գոնե պետք է իր կողքին մարդիկ պահի, ովքեր նրան ճիշտ խորհուրդներ կտան ու տեղյակ կպահեն այդ նրբությունների մասին: Հասարակական կարծիքը շատ լուրջ, կարեւոր ու ազդեցիկ լծակ
Հո չե՜ն աշխատում
Պետեկամուտների կոմիտեի՝ երեկ տարածած հայտարարության համաձայն՝ 2010թ.-ը ՀՀ ՊԵԿ-ը սկսել եւ շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի հինգ ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 234 մլրդ դրամ, այսինքն՝ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 27 մլրդ դրամով: Ընթացիկ տարվա հինգ ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
Ինֆլյացիան զոռով կզսպեն
2010 թվականին ՀՀ Կենտրոնական բանկն ստիպված է խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ ինֆլյացիան զսպելու նպատակով, ըստ «Արմինֆոյի»՝ երեկ հայ ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, ինֆլյացիայի զսպումն այս տարի հանդիսանում է իշխանությունների կարեւորագույն խնդիրներից մեկը: Սպասվում է, որ 2010 թ. ՀՀ տնտեսությունն արագորեն կաճի անցյալ տարի տեղի ունեցած կտրուկ անկումից հետո,
ԱՎԾ-ն գրանցում է
Երեկ հերթական հաշվետվությամբ է հանդես եկել Ազգային վիճակագրական ծառայությունը: Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ ՀՀ բյուջեի դեֆիցիտը 2010 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 9.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ 1.2%: Իսկ բյուջեի եկամուտները նույն ժամանակահատվածում կազմել են 233.757 մլրդ դրամ կամ ՀՆԱ 30.1%՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 19.6% աճ: Հարկային մուտքերը կազմել են 177.7 մլրդ դրամ կամ ՀՆԱ
Եվրագոտում վիճակը լավ չի
Եվրագոտու մեջ մտնող 16 երկրներում գործազրկության մակարդակը ապրիլին հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 10,1%-ի, այսինքն՝ աշխատանք չունի մոտ 16 մլն մարդ։ Ինչպես տեղեկացնում է tert.am—ը, վկայակոչելով AFP-ին, համաեվրոպական արժույթի շրջանառության գոտում գործազրկությունը, որն աճել էր մարտին, 2010թ. ապրիլին հասել է եվրոյի ստեղծումից ի վեր (1999թ.) ամենաբարձր մակարդակին՝ 10,1 տոկոս։ Եվրամիությունում (27 երկիր) առանց աշխատանքի է
Հրդեհ՝ «Երեւան-սիթիում»
Երեկ ուշ երեկոյան՝ 23-ից հետո, հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում։ Ինչպես հաղորդել է tert.am-ը՝ վառվում էին «Երեւան սիթիի» եւ «Գրանդ քենդիի» պահեստները։ Խանութի աշխատակիցները tert.am-ի թղթակցին ասել են, որ իրենց տեղեկությամբ, հրդեհը բռնկվել է սառնարաններից: Դեպքի վայր է ժամանել վեց հրշեջ հաշվարկ, սակայն նրանց կեսգիշերի դրությամբ չէր հաջողվել մարել հրդեհը:
ԼԵՌՆԱՁՈՐՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է
Ուրանի հանքի շահագործումը վնաս է առողջությանը, էկոլոգիային ու շրջապատին Լեռնաձորի այս հրաշք բնության մեջ է թաքնված ուրանի չարաբաստիկ հանքը: Լեռնաձորցիները կտրականապես դեմ են ուրանի հանքերի շահագործմանը: «Ով որ ուրանի հանքը բացում է, թող գա իր ընտանիքով, թոռներով ապրի, օֆիսը դնի մեր գյուղում, եթե ոչ՝ ղափանցու ասած՝ կարկաժը մեջան էրկու եմ անելու, եթե հանկարծ երեւան մեր
«Վասյա կատվի նման»
Արամ Գասպարիչը՝ մեր օլիգարխների, ձախ դաշտի համախմբման եւ 2012-ի ընտրությունների մասին Մի քանի ամիս առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը նախաձեռնում է ձախ դաշտի՝ սոցիալ-դեմոկրատական ուժերի համախմբման գործընթաց: Թե ինչ առաջընթացներ եւ ձեռքբերումներ կան այս ուղղությամբ՝ երեկ «Առավոտի» հետ զրույցում Դեմկուսի նախագահն ասաց, որ քաղաքական խորհրդակցություններ եղել են: Թե
ՀՐԱՊԱՐԱԿԸ ՓԱԿԵԼԸ «ՊՐԻՆՑԻՊԻ» ՀԱՐՑ Է
Երեկ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները Ազատության հրապարակ չմտան, բայց Սարյանի արձանին հարող պուրակում «քաղաքական զբոսանք» անցկացրեցին: Ոստիկանությունն այս անգամ նրանց վրա չհարձակվեց: Երեւի հրաման չկար: Դեռ մայիսի 30-ին ՀՀ ոստիկանությունը, փորձելով արդարացնել այդ եւ նախորդ օրը Ազատության հրապարակում ընդդիմության փոքրաթիվ ներկայացուցիչների կողմից նույնիսկ գործող օրենքով արտոնման ոչ ենթակա եւ ոչ զանգվածային բողոքի ակցիան բռնությամբ ցրելու
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջիկայում պետք է բժշկական հետազոտության ենթարկվի։ Սասուն Միքայելյանը, ով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մարտի 1-ի» գործով, սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ միայն հետազոտությունից հետո պարզ կդառնա՝ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Այս մասին «news.am»-ին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ
ԵՄ-Ն ՉՊԻՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հրավիրած ասուլիսում խոսեց Եվրոպական խորհրդարանի ընդունած 2216 բանաձեւի հետեւյալ առաջարկի մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը փոխարինվի Եվրոպական Միության մանդատով: «Սրա վտանգն այն է, որ կանցնի որոշ ժամանակ, եւ անխուսափելիորեն կիրիլովները (որովհետեւ շատ են այնտեղ) կառաջարկեն ռոտացիայի ենթարկել այդ մանդատը: Եթե սա ԵՄ մանդատ է, ուրեմն ինչո՞ւ միշտ
ԼՂՀ ՀԱՐՑԸ՝ ԴԵՅՏՈՆՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈ՞Վ
«Ֆուտ բոլային դիվանագիտության ֆոնի վրա Իրանը վերաիմաստավորել է այն մոտեցումը, որն ուներ հետպատերազմյան տարիների ընթացքում, երբ հետեւողականորեն պնդում էր տարածաշրջանում ռազմաքաղաքական «ստատուս քվոյի» պահպանման անհրաժեշտության մասին»,- երեկ «Հենարան» ակումբում ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ Իրանն այսօր ոչ միայն հանդես է գալիս հօգուտ «ստատուս քվոյի» փոփոխման, այլեւ դրա կապակցությամբ իր միջնորդությունն է առաջարկում։ Իրանի
ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԱՂԱՆԲԵԿՅԱՆԸ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է հայտնի տնտեսագետ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանին եւ նրան ուղեկցող անձանց: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտների ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: Ա. Աղանբեկյանը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել հանրապետության տնտեսական համալիրի հետագա զարգացմանը:
ՏԱՆԸ ՆՍՏԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ
Ըստ «7 օրի», քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցին՝ ասել է, որ ինքն այդ այցին այլ կերպ է նայում այն պատճառով, որ միջազգային կապերի տեմպերի անընդհատ արագացման պայմաններում ինքնավստահ հանգստությամբ տանը նստելը ճիշտ չէ. «Այդ իմաստով ես գտնում եմ, որ այնուամենայնիվ մեր արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ մի բան է նկատվում. դա
Ուզում են կերտել անկախ եւ ազատ Հայաստան
Այդ նպատակին պետք է ծառայի այլընտրանքային խորհրդարանը Օրերս «Սարդարապատ» շարժման կազմակերպած քննարկումներից մեկում առաջ էր քաշվել այլընտրանքային խորհրդարան ստեղծելու գաղափարը: Թե ինչ ասել է «այլընտրանքային խորհրդարան», ինչպես այն պետք է ձեւավորվի եւ գործի՝ «Առավոտի» հարցերին որոշ պարզաբանումներ տվեց «Սարդարապատի» նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը: Ըստ այդմ, Հայկական խորհրդարանն ապահովելու է Հայաստանակենտրոնության կողմնակիցների միավորումը եւ հայաստանակենտրոնության
«ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ Է»
Այսպես է կարծում անկուսակցական պատգամավոր Կորյուն Նահապետյանը – ԵՄ-ի հետ գործընկերության ծրագրի մասին կարծիքները խիստ հակասական են: Բոլորս կարծես հասկանում ենք, որ հարկավոր է գնալ դեպի ժողովրդավարացում, դեպի եվրոպական արժեքներ, սակայն մյուս կողմից՝ հստակ չէ, թե Արեւելյան գործընկերության ծրագիրը ինչ է տալու մեր երկրին, որքանով ենք պատրաստ մտնել այս ծրագրի մեջ: – ԵՄ-ի հետ մեր
ՄԵՆՔ ՍՓՅՈՒՌՔ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՆՔ
Նաեւ այս փաստարկով է պատճառաբանվում օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունը, որ հայերը Ռուսաստանում «չմո» չլինեն: Աժ խմբակցությունների հետ հանդիպումների շրջանակում՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները երեկ հանդիպեցին «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներ Արամ Սաֆարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ: Վերջիններս ներկայացրին խմբակցության դիրքորոշումը Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու կառավարության նախաձեռնության վերաբերյալ,
ՈՒՐԱՆԸ ՕԳՈ՞ՒՏ ԿԲԵՐԻ ՍՅՈՒՆԻՔԻՆ
«Առավոտը» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին հարցրեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ուրանի հանքի շահագործմանը: Մարզպետն ասաց, որ մեր բարձրացրած հարցը մասնագիտական է. «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վնասները կան, ժողովուրդն արդեն համակերպված է դրան: Եթե ուրանը տեղում չի մշակվելու, դա ոչ մի վնաս չի կարող պատճառել, իսկ այն նախատեսված չի, որ տեղում մշակվի, այլ որպես հանքաքար՝ տեղափոխվելու է ուրիշ
Հունիսի 1
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարկավոր է կենտրոնանալ միայն աշխատանքի վրա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ վաղուց հուզող հարցերի պատասխանները: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք:
ԼԵՊՍԸ, ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
Օրերս «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացավ անվանի հեղինակ, կատարող Գրիգորի Լեպսի (Լեպսվերիձե) համերգը, որ կազմակերպել էին «Ժպիտ» ակումը եւ Golden globe pruduction-ը: Յուրօրինակ տեմբրով ու բեմական անբռնազբոս պահվածքով այս արտիստը հրաշալի է աշխատում հանդիսատեսի հետ՝ նրա վրա թողնելով անբացատրելի տպավորություն: Երեւանյան հանդիսատեսին էլ Լեպսը ցնցեց ոչ միայն իր երգերով, այլեւ դրանց լեպսյան մեկնաբանությամբ: Ամեն կատարումից
Ես ուզում եմ, որ…
Երազում են փոքրիկները Բժշկի, օդաչուի, ուսուցչի, երգչի մասնագիտություններն այժմ մանուկների շրջանում այնքան էլ նորաձեւ չեն: Հիմա նրանց երազանքներն այլ են, փոքրիկները ցանկանում են դառնալ բիզնեսմեն, պատգամավոր, նախագահ… Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Չնայած երեխանեը չեն հասկանում՝ ինչ է երեխաների պաշտպանության օրը, բայց այն, որ դա իրենց տոնն է, լավ գիտեն, ինչի առիթով էլ «Առավոտը»
«Շիրակի» առաջին հաղթանակն ու «Միկայի» հերթական սայթաքումը
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 9-րդ տուրը նշանավորվեց ետնապահ «Շիրակի» առաջին հաղթանակով: Գյումրեցիները բարձրագույն խմբի 19-րդ առաջնության բոլոր 8 հանդիպումներում կրել էին պարտություններ՝ խփելով ընդամենը 4 ու բաց թողնելով 21 գնդակ: Թվում էր՝ «Շիրակը» անվերադարձ անդունդն է գլորվում, սակայն «Կիլիկիայի» հետ հանդիպումը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հույս ներարկեց թե երկրպագուներին, թե գյումրեցի ֆուտբոլիստներին: Վարդան Բիչախչյանի սաները 4:1 հաշվով
ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ՍՊՈՐՏՈՒՄ
Թերեւս յուրաքանչյուր ծնող՝ երեխայի ծնվելուն պես երազում է, որ նա ճանաչված, պիտանի մարդ լինի՝ արվեստ, գիտություն սովորի կամ չեմպիոն դառնա: Վերջին տարիներին հայրենական սպորտի ձեռքբերումները հայ ծնողներին ավելի շատ կողմնորոշում են դեպի սպորտը: Ոմանց համար դա երեխային բակից կամ, ինչպես հայերն են ասում՝ փողոցից կտրելու լավագույն միջոցն է, իսկ մի մասն էլ սպորտը համարում է
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ «ԿԵՆԳՈՒՐՈՒԻՑ»
Երեկ կայացան «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիր երեխաների մրցանակաբաշխությունները, որ կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը: Հիշեցնենք, որ այս տարի «Կենգուրուին» մասնակցել է 39 341 աշակերտ՝ Հայաստանի բոլոր մարզերի 902 դպրոցներից: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը կազմել է 191: «Այբի» կազմակերպիչները սահմանել են նաեւ լրացուցիչ խրախուսական մրցանակներ նրանց համար, ում մի փոքր չի հերիքել «լավագույն»
Ընտրական կրքեր՝ Գեղարվեստի ակադեմիայում
Բուհի ռեկտորը ինքնակոչ է համարում ուսխորհրդի նորընտիր նախագահին Մարգարիտա Սիրեկանյանը նախորդ տարվա նոյեմբերից Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատարն էր, վերջերս էլ՝ մայիսի 13-ին խորհրդի նախագահի ընտրություններում, իր խոսքով, ձայների մեծամասնությամբ ընտրվել է նախագահ: «Այդ օրը մեր ռեկտորը՝ Արամ Իսաբեկյանը, ընտրությունների կապակցությամբ ասաց, որ եթե որեւէ մեկը դեմ չէ, ապա որեւէ խնդիր չկա: Հաջորդ
Միջոցառումներ՝ փոքրիկներին
Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի վարչությունից, հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տոնական միջոցառումներ են նախատեսվում Մանկական զբոսայգում, Մոսկովյան պուրակում, Մալաթիա-Սեբաստիայի Երիտասարդական զբոսայգում, Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, Դավիթաշենի եւ Գարեգին Նժդեհի հրապարակներում, Խնկո-Ապոր գրադարանում, Ավանի մշակույթի տանը, Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, բազմաթիվ բակային տարածքներում եւ խաղահրապարակներում: Գլխավոր միջոցառումը Երեւանի
Երեւի չէին կարող անկեղծանալ
Երեկ «Արմատ» ակումբում նախատեսվում էր հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանի, Հասմիկ Կարապետյանի եւ Սոֆի Մխեյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման էր՝ «Եվրատեսիլի» արդյունքների ամփոփումը: tert.am-ի փոխանցմամբ, բանախոսներից ոչ մեկը, սակայն, ասուլիսին չներկայացավ: Լրագրողներին տեղեկացրին, որ նրանք ներկայացրել են տարբեր պատճառաբանություններ: Այսպես, Հասմիկ Կարապետյանը քնած է մնացել, Շուշան Պետրոսյանը հիվանդանոցում է, իսկ Սոֆի Մխեյանը նախօրոք զգուշացրել էր,
Մենք ու Կաննի կինոշուկան
«Կինոշուկային մասնակցելու խնդիրը հայկական պատվիրակության համար ոչ միայն ֆիլմ վաճառելն էր, այլեւ ֆիլմ փոխանակելը»,- երեկ կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի շուրջ 35 ֆիլմ մայիսի 12-22-ը ներկայացվել է Կաննի կինոշուկայում: Ասուլիսին ներկա Գ. Գեւորգյանը, ռեժիսորներ Վրեժ Քասունին եւ Հովհաննես Գալստյանը պատմեցին Կաննից ստացած տպավորությունների մասին: Ըստ Գ. Գեւորգյանի,


















































