Օրվա լրահոսը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ

Շաբաթ՝ մայիսի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Նոյեմբերյանի սահմանագոտի: Նա ծանոթացել է Կոթիի սահմանագոտում պաշտպանական դիրքերի ամրացման աշխատանքներին: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի լույս 3-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում հերթապահություն կատարող մեր ազգային բանակի հատուկ ստորաբաժանումների կողմից սպանվել էին պետական սահմանն անցած եւ անասնագողությամբ զբաղվող 4 ադրբեջանցիներից երկուսը: Հարեւան պետության քաղաքացիները

«Արվեստաց շտեմարան»

Շիրակի մարզի առաջին մշակութային փառատոնը ավարտվեց Այս տարվա փետրվարին Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում մեկնարկեց «Արվեստաց շտեմարան» խորագրով մարզային մշակութային փառատոնը: Նպատակը՝ հայտնաբերել մարզի տաղանդավոր եւ շնորհաշատ երեխաներին: Հինգ փուլով անցկացված փառատոնի ամեն փուլը, ըստ նախաձեռնության հեղինակների, համընկավ հայոց տոմարացույցի որեւէ հիշարժան տոնակատարության կամ հիշատակի օրվան: Ախուրյանում՝ Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին, Արթիկում՝ Մայրության ու գեղեցկության

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԷԼ ԵՆ ՀՀԿ-Ի ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ

«Առավոտն» արդեն անդրադարձել է Արարատում (29.01.2010), Կոտայքում (05.02.2010), Լոռիում (12.02.2010) եւ Գեղարքունիքում (22.04.2010) մարզպետների եւ համայնքապետերի քաղաքական կենսագրություններին: Այսօր «հասել ենք» Տավուշ: Քաղաքական կուսակցությունների ակտիվության առումով ընդհանրություններ կան Լոռու եւ Տավուշի մարզերում՝ երկու մարզում էլ իր գերիշխանությունն է հաստատել ՀՀԿ-ն: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ տավուշցի ՀՀԿ-ականները, բացի ներկայիս խորհրդարանական կուսակցություններից, ուժեղ պայքար էին մղում նաեւ

ԲԱԽՈՒՄ ԼՃԻ ՄՈՏ

Մայիսի 31-ին Բագրատունյաց պողոտայում՝ Երեւանյան լճին հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտովթար: Տեղում պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 14 ՕՍ 301 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրին կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել 18-ամյա վարորդը՝ Մանուկ Ապրեսյանը, որին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջինի վիճակը

ԲԱԽՎԵԼ ԷՐ ԾԱՌԻՆ

Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երեւանյան եւ Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Առանց պետհամարանիշի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին: Արդյունքում ստորին վերջույթների վնասվածքներով հիվանդանոց է տարվել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սոս Ստեփանյանը:

ԵՐԿՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ

Լոռու մարզից ստացված տեղեկության համաձայն, պերեկիսի լուծույթից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Բանակի 15/16 հասցեի բնակիչ՝ 2-ամյա Սերժ Խաչատրյանը: Իսկ Շիրակի մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, դեղորայքային թունավորումով Գյումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 3-ամյա ազատանցի Նելլի Տեր-Գրիգորյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժած երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արթիկ գյուղի բնակիչ՝ 17-ամյա Վոլոդյա Մխիթարյանը: Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար:

ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԱՅՐՎԵՑ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Մանվել Բատիկյանի, Արթուր Ներսիսյանի, Հակոբ Անդրեասյանի եւ Վարդան Խաչատրյանի նկատմամբ: Որպեսզի տիրանան 7-8 բնակարններին, գողացվել են Նոր Նորքի նոտարներից մեկի կնիքը, պաշտպանիչ պիտակները ու այրվել նրա աշխատասենյակը: Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

Երեկ գետից դուրս հանվեց Արամ Դալլաքյանի դին

Շաբաթ օրը ժամը 22:00-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի առաջին կմ-ի հատվածում մեքենա է գետն ընկել: Վթարի վայր էին գնացել ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակցիները եւ շտապօգնության բրիգադը: Մարմնական վնասվածքներով Հրազդանի քաղաքային հիվանդանոց  տեղափոխվեց Երեւանի 37-ամյա բնակիչ Հմայակ Մկրտչյանը: Նա Ազգային ժողովի գործերի կառավարիչն է: Հայտնաբերվել է BMW մակնիշի 066 ՕՕ

ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս վարչական գործերով Գյումրու նստավայրի դատարանը (դատավոր՝ Էդիկ Նահապետյան) մերժեց 5 ընտանիքի (Սարգսյաններ, Պողոսյաններ, Գալոյաններ, Հովհաննիսյաններ, Պոլոյաններ) հայցը՝ Շիրակի մարզպետարանի եւ «Պրոգրես» համալսարան արտադրական կոոպերատիվի միջեւ 23.04.2002թ. կնքած նվիրաբերության պայմանագիրը 350 քմ բնակելի շենքի մասով անվավեր ճանաչելու մասին: Չնայած հանրապետության նախագահի, վարչապետի հորդորներին, որ երկրում արհեստականորեն չավելացվեն անօթեւանների թիվը, այդուհանդերձ, մեր տարբեր ատյանների դատարաններն այդպես

ԻՐԱՐ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի ս.թ. մայիսի 20-ին հրապարակված «Տոմսը գնելիս համոզվեք, որ սնունդ կտան» հոդվածի, հայտնում ենք, որ ամեն դեպքում լրացուցիչ սնունդ կարող է պատվիրվել շատ ավելի կարճ ժամանակահատվածում եւ անձնակազմի պարտականությունն է բոլոր ուղեւորներին ապահովել սննդով: Ուստի, խնդրում ենք թերթին գրել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ ավելի կոնկրետ նշել չվերթի համարը եւ ամսաթիվը: Շնորհակալություն

ԾԽԱԽՈՏԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ

Երեկ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը, այս տարի ծխելու դեմ պայքարելու են «Սեռը եւ ծխախոտը. ուշադրություն դեպի կանայք» կարգախոսով: 2009-ի վիճակագրական տվյալների համաձայն, մեր երկրի մեծահասակ բնակչության 27%-ը կանոնավոր՝ ամենօրյա ծխող է: Կանոնավոր ծխողների 52%-ը տղամարդիկ են: 20 տարեկանից բարձր աշխատունակ տղամարդկանց 57.7%-ն

Ջրհեղեղ՝ Դավիթ Անհաղթում

Երեկ այսպիսի ջրհեղեղ էր առաջացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցում՝ տեղացած հորդ անձրեւի հետեւանքով: Այս փողոցի՝ «Ալմաստի» գործարանից Ավան տանող մասը մոտ 7 ժամ անանցանելի էր: Առաջացած ջրհեղեղի պատճառով փողոցով անցնելու փորձեր անող մեքենաներից շատերն անգամ վնասվել էին, քանի որ ջուրն այնքան էր բարձրացել, որ հասել էր մեքենաների դռներին ու մարտկոցներին: Նշենք, որ Երեւանի

«ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԿՈԼԵԿՑԻՈՆԵՐ» ԵՆ

Մոլդովայի իշխանություններն այսպիսի քամահրանքով են խոսում Մերձդնեստրի քաղաքացիների մասին, որոնք իրենց երկրից դուրս գալու համար 2, 3, անգամ 4 անձնագիր են պահում: Փոխարտգործնախարար Ալեքսանդր Մալյարչուկը ԼՂՀ անկախությանը կողմ է: Այս գորգը Արցախի նվերն է Մերձդնեստրին: Լենինի արձանը Տիրասպոլում չեն շտապում ապամոնտաժել: ԱՊՀ տարածքում չճանաչված հանրապետություններից մեկի՝ Մերձդնեստրի անկախությունը ճանաչելու շուրջ վերջին շրջանում խոսակցություններն ակտիվացել են:

Հ/Կ-ների բողոքն անտեղի՞ է

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ համարում, Գյումրու քաղաքապետարանը կանաչ գոտիներից մեկը՝ Ոսկու շուկայի հարեւանությամբ գտնվող Արագած փողոցի 300,0 քմ տարածքը 99 տարով վարձակալության է հանձնել քաղաքացի Արտյոմ Անտիկյանին: Սա հարուցել էր Գյումրիի հ/կ-ների ներկայացուցիչների զայրույթը, որոնք բողոքներ են հղել տարբեր գերատեսչությունների՝ պնդելով, որ խախտվել է քաղաքի գլխավոր հատակագիծը: Ըստ բնապահպանների, այդ տարածքում իրավունք կա միայն

«Միլանոն» դիմել է Եվրոդատարան

Երեկ «Առավոտը» ստացել է «Միլանո» խանութի փոխտնօրեն Հովհաննես Ղուկասյանի նամակը, որում, մասնավորապես, գրված է. «Գերակա հանրային շահ ճանաչված «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին (Միլանո խանութ) պատկանող, Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաեւ ապրանքային մնացորդները արդեն երեք ամիս է՝ ապօրինի կերպով առգրավվել են ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից:ԴԱՀԿ ծառայությունն իր գործողությունները հիմնավորում է դատարանի կողմից տրված կատարողական

Հարուստներն էլ են լաց լինում

Forbes ամսագիրը հրապարակել է ճաղերի ետեւում հայտնված կամ հետախուզման մեջ գտնվող աշխարհի 11 ամենահարուստ մարդկանց անունները:Ըստ tert.am-ի՝ այդ ցանկում են սնանկ հայտարարված ՇԽԿհ նավթագազային հսկայի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ Միխայիլ Խոդորկովսկին եւ Պլատոն Լեբեդեւը:Խոդորկովսկին ժամանակին համարվում էր ՌԴ ամենահարուստ մարդը՝ $15 մլրդ կարողությամբ, իսկ Լեբեդեւը միայն մեկ անգամ է հայտնվել միլիարդատերերի ակումբում:Նրանք 8 տարով ազատազրկման են

ՄԱՐԶՊԵՏԻ ԸՆԿԵՐԸ՝ ՓՈԽՄԱՐԶՊԵ՞Տ

Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը սկսել է աշխատանքի տեղավորել իր շրջապատին Ստաժավոր ոստիկան, քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի մարզպետ դառնալուն պես՝ լրագրողները նրան հուշեցին, որ փոխմարզպետներից մեկի աթոռը թափուր է: Ու չնայած Հանրապետական կուսակցությունը, մասնավորապես՝ նախկին փոխմարզպետ Բորիս Ալեքսանովը, անձնվեր պայքարում էր այդ աթոռի համար, սակայն պարոն Գիզիրյանն առիթը բաց չթողեց այն դասավորել իր հին

«ՉԵՐՅՈՄՈՒԽԱ 7»-Ը ՈՉՆՉԱՑՎԱԾ Է, ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆՆ՝ ԱՊԱՀՈՎՎԱԾ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը միայն մի դեպքում է «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկը համարել կատարված եւ այդ հարցով մշտադիտարկումն՝ ավարտված: Արդեն հաղորդել ենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 7-ից սկսվող քառօրյա նիստերում ներկայացնելու է «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկման արդյունքների մասին իր եզրակացությունը: Հանձնաժողովը մայիսի 27-ին հաստատել

Փոխշահավետ համագործակցություն

Հայ-խորվաթական բարեկամական կապերն ընդլայնվում են Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի հրավերով մայիսի 25-27-ը Խորվաթիայում էր գտնվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Արդեն շուրջ 3 տարի է, ինչ բուռն զարգացում են ապրում հայ-խորվաթական կապերն ու հարաբերությունները: Այս ժամանակահատվածում տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ տնտեսության կոնկրետ ոլորտներում

ՆՈՐ ՉՎԵՐԹՆԵՐ

2010թ. հունիսի 1-ից «ՎԻՄ-  Ավիա» ավիաընկերությունը սկսում է դեպի Գյումրի չվերթները: HH505 եւ HH506 Մոսկվա-Գյումրի չվերթներն իրականացվելու են երեքշաբթի օրերը: Ինքնաթիռները թռչելու են «Դոմոդեդովո» օդանավակայանից ժամը 13-ին, իսկ Գյումրիից՝ ժամը 18-ին: Թռիչքներն իրականացվելու են Boeing 757-200 ինքնաթիռներով:

ՎՐԱԵՐԹ՝ ՄԱՀԱՑՈՒ ԵԼՔՈՎ

Երեկ, ուշ երեկոյան, ժամը 23:40-ի սահմաններում, Հերացի փողոցի վրա  անհայտ  մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները տեղում մահացել են: Պատահարի մասին ահազանգը ստանալուց հետո Ճանապարահային ոստիկանությունը դեպքի վայր էր ժամանել Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանապետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Ու երեկոյան, դեպքի վայրում, հետաքննիչները տեղազննություն էին կատարում: Ոստիկանությունը փնտրում է սպիտակ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է»

Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ Սերժ Սարգսյանի եվրոպական այցից հետո սա առավել ընկալելի դարձավ նույն Եվրոպայի համար: – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած իր այցի ընթացքում բավականին հետաքրքիր հայտարարություններ արեց, մասնավորապես նրա գրեթե բոլոր ելույթներից ակնհայտ էր, որ Հայաստանը ներկայանում է որպես եվրոպական արժեքների ջատագով եւ դեպի Եվրոպա ձգտող երկիր: Ձեր գնահատմամբ, որքանո՞վ

ՊԵՏՔ Է ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ

 Պատճառաբանելով, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին հանձնարարություն է տրված իրականացնել միայն «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մշտադիտարկում՝ Դավիթ Հարությունյանը բացասական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք իրենք կարո՞ղ են անդրադառնալ Փաստահավաք խմբի նախկին անդամների զեկույցին՝ «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին»: Մինչդեռ ժամանակավոր հանձնաժողովի մի քանի նախկին

«ԱԿՆՀԱՅՏ ԱՌԱՋԸՆԹԱՑ»՝ «ՆՇԱՆԱԿԱԼԻ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐՈՎ»

ԵԱՀԿ-ն «նշանակալի բացթողումներ» է արձանագրել Վրաստանում կիրակի օրը տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Դրանք հիմնականում դիտարկում էր հենց ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը: Թբիլիսիի գործող քաղաքապետ, Սահակաշվիլիի աջակցությունը վայելող Գիգի Ուգուլավան ստացել է ձայների շուրջ 54 տոկոսը: Երկրորդ տեղում է ընդդիմադիր «Ալյանս Վրաստանի համար»

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻՆ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից երեկ տեղեկացրին, որ պաշտպան Արմեն Հարությունյանը, անդրադառնալով մայիսի 28-ին, 29-ին եւ 30-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպերին (Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ), հայտնել է, որ աշխատակազմի արագ արձագանքման պատասխանատուները մեկնել են ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին եւ հանդիպել թե ոստիկանության եւ թե բերման ենթարկված Կոնգրեսի ներկայացուցիչներին, որոնք

Անճշտության եւ հակասության ծուղակում

«Մենք ընկել ենք միջազգային իրավունքի երկու նորմերի՝ անճշտության եւ հակասության ծուղակը»,- երեկ   ՄԱԱ-ում պատասխանելով հարցին՝ ազգերի ինքնորոշմա՞ն սկզբունքն է ավելի կարեւոր, թե՞ տարածքային ամբողջականության, ասել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ հավելելով. «Հայկական կողմը եւս բողոքարկում է որոշ որոշումներ՝ նշելով Ղարաբաղի տեղական ինքնակառավարման, խորհրդարանի որոշումները մինչեւ Խորհրդային Միության փլուզումը, բայց մյուս կողմից՝

Այլընտրանքային խորհրդարան

Կիրակի օրը տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնության «Հայոց պետականության հրամայականը» խորագրով առաջին խորհրդաժողովը: Քննարկումների ընթացքում կարեւորվել է «նոր որակի առաջնորդող խմբի» ստեղծման անհրաժեշտությունը, որը «պետք է խարսխված լինի պետականության վերականգնման գործում հայակենտրոնության եւ սոցիալական արդարության սկզբունքների վրա՝ ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր եւ միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը»: Քանի որ, ըստ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԷԼԻ ԿԱՏԱՂԵԼ ԵՆ

Երեկ 16 քաղաքացի բերման է ենթարկվել Այսպես բերման էին ենթարկում Դավիթ Քերամիջյանին: Արդեն երեք օր է, ինչ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներն ու Կոնգրեսի մի քանի տասնյակ ակտիվիստները փորձում են Ազատության հրապարակում բողոքի ակցիա՝ երկժամանոց նստացույց անցկացնել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին ու կատարել ՄԻ Եվրոպական դատարանի՝ «Ա1+»-ի խախտված իրավունքները վերականգնելու եւ հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու

ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ՌԱԶՄԱՏԵՆՉ ԷՐ

Գերմանիայի նախագահ Հորստ Քյոլերը մայիսի 31-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ կապված քննադատությունների բուռն ալիքի հետ, որն առաջացրել էին գերմանական զինված ուժերի՝ բունդեսվերի աֆղանական առաքելության եւ այլ օտարերկրյա գործողությունների վերաբերյալ իր արտահայտությունները: Այս մասին հայտնում է «tert.am»-ը: Շատերը Քյոլերի բառերը գնահատել էին որպես «հրետանավակների դիվանագիտության» վերադառնալու պահանջ, երբ արտաքին քաղաքականությունը հենվում էր ռազմական ուժի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031