Օրվա լրահոսը
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷՐ
Երեկ «Մարտի 1»-ի դեպքերից հետո առաջին անգամ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները «Ազատության» հրապարակում բողոքի ակցիա անցկացրեցին: Երեկ Հանրապետության տոնն էր: Ուղիղ 92 տարի առաջ, 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը հռչակեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Երեկ Անկախության տոնը հայրենի ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի համակիրներն ու անդամները յուրովի նշեցին: Փոքրիկ ու ինքնաբուխ ակցիայով նրանք իրենք իրենց վերադարձրին
ՍԵՐԺԻՑ ԴԺԳՈ՞Հ ԵՔ՝ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՀԱԿ-ԻՆ
Պաշտոնական Մոսկվային առաջարկում է ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը «Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է»,- երեկ Բրյուսելում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Փաստել է, որ վերջին ժամանակներս հայերը դարձել են «ատելության քարոզչության թիրախ», եւ հղումներ անելով Էրդողանի հայտարարություններին, թե հայերին կարտաքսեն Թուրքիայից՝ վերհիշել է 1915-ի իրադարձությունները: ՀՀ նախագահի ուշադրությունից չեն սպրդել նաեւ Ադրբեջանից հնչող
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՎ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Երեկ 2008թ. մարտի 1-ից հետո առաջին անգամ հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի համակիրների եւ նախկին քաղբանտարկյալների, ոչ միայն մուտք գործեց Ազատության հրապարակ, այլեւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, «Ա1+»-ին եթեր վերադարձնելու, նաեւ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունից հրաժարվելու պահանջներով բողոքի ակցիա՝ երկժամանոց նստացույց անցկացրեց: ՀՀ ոստիկանական ուժերը այս անգամ էլ փորձեցին ուժով ճնշել քաղաքացիների՝ ազատ
Մայիսի 28
ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւեք ձեր արտաքինին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այցելեք հարազատներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սիրո հարցում խնդիրներն անխուսափելի են: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եսասեր մի եղեք, դա ձեզ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրն անցկացրեք որեւէ հետաքրքիր վայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մնացեք տանը, զբաղվեք հաճելի գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր նվեր կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Զվարճացեք ընկերների հետ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)-
ՍՊԱՍՎԱԾ ԳԻՐՔԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԻՐ ԸՆԹԵՐՑՈՂԻՆ
Գրող Քեմալ Յալչընի բանավոր պատմական աշխատությունը ներկայացնում է Անատոլիայի երեսունվեց զավակների իրական պատմությունները: «Հարյուրամյակի վկա Անատոլիայի զավակները» վերտառությամբ գրքում տեղ են գտել վերջին հարյուրամյակում Թուրքիայից հարկադրաբար հեռացված եւ աշխարհի չորս կողմը սփռված հայերի, քրդերի, թուրքերի, հույների, արաբների, լազերի, զազաների, ասորիների, ալեւիների իրական կյանքի պատմություններ: Նրանք Անատոլիան, իրենց ծննդավայրերը երբեք, սակայն, չմոռացան: Նրանք, չնայած իրենց հեռանալուց
«Տոնական» կոչումներ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Գիտության վաստակավոր գործչի կոչման են արժանացել՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, ՀՊՃՀ պրոռեկտոր Սուրեն Աղբալյանը եւ ուրիշներ: Վաստակավոր մանկավարժի կոչման են արժանացել կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը, ժողովրդական արտիստի կոչման՝ «Գեղարդ» պարի համույթի
Ժողովրդական երգեր, ոչ թե մուղամ
Երեկ «Հայելի» ակումբի հյուրը կոմպոզիտոր, «Կանթեղ» հայ դասական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Արփինե Կալինինան էր: Նա հայտնեց, որ հունիսի 1-25-ը համերգաշար է նախաձեռնել, որի ընթացքում նախատեսված է պրոպագանդել հայկական ժողովրդական երաժշտությունը: Համերգները տեղի կունենան Ե. Չարենցի, Մ. Սարյանի, Ա. Խաչատրյանի տուն-թանգարաններում: Մուտքը ազատ է լինելու: Ա. Կալինինայի խոսքերով, ծրագիրը հիմնականում ճանաչողական բնույթ է կրում: «Ուզում
ՈՒՄ ՀԵՏ ՈՒԶՈՒՄ՝ ՍԵՔՍ ԷԻՆ ԱՆՈՒՄ
Ըստ հին սովորույթների, եթե ամուսինը տնից բացակայում էր, կինն իրավունք ուներ տրվել ցանկացած տղամարդու Մարդկային երեւակայությունը սահման չունի. առավել եւս սեքսուալ երեւակայությունը: Այս առումով մեր նախնիներին կարելի է նույնիսկ նախանձել: Չնայած սեռական խաղերը ճաշակի խնդիր են, բայց հնում մարդիկ այն աստիճան լուրջ են վերաբերվել սեքսին, որ նույնիսկ հատուկ տոներ եւ ավանդույթներ են ստեղծել: Ճիշտ է,
Պայքարը շարունակում է մեկ մասնակից
Իտալիայում մեկնարկած նետաձգության Եվրոպայի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարն անհաջող եղավ մեր հանրապետության ներկայացուցիչների համար: «Sportinfo»-ն տեղեկացնում է, որ թիմային պայքարում մեր տղաները 580 միավորով գրավել են 21-րդ տեղը եւ չեն անցել 1/8 եզրափակիչ: Կանանց անհատական պայքարում համեմատաբար հաջող է հանդես եկել միայն Գոհար Շահբազյանը: Նա 23-րդ արդյունքով ճանաչվել է 23-րդը եւ անցել հաջորդ փուլ:
Վեցից իններորդ տասնյակներում
Մոսկվայում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում մեր հանրապետության աղջիկների հավաքականը 1:3 հաշվով պարտվելով Կոնգոյի թիմին՝ ենթախմբում գրավեց երրորդ տեղը եւ այժմ պայքարը շարունակելու է 61-73-րդ տեղերի համար: Տուրում համեմատաբար հաջող հանդես եկան մեր տղաները: Նրանք 3:0 «չոր» հաշվով առավելության հասան Մալավիի ընտրանու նկատմամբ եւ նախնական մրցաշարն ավարտեցին երկրորդ հորիզոնականում, ինչը նրանց 73-88-րդ
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ՆՊԱՏԱԿՍ ԿՐԿԻՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՄՊԻՈՆԻ ԳՈՏԻՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՆ Է»
Ավանդույթի համաձայն, Վախթանգ Դարչինյանը հերթական մենամարտից հետո ժամանել է Հայաստան՝ իր երկրպագուների հետ կիսելու պրոֆեսիոնալ կարիերայում տարած 35-րդ հաղթանակը (27-ը՝ նոկաուտով): Մայիսի 20-ին Ավստրալիայի Պարամատա քաղաքում նա մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով պարտության մատնեց փորձառու ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային՝ նրանից խլելով 53,5 կգ քաշային կարգում IBO-ի գոտին: Հայ մարզասերները, անշուշտ, դիտել են այդ մենամարտը, սակայն հիշեցնենք, որ
«ԼԵԶՈՒՆ ԶՐԱՀՆ Է ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ»
Համոզված է անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանը: Վերջերս լրացավ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան 85-ամյակը, մրցանակների ու կոչումների, առավել եւս փառքի պակաս՝ վարպետը չունի: Նրա տաղանդն էլ ուղիղ համեմատական է քաղաքացիական կեցվածքին: 1962-ին Եգիպտոսից հայրենադարձված արվեստագետը եկավ ու սիրահարվեց Հայաստանին, իր անհուն սիրով էլ դիմակայեց անգամ խորհրդային ռեժիմի անտանելիությանը: Ու հիմա էլ շարունակում է ոչ միայն
ԱՎԻԱՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌԸ ՀԱՅՏՆԻ Է, ՄԵՂԱՎՈՐՆ ՕԴԱՉՈՒՆԵՐՆ ԵՆ
Ապրիլի 10-ին Սմոլենսկում Լեհաստանի նախագահական «Տու-154» ինքնաթիռի վթարի պատճառը անձնակազմի թույլ տված սխալն էր։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի ավիավթարները հետաքննող պետական հանձնաժողովի ղեկավար Էդմունդ Կլիխը (նկարում)։ «Օդաչուներն անտեսել են վտանգի մասին բոլոր նախազգուշացումները եւ ծայրահեղ ռիսկի են դիմել»,- ըստ tert.am-ի, հաղորդել է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը՝ վկայակոչելով Կլիխի խոսքերը։ Հիշեցնենք, որ Լեհաստանի կառավարական պատվիրակության ինքնաթիռի վթարի արդյունքում
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ՝ ՈՒՂԻՂ ՆԱԽԻՋԵՎԱՆ
Թուրքական «Թյուրք Հավա Յոլարի» ավիաընկերությունը, հունիսի 17-ից սկսած, շաբաթական երեք թռիչք կիրականացնի Ստամբուլից Նախիջեւան: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունը: Ավելի վաղ հաղորդվել է ուղիղ չվերթի բացման արարողությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր մասնակցության վերաբերյալ: :
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է
Ուկրաինան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: «Newsru»-ի մատուցմամբ, հինգշաբթի օրը Կիեւում այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Նրա ասելով, Ուկրաինան կշարունակի զարգացնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, բայց Դաշինքին անդամակցելու հարցն օրակարգից հանվում է: «Արդի վիճակում իրերի դասավորությունը համապատասխանում է հենց այդպիսի մոտեցմանը»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցելու գաղափարը ուկրաինացիների
ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Է ՏՎԵԼ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին Մոսկվայի աջակցությունն անընդունելի է: «Ռուսաստանը բարեկամ եւ հարեւան է, բայց նախագահ Մեդվեդեւը, որը տեղի է տվել ԱՄՆ-ի կողմից ճնշումներին, կարելի է խորհուրդ տալ վերանայել իր դիրքորոշումը»,- ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, թե արժե, որ Ռուսաստանը մտածի այն մասին, որպեսզի չհամալրի «Իրանի պատմական թշնամիների» ցանկը:
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվում
Ֆրանսիայի ողջ տարածքով մեկ գործադուլներ են սկսվել: Դրանք անցկացվում են երկրում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ՝ որպես բողոքի նշան: «Associated Press»-ի մատուցմամբ, բողոքի ակցիաներ են անցկացվում մի քանի քաղաքներում, ավելի մեծաթիվ գործադուլներ նախատեսում են անցկացնել արհմիությունները: Դրանք տեղի կունենան Փարիզի արեւելյան շրջաններում: Գործադուլներն արդեն լուրջ խնդիրներ են առաջացրել. ակցիաների ընթացքում խցանվում են ճանապարհները, հետաձգվում են ավիաթռիչքները,
Երկու Կորեաները պատերազմի են պատրաստվում
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտարարել են Սեուլի հետ ռազմական համագործակցության լիակատար դադարեցման մասին: Նրանք նաեւ սպառնացել են, որ եթե հարավկորեական որեւէ նավ փորձի հատել երկու երկրների միջեւ ծովային սահմանը՝ Հյուսիսային Կորեան անմիջապես կհարվածի նրան: Հիշեցնենք, որ մինչ այս՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել, որով փորձ էր արվել կանխել սահմանամերձ ջրային տարածքներում
Ստավրոպոլում մայիսի 28-ը սգո օր է հայտարարվել
Ռուսաստանի Դաշնության դատախազության քննչական հանձնաժողովը մայիսի 26-ին Ստավրոպոլի կենտրոնում՝ Մշակույթի եւ սպորտի պալատի մոտ տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչական ակտ եւ համապատասխան հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել: Հիշեցնենք, որ պայթյունից 15 րոպե հետո պալատում սկսվելու էր Չեչնիայի «Վայնախ» ազգային պարային համույթի համերգը: BBC-ի մատուցմամբ, վերջին տվյալներով, պայթյունի արդյունքում զոհվածների թիվը հասել է
Սարտրի «Հարգարժան Լիզին»՝ ուսանողի աչքերով
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պարբերաբար ներկայացվում են ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Օրերս ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Սուքիասյանի բեմադրությամբ հանդիսատեսը դիտեց Ժան Պոլ Սարտրի «Հարգարժան Լիզին» պիեսի վանաձորյան պրեմիերան: Ներկայացումը կամերային էր, եւ հանդիսատեսն ու դերակատարները գտնվում էին նույն հարթության վրա: Ներկայացման մեջ քննարկվող
ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ՝ ՄԵԿ ԳՐՔՈՒՄ
Երեկ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կայացավ «Les douze capitales d Armenie» («Հայաստանի տասներկու մայրաքաղաքները») գրքի շնորհանդեսը: Ընթերցողին է ներկայացվում հայոց 12 մայրաքաղաքներին նվիրված շքեղ մի գիրք, որը հրատարակության են պատրաստել անվանի հայագետներ Կլոդ Մութաֆյանը եւ Պատրիկ Տոնապետյանը, տեղեկացնում է «Արաքսը»: Տեքստերը հեղինակել են բնագավառի լավագույն մասնագետները: Գիրքը հրատարակվել է Ֆրանսիայում, ֆրանսերեն եւ ուղղված
ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մայիսի 31-ին, ժամը 19-ին, Կաթողիկե եկեղեցու հարակից խաղահրապարակում տեղի կունենա «Կաթողիկե-16» երեխաների բակային միության հիմնադիր հավաքը: Նախաձեռնող խումբը, որի կազմում են 6-14 տարեկան երեխաներ (Ադամյան Արմինե, Արշակյան Գոռ, Բաբայան Մուշեղ, Բրուտյան Էլեն, Գրիգորյան Հայկ, Թորոսյան Ռուբեն, Կեսոյան Վահան, Հովհաննիսյան Լիլիթ, Մարտիրոսյան Արեգ եւ Քոլոյան Ռոբերտ), հավաքին հրավիրել է մասնակցել նաեւ Երեւանի քաղաքապետին, ՀՀ ՄԻ պաշտպանին,
Մենահամերգ՝ հաշվետուից առաջ
Երեւանում 1984 թվականին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի բացումից հետո, վերջինիս դահլիճը յուրահատուկ ու ցանկալի բեմ դարձավ ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրից ժամանած արվեստագետների համար: Այստեղ տարիներ շարունակ մենահամերգներով հանդես են գալիս նաեւ պատանի երաժիշտները: Օրերս մենահամերգով հանդես եկավ Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի (տնօրեն՝ Նելլի Սարգսյան) ավարտական դասարանի սան, դաշնակահարուհի Մարիամ Ղազանչյանը (Հասմիկ Դանիելյանի դասարան): Երեք
ՈՉ ՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆՆԵՐԻՑ ԱԿՏԻՎ ԵՆ
Պատճառը՝ հավատարմագրման շահագրգռությունն է Ներկայումս ՀՀ բուհերում ընթանում են որակի ապահովման գործընթացներ: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) արդեն մի քանի ամիս է՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին ինֆորմացիոն բազա ձեւավորելու համար էլեկտրոնային հարցաշարի միջոցով բուհերից ստանում է ինֆորմացիա: Արդեն ընթանում են հարցաշարի լրացման երրորդ փուլի աշխատանքները, այժմ ինֆորմացիա է հավաքվում բուհերի կրթական ծրագրերի, շրջանավարտների
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Հրայր Տեր-Ավետիսյանը՝ մանրադիտակների մոտ: Հերմինե Գրիգորյանի Նռով կոմպոզիցիաները: Վիրաբ Հակոբյանը: 90-ականների սկզբներին, երբ շոշափելի դարձավ խորհրդային կարգերի փլուզումը, հանրապետության խանութները պլանային կարգով այլեւս ապրանք չէին ստանում անծայրածիր երկրի հազարավոր ձեռնարկություններից, ինքնաբերաբար սկսեցին ձեւավորվել ազատ շուկայական հարաբերությունները: Հայաստանյան ազատ շուկան, Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանների փակվելու, ինչպես եւ դեպի Ռուսաստան երկաթգծի խափանման, ինչպես եւ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ պատերազմի
«Արմմոնոն»՝ Կապանում
Այսօր Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում կմեկնարկի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնը: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան թատրոնները՝ բեմադրելով հայ դրամատուրգների ստեղծագործություններ: Կապանի թատրոնը այս տարի հյուրի կարգավիճակով հանդես կգա: Փառատոնը կտեւի 7 օր եւ միայն երկու օր կցուցադրվեն երկուական ներկայացումներ, մյուս օրերին կլինի մեկական ներկայացում: Փառատոնի շրջանակներում, մայիսի 30-ին
18-րդ հուշամրցաշարը
Մանվել Քեշիշյան, Մարտուն Թեւանյան, Գարիկ եւ Վահագն Շարոյաններ: Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչներ՝ զոհված չորս ազատամարտիկների հիշատակին արդեն 18 տարի ֆուտբոլի մարզիչ Սպիրիդոն Բրոյանը հուշամրցաշար է կազմակերպում: Հուշամրցաշարի ավանդական հովանավորը «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միությունն է: Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչների մեծամասնությունը սերում է հենց Ջավախքից: Այս անգամ մրցաշարին մասնակցում էին Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների 1993-94 թվականներին
Զինկոմի չծայառող որդին
Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հայտարարեցին, որ հանրապետությունում որոշ զինվորական կոմիսարներ տասնյակ տարիներ նույն տեղում աշխատում են, որ նրանց հարկավոր է այլ տարածքներ տեղափոխել: Օրինակ, Նոյեմբերյանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Անդրանիկ Հարությունյանը այս պաշտոնում Նոյեմբերյանում պաշտոնավարում է 1992 թվականից: Հավաստի տեղեկություններով՝ նրա միակ որդին ՀՀ զինված ուժերում
Աշխատանքայի՞ն, թե՞ նախընտրական այց
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 26-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում, այցելել «Թամարա ֆրուտ» ՓԲԸ եւ ծանոթացել օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին։ Այս ամենի մասին երկու օր շարունակ ազդարարող պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն ասում մի հանդիպման մասին, որ տեղի է ունեցել նախքան այգիներ այցելելը՝ Տավուշի մարզպետարանում, եւ որին մասնակցել են Տավուշի հանրապետական համայնքապետերը, նաեւ՝
Կյանքը՝ ճակատագրի ձեռքին
Ղարաքիլիսայի պատմության կենդանի վկան Լոռու մարզի Բազում գյուղի 92-ամյա բնակչուհի Վարդուհի Սաքանյանը Հայաստանի երեք հանրապետությունների քաղաքացի է: Ծնվել է, ինչպես ինքն է բնութագրում՝ դաժան 1918 թվականին, Խորհրդային Հայաստանի կազմավորման ու փլուզման ականատեսն է, այժմ ապրում է Հայաստանի Երրորդ հանրապետությունում: Վարդուհի Սաքանյանը ընտանիքի երրորդ զավակն է, Ղարաքիլիսայի պատմության կենդանի վկան: Այն օրերի մասին հիշելիս առանձնացնում է


















































