Օրվա լրահոսը

ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Սյունիքի մարզկենտրոն Կապանի ջրամատակարարման հարցով կզբաղվեն իրավապահնե՞րը Մենք բազմիցս ենք անդրադարձել Կապանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում առկա լուրջ խնդիրներին (08.09.2009՝ «Լվացքի ջո՞ւր են խմում», 16.03.2010՝ «Կապանում խմելու ջուր չկա», 20.03.2010՝ «Կապանցիներին չեն փոխհատուցի», 25.03.2010՝ «Բոլորը կողմ են, իսկ «Հայջրմուղկոյուղի՞ն», 29.09. 2009՝ «Չմաքրած՝ արդեն կեղտոտում են» եւ այլն): Կապանցիների մշտական դժգոհությունն է հարուցում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ Է ՕՁԻ ԽԱՅԹՈՑԻՑ

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Հակո գյուղի բնակչուհի 14-ամյա Կիմա Հասոյանը: Ըստ բժշկի՝ տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

ԵՎ ՄԻ ԻՐԱՎԱԲԱՆ

Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով կոչումներ եւ մեդալներ են շնորհվել բազմաթիվ անձանց: Վաստակավոր իրավաբանի կոչում է ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանը:

ԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԷՐ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Երեւանի բնակչուհի, 1975թ. ծնված Էմմա Ա.-ն 2008 թվականին խաբեությամբ հավաքագրել եւ Արաբական Էմիրություններ է փոխադրել 1981թ. ծնված Շուշան Մ.-ին եւ 1982թ. ծնված Ալվարդ Մ.-ին, որտեղ օգտագործելով նրանց վիճակի խոցելիությունը՝ ենթարկել է սեռական շահագործման: Էմմա Ա.-ն փորձել է նաեւ նպաստել Հայաստանի

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Երեկ ՀՀ փաստաբանների պալատը դիմել է մեր համաքաղաքացիներին, հայտնելով, որ անհատ անձանցից մի շարք դիմում-բողոքներ է ստացել, որոնցում մատնանշվում են դեպքեր, երբ առանձին անբարեխիղճ փաստաբաններ քրեական դատավարության ընթացքում ներգրավվել են որպես մեղադրյալների պաշտպաններ՝ չունենալով նման լիազորություններ: Մասնավորապես, ի հայտ են եկել դեպքեր, երբ որոշ փաստաբաններ, հրավիրված չլինելով մեղադրյալի, նրա մատնանշած անձի կամ նրա հարազատների կողմից,

Սպառնում են Ջավախյանին

Գրողի՝ հանդուրժողականություն քարոզելու համար ստացած մրցանակը անհանդուրժողականության ալիք է բարձրացրել 90-ական թվականներին այրվեց ժամանակի ճանաչված լրագրող, հրապարակախոս, գրող Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» գիրքը: Ամբոխի «զայրույթն» ուղղվել էր հրապարակախոսի հատկապես այն մտքին, թե կգա ժամանակ, որ թուրք լրագրողը կքայլի Հանրապետության հրապարակով, կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ կդնի անմեղ զոհերի շիրիմին: Գիրքը այրելուն հետեւեց լրագրող-գրողի պատվիրված սպանությունը: Ժամանակը

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ՝ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇԵՓՈՐԱՀԱՐ

Հայ ժողովուրդը դաժան փորձության ենթարկվեց Առաջին աշխարհակործան աշխարհամարտի ժամանակ 1915-ի ցեղասպանության հետեւանքով շուրջ 2 միլիոն հայ բնաջնջվեց: Վայրագ թշնամու վերջնական նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդի վերջին բեկորները՝ նրա բնօրրանում: Դա Մուստաֆա Քեմալի եւ զինակից Կարաբեքիր փաշայի հայակործան ծրագիրն էր՝ թրքավայել «ազգային ուխտի» ռազմական պահանջով: Անտանտի դեմ «պայքարելու» պատրվակով նրանք Լենինից պահանջեցին ռազմական եւ ֆինանսական օգնություն:

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ ՉԵՔ ՆԱՅՈՒՄ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՉԵՔ ՍՏԱՆԱ

ՀՀ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները՝ 55 տարին լրանալու եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առնվազն 12 տարվա մասնագիտական ստաժ ձեռք բերած լինելու դեպքում կարող են ստանալ մասնակի կենսաթոշակ: Իսկ մինչեւ 55 տարեկան դառնալը, անձը՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 7 տարվա ընթացքում, պետք է հաշվառվի բնակության

ԿՎԵՐԱՑՎԵՆ ՎԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում, Արաքս գետի ափին արգելաթմբի վերականգնման նպատակով կառավարության երեկվա որոշմամբ 152 միլիոն 296 հազար դրամ հատկացվեց գյուղատնտեսության նախարարությանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով՝ «Տրամադրված գումարից 142 միլիոն 996 հազար դրամը կուղղվի վերականգնման աշխատանքներին, 2 միլիոն 150 հազարը՝ դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացմանը, 7 միլիոն 150 հազար դրամը՝

Չեն կարողանում հանգիստ ապրել

Ավան վարչական տարածքի մի քանի թաղամասերի բնակիչներ չեն հարմարվում «Հայ-ռուս կոգեներացիայից» լսվող աղմուկին: Ավանի Քուչակի, Նարեկացի, Հովհաննես Հովհաննիսյան եւ Իսահակյան թաղամասերի բնակիչները օրերս նամակով դիմել էին «Առավոտին»՝ դժգոհելով իրենց հարեւանությամբ գտնվող «Հայ-ռուս կոգեներացիայի» աշխատանքի պատճառով առաջացող աղմուկից: Նրանց խոսքերով, այս աղմուկը լսվում է անգամ 700-800 մետր հեռավորության վրա: «Մի՞թե պարզ չէր նախագծային փաստաթղթերից, որ այդպիսի

«ՎԵՐԻՆ ԱՐՏԻ ՑՈՐԵ՞Ն» ԵՆ

Կառավարությունը տնտեսվարողների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորում Այս սպիտակ համարանիշով չլիցենզավորված տաքսին սպասարկում է ավելի շատ ուղեւորների ու մի քանի անգամ շատ եկամուտ ստանում, քան թիկունք չունեցող այն «փափախ» տաքսիների վարորդները, որոնց ստիպեցին մտնել հարկման դաշտ: «Մալաթիա», «Danko», «Falco» «Don Maestro», «Luna», «Գոլդ Ուեյ», «Միրաժ», «D&D», «A&H», «Real»… սրանք Հայաստանում գործող այն տաքսի ծառայություններն են,

ՍՏԵՂԾՎԵԼ Է «Home-Zone 2» ՓԱԹԵԹԸ

ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը այսուհետ առաջարկում է կապի բոլոր միջոցները մեկ սարքում համատեղող «Home-Zone» փաթեթի նոր՝ «Home-Zone 2» տարբերակը: «Home-Zone 2» փաթեթի շրջանակներում ինտերնետի առավելագույն արագությունն ամսվա առաջին 10 ԳԲ-ի համար կազմում է 7.2 Մբիթ/վրկ, իսկ այնուհետեւ՝ 128 Կբիթ/վրկ: Իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում՝ E960 3G Wi-Fi երթուղղիչը տրամադրվում է ընդամենը 20000 դրամով: Փաթեթի ամսավճարը կազմում է 16000

ԸՆԴԴԵՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԵՎ ՀԾԿՀ-Ի

«Հայաստանում քաղաքացու եւ սպառողի իրավունքներն անընդհատ ոտնահարվում են, իսկ պայքարելու ձեւը, ցավոք, չկա, դատարանն էլ չի»,- «Առավոտի» հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը: Որպես հայցվոր՝ նա երեկ հանդես էր գալիս ՀՀ վարչական դատարանում: Դեռեւս 2008 թվականի նոյեմբերի 20-ին քաղաքացի Արմենակ Համբարձումյանը դիմել է այդ միությանը՝ իր ոտնահարված շահերը պաշտպանելու

Հարկատուների գործը կհեշտանա

Եկող տարեսկզբից հարկ վճարողների համար հաշվառման գործընթացը ավելի հեշտ է լինելու Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողի հաշվառման համարները կտրամադրվեն ՀՀ պետական ռեգիստրի միջոցով՝ հաշվառմանը զուգընթաց: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանի պարզաբանմամբ. «Նախկին օրենքի պահանջներին համապատասխան՝ հարկ

ԶՈՒԳԱԳՈՒԼՊԱՆԵՐԸ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԷՔՍՊՈՅՈՒՄ

«Մեր տունը-2010» ցուցահանդեսը ցույց տվեց, որ ճանճասպանը, լվացքի փոշին, ամանի հեղուկն ու նույնիսկ զուգագուլպան կարող են շինանյութ համարվել կամ ծառայել շինարարությանը: Խավարասերների, տզերի ու այլ միջատների դեմ պայքարող կազմակերպության տաղավարն է: Ոչ մի կերպ չկարողացանք առնչություն գտնել շինարարության եւ այս նկարների միջեւ: Այս տաղավարի ներկայացուցիչները հույս ունեին, որ շինարարները գոնե ներկ քամելու համար իրենց զուգագուլպաները

Անհանդուրժողականությունը բառերով չի վերանա

Մայիսի 26-ին նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Բրյուսելում՝ «Վիլա Ամպեն» կենտրոնում, մասնավորապես նշել է. «Ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման ձեւ չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը՝ մի խմբի հանդեպ ատելություն եւ դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով: Ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը՝ հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության զոհ

Քոչարյանը չի՞ առաջադրվի

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մամուլի ասուլիսում ասել է, թե Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը, քանի որ այլ երկրներում պրակտիկա չկա, երբ երկու անգամ ընտրված նախագահը կրկին առաջադրում է իր թեկնածությունը: Պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին հարցին, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. «Այսօր մենք վարչապետի կարիք չունենք, քանի որ կա

ԴՐՍԻՑ ԲԵՐԱԾ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԲԱՐՁՐԱՑԱ՞Վ «ԵՐԱԶԻ» ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Այս հակափաստարկը հնչեց երեկ՝ այն փաստարկի առնչությամբ, թե օտարալեզու դպրոցներ հիմնելով կբարձրանա հայկական կրթական համակարգի մրցունակությունը: Հայաստանում օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հիմնելու կառավարության նախաձեռնության դեմ հանդես եկող մի խումբ անձինք երեկ հանդիպեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին: Հանդիպման նախաձեռնողները մաս են կազմում «Մենք

ԼՍՈՒՄՆԵՐ՝ ՃԱՆԱՉՄԱՆ ՇՈՒՐՋ

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Հարավային Կովկասի վերաբերյալ մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւը «Արմատ» ակումբում երեկ բնորոշեց որպես «անգրագետ փաստաթուղթ», միաժամանակ ընդգծելով, որ, այդուհանդերձ, քաղաքական ցանկացած այդ տիպի որոշում բացասական է ազդում թե՛ բանակցությունների գործընթացի, թե՛ վերջնական լուծումների վրա: Հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ Լ. Ալավերդյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները դեռ որեւէ քայլ չեն արել

Մեր սերմի ճակատագիրը

Սկիզբը՝ նախորդում Այո՛, լեռը ծխում էր, իսկ ժողովուրդը՝ սպասում: – Ես ձեզ՝ գնացողներիդ հանձնում եմ մեր հայրերի թողած բանավոր գիտությունը, հանձնում եմ նաեւ մեհենագրերը, որպեսզի դուք չմոռանաք Արիական տասներկու պատվիրաններից ոչ մեկը,- շարունակում էր խոսքը Թագավոր քուրմը. – Սիրե՛ք ձեր Աստծուն, ում անունը Հայ է, եւ ում ուսերից իջնում են երկու կենդանի գետեր: – Մեր

ԼՂՀ-ն դուրս է մնացել հայկական քաղաքական գործընթացներից

Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարարը Ի՞նչ փոփոխության կհանգեցնի Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքը ԼՂՀ արտաքին քաղաքական պահվածքի վրա: Երեկ «Դուպլեքս» ակումբում պատասխանելով այս հարցին՝ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը փաստել է, որ ընտրությունը փոխել է Ղարաբաղի ներքաղաքական ստատուս քվոն, քանի որ Արցախի «Ժողովրդավարական» կուսակցության փոխարեն այժմ խորհրդարանում մեծամասնություն կկազմի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, բայց՝ «Իմ գնահատմամբ,

ՆԱԽԱԳԱՀԻ ՔԱՅԼԵՐՈՒՄ ՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՏԻԿ ԿԱՐ

Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցի մասին ասում է փորձագետը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով Բրյուսելում էր: Սա վաղուց նախատեսված եւ ապրիլին չկայացած այց էր: Ասել է թե՝ այնպես չէ, որ ՀՀ նախագահը Եվրախորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձեւը մեղմելու համար էր գնացել Բրյուսել ու ընկել ՆԱՏՕ-ի ոտքերը: Այդուհանդերձ, Հայաստանում այդ այցի վերաբերյալ

ՈՒՐԵՄՆ, ԹՈՂ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՇԱՀՈՒՄՅԱՆՆ ՈՒ ԳԵՏԱՇԵՆԸ

Վստահ է ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը – Եվրախորհրդարանի 2216 բանաձեւի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, այնուամենայնիվ, համաձայնեք, որ այդ բանաձեւն ամենեւին բարենպաստ չէ, ձեր կարծիքով՝ ի՞նչ վտանգներ կան դրանում: – Այդ կարգի բանաձեւերը գաղտնիք չէ, թե ինչ ճանապարհներով են ընդունվում, եւ հայտնի է, թե թուրք-ադրբեջանական «դիվանագիտությունը» ինչքան միջոցներ է ներդնում դրանց ընդունման համար: Սակայն

ԵՐԿՈՒ ԴԻԱԿ՝ ՋՐԱՆՑՔՈՒՄ

Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Գոռ» սուպերմարկետի ետեւի ջրանցքից երկու երիտասարդ աղջիկների դիակ է հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից hetq.am-ին հաղորդել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդ աղջիկները եղել են մոտ 25-30 տարեկան: Դիակները դուրս են բերվել բնակիչների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը եւ ոստիկանության այլ աշխատակիցներ, դատական փորձագետներ,

Ամուսնություն՝ հապավումներով եւ ամուսնական կյանք՝ գրական ժանրերով

Այսօր մեր երիտասարդ աղջիկներից եւ տղաներից շատերը չեն մտահոգվում իրենց հոգեկան աշխարհի հարստացմամբ, նորմալ չեն սովորում, ամենեւին չեն կարդում, գիտելիքներ չեն ամբարում եւ չեն ուզում ոչ ստեղծագործել, ոչ ինչ-որ բան արարել: Գիտության, արվեստի կամ արհեստի՝ կյանքի 3 հրաշագործ ուղիներից մեկն ընտրելը նրանց համար ձանձրալի է: Դա չէ՞, արդյոք, պատճառը, որ նրանք ակամա նմանվում են ռուսական

Մեզ վրա այսօր ուշադրություն դարձրեք

Պահանջում են ակտիվ երիտասարդները Գյումրիում երբեմնի 7 կինոթատրոններից այսօր միայն «Հոկտեմբեր» կինոթատրոնն է գործում՝ այն էլ սակավաթիվ հանդիսատեսով: Այսուհետեւ գյումրեցի Արաքսի ու Բելայի նախաձեռնությամբ ամեն շաբաթ կինոթատրոնում ուսուցողական-դաստիարակչական ֆիլմեր են ցուցադրվում: Հանդիսատես էլ են կարողանում ապահովել: 15-ամյա Արաքսը գյումրեցի ակտիվ քաղաքացի է: Դպրոցն ավարտելուց հետո որոշել է սովորել Երեւանի պետական բժշկական համալսարանում: Արաքսին մտահոգում է

ՄԻԿՐՈՖՈՆԸ ԴԻՏՄԱՄԲ ՄԻ ԳՑԵՔ ԵՎ ԿՈՒՐԾՔԸ ՄԻ ՑՈՒՑԱԴՐԵՔ

PR մասնագետի համոզմամբ, դա երգչուհիների համար արդեն հնացած PR հնարք է «Մենք փորձում ենք այնպես անել, որ Հայաստանում հասարակական կարծիքը ոչ թե բռնաբարեն, այլ՝ ձեւավորեն»,- այս առաքելությամբ «PR-ի զարգացման հայկական կենտրոնը» թրեյնինգների, խորհրդատվության, մանիպուլյացիայի, սեւ եւ սպիտակ PR-ի միջոցով մարդկանց սովորեցնում է, թե ինչպես կարելի է լավ շանտաժ անել, դեզինֆորմացիա տարածել, մեկին վարկաբեկել, ինֆորմացիան կեղծել

Բոգոսյանը տեղափոխվում է Պորտուգալիա՞

Որ ֆուտբոլի Ուրուգվայի առաջնության լավագույն հարձակվողներից մեկը՝ հայազգի Խոակին Բոգոսյանը եկող մրցաշրջանից հանդես է գալու Եվրոպայում, այլեւս կասկած չի հարուցում: Բարձրահասակ (193սմ) այս ֆուտբոլիստով հետաքրքրվում են Հին աշխարհամասի միանգամից մի քանի ակումբներ, հատկապես՝ Իտալիայից: Իսկ «sportinfo»-ն, վկայակոչելով պորտուգալական «Record» հանդեսը, տեղեկացնում է, որ նրանց ավելացել է նաեւ Լիսաբոնի «Սպորտինգը»: Բոգոսյանի տրանսֆերային արժեքը 3 մլն եվրո

Ռինգում՝ հակառակորդ, գոնգից հետո՝ ընկերներ

Երեքշաբթի օրը հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարվել է, որ միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Սեբաստիան Զբիկը տիտղոսի պաշտպանության մենամարտ պետք է անցկացնի Խորեն Գեւորի հետ: Նրանք Շվերին քաղաքում ռինգ պետք է մտնեն հուլիսի 17-ին: Ասուլիսից հետո խոսելով ապագա մրցակցի մասին՝ Սեբաստիան Զբիկը լրատվամիջոցներին ասել է. «Ես եւ Խորենը երկար տարիներ մարզվել

Աննշան նահանջ

Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման մայիս ամսվա ցուցակը: Ապրիլ ամսվա համեմատությամբ՝ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճանով եւ ներկայումս եզրափակում է առաջին հարյուրյակը: Տեղեկացնենք, որ դրանից մեկ օր առաջ մեր ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընկերական խաղ անցկացրեց ապրիլ ամսվա ցուցակում իրենից բարձր տեղ զբաղեցնող Ուզբեկստանի հավաքականի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031