Օրվա լրահոսը
Կրոնական համագումար կլինի
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում իր կենտրոնատեղին ունեցող «Իսլամական մտքի թագավորական հիմնարկ» կազմակերպության տնօրեն, Հորդանանի իշխան Ղազի բըն-Մուհամեդը շնորհակալագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսին, հայտնում է «Նոյյան տապանը»: «Իսլամական մտքի թագավորական հիմնարկը» 138 իսլամ ղեկավարների եւ մտավորականների ստորագրությամբ նամակ էր հղել քրիստոնյա հոգեւոր ղեկավարներին՝ համագործակցության նոր եզրերի որոնման հույսով: Արամ Ա կաթողիկոսը պաշտոնական գրով պատասխանել էր
ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՄ
Աշխարհի ութ ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ Մեքսիկայում անցկացվող «Morelia /Linares» 21-րդ կարգի միջազգային գերմրցաշարում Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երկրորդ փայլուն հաղթանակը տարավ: Չորրորդ տուրում Արոնյանը սեւերով հանդիպեց Ուկրաինայի թիվ մեկ շախմատիստ Վասիլի Իվանչուկին եւ 60-րդ քայլում պարտության մատնեց նրան: Իր անվան դիմաց առաջին հաղթական միավորը գրանցեց Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը: Նա
Մշակութային խճանկար
Կոչում՝ Կիրկորովին Ըստ «Ռիա-Նովոստիի», Ֆիլիպ Կիրկորովին օրերս շնորհվել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչում: Մինչեւ վերջերս նա ՌԴ վաստակավոր եւ Չեչենական Հանրապետության ժողովրդական արտիստ էր: Ֆիլիպ Բեդրոսովիչը մեկնաբանելով նոր կոչումը՝ լրագրողներին ասել է. «Իհարկե, ես ուրախ եմ այս առիթով: Հաճելի է, որ ինձ այստեղ սիրում են եւ աշխատանքս գնահատվում է իմ հանրապետությունում: Ես միշտ ասել եմ՝
ՎԵՐՋԱՊԵՍ ԲԵՄԱԴՐՎՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԲԱԼԵՏ
Այդ առիթով ԱՄՆ-ից Հայաստան է հրավիրվել ճանաչված խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մարտի 28-29-ին կկայանան Էդ. Հովհաննիսյանի Երրորդ սիմֆոնիայի երաժշտությամբ «Վարդանանք» եւ աշխարհահռչակ Պիացոլայի տանգոների հիման վրա բեմադրած մեկական գործողությամբ բալետների պրեմիերաները: Բեմադրություններն իրականացնելու համար մշակույթի նախարարության հրավերով փետրվարի սկզբից հայրենիքում է ամերիկաբնակ ՀՀ վաստակավոր արտիստ, խորեոգրաֆ Ռուդոլֆ
Ոմանց համար մեկ է՝ ով է ՀՀ նախագահը
Մտավորականների մի մասն էլ թարմ ուժ է ուզում կամ հանճարեղ նախագահ ու ընդդիմությանը զգոնության կոչ է անում: Ընդունված է, որ երկրի համար բախտորոշ իրադարձությունների ժամանակ անվանի մտավորականներն իրենց ծանրակշիռ խոսքն ասեն: Ցավոք, Հայաստանում նրանք միշտ չէ, որ ցանկանում են արտահայտվել ու զանազան պատճառաբանություններով հաճախ հրաժարվում են կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի մասին: Երեկ՝ նախագահական
ԸՆՏՐԵԼ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԿՆԻՔԻ
Հայաստանի նախագահական ընտրությունները աչքի ընկան ոչ միայն բազմաթիվ ընտրախախտումներով ու վայրագություններով, այլ նաեւ` զավեշտալի ու անհավանական միջադեպերով: Ընտրությունների օրը տասնյակ ընտրատեղամասերում մարդիկ գալիս էին քվեարկության՝ անգամ չիմանալով, թե նախագահի քանի թեկնածու կա, ովքեր են նրանք ու ինչ ծրագրեր ունեն: Իսկ շատերին էլ հետաքրքրում էր ոչ թե այն, թե ով կդառնա մեր պետության նախագահը, այլ միայն
«Չենք կարող հաշվի չառնել»
Վազգեն Մանուկյանի կողմնակիցներն ասում են, որ իրենց առաջարկած այլընտրանքը չընկալվեց ժողովրդի կողմից: «Գործընթացները կանխատեսելի էին: Ընտրարշավին մասնակցող միավորների վարքագիծն ինձ հայտնի էր, ինչի մասին ես բազմիցս եմ խոսել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ընտրական գործընթացների մասին կարծիք հայտնեց Վազգեն Մանուկյանին սատարող ուժերի խորհրդի անդամ, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Հետընտրական զարգացումները մեր զրուցակիցը ավելի նմանեցնում է 1996
3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ
Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի գնահատականները ընտրություններին կհնչե՞ն այսօր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ փետրվարի 14-ի հանդիպման ժամանակ հայտնել էր, որ վստահված անձանց իրենց տված հրահանգն է՝ առաջին հերթին ստուգել տեղամաս մտնողների անձնագրերում կնիքի առկայությունը եւ դուրս գալուց էլ ստուգել, թե արդյոք դրվե՞լ է կնիք: Վկայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թեպետ միջազգային դիտորդները նախագահական ընտրությունները գնահատում են որպես եվրոպական չափանիշներին համապատասխան, այնուամենայնիվ, արտահայտել են նաեւ որոշ մտահոգություններ: Մեջբերենք այդ «մտահոգություններից» մի հատված. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը համարժեք կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերաբերյալ իր լիազորությունները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական առաքելությունը ստացել է երեք անմիջական վկայություն հանրային աշխատողների կողմից, ում նրանց վերադասները կարգադրել են
Ճանաչումների եւ չճանաչումների շքերթ
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նախօրեին հայտարարել է Վաշինգտոնի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման մասին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Պրիշտինան, ինչպես եւ սպասվում էր, հայտարարեց իր անկախությունը Սերբիայից: Ըստ ԱՄՆ նախագահի, որն այցով գտնվում է Տանզանիայում, «Կոսովոյի բնակիչները դարձան անկախ եւ այժմ պետք է առաջ շարժվել Ահտիսաարիի պլանին համապատասխան»: Բուշը հավելել է, թե Միացյալ Նահանգները
Երկիրը չեն կարող քանդել
ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ իրականացրել են նորմալ ընտրություններ: – Ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում, քանի որ չի ընդունում ընտրության նախնական արդյունքները, ինչպե՞ս եք գնահատում բողոքի ակցիան, չե՞ք վախենում կամ անհանգստանում: – Ասեմ, որ ընդդիմությունն իրավունք ունի օրենքի սահմաններում իր ակցիաները կազմակերպել, իսկ մենք ոչ վախենում ենք, ոչ
«ՄԵՆՔ ՁԵՐ ԵՏԵՎԻՑ ԳԱԼՈՒ ԵՆՔ»
Երեկ Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքում իրենց առաջնորդելու կոչով դիմելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հայտարարեց Սասուն Միքայելյանը: ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը ընտրություններից հետո առաջին հանրահավաքն անցկացրին Մատենադարանի մոտ: Ու թեեւ այն նշանակված էր ժամը 15:00-ին, սակայն երեկ Մատենադարանի մոտ արդեն ժամը 11:00-ին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, որոնց հոսքը
«ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»
Գտնում են «Ժառանգության» պատգամավորները ԵԱՀԿ դիտորդները երեկ ներկայացրին իրենց նախնական գնահատականները, ըստ որոնց՝ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության եվրոպական չափանիշներին. «Մենք արձանագրում ենք որոշակի առաջընթաց իրավական դաշտում եւ արձանագրում ենք նաեւ իրագործման խնդիրներ, հատկապես քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ, որը որոշ դեպքերում վնասում է մարդկանց վստահությունը, բայց, իհարկե, վերջնական ընտրություն կայացնողը հայ ժողովուրդն է,
ԵՐԹԸ ՑՐԵԼՈՒՆ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը երեկ Մատենադարանի մոտ իրենց նախաձեռնած հանրահավաքն ընդմիջեցին երթով, որն անցնելու էր Մաշտոցի պողոտայով եւ, ըստ էության, ավարտվելու էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: Երթն անցավ առանց միջադեպերի, թեեւ ոստիկանությունն արդեն երեկ լուսադեմին էր սկսել պատրաստվել հասարակական ընդվզումներին: Բաղրամյան պողոտայում երեկ կանգնած էին սաղավարտավոր եւ մահակավոր ոստիկաններ:
ԾԵԾԵԼ ԵՆ, ԼՑՈՆԵԼ ՈՒ ԲՌՆԱՑԵԼ Մալաթիայի ընտրատեղամասերում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք ահուսարսափից «պոստերը լքել էին»: Երեկվա նախագահական ընտրություններում խիստ լարված մթնոլորտ էր հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում: Ընտրակեղծիքներն ու ծեծուջարդն այնտեղ սկսվել էին դեռեւս վաղ առավոտից: Տասնյակ վստահված անձինք ենթարկվել են դաժան ծեծի: Համայնքի 8/21 ընտրատեղամասում ժամը 11-ն անց 10-ի դրությամբ մեծ կռիվ էր բռնկվել ՀՀ
Ընտրական խճանկար Ծեծել են լրագրողին Երեկ Էրեբունու թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 տեղամասում ոստիկանության աչքի առջեւ ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը, տեղեկացնում է «Ա1 պլյուսը»: Ըստ նույն աղբյուրի, Լ. Բարսեղյանը ընդամենը տեղեկացրել է, որ մի խուրձ քվեաթերթիկ է փախցրել հանձնաժողովի նախագահի սենյակ եւ թաքցրել: Երբ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը եւ հանձնաժողովում «Ժառանգության» անդամ
ՈՒԺԵՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ Է ՊԱՏՈՒՄ
Ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահները ընտրախախտողներին թողած՝ լրագրողների դեմ էին արձանագրություններ կազմում: Էրեբունի համայնքի ընտրատեղամասերում դեռ կեսօրին այնքան ծեծկռտուքներ էին եղել, որ անգամ վստահված անձինք վախենում էին որեւէ դժգոհություն հայտնել: Թիվ 43 դպրոցում տեղակայված 13/16 ընտրատարածքում, որտեղ նաեւ ծեծի էին ենթարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը նույնիսկ չցանկացավ ներկայանալ ու մեզ հետ
Ընտրական իրավունքից օգտվեցին
Կալանավորները կողմնորոշված էին ՀՀ 2008թ. նախագահական ընտրություններին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ընտրության իրավունք ունեցողների թիվը երեկ կազմում էր 530 մարդ, որից. «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 25 մարդ, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 17 մարդ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 21 մարդ, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 13 մարդ, «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 42 մարդ, «Գորիս» ՔԿՀ-ում՝ 23 մարդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 389 մարդ: Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական
ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՔԹԻ ՏԱ՞Կ
Երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո Գյումրիի գրեթե բոլոր ընտրատեղամասերի դիմաց, իրավապահ մարմինների «դիտորդությամբ» 5000 դրամ էին բաժանում: Կաշառատվությունը կատարվում էր միկրոավտոբուսների կամ ավտոբուսների մեջ, որոնցով ցուցակագրված բնակիչներին զանգվածաբար տեղափոխում էին ընտրատեղամասեր՝ ներսում մեծ հերթեր առաջացնելով: Երեկ մենք առիթ ունեցանք լինելու Գյումրիի ամենախայտառակ թաղամասերից մեկի՝ Անիի խուլ անկյուններում, օրինակ՝ թիվ 11 դպրոցի դիմաց, ուր այդ
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Ըստ ՕԵԿ-ի անցկացրած էքզիթ փոլի՝ Արթուր Բաղդասարյանը ստացել է 35%, իսկ Սերժ Սարգսյանը՝ 33% Հույսերն ի դերեւ ելան Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/28 ընտրատեղամասում երեկ առավոտյան քվեարկելուց հետո ՀՀ նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հարցին, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս կանցնեն ընտրությունները, պատասխանեց. «Բազմիցս ասել եմ, որ ընտրակեղծիքներով եւ ընտրակաշառքներով
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԻՑ
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում երեկ ամբողջ օրվա ընթացքում խախտումների ահազանգեր էին ստացվում: Ներկայացնում ենք դրանցից առավել ուշագրավները: Արտաշատի թիվ 17/10 տեղամասում, ժամը 15-ի սահմաններում, հանձնաժողովի անդամներն անձամբ են լցոնումներ արել: Ընտրող Կարինե Իվանյանը, ով այդ պահին փորձել էր իր քաղաքացիական պարտքը կատարել, միջամտել է, ինչի արդյունքում ծեծի է ենթարկվել: Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող
Շամպա՞յն է ուղարկելու Մատենադարան
Երեւանի 9/18 ընտրատեղամասում երեկ իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Այն պահին, երբ պարոն Գեղամյանը քվեաթերթիկը գցեց քվեատուփի մեջ, ինչ-որ մեկը ծափահարեց: Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի՞ անգամ է «Արտաշես Գեղամյան» անունը հայտնվել քվեաթերթիկների վրա. «Դժվարը առաջին հինգ անգամն է, դա ասում է պատմությունը, եթե հիշեք, ժամանակին լորդ Բիկոնս Ֆիլդը, նույն ինքը՝ Դիզրաելին,
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ
Երեկ ուշ գիշերին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ թեկնածուի նախընտրական շտաբը «Ընտրակաշառքի դեպքերն արձանագրելն արդեն անիմաստ է դառնում, որովհետեւ դրանք համատարած բնույթ են կրում: Մենք ուսումնասիրում եւ արձագանքում ենք առավել բռնության դեպքերին»,- երեկ ժամը 16:00-ին անդրադառնալով Հայաստանի ողջ տարածքից ստացվող ընտրախախտումների փաստերին՝ արձանագրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, այս ընտրությունների ընթացքը վկայում է
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պարզաբանումները -2
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշիռ վիճակի արդյունք ենք գնահատում նրա վերջին հայտարարությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Սեփական հուսահատությունը քողարկելու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը շարունակում է ապատեղեկատվության, հերյուրանքների եւ սպառնալիքների վրա հիմնված իրենց հետեւողական գործելաոճը: Պետության եւ պետականության հիմքերը
Արամ Կարապետյանը դեբո՞շ է սարքել
Երեկ, օրվա երկրորդ կեսին, տեղեկություն տարածվեց, որ Երեւանի թիվ 16 դպրոցում տեղակայված 13/02 ընտրատեղամաս է ներխուժել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը սկսել է ընտրատեղամասում սպառնալ, գոռալ եւ հայհոյել: Վերջինս Սերժ Սարգսյանի վստահված անձին սպառնացել է, որ ինքը անձամբ է նրա հետ հաշվեհարդար տեսնելու: Ինչպես փոխանցում է 13/02 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը, մինչ
ԵՐԴՎՅԱԼՆԵՐԸ
Երեկ ահազանգեր ստացվեցին խմբագրություն, որ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի փողոցներում 30-40 արտասահմանյան մեքենաներ՝ «ջիփեր», «համմերներ» ու «մերսեդեսներ» են պտտվում՝ «Առաջ, Հայաստան» դրոշներով, եւ մարդկանց տներից հավաքում ու տանում են ընտրատեղամասեր: Ինչպես հայտնի դարձավ «Առավոտի» թղթակցին՝ ավտոշարասյան տերերը երեքն էին՝ «Արման Օյլ» ընկերության նախագահ Արման Ամիրաղյանը, թաղային եւ քրեական հեղինակություններ՝ «Տէցի կրուգի» Լյովիկը, «Վստրեչի Ապերը»: «Առավոտի» տեղեկություններով,
ՓՈՂԻ ՀԵՐԹԸ
Սա Գյումրիի թիվ 11 դպրոցի դիմաց է, ուր առավոտից ընտրազանգված էին մատակարարում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս ակնթարթ» ընկերության միկրոավտոբուսները: Տեսնելով, որ այս միկրոավտոբուսից յուրաքանչյուր իջնողին տալիս էին 5000-ական դրամ, փորձեցինք լուսանկարել փաստը, սակայն սա հարուցեց ոստիկաններից մեկի զայրույթը, ով բավական չէ դիտորդի դեր էր ստանձնել, մի բան էլ զայրացավ, թե ո՞ր իրավունքով է
«Ես կուսություն եմ սիրում»
Քաղաքականության մասին խոսելիս ասաց Կարապետիչը «Իմ այսօրվա հանրահավաքի ժամին Օպերայի մոտ հանրահավաք է անելու նաեւ Սերժ Սարգսյանը, բայց հույս ունեմ, որ կուսակիցներս ու համախոհներս կգնան ոչ թե Օպերա, այլ Մատենադարան՝ ինձ լսելու: Մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ինձ կխանգարի, այլ կընդգծի, թե կա այլընտրանք՝ ի դեմս ինձ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ
ՀՕՄ-Ի ԿԱՆԱՅՔ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀԿ ՈՒ ՀՀՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
Եվ խաղաղության երթի ժամանակ քարոզեցին Վահան Հովհաննիսյանին Երեկ «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց հասարակական բարեսիրական կազմակերպությունը երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին կանանց շուրջ 17 հասարակական կազմակերպություններ: «Ոչ ընտրակաշառքին», «Ոչ գետնաքարշ իշխանատենչությանը», «Ոչ ընտրակեղծիքին», «Կանգ առեք, եղբայրներ», «Պարկեշտություն, խաղաղություն, կայունություն» կարգախոսներով եւ ազգային արժեքներին հղումներով ճառի ներքո կանանց բանակը ԵՊՃՀ-ի մոտից շարժվեց դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանի,
Իրավական խճանկար
Դատախազի տան գողությունը ձախողվել է Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը՝ ժամը 02:15-ի սահմաններում, անհայտ անձը, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բնակարան: Անծանոթին նկատել է Ա. Հովսեփյանի որդին՝ Նարեկ Հովսեփյանը, ում հաջողվել է կանխել հանցագործության կատարումը եւ հանցագործի փախուստը՝ չնայած ցուցաբերված դիմադրությանը: Դեպքի վայր