Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵԼ ԵՆ

Անցյալ կիրակի օրը՝ սեպտեմբերի 23-ին, Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնական միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ա1+»-ի փոխանցմամբ, տեղացիներն առաջին նախագահին ընդունել են ջերմությամբ: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը երեկ հավաքել է մարզի մի քանի գյուղերի գյուղապետերին ու մատ թափ տվել, որ վերջիններս չեն կարողացել խոչընդոտել գյուղացիների կողմից ՀՀ

Քաղաքականության հայկական առանձնահատկությունները

Անկախ պետականությունը ցանկացած ազգի բարձրագույն արժեքն է, որին նա հասնում է հազարամյակներով ստեղծած իր հոգեւոր եւ նյութական մշակույթով: Եվ եթե որեւէ մշակույթ իր ստեղծող ժողովրդին չի հասցնում անկախ պետականության, ուրեմն այդ մշակույթի մեջ մի խաթար բան կա:Նարեկ Սարգսյան գլխավոր ճարտարապետ ընկերոջս հետ «Մանթաշով» գարեջրատանը նստած՝ խոսում էինք անկախության հետեւանքով վերածնվելիք մեր հին արժեքների մասին, հընթացս

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնյոթերորդ ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՊԱԳՐԵՐ Որ ասում եմ՝ իգդիրցիք անհրաժեշտ համբերություն ու նպատակասլացություն չունեն, ամենեւին չի նշանակում, թե անխտիր բոլոր իգդիրցիք են էդ հատկություններից զուրկ, բայց նույնիսկ էդ հատկություններն ունեցողներն են իրենց էդ հատկությունները հազվադեպ օգտագործում, որովհետեւ իգդիրցիների միջավայրում մրցակցության դաշտ չի եղել ու չկա. այսինքն, իգդիրցիների մեջ չկար մեկը, որին մեր

Կենտրոն թաղապետարանում ռոք չե՞ն սիրում

Նրանք հանել են միջազգային ռոք փառատոնի վահանակը Սեպտեմբերի 22-ից Հայաստանում կմեկնարկի «Ռոքը՝ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը, որի գլխավոր կազմակերպիչն է գերմանական «Kultur Aktiv» մշակութային հ/կ-ն: Համերգաշարին կմասնակցեն Գերմանիայից «ZEN ZEBRA», Հայաստանից՝ «Բամբիռ», «Օուքսենհէմ», «ՄԴՊ», իսկ Արցախից՝ «Ղարաբաղ» ռոք խմբերը: Սեպտեմբերի 24-ին մի համերգ կկայանա Ստեփանակերտի Երիտասարդության պալատում, սեպտեմբերի 25-ին՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՑԱՌՈՒՏՆԵՐՈՒՄ

Հրապարակախոսի հայացքով «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում մեր անվտանգության հիմնարար արժեքներից է հայապահպանությունը, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը Հայրենիքում եւ Սփյուռքում։ Բայց ո՞րն է մեր ինքնությունը, տիպն ու տեսակը, արդյոք կա՞ միանշանակ պատասխան, բնութագիր։ Ի՞նչ արժեքներ են ընկած մեր ինքնության հիմքում, ի՞նչ արժեքների ենք դավանում։ Համընդհանուր, համամարդկային արժեքներից եւ ընդունակություններից, համամարդկային արատներից

Լիազորն ինքն իրեն տեղեկանք է տվել

Օրերս «Առավոտը» բողոք էր ստացել Գյումրիի փոխքաղաքապետի հորեղբոր թոռից՝ Անուշավան Ավետիսյանից: Նա տեղեկացնում էր, որ իր պապենական տանը բռնի կերպով տիրացել է Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրենը՝ նկարիչ Գարիկ Մանուկյանը: Վերջինս, առանց Ա. Ավետիսյանի համաձայնության, այն քանդել ու միավորել է նույն բակում գտնվող իր հոր տան հետ: Անուշավան Ավետիսյանի պատմելով, իրենց «ընդհանուր» պապը՝ Տիգրան Ավետիսյանը, ժամանակին

ՈՎՔԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչները հունիսին եղել էին Կարսում, ուսումնասիրել Կարսի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Իր դիտարկումներից մի հատված «Ասպարեզը» տրամադրել է «Առավոտին»: Մեր առաջին ծանոթությունը Թուրքիայում խոշոր լրատվական գործակալությունների՝ «Դոգան Հաբեր Աժանսը» եւ «Իլհաս Հաբեր Աժանսը» լրատվական գործակալությունների թղթակիցներ Մուքքադիր Յարդըմջելի ու Բեդիր Ալթընըկի հետ էր: Մեր զրույցին միացած Գյումուշփալլա Քորտագը «Չարդաշ Կարս

Պատերազմի ժամանակ պայմանագրեր չեն բաժանում

Ասում է 1992-95թթ. ռազմարդյունաբերական համալիրի աշխատակից Ավիկ Օհանյանը – Մեզ հայտնի է, որ դուք մասնակցում էիք Հայաստանում փամփուշտի արտադրության կայացման գործին: – 1992-95-ին ես աշխատում էի ՀՀ արդյունաբերության նախարարությունում՝ Ռազմարդյունաբերության վարչության աշխատակից էի: Համակարգում էի զենք արտադրող գործարանների համատեղ աշխատանքը: Գործարաններից մեկում արտադրում էինք փամփուշտ: Սակայն արտադրական պրոցեսին խանգարում էր մարդու միջամտությունը եւ անհրաժեշտ տեխնիկական

«ԻՆՁ ՕԳՆԵԼՈՒ ԵՆ ՈՐՊԵՍ ԶՈՀՎԱԾԻ՞, ԹԵ՞ ՎԻՐԱՎՈՐԻ»

Հարցնում է պատերազմի ժամանակ իր ընտանիքը կորցրած ազատամարտիկը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 54-ամյա բնակիչ Խաչատուր Կիզողյանը 1989-ից մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին: Վիրավորվել է երեք անգամ: 2-րդ կարգի հաշմանդամ է: ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ 1992թ. օգոստոսի 2-ին զոհվել են կինը՝ Ալվարդ Կիզողյանը, որդին՝ Զոհրապը, դուստրը՝ Արուսյակը: Մյուս որդին՝ Սոսը, վիրավորվել էր: Վերջինս 3-րդ կարգի հաշմանդամ

Հասարակական կառույցը դարձավ մասնավոր

Իսկ «Հայաստան» հիմնադրամը՝ դատախազ Ջոն Ֆարխոյան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում Պուշկին-Եկմալյան խաչմերուկի հատվածի Պուշկինի 43, 49 եւ Եկմալյան 6 շենքերի բնակիչների (Նաիրա Գրիգորյանի, Անահիտ Զաքարյանի) ու եւս 100 քաղաքացիների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի՝ առուվաճառքի պայմանագիրը եւ դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների

«ՍՎՈ ՌԱՖԻՑ» ՄԻՆՉԵՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հարցազրույց լրագրող Սերգեյ Գալոյանի հետ – Պրն Գալոյան, դուք հայտնի եք կրիմինալ աշխարհին նվիրված մի շարք գրքերով՝ «Մարինա» (1996թ.), «Գողերի աշխարհը» (1997թ.), «Ուռկանի մեջ թպրտացող ձկներ» (1997թ.), «Գայլի թակարդ» (2004թ.): Իսկ «Առեղծվածային Սվո Ռաֆը»՝ Ռաֆայել Բաղդասարյանի մասին պատմող գիրքը պատճենահանված ընթերցվում է մեր բոլոր ազատազրկման վայրերում: Կարիք կա՞ր մոտենալ այդ թեմաներին: – Իհարկե կար, որովհետեւ

Փաստաբանը նպաստել է խարդախությանը

Բայց ոչ մի պատիժ չի կրել Արմեն Կնյազեւը 2005թ. օգոստոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ պատահական ծանոթանալով Արուսյակ Թեւանյանի հետ ու տեղեկանալով, որ վերջինս եւ նրա մորաքրոջ դուստր Ասյա Հարությունյանը ԱՄՆ մեկնելու մերժում են ստացել, մտադրվել է խաբեությամբ նրանցից գումար հափշտակել: Իր նպատակը իրականացելու համար Կնյազեւը Ա. Թեւանյանին հայտնել է, թե իբր աշխատում է ԱՄՆ-ում,

ԽԱՂԱՏՆԵՐԸ ԱՆՎՏԱՆԳ ՉԵՆ

Դրանք «խթանում» են ավազակային հանցագործությունները 2004-ից սկսած՝ հանրապետությունում գրանցվել է ավազակային հարձակման 640 դեպք, որից 420-ը կատարվել է Երեւանում, իսկ 220-ը՝ մարզերում: Չբացահայտված ավազակային հանցագործություններից 93-ը կատարվել է բնակարաններ մուտք գործելով, 67-ը՝ փողոցում, 11-ը՝ բենզալցակայաններում, 14-ը՝ խաղատներում, 9-ը՝ տարադրամի փոխանակման կետերում, մնացածը՝ այլ վայրերում: Չբացահայտված ավազակային հարձակման 117 դեպք կատարվել է հանցավոր խմբերի կողմից, այդ

«Անկախության դեմ խոսողը մարդ չէ»

Երեկ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, թեման՝ Անկախության 16-րդ տարելիցը: Պ. Հայրիկյանի ձեւակերպմամբ, այսօր Անկախության խորհրդի մասին խոսելն արդեն էական չէ, որովհետեւ ցանկացած դպրոցական ազգի համար այլ կենսակերպ չի էլ պատկերացնում. «Մարդը որպես մարդ ստեղծվել է ինքնորոշման, ազատ, անկախ լինելու իրավունքով: Ձեւականորեն

«ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՏՂԱՆ ԱՄՈՒՍԻՆՍ ՉԷ»

Նառայի «Միայն դու» տեսահոլովակում նկարահանվել է նրա «Միստր Լիբանան» տիտղոսակիր տեգրը Ի տարբերություն TV-ների՝ թերթերի ու ամսագրերի էջերում հազվադեպ «հանդիպող» երգչուհի Նառան սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ: Երբ երգչուհուն հարցրինք, թե ինչու է խուսափում հարցազրույցներից, պատասխանեց. «Իմ անձնական կյանքը հրապարակման համար չէ, իսկ լրագրողները հիմնականում դրանով են հետաքրքրվում: Ինչ վերաբերում է ստեղծագործականիս, դրա համար կան

Հայաստանցիները զիջում են սփյուռքահայերին

Օլիմպիադան ցույց տվեց, որ Սիրիայի հայ աշակերտները բանավոր խոսքից ամենապատրաստվածն էին, իսկ ռուսաստանցիները՝ հակառակը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկ ամփոփվեցին Հայոց լեզվի եւ գրականության համահայկական 3-րդ օլիմպիադայի եւ Հայագիտական գիտելիքների մրցույթի արդյունքները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցած այս միջոցառմանը մասնակցում էր 14 եւ բարձր տարիքի 107 աշակերտ՝ 9 երկրից: Նրանցից 73-ը Հայաստան էր ժամանել

ՄԱՄՈՒԼԸ ԿԱՆԱՆՑ ՊԵՍ Է

Այս օրիգինալ համոզմանն են եկել Լիտվայում Այս բանաձեւը, թե լրագրողները նման են կանանց՝ մատուցեց Լիտվայի լրագրողների միության նախագահ, 30-ամյա Դայնիուս Ռադզյավիչյուսը (նրա հիմնավորումները կներկայացնենք ավելի ուշ): Դայնիուսը եւ Transparency International կազմակերպության Լիտվայի ներկայացուցչության ղեկավար Ռիտըս Յուզափավիչյուսը հայ լրագրողների եւ մամուլի քարտուղարների մի խմբի, որ Վիլնյուս էին ժամանել UNDP-ի «Հայաստանում կոռուպցիայի բացահայտման գործընթացի իրազեկման եւ հակազդեցության

Վրաստանից հետ ենք, Ադրբեջանից՝ առաջ

Մեր երկիրը աբորտների, չբերության եւ սեռավարակների տարածման ցուցանիշներով տարածաշրջանում միջին տեղերում է: Հայաստանում մոտ 30 տոկոս կանանց եւ տղամարդկանց չբերություն կա, որի հիմնական պատճառները սեռավարակներն ու աբորտներն են: Ադրբեջանում սեռավարակների եւ աբորտների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանում: Իսկ Վրաստանում այս առումով վիճակն ավելի բարվոք է: Այս տվյալները ներկայացվեցին օրերս Բաթումում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի

ՄԵՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐՆ «ԱՆՀԱՍԱՆԵԼԻ» ԵՆ

Այդ պատճառով էլ հայ տուրիստները գերադասում են հանգստանալ Սեւ ծովի ափին եւ լցնել Վրաստանի բյուջեն Այս տարի ամռան սկզբին որոշ բիզնեսմեններ, որոնք Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում ու Հանքավանում հանգստյան տներ ու հյուրանոցային համալիրներ ունեն, հակագովազդային արշավ սկսեցին Վրաստանի հանգստավայրերի դեմ՝ նպատակ ունենալով կանխել հայ տուրիստների հոսքը դեպի այդ երկիր: Նկատենք, որ Սեւ ծովի ափին հանգստանալը հայերի

Փողը վերցնում է, սպասարկելը՝ մոռանում

Հայաստանյան բանկոմատները պարտաճանաչորեն միայն փող ու քարտ են «կուլ» տալիս, իսկ սպասարկումն իրականացնում են միշտ ի վնաս հաճախորդի: Վերջին շրջանում Հայաստանում գործող բանկոմատներն ավելի ու ավելի վատ են սպասարկում: Հաճախ մի քանի հազար դրամ հաշվից հանելիս բանկոմատը հաճախորդից ներողություն է խնդրում ու մերժում գործարքը, իսկ երկրորդ անգամ փորձ կատարելիս արդեն՝ քարտը «կուլ տալիս»: Երբեմն էլ

ԿԵՆՏՐՈՆԻՑ ՔՇԵՑԻՆ ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՉՈԼԵՐԸ

Օտարման գոտու անգամ փոխհատուցում ստացած բնակիչները դժգոհ են ու պատրաստվում են ծայրահեղ միջոցների դիմել: «Այնքան ենք հավաքվելու, ցույց անելու, մինչեւ մեզ սպառիչ պատասխան տան ու մեր իրավունքները վերականգնեն»,- երեկ կառավարության շենքի մոտ այսպես էին բացականչում օտարման գոտու բնակիչները, որոնք հերթական անգամ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելու իրենց բնակարանների համար նորմալ փոխհատուցում: Դեռ մեկ ժամ չանցած՝

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

«Առավոտի» տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետ, գնդապետ Նվեր Հովհաննիսյանը, նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գրիգոր Միտոյանը եւ հետաքննիչ Լեւոն Մարգարյանը: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների մատուցմամբ, նրանց ազատման պատճառ է դարձել մի քաղաքացուհու կողմից ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքը՝ հիշյալ սպաների

Խորը հարգանք առաջին նախագահի նկատմամբ

ՄԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում անհաջողություն գրանցելուց հետո՝ առաջին անգամ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել: Կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ հայտնեց, որ կուսակցությունը նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով չի մասնակցելու: Գուրգեն Արսենյանն առայժմ ձեռնպահ մնաց հայտարարել, թե կոնկրետ որ թեկնածուին կպաշտպանի ՄԱԿ-ը, սակայն դատելով կուսակցության նախագահի գնահատականներից՝ այն երջանիկ թեկնածուն, ում կպաշտպանի ՄԱԿ-ը, կլինի Սերժ Սարգսյանը: «Առավոտի» հարցին՝

«ՕԵԿ-Ը ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊԱՅՔԱՐՈՂ ՈՒԺ Է»

«Առավոտին» տված հարցազրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պնդում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել նաեւ ընտրությունների 2-րդ փուլում: – Բոլոր այն ուժերը, որ ունեն նախագահի թեկնածուներ, վստահեցնում են, որ իրենց թեկնածուն ամենա-ամենա է: ՕԵԿ-ը եւս ունի իր թեկնածուն եւ վստահեցնում է, որ իրենն ամենալավն է: Թեկնածուների այս առատության մեջ ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու, որ ապահովեք

ՄՈՒԾԻՐ ՀԱՐԿԵՐԸ, ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՑՎԻ ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ

Տարբերո՞ւմ են հարկային պարտականությունները եւ բարեգործությունը հայրենի գործարարները Գործարարներից շատերը առիթը բաց չեն թողնում հպարտանալու, որ իրենք մեծ բարեգործներ են; Չգիտես ինչու, գործարարներն իրենց կատարած մեծ ու փոքր բարեգործություններով սովորաբար ակտիվանում են ընտրությունից ընտրություն եւ այդ բարեգործական ակցիաները նկարելով հեռուստատեսությամբ՝ շարունակ պտտում են, մոռանալով իրենց բուն պարտականության՝ հարկերը վճարելու մասին: Այս օրերին այնքան քննարկվող հարցազրույցում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԱԼ ՉԷ

ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների նախաշեմին «Ազգային վերածնունդ» կուսակցության ներսում խմորումներ են գնում: «Ազգային վերածննդի» նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ «Հայացք» ակումբում հայտարարել է, որ կուսակցության հետ կապված բոլոր խնդիրները, կուսակցության հետագա ճակատագրի հարցը կլուծվեն նոյեմբերին կայանալիք համագումարի ընթացքում: Նա հայտարարել է, թե նպատակահարմար չի գտնում իր կուսակիցների առաջարկը՝ ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել սեփական թեկնածուով, քանի որ

Մարզական խճանկար

Հայաստանի դրոշը բարձրացվեց Բաքվում Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ վերջապես բարձրացվեց մեր եռագույնը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը 120 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Յուրի Պատրիկեեւը արժանացավ բրոնզե մեդալի՝ միեւնույն ժամանակ մեր հանրապետության համար նվաճելով օլիմպիական երկրորդ ուղեգիրը հունահռոմեական ոճի ըմբշամարտում: Առաջին գոտեմարտում Յուրին հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Չելիձեին, երկրորդում՝ լիտվացի Միզգաիտիսին եւ

ԾԽԱԽՈՏԻ ՇՈՒԿԱՆ՝ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Անհրաժեշտ են հարկման ավելի ճկուն մեխանիզմներ Ծխախոտի շուկան Հայաստանում ուղղակի մեր հոգեվիճակի արտահայտությունն է: Նախ հիշենք, որ Հայաստանը մեկ բնակչի հաշվով սպառվող սիգարետի քանակով աշխարհի առաջատարներից է: Սա ուղղակի աղետ է: Այս առումով Հայաստանի գործընթացները հակադարձ համեմատական են միջազգային միտումներին: Ողջ աշխարհում ծխողների քանակը գնալով պակասում է, իսկ Հայաստանում այն մեծ թափով ավելանում է: Ավելին,

Շարաֆյանը՝ ոստիկանական համակարգում

Ճանաչված արվեստագետը ԱՄՆ-ում այլ աշխատանքին զուգահեռ՝ համագործակցում է նաեւ հայկական թատերախմբերի հետ: Սեպտեմբերի 22-ին Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններում» Մանուկ աղայի կերպարում հանդիսատեսը, 7 տարվա ընդմիջումից հետո, կհանդիպի ամերիկաբնակ, ՀՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանին: Այս ներկայացմամբ թատրոնը նշում է նրա ծննդյան 60 եւ բեմական գործունեության 40-ամյակները: «Առավոտը» հանդիպեց սիրված դերասանին:

«ԳՐԱԳԵՏ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

«Այս բիզնեսում մենք ունենք արդեն 20 տարվա փորձ» Հարավ-արեւմտյան թաղամասում սեպտեմբերի 24-ին կբացվի «ԱՍ» հանրախանութը, որն իր չափսերով եւ տեսականիով Երեւանում նմանը չունի: Հանրախանութը զբաղեցնում է մոտավորապես 2500քմ տարածք, որի մի հարկում կկազմակերպվի մանրածախ, մյուս հարկում՝ մեծածախ առեւտուր: Հանրախանութն ունի երկու հարկաբաժին: Նոր հանրախանութի վերաբերյալ այլ մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք տնօրեն Մխիթար Սողոմոնյանին: – Հանրախանութում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031