Օրվա լրահոսը
ՏԵՂԱԿԱՆ ՖԵՈԴԱԼՆԵՐԻ ԿՌԻՎԸ
«Բարգավաճ Հայաստանի» Գյումրիի տարածքային կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանի հետ զրուցում էինք նրան պատկանող «Ոսկե բլուր» համալիրում, որտեղ ազատ շրջում էին սիրամարգերը: Գյումրեցիներն ասում են, թե Արտաշես Սարգսյանն օբյեկտների քանակով 2-րդ տեղում է՝ Վարդան Ղուկասյանից հետո: «Ոսկե բլուրից» իրավապահներն արդեն առգրավել էին զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք, նաեւ՝ սեւ կտորից ու ռետինե դիմակներ: Զենքի նկատմամբ նույն
ԽՈՅ 21.03-20.04: Այսօրվա ձեր կատարելիք քայլերը շրջապատին անհասկանալի կարող են լինել: ՑՈՒԼ 21.04-21.05: Օրը նպաստավոր է գրեթե ամեն տեսակ գործնական ակտիվության համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Յուրաքանչյուր գործ, որին ձեռք կզարկեք, հաջող ընթացք կունենա: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է, որ սիրահարվեք անվանի մի անձի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Լայն մասսաների հետ շփումները կօգնեն լուծել որոշ գործնական խնդիրներ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա
ԴԱՐՉԻՆՅԱՆ-ՎՈՆԳՋՈՆԿԱՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ՞
Թեթեւագույն քաշային կարգում IBF-ի եւ IBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը ներկայումս նախապատրաստվում է հուլիսի 7-ին Նոնիտո Դոների հետ մենամարտում չեմպիոնական իր գոտիների հերթական պաշտպանությանը: Վախթանգն արդեն քանի տարի նպատակ ունի միավորել նաեւ մյուս վարկածներով չեմպիոնական տիտղոսները, սակայն բոլորը, ում նա ձեռնոց է նետում, ասես խոսքները մեկ արած, հրաժարվում են նրա հետ մենամարտել:
Ընտրությունները՝ «կարմիր խնձորի» պես
Երեկ «Հայելի» ակումբում նման համեմատություն արեց բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, իսկ ամերիկահայ մեծահարուստ Վահագն Հովնանյանը խոստովանեց, որ դժվար է օրենքով աշխատելը: Երեկ «Հայելի» ակումբում կայացավ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի ասուլիսը, որի թեման մայիսի 12-ի ԱԺ ընտրությունների արդյունքների շուրջ եղած աղմուկից հետո տիրող անդորրն էր: Վ. Գրիգորյանի կարծիքով, այդ լռությունը այնքան էլ բացասական չէ. «Անընդհատ խոսելուց հնարավոր է,
ԱՆԴՐԵՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԱՀԱՅԸ ՍԵՎԱՑՐԻՆ ՄԻՄՅԱՆՑ
Հանրապետության տոնի առիթով չկայացած համերգի համար առաջինը մեղադրում է Գերմանական հայկական մշակութային միության պատասխանատուին, իսկ վերջինս էլ՝ բարձր հոնորար պահանջած երգչին: Երեկ «Առավոտ» զանգահարեց Գերմանական հայկական մշակութային միության պատասխանատու Անուշիկ Հարությունյանը եւ վրդովված հայտնեց, որ Անդրեի՝ մայիսի 27-ին Բոննում նշանակված մենահամերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության օրվան, խափանվել է: Ըստ տիկին Հարությունյանի, Անդրեի համերգը, անկախ որեւէ հանգամանքից,
Երեխան պաշտպանության կարիք ունի նաեւ ծնողի՞ց
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների պաշտպանության բաժնի պետ Սեդա Բարսեղյանից փորձեցիք պարզել, թե այսօր երեխան հատկապես ումի՞ց եւ ինչի՞ց պաշտպանվելու կարիք ունի ու նրա ո՞ր իրավունքներն են այսօր առավել հաճախ ոտնահարվում: «Հիմնականում երեխային պետք է պաշտպանել ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունից»,- ասում է Սեդա Բարսեղյանը, ավելացնելով, որ երբեմն ստիպված են
«ԱՆԳԼԻԱՑԻ» ԹԵՍՏԵՐԸ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ ՀԱՅԵՐԻՆ
Արտերկրում տպագրված քննական թեստերի հիման վրա այսօր իրենց գիտելիքները կստուգեն ՀՀ եւ Արցախի բոլոր դպրոցների շրջանավարտները: ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը իսկույն նկատեց Քաշաթաղի թեստերը: Վանյա Բարսեղյանը ստորագրեց պահոցը բացելուց առաջ: Այս ավտոմատավորը ոչ թե Արմավիրի, այլ արմավիրցի Մարզպետն է, որը հսկում էր, $3 միլիոնանոց թեստերը: «Հայինկասացիայի» մեքենաներում դիմորդների եւ շրջանավարտների ապագա թվանշաններն են: Այսօր
Ծառերը խանգարել են
Այդ պատճառով էլ կառուցապատողը դրանք կտրել է Սայաթ-Նովա-Չարենց փողոցների հատման անկյունում, մայթի վրա, օրերս մոտ 6 հաստաբուն ծառ է հատվել: Այս առնչությամբ հարակից շենքերի բնակիչները ահազանգել են բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչություն, քաղաքապետարան, սակայն, ըստ բնակիչների, վերջիններս որեւէ միջոց չեն ձեռնարկել: Բնակիչների ներկայացմամբ, արդեն 10 օր է՝ այդ հասցեի հարակից տարածքում արագ տեմպերով շինարարություն է ընթանում:
ՄՈՏ 200 ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՎԻ ԵՆ ՄԱՏՆՈՒՄ
Առեւտրականներին անգամ քուրջ ու փալաս վաճառելու հնարավորությունից զրկում են Այս կոշիկները Բորիսը գտնում է փողոցներից, վերանորոգում ու վաճառում: «Քրջի բազարում» թափթփված այս ապրանքները ջարդուխուրդ էին եղել ոստիկանության բուլդոզերներից: Պողոսը մեզ ցույց էր տալիս իր կոշտացած ձեռքերն ու ասում, որ ծանր աշխատանքի շնորհիվ է կարողանում «քրջի բազարում» փող վաստակել: «Ամբողջ օրն այստեղ կանգնելով՝ օր է լինում,
Պոտսդամյան «խփոցի»
Մեծ ութնյակի արտգործնախարարների պոտսդամյան հավաքին հաջորդած մամուլի ասուլիսին բավական ցայտուն երեւաց, թե որքան հեռուն են գնացել Մոսկվան ու Վաշինգթոնն իրենց հակասությունների մեջ: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այլեւս իրենց չէին կաշկանդում. դիվանագիտական էթիկետի ընդունելի շրջանակներով եւ լրագրողների ներկայությամբ մի աննախադեպ լեզվակռիվ էին սարքել: Նախ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի դեմ անմիջականորեն իր կողքին նստած Քոնդոլիզա
Ի պաշտպանություն Ա. Արզումանյանի
Երեկ մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «2007թվականի մայիսի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Հետագայում շինծու մեղադրանքով առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքը մտացածին է,
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՃԻՇՏ ՉԵՆ ԱՍՈՒՄ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում անճշտություն կար Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի 2-րդ հարկում գտնվող ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության տարածքում աշխատասենյակներից մեկի պատուհանից վայր ընկնելու արդյունքում մահացել էր մայիսի 9-ին տեղի ունեցած Ստեփան Վարդանյանի սպանության գործով վկա, «Պանդոկ» սրճարանի տնօրեն Լեւոն Գուլյանը: Մահվան պատճառների առնչությամբ երկու հիմնական վարկածներ կային. Գուլյանի հարազատները պնդել
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ Է
Կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտնեց, որ իր կուսակցությունը մտահոգ է երկրի հնարավոր զարգացումներով: – Քարոզարշավի ընթացքում նկատելի էր, որ ընտրողները շատ ջերմ են ընդունում «Ազգային միաբանությանը», սակայն արդյունքում ընտրվեցին այլ ուժեր. ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդպես եղավ: – Ըստ իս, դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում դեռ կայացած չէ արժեքային համակարգը, եւ այն, որ «Ազգային
ՄԵՐԶԼՅԱԿՈՎԸ ՑԻՆԻ՞Կ Է
Երեկ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ հիշեցնելով, որ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, նշում է, որ այն տեղի է ունենում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի (լուսանկարում) «աննախադեպ ցինիկ» հայտարարությունների ֆոնի վրա: Ըստ թերթի, Յու. Մերզլյակովը Բաքվում ասել է, որ Հայաստանը «պետք է ազատի 7 շրջանները», եւ որ «Լեռնային
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Հունիսի 7-16-ը Պրահայում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի տղաների եւ աղջիկների երիտասարդական հավաքականներն Աբովյան քաղաքի համալիր մարզադպրոցի բազայում վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում: Հիմնանորոգումից հետո մեր տարբեր մարզաձեւերի հավաքականները, որպես կանոն, գերադասում են պատասխանատու մեկնարկներին նախապատրաստվել հենց այս մարզահամալիրում, ուր, բացի մարզվելու եւ հանգստանալու հարմարավետ պայմաններից, մարզիչների ու մարզիկների հավաստիացմամբ՝ ձգում է նաեւ
Դիրիժոր Գեւորգ Սարգսյանը առայժմ արտերկրում է բեմ դուրս գալիս
Պատմություն այն մասին, թե ինչպես է Արեւմուտքը «իրենով անում» հայ երիտասարդ արվեստագետներին: Վերջին շրջանում երիտասարդ մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզներում հայերիս համար հպարտության առիթ են: Ոչ պակաս կարեւոր են նաեւ մշակութային գործիչների հաջողությունները: Մանավանդ, երբ դրանք վերաբերում են երիտասարդներին, հատկապես դիրիժորներին: Իսկ դիրիժորությունն ընդունված է համարել «կյանքի երկրորդ կեսի մասնագիտություն». սովորաբար դրան անցնում են այս կամ
«ԺՅՈՒՐԻԻՆ ԳՐԱՎԵԼԸ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒ ԽՆԴԻՐԸ ՉԷ»
Հարցազրույց «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի հետ – Մայիսի 29-ին «Շանթ» TV-ն հեռարձակեց «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթը, որը մեկնաբանում էին «Միսս Հայաստան-98»-ի թագակիր Գոհար Հարությունյանը, Արմինե Սիմոնյանը եւ ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը: Ընդ որում, վերջինս եթերից իր կիսատ-պռատ հայերենով, հաճախ վուլգար արտահայտություններով գնահատականներ էր տալիս մասնակիցներին: Դուք որպես «Միսս Հայաստան» գործակալության նախագահ, ի՞նչ կարծիքի
Վերապատրաստված ուսուցիչներ՝ «հատուկ» աշակերտների համար
Նրանք աշխատում են հաշմանդամ եւ կրթության հատուկ կարիք ունեցող շուրջ 700 երեխայի հետ: Երեկ «Դեպի կրթություն բոլորի համար» թեմայով քննարկում էր հրավիրել «Հույսի կամուրջ» հ/կ-ն, որին ներկա էին ծրագրի միջազգային խորհրդատու Կլաուս Յանը, «Առաքելություն Արեւելք» կազմակերպության կրթական ծրագրերի ղեկավար Րաֆֆի Դուդակլյանը եւ այլք: Ծրագիրը ստեղծվել է 2003 թվականի սեպտեմբերին, իսկ նախաձեռնողներն են «Հույսի կամուրջ», «Առաքելություն
ԳԵՆԵՐԱԼԻ ՈՐԴՈՒ ԴԵՄ
Ազատության 16 բազմաբնակարան շենքի 35 սեփականատերեր երեկ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ վարչապետին, «Առավոտին»: Վերոհիշյալ շենքը նախկին ավտոպահեստամասերի եւ լուսատեխնիկական գործարանների կոոպերատիվն է, որը կազմավորվել է 1963-ին, իսկ 1967-ի աշնանը հանձնվել շահագործման: Առաջին հարկում գործում էր նախկին դիետիկ ճաշարանը, շենքի 2-րդ հատվածում՝ «Զեյթուն» գաստրոնոմն էր: Վերջերս այս շենքի բնակիչների եւ գեներալ Յուրի Խաչատուրովի որդու՝
Հուշարձանը խեղաթյուրում են
Քաղաքապետարանը թույլատրել է պատմական արժեք ներկայացնող շենքում առեւտրի կետ ու լահմաջոանոց բացել: Տերյանի 62 շենքի 4-րդ մուտքի 1-ին հարկի թիվ 27 բնակարանի սեփականատերը, բացի իր տան շքամուտքից, շենքի դրսի կողմից էլ է դուռ բացել, երկաթե աստիճաններ տեղադրել ու ցանկանում է բնակելի շենքում առեւտրի կենտրոն բացել: «Քանի որ տան սեփականատիրոջը չենք ճանաչում եւ ոչ մի անգամ
ԴԱԲԱՂԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԹԱՔՑՆՈՒՄ ԵՆ
Չնայած գյուղերում դաբաղից հարյուրավոր անասուններ են սատկում, սակայն պատասխանատուները չեն ընդունում, որ համաճարակ կա: Հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդության ուժեղ բռնկում է գրանցվել: Արդեն մեկ ամիս է՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերում անասունները մեկը մյուսի հետեւից վարակվում են դաբաղով ու սատկում՝ գյուղացիներին հասցնելով նյութական մեծ վնասներ: Մասնավորապես Սիսիանի շրջանի գյուղերում վարակված անասունների թիվը հազարից
ՊԱՐՏՎԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՂԹԵԼ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը երեկ «Փաստարկ» ակումբում Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարց տվեց. «Ինչո՞ւ է պորտֆելներ տալիս, երբ կարող էր չտալ: Հիմա պորտֆել տալու նպատակը նախագահական ընտրություններն ապահովելն է»: Նաեւ կանխատեսեց, թե Անդրկովկասում ինչ պատկեր կստեղծվի, եթե Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ նախագահ. «Ալիեւ, որն ավարտել է ՄԳԻՄՕ, աշխարհում բազմաթիվ կապեր ունի: Սահակաշվիլի, որը միջազգային կապեր ունի,
Միասնական թեկնածուն խա՞յծ է
Այդպես է, համենայնդեպս, կարծում ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահն ու այդ կուսակցությանը մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելուն աջակցող «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանն իրենց համատեղ ասուլիսում վստահեցրին, թե ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների եւ կեղծիքների մասին վկայող ՆԺԿ-ի՝ ՍԴ-ին ներկայացված փաստերն այնքան հիմնավոր են, որ եթե ՍԴ-ն օբյեկտիվ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Պնդում է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Մինչ ընտրությունները Տիգրան Թորոսյանը հայտարարեց, թե ստեղծվել է Ազգային ժողովի բազմակուսակցական աշխատանքային խումբ, որը պիտի համագործակցի միջազգային դիտորդների հետ, արձագանքի ահազանգերին եւ շտկի նկատված թերությունները: Սակայն ընտրությունների ընթացքում հայտնի չդարձավ այս խմբի կատարած աշխատանքի մասին: Մեր հարցին՝ չգործե՞ց այդ խումբը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այո, չգործեց: Խմբի քարտուղարությունն աշխատեց,
ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ՎԱՃԱՌՎԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԳՈՒՅՔ
«Երբ թշնամիդ քեզ գովում է՝ պետք է զգուշանաս»,- վստահ է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը – Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չանցան խորհրդարան, ակնհայտորեն խիստ տխուր եւ հուսահատված տրամադրություններ ունեն. ՀԺԿ-ն ինչպե՞ս է պատկերացնում իր հետագա անելիքները: – Եթե կուսակցությունը չի հայտնվելու ԱԺ-ում, ամենեւին չի նշանակում, որ այն չկա, գոյություն չունի, եւ դա վերջն է: Մեր կուսակցությունը
ՀԺԿ-ԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
ՀԺԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը որոշել է դուրս գալ կուսակցությունից: Եկող ուրբաթ կուսակցության տարածքային սկզբնական կառույցը կքննարկի Վարդան Մկրտչյանի դիմումը՝ կուսակցությունից դուրս գալու մասին: Վարդան Մկրտչյանից «Առավոտը» փորձեց իմանալ նրա հեռանալու պատճառը: Պրն Մկրտչյանը պատասխանեց, որ այլեւս չի ուզում զբաղվել քաղաքականությամբ: Ստացվում է՝ երբ Վ. Մկրտչյանը պատգամավոր էր եւ օգտվում էր
Գեղեցկության ասիական հաղթարշավը
Երեկ տիեզերքի ամենագեղեցիկ աղջիկ հռչակվեց ճապոնուհի Ռիյո Մորին Մեխիկոյում կայացավ «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 77 երկիր: Շքեղ միջոցառմանը հետեւում էր 1 մլրդ հեռուստադիտող՝ 170 երկրից, իսկ Հայաստանում մրցույթը դիտելու հնարավորություն տրվեց «Շանթ» TV-ի միջոցով: «Միսս տիեզերքում» աղջիկները հանդես եկան ազգային տարազով, լողազգեստներով, երեկոյան հանդերձներով, նրանց մի մասը ցուցադրեց իր ինտելեկտուալ հնարավորությունները՝
ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆՈՒՄ ԿՄՐՑԵՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԸ
Իսկ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթի ժյուրին այս տարի կգլխավորի Մոսկվայի կոնսերվատորիայի ռեկտոր Տիգրան Ալիխանովը: Արամ Խաչատրյանի անվան միջազգային ամենամյա մրցույթը կմեկնարկի մայիսի 30-ից հունիսի 6-ը, կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում: Հիշեցնենք, որ Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առիթով ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի կողմից հայտարարված մրցույթը որոշվեց դարձնել ամենամյա եւ այնտեղ հերթագայեն
ԿԳ նախարարը խոստացավ արդար քննություններ
Եվ ասաց, որ տեղյակ չէ Մատենադարան-Գաֆեսճեան կապից Երեկ «Ուրբաթ» ակումբում կայացավ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ասուլիսը, որի թեման՝ առաջին անգամ փորձարկվող հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության նոր համակարգով անցկացումն էր: «Առաջին փորձի համար ամեն ինչ արել ենք, որպեսզի այն ապահովվի հնչեղությամբ ու փորձել ենք ժողովրդին վստահեցնել, որ այս գործընթացը արմատական ու որակական տարբերություն ունի
ԴԱՆԻԱՅԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ադրբեջանից արտագաղթած հայ ընտանիքին արտաքսել են Դանիայից Հայաստան, բայց պատմական հայրենիքում նրան չեն պատրաստվում որեւէ կարգավիճակ տալ: «Առավոտի» զրուցակիցը՝ Հովհաննես Ջալադյանը, իրեն վստահ չի զգում այն օրվանից, երբ արտաքսել են Դանիայից: Նա ծնվել է Ադրբեջանում, կազմել ընտանիք մեկի հետ, որի հայրն ադրբեջանցի է, մայրը՝ հայ: Հայ-ադրբեջանական բախումների ժամանակ՝ 1989-ին, Ջալադյանն իր երկու աղջիկների հետ մեկնել