Օրվա լրահոսը

«ՄՏՍ 236»-ը՝ հատուկ Հայաստանի համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, սկսել է «ՄՏՍ» ապրանքային նշանով բջջային հեռախոսների վաճառք: «ՄՏՍ 236»-ը, որպես այդպիսին, հայաստանյան շուկայում առաջարկվող առաջին բջջային հեռախոսն է: Մոդելը չինաստանյան «ZTE» կորպորացիայի կողմից հատուկ մշակվել է «Վոդաֆոն» ընկերության համար եւ «ՄՏՍ» բրենդի ներքո՝ կվաճառվի երկու օպերատորների միջեւ ռազմավարական գործընկերության շրջանակներում: «ՄՏՍ 236»-ը օժտված է

«ՄԱՄԱ-ՊԱՊԱ» ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Գյումրիի մանկատան ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները մայրական խնամք եւ հոգատարություն են ստանում օտար մարդուց: Սիլվան ընդամենը մի քանի ամսական է: Բժիշկներն առայժմ չեն կարող նրա շրթունքը վիրահատել, քանի որ դեռ շատ փոքր է: Այս սենյակում մասնագետներն աշխատում են թերզարգացած երեխաների հետ, մարզում մկանները: Դրական որեւէ տեղաշարժ նկատելուն պես՝ ողջ մանկատունը տոնում է այդ

Գործազրկության վիճակը՝ Աբովյանում

Անցյալ տարի համաշխարհային ճգնաժամի հետեւանքները զգալի եղան նաեւ Աբովյան քաղաքում, հաստիքներ կրճատվեցին «Ուորդ Քամփնի» ընկերությունում, լիովին փակվեց «Մեգերյան կարպետ» (նախկին «Արմենկարպետ») ԲԲԸ-ն: Դա էր պատճառը, որ 2009 թվականին Աբովյանի աշխատանքի եւ զբաղվածության տարածքային կենտրոն դիմող գործազուրկների եւ աշխատանք փնտրողների թիվն ավելացավ: Նրանց թվում էին ոչ միայն արտերկրներ արտագնա աշխատանքի մեկնողներից շատերը, այլեւ դրսում աշխատող հարազատների

Ի հիշատակ Վարդանանց

Փետրվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով, մատուցվել է պատարագ, որի ընթացքում, անդրադառնալով Սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին, պատարագիչը՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, նկատել է. «Մի ամբողջ ազգ ոտքի ելավ իր իսկ կամավորաբար ընդունած հավատքը պաշտպանելու նրանցից, ովքեր նպատակ ունեին զրկել վերջինիս՝ սեփական հավատքն ունենալու եւ ազատորեն պաշտելու իրավունքից:

«Հայաստան-2009. խոստում եւ իրականություն»

Փետրվարի 12-ին Վանաձորի «Գրին հաուզ» հյուրատանը կազմակերպվել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում եւ իրականություն» 2-րդ տարեկան զեկույցի քննարկումը: Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, «Ֆուլոտ» տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթեւիկ Այվազյանը: «Պրոբլեմները քաղաքում, իհարկե, շատ են, եւ բացի

ԿՐԹԱԿԱՆ ԿՐՔԵՐ

Ինչո՞ւ են ոսկե մեդալակիր տնօրենի դպրոցում աշակերտները նվազում Իջեւան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցը ներկայումս ունի 213 աշակերտ: Երկու տարի առաջ աշակերտների քանակը 271 էր: Կրթօջախում սովորողների քանակն առաջիկայում եւս կնվազի. քաղաքի թիվ 2 դպրոցն է ավագ, ու աշակերտների հոսք կլինի դեպի թիվ 2 դպրոց: Թիվ 4 դպրոցի տնօրեն Ռոզա Խառատյանն ընդգծում է իր ղեկավարած

«Համբերության բաժակը լցվում է»

Խոստովանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահի լոնդոնյան հայտարարությունները բավականին ակտիվացրել են եւ ադրբեջանական, եւ հայաստանյան քաղաքական դաշտը: Նախագահի հայտարարությունն այն մասին, որ հանձնարարել է իր աշխատակազմին հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով, վրդովեցրել է «Ժառանգությանը». այս կուսակցությունը պատրաստվում է միջոցառումներ անցկացնել խորհրդարանի մոտ այն պահին, երբ դրանք կքննարկվեն այնտեղ: Իսկ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՏԻ ԿՏԱ ԱԺ 14 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ՞

Թե՞ ստիպված կլինի Հայաստանի ԱԺ նախագահի հաստատած որոշման մանրամասները պարզել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարից: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ առանձին 13 նամակներով դիմել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին ու ԵԱՀԿ ԽՎ-ում եւ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունների ղեկավարներին: Նամակների բովանդակությունը նույնն է՝ հիշեցվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 18-րդ հոդվածի մի դրույթ, որի համաձայն՝ ԱԺ նախագահը

«ԱԶԳԱՀԱՎԱՔ՝ ԱԺ ԴԻՄԱՑ»

Այսպես է «Ժառանգություն» կուսակցությունը վերնագրել երեկ տարածած իր հայտարարությունը, որում մասնավորապես կանխատեսելի է համարում, թե Հայաստանի գործող նախագահությունը՝ «օգտագործելով իր իսկ թելադրանքով Սահմանադրական դատարանի ընդունած ներքին ծխածածկույթ ապահովող որոշումը, այժմ էլ մտադիր է դրանք հապճեպորեն վավերացնել գործադիրի կցորդի վերածված Ազգային ժողովում»: «Ժառանգությունը» նաեւ հայտարարում է, թե այն օրը, երբ հայ-թուրքական արձանագրությունները պաշտոնապես կմտնեն Ազգային ժողովի օրակարգ «եւ կդառնան համապատասխան

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ

Ազգային անվտանգության ռազմավարության եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` 2010 թվականի ընթացքում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Այդ աշխատանքները երեկ մեկնարկել են սահմանային անվտանգության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստում որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ գործուղել

Սուքիասյանները շարունակում են թիրախ լինել

Երեկ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը: Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության հատուկ ջոկատայինների մի մեծ խումբ գրոհով ներխուժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի կենտրոնական գրասենյակ, ջարդուփշուր է արել գրասենյակի դռներն ու իր հետ ոստիկանության Էրեբունու բաժին է տարել կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ Ի ՍԿԶԲԱՆԵ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ

Երեկ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչները գնահատելով՝ ասաց Մեծ Բրիտանիայում բնակվող լրագրող Մարկ Գրիգորյանը Այսօր ՀՌԱՀ-ի կողմից ընդունվելիք «չափորոշիչների» շուրջ «Առավոտը» զրուցեց վաղուց արդեն Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած եւ լրագրողական ակտիվ գործունեություն ծավալող մեր գործընկերոջ՝ Մարկ Գրիգորյանի հետ: Վերջինս, որը նախապես ուսումնասիրել էր այդ «չափորոշիչները», ասաց. «Ես շատ ուշադրությամբ ուսումնասիրեցի այդ փաստաթուղթն ու կարող եմ ասել, որ

ԳԵՆԵՐԱԼԻ «ԴԱԲՐՈՅԻՆ» ՍՊԱՍԵԼԻՍ

ԵԿՄ համագումարին «լեւոնական» երկրապահները չեն մասնակցի ԵԿՄ նախորդ համագումարներից մեկում: Փետրվարի 16-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայանալու է «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ութերորդ համագումարը: Ըստ կազմակերպության կանոնադրության, ԵԿՄ համագումարները պետք է գումարվեն երկու տարին մեկ պարբերականությամբ: Կառույցի վերջին համագումարը գումարվել է 2006-ին: Մինչ այժմ ԵԿՄ պատասխանատուներից ոչ ոք հստակ չի պատասխանել, թե ի՞նչն էր

ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՀԵՏՔԵՐԸ

  Երեկ, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել եւ կեսգիշերն անց էլ ազատ չէր արձակվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը: Բերման ենթարկելու «օպերացիան» իրականացրել են ոստիկանության հատուկ ջոկատայինները՝ ավելի քան մեկ տասնյակ մարդ: Նրանք գրոհով ներխուժել են կոնցեռնի կենտրոնական գրասենյակ՝

21. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը՝ արվեստանոցում: Խորհրդավոր ընթրիք: Քայլեցի 20-րդ փողոցով: 18-րդ փողոցի անկյունում տղաներ էին հավաքվել:     –Եթե լրագրող ես, պիտի բողոքենք,- ասաց տղաներից մեկը,- քաղաքապետարանի նախընտրական շրջանում եկան, քանդեցին փողոցը, բայց ընտրություններն ավարտվեցին, էդպես էլ թողեցին քանդած ու գնացին: Նույնն էլ 3- րդ փողոցում: Ջուր քաշելու համար փորեցին ասֆալտը, խողովակները կապեցին, ընտրություններն ավարտվեցին, թողեցին քանդած ու

ԱՌԱՋԱՐԿ՝ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԸ  ԱՐԳԵԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Այդ առաջարկն օրինագիծ դառնալու համար դրան պետք է հավանություն տա 700 հազար մարդ: Այն բանից հետո, ինչ Կալիֆոռնիայում հանրաքվեի ընթացքում որոշում է ընդունվել արգելել միասեռական ամուսնությունները, 38-ամյա վեբ-ձեւավորող Ջոն Մարկոտտեն Սակրամենտոյից հանդես է եկել ապահարզանների արգելքին կողմ, գրում է Tagesanzeiger-ը: Իր բավական արտասովոր՝ 2010 California Marriage Protection Act նախաձեռնության շրջանակներում նա

Սատանայապաշտները հրդեհել են եկեղեցի

Ամերիկացի սատանայապաշտները հրդեհել են եկեղեցի եւ տաճարից դուրս են հանել նվիրատվությունների գավաթը: qahana.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան խորհրդավոր կերպով հրդեհված Բրոնկսեի եկեղեցու պաստորը հաստատում է, թե եկեղեցին հրդեհել են՝ նախապես պատերին գրելով սատանայապաշտական լոզունգներ: Ոստիկանությունում ընդունել են, որ հրդեհի հանգամանքները կասկածելի են: Պաստոր Ռեյմոնդ Տալավերան ասել է, թե ոստիկանությունը հայտնաբերել է բենզինի հետքեր, եւ

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 127 կգ

Աշխարհի ամենագեր մարդը՝ բրիտանացի Պոլ Մեյսոնը, ստամոքսի փոքրացման վիրահատությունից հետո նիհարել է ավելի քան 127 կգ: Այժմ նրա քաշը կազմում է 184 կգ: Ըստ doctors.am-ի՝ 48-ամյա Մեյսոնը դարձավ աշխարհում ամենածանր մարդը այն բանից հետո, երբ 2009թ.-ին աշխարհի նախկին ամենածանր մարդը՝ 43-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն իր 572 կգ քաշի մեծ մասը կորցրեց ամուսնանալու համար: Վիրահատությունից առաջ

Չլրացված թերթիկը մահվան պատճառ դարձավ

Ծեր բրիտանացին մահացավ սրտի կանգից, քանի որ բուժանձնակազմը ոչինչ չէր ձեռնարկել՝ ղեկավարվելով վերակենդանացնող միջոցառումներից հրաժարման՝ չլրացված թերթիկով: Այս միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Դերբի քաղաքում: Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը՝ 86-ամյա Պիտեր Կլարկը, ով տառապում էր սրտի հիվանդությամբ, հիվանդանոց էր բերվել մրսածության ախտանշաններով: Այն բանից հետո, երբ հիվանդի մոտ սկսվեց սուր սրտային անբավարարության նոպա, հերթապահ բուժքույրը

Օլիմպիական խաղերի 25 գեղեցկուհիները

Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ շատ առաջ լրատվամիջոցները, հենվելով ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացրած հայտերի վրա, փորձել են որոշել Վանկուվերի մրցասպարեզներ մտնող 25 ամենագեղեցիկ մարզուհիներին: Եվ պատկերացրեք, որ նախաձեռնությունը հաջողվել է: Ստորեւ ներկայացնում ենք ամբողջական ցուցակը եւ գեղեցկուհիներից մի քանիսի լուսանկարները: Տանիտ Բելբին (ԱՄՆ, գեղասահք) Գրետչեր Բլեյլեր (ԱՄՆ, սնոուբորդ Ալիսսա Չիսնի (ԱՄՆ, գեղասահք) Աննի Ֆրիզինգեր (Գերմանիա,

Օլիմպիադան սնանկացնում է տաքսիստներին

Վանկուվերի տաքսի ծառայությունների եկամուտները շեշտակիորեն ընկնում են, քանի որ տաքսիներին արգելված է երթեւեկել օլիմպիական երթուղիներով: Խաղերի կազմկոմիտեն նման կարգազանցներին տեղում տուգանում է $100, իսկ մեքենան տարվում է տուգանային հրապարակ: «Վարորդները ուղեւոր վերցնելու կամ իջեցնելու համար չեն կարողանում կանգնել: Գործերն անչափ վատ են: Մինչդեռ՝ մենք հակառակն էինք մտածում: Եվ եթե ինչ-որ բան չփոխվի, ստիպված կլինենք վարորդների

«Վանկուվեր 2010»

Վիճակագրական տվյալներ Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 12-ից 28-ը: Խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ՝ բիաթլոն, հոկեյ, բոբսլեյ, դահուկավազք, գեղասահք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, կերլինգ, չմշկավազք, շորթ-տրեկ, ֆրիստայլ, լեռնադահուկային սպորտ, սահնակային սպորտ, սկելետոն, սնոուբորդ: Խաղարկվում է մեդալների 86 հավաքածու: Ավելացել է պարգեւների երկու հավաքածու. ֆրիստայլում՝ սկի-կրոս (տղամարդիկ եւ կանայք): Այս որոշումը ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն

Առայժմ լռություն է

Այսօր Վանկուվերում կտրվի ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը, որին Հայաստանից մասնակցում է չորս հոգի: Դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի), լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր), Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (ԱՄՆ) եւ մարզիչները Կանադա  մեկնել են դեռ փետրվարի 5-ին: Սակայն նրանց առօրյայի, մարզումների ընթացքի եւ մարզավիճակի մասին ոչ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի կայքերում փետրվարի

«ԳՐՈՂԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԸ»

Այսօր, ժամը 18-ին, Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կկայանա «Գրողը եւ ժամանակը» խորագրով երեկո: Կցուցադրվի Հրանտ Մաթեւոսյանին նվիրված ֆիլմ  (հեղինակ՝ Ռ. Շառոյան), կհնչի խմբերգային երաժշտություն (դիրիժոր՝ Հ. Թոփիկյան) եւ կբացվի ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն «Աշնան արեւ» ֆիլմի գլխավոր դերակատար Անահիտ Ղուկասյանը, գրականության եւ արվեստի անվանի գործիչներ:

ՀՊԿՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ «ՎԵՐԵՎՆԵՐԻՆ»

Երեկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 18 երաժիշտներ բաց նամակ են հղել ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին, մշակույթի նախարարին, ԶԼՄ-ներին: Նրանք փաստում են, որ նվագախմբում «առկա է չափազանց լարված ու անառողջ մթնոլորտ, որի պատճառը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Ա. Ղարաբեկյանի եւ նվագախմբի երաժիշտների մեծամասնության՝ 23-ից 18-ի միջեւ գոյություն ունեցող հակամարտությունն է»: Նամակում երաժիշտները դժգոհել

ARTEXPO եւ խնդիրներ

Մշակույթի նախարարի ասուլիսն ու մեկնաբանությունները Փետրվարի 12-13-ը Նկարիչների միությունում երկրորդ անգամ կանցկացվի ARTEXPO արվեստների ցուցահանդեսը: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա շեշտեց, որ ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը կրկնակի աճել է. նախորդ տարի ARTEXPO-ին մասնակցել են շուրջ 2 տասնյակ կազմակերպություններ, այս տարի դրանց թիվը 53 է:  Ասուլիսին ներկա լրագրողներին

ԷՐԵԲՈՒՆԻՆ ՄԻԱՅՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՉԷ

Վաղուց ժամանակն է փոխել վերաբերմունքը արգելոց-հնավայրերի հանդեպ 2009-ի սեպտեմբերից ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն է: «Առավոտի» հետ զրույցում տնօրենն ասում է, որ առաջիկայի համար ունեն հստակ ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն ըստ փուլերի: Ամենամեծ ցանկությունն այն է, որ հասարակությունը վերջապես ընկալի՝ Էրեբունին ընդամենը թանգարան չէ, այլ պատմահնագիտական արգելոց-թանգարան, որը բաղկացած

ԵՄ-Ն ԽԻՍՏ ՏՈՆՈՎ Է ԽՈՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Եվրախորհրդարանը Թուրքիայից պահանջել է դուրս բերել իր զորքերը Կիպրոսի տարածքից: Բացի այդ, Եվրախորհրդարանը Անկարային կոչ է արել կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Կիպրոսի խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները հաջողությամբ ավարտելու համար: Ինչպես հաղորդում է news.am-ը, եվրոպացի խորհրդարանականներն ընդգծել են, որ Թուրքիայի կառավարությունը պետք է բանակցություններում «ընդունելի մթնոլորտ» ստեղծի՝ Կիպրոսի հյուսիսային մասից իր զորքերը անհապաղ դուրս բերելու ճանապարհով: Բանաձեւում,

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ «9/11»-Ի ՄԱՍԻՆ

ԱՄՆ-ում առաջին անգամ եւ պաշտոնապես հրապարակվել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը արձանագրած բացառիկ լուսանկարներ: Դրանք արվել են երկնքից՝ ոստիկանության ուղղաթիռներից եւ բացառիկ են նրանով, որ ահաբեկչության օրը միայն նրանք են իրավունք ունեցել երկինք բարձրանալ եւ գտնվել ահաբեկչության թիրախ դարձած Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ երկնաքերների ամենամոտ տարածության վրա: «Newsru»-ի մատուցմամբ, հիմա լայն հասարակայնությունը նույնպես կարող է

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵԼՔ ԿԳՏՆԵՆ

Թուրքիայի իշխանությունները Վրաստանին կոչ են արել ազատ արձակել թուրքական այն հինգ նավերը, որոնք ավելի վաղ կալանվել էին՝ նավագնացության կանոնները խախտելու պատճառով: Այդ մասին տեղեկացնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական «TRT» հեռուստաընկերությանը: Աղբյուրի փոխանցմամբ, հիշյալ հարցը թուրքական խորհրդարանի խոսնակ Մեհմետ Ալի Շահինը բարձրացրել է իր վրաց գործընկերոջ՝ Դավիթ Բաքրաձեի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Թուրք պաշտոնյայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031