Օրվա լրահոսը
«ԿՌՎԻ ԻՄ ԼԻՄԻՏԸ ՍՊԱՌՎԵԼ Է ՇԱՏ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ»
Հերքելով լուրերը, որ ինքը ընտրությունների շրջանում կռիվների մեջ է եղել, ասում է Գագիկ Բեգլարյանը – Ընտրությունների օրվա հետ կապված բազմիցս շոշափվեց նաեւ ձեր անունը. տարբեր ԶԼՄ-ներում տեղեկություններ եղան, որ դուք եւ ձեր շրջապատը միջամտել եք ընտրական գործընթացներին, որ ձեր շրջապատի մարդիկ փորձել են ընտրակեղծիքներ կատարել: Եղե՞լ է նման բան, եթե այո, ինչո՞ւ: – Ընտրություններից հետո
ՆՐԱՆՔ ԷԼ ԵՆ ՎՐԱՆ ԽՓԵԼ
Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Եղվարդի լճի մոտ՝ «Երզնկայի տանձանոց» անունով հայտնի տարածքը վերածվել է «սպեցնազի» վրանային ավանի: Ծառերի արանքներում բացվել է մոտավորապես 40-50 վրան, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ զինվորականներից մեկի ասելով՝ իրենք «ուչեբկա» են անցնում: Թե ինչու է այդ «սպեցնազը» հայտնվել Եղվարդում, որտեղ երբեւէ ուսումնավարժական հավաքներ չեն անցկացվում՝ ղարաբաղյան բարբառով մեր
ԽՈՅ 21.03-20.04: Անցյալում չլուծված իրավիճակներ են մնացել: Աշխատեք վերլուծել դրանք ու հասկանալ պատճառները: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր մտերիմներից մեկն այսօր չի արդարացնի սպասելիքները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրվա երկրորդ կեսին վաղուց սպասված հանդիպում կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Սովորական օր է: Առանձնահատուկ ուրախության կամ տխրության առիթ չի լինի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Պատրաստ եղիր հետաքրքիր առաջարկների: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Համարձակորեն ձեռնամուխ եղեք ծրագրի
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՎԵՃԵՐՈՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Միջազգային դիտորդական առաքելության «Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ» հայտարարության մեջ արձանագրվել է նախնական եզրակացություն՝ ընտրական գործընթացների դատական բողոքարկումների վերաբերյալ: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը իր պարզաբանումն էր ուղարկել նաեւ «Առավոտին». «Արձանագրվել է, որ դատարանի որոշումները որոշ դեպքերում կամայական են եղել եւ ոչ հետեւողական: Նման եզրակացությունը հիմնավորող օրինակ են 2 տարբեր ընտրատարածքներում գրանցված պատգամավորության թեկնածուների գրանցումներն անվավեր
Ետընտրական բարեկրթության դրսեւորում
Ընտրություններից հետո, որպես կանոն, թե մայրաքաղաքի, թե հանրապետության մյուս մարզերի համայնքների շինությունների ու կառույցների պատերը՝ «զարդարված» թեկնածուների ու կուսակցությունների նախընտրական գովազդային պաստառներով, երկար ժամանակ քաղաքացիներին պատճառում են տհաճություններ ու հիասթափություն: Ոչ բոլորն են բարեկրթություն դրսեւորում եւ ընտրություններից հետո շենքերի պատերն ու մարդկանց տեսադաշտը բացում իրենց գովազդներից: Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքը ընտրություններից անմիջապես հետո
«ՌԵՆԵՍԱՆՍԸ» ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Կամերային նվագախմբի ղեկավարները հիացած են այս երկրում դասական արվեստի հանդեպ ուշադրությունից: Շուրջ 20 տարվա դադարից հետո, 2006թ. «Ռենեսանս» կամերային նվագախումբը, վերակազմավորումից հետո, հանդես եկավ հայ ունկնդիրների առջեւ, իսկ վերջերս՝ մայիսի 5-9-ը համերգներով ելույթ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ): «Առավոտը» հանդիպեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի եւ տնօրեն Ալեքսան Զաքյանի հետ: Տնօրենը տեղեկացրեց, որ
Նորածնի վաճառքի գործը դատարանում է
Շոշափվում է ԱԺ պատգամավորի անուն էլ Անցյալ տարվա դեկտեմբերին «Առավոտը» տեղեկացրեց, որ իր նորածնին վաճառած մոր՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Գյուլնարա Մանվելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, իսկ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Մեր տեղեկություններով, գնորդը Մասիսի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատասխանատու բժիշկ Մհեր Ենգիբարյանն էր, որին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը մեղադրանք էր առաջադրել «պաշտոնատար
ԱՄԵՆ ԻՆՉ ՀՐԱՇԱԼԻ ՉԷ, ՀԻԱՍՔԱՆՉ ՄԱՐՔԻԶՈՒՀԻ
Եվրոպացի դիտորդները միայն ասուլիսում էին բացառապես դրական գնահատում մայիսի 12-ի ընտրությունները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, նաեւ Եվրոպական խորհրդարանի դիտորդների խմբերի համատեղ կազմած «Նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ» հայտարարությունը 15 էջ է, եւ այստեղ բազմաթիվ են քննադատական դիտողությունները: Նախ, գլխավոր եզրակացությունն է, թե Հայաստանի իշխանությունները եւ ընտրական գործընթացում ներգրավված այլ դերակատարները քայլեր ձեռնարկել
Խմելու ջուրը թանկացրին
Հանձնաժողովն ու Սերժ Պոպոֆֆը 9-ի փոխարեն 3 դրամով բարիշեցին Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ մայրաքաղաքի խմելու ջրի սակագինը պետք է 2009-ի հուլիսի 1-ից 3 դրամով բարձրանա: Իսկ մինչ այդ ջրի թանկացում չի լինելու: Ներկայումս 1 խմ ջրի սակագինը կազմում է 172.8 դրամ: Հիշեցնենք, որ «Երեւան ջուր» ընկերությունն առաջարկում էր ջուրը թանկացնել 9 դրամով
«ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԴՔԱՆ ՇՈՒՏ ՉԵՄ ՓՈԽՈՒՄ»
Ընտրություններից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: – ՀՀԿ-ն միայնա՞կ է ձեւավորելու կառավարություն: – Այդ մասին խոսելը դեռեւս շուտ է: – Ձեր ցանկությունը: – Ես իմ ցանկություններն այդքան արագ չեմ փոխում: Ես իմ ցանկությունները արտահայտել եմ դեռեւս մեկ ամիս առաջ եւ ասել եմ, որ ինչքան շատ քաղաքական ուժեր
ԿԸՀ-ում քվեարկության արդյունքները սրբագրվում են
«Դզել-փչելու» գործընթացը սկսվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի առանձին անդամներ երեկ սկսել էին, ինչպես ԿԸՀ «Արդարություն» դաշինքը ներկայացնող Ֆելիքս Խաչատրյանն ասաց՝ «ծեփագործությամբ» զբաղվել: Այստեղ առավոտից թվաբանական ուղղում-սրբագրում-լրացումներ էին արվում ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրություններում հենց ԸԸՀ-ների ղեկավարության միջոցով: Ֆ. Խաչատրյանի պնդմամբ, ԸԸՀ-ի արձանագրություններում այլ ձեռագրով բազմաթիվ ուղղումներ են կատարվել, մասնավորապես՝ թիվ 16 ընտրատարածքի ընտրատեղամասային հանձնաժողովի
ՕԵԿ-ը կդիմի ՍԴ
Ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ասուլիսում ներկայացրեց զանգվածաբար ընտրակաշառք բաժանելու փաստերի մասին ԿԸՀ-ում իրենց ներկայացուցիչ Արտաշես Ավոյանի դիմումին ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի պաշտոնական պատասխանը, թե ստուգումների արդյունքում արձանագրել են՝ «Հայաստանում որեւէ դեպք չկա, որ գումար է բաժանվել որպես ընտրակաշառք»: Այս պատասխանը տրվել է մայիսի 12-ին՝ նույն օրը, երբ, ասենք, «Ազատությունը»
«ԵՍ ԱՅՆ ԱՂՋԻԿՆ ԷԻ, ՈՐԻՆ ՉՀՐԱՎԻՐԵՑԻՆ ՊԱՐԻ»
Ազգային ժողովի ներկայիս 131 պատգամավորներից շուրջ 60-ն այլեւս չեն լինելու նոր խորհրդարանում «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամները, որոնք չեն վերընտրվել՝ արդեն հավաքել են իրենց իրերը: Եվ երեկ նրանք, ինչպես նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության անդամները՝ չմասնակցեցին ԱԺ-ի լիազորությունների ավարտին հրավիրված արտահերթ նիստին: Սակայն խորհրդարանում էին «Արդարության» մի քանի պատգամավորներ, որոնցից Հրանտ Խաչատրյանը եւ Շավարշ Քոչարյանը
ԲՈՂՈՔԻ ԵՐԿՈՒ ԱԿՑԻԱ
Մեկն Ազատության հրապարակում, մյուսը՝ ԿԸՀ շենքի դիմաց Մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական գործընթացներն ուղեկցվում են ոչ միայն ընդդիմադիր եւ արմատական համարվող երեք ուժերի՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքներով, այլեւ առանձին ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների վիճարկմամբ, որոնց երեկ ավելացավ եւս երկու ակցիա: Երեկ ժամը 18:00-ից Ազատության հրապարակում նստացույց է սկսել
ԼԱՎ ԲԱՆ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Մալաթիայի թիվ 7 ընտրատարածքում միայնակ առաջադրված եւ 23309 ձայնով պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը երեկ «Առավոտի» թղթակցին հորդորեց, որ մի լավ բան գրենք իր մասին. «Այդքան վատ բաներ գրեցին լրագրողները: Գոնե մի լավ բան գրեք: Ինձ համար չեմ ասում, այլ երեխեքիս: Գրեք, որ տանեմ տուն՝ 6 երեխեքիս ցույց տամ ու ասեմ՝ պապա՜ն ա, է՜»: Մենք չենք
ԽՈՅ 21.03-20.04: Էրոտիկ երեւակայության շնորհիվ ինտիմ կյանքն այսօր հաճելի կլինի: ՑՈՒԼ 21.04-21.05: Անհանգստացնող հարցերից շատերը կմնան անցյալում եւ դուք կկարողանաք լուծել մնացածը: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրն ընդհանուր առմամբ հաջող է ու բարենպաստ հատկապես ֆինանսական ոլորտում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր գործնական ու անձնական հարաբերություններում ձեզ լուրջ փորձարկում է սպասվում: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մտահղացումները ստեղծագործաբար իրագործելու ձգտման դեպքում հաջողությունը կժպտա
ՌՈՒՍՆԵՐԸ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՊԵԿԻՆ ՉՄԵԿՆԵՆ
Ռուսաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը, բացառված չէ, որ զրկվի 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Այդ մասին Յակուտսկում կայացած ՌԲՖ-ի գործկոմի նիստում ահազանգել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 1-ին փոխնախագահ Վիկտոր Խոտոչկինը՝ դրա գլխավոր պատճառ համարելով ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի (ՌԲՖ) նախկին ու սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Խուսաինովի եւ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ,
Նորից՝ անձնագրերի մասին
Անձնագրերի հետ կապված մեքենայությունները, այնուամենայնիվ, դեր խաղացել են անցած ընտրություններում «Մայիսի 12-ին քվեարկության ամբողջ օրվա ընթացքում նոփ-նոր անձնագրերով մարդիկ էին գալիս ընտրատեղամաս»,- պատմում է Սյունիքի ընտրական հանձնաժողովներից մեկի անդամը, ով չի ցանկանում ներկայանալ: Ըստ E-chanel.am-ի, աղբյուրը պատմում է, որ ինքը պատասխանատու է եղել ընտրացուցակների համար, եւ վկայում է, որ «անձամբ ողջ օրը ականատես է եղել նոփ-նոր
«ՀՈՎԱՆԱՎՈՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ»
Ասում է ծագումով ապարանցի երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, միաժամանակ նշելով, որ նախկինում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը աջակցել է իրեն: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը պատրաստվում է օրերս մեկնել Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայում ՀՀ տարվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Նա սիրով զրուցեց «Առավոտի» հետ: – Շուրջ երկու տասնամյակ ձգված դադարից հետո 2000թ. վերադարձաք երգարվեստ: Մասնագետները նշում են, որ դուք դեռ
Բարեգործական հիմնադրամը հաշտության եզրեր է փնտրում
«Ֆինքան» պարզաբանում է «Առավոտն» անդրադարձել էր ամերիկյան «Ֆինքա» (ապրիլի 28-ի՝ «Ֆինքան» տոկոսով փոխառություննե՞ր է տվել») բարեգործական հիմնադրամի գործունեությանը, տեղեկացրել, որ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն է իրականացվում: Նախաքննության գաղտնիության հնարավորության շրջանակներում պարզվել էր, որ քրգործով անցնում է 350-ից ավելի տուժող: «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի իրավաբան Լիլիթ Թունյանի տեղեկացմամբ, քրեական գործը հարուցված
«ՉՊԵՏՔ Է ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՀՌՉԱԿԵԼ»
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գոհ չէ ընտրությունների արդյունքներից, բայց չի պատրաստվում բոյկոտել նոր խորհրդարանի աշխատանքները: Երեկ «Ֆորում պրես» ակումբը հյուրընկալել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Թեման՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Ժառանգության» գնահատականն էր: Ր. Հովհաննիսյանը իր երախտագիտությունը հայտնեց հայ ժողովրդին ու հատկապես այն 250000 մարդկանց, ովքեր մայիսի 12-ին քվեարկել են «Ժառանգության» օգտին: «Սխալ
Թաղապետարանը քոլեջին վտարում է
Հենց միայն այն բանի համար, որ տնօրենը մեր թերթին բողոք է ներկայացրել Չեխովի 20 հասցեում տեղակայված թիվ 160 մսուր-մանկապարտեզի շենքի մի մասը Շենգավիթի թաղապետարանը 20 տարի ժամկետով՝ վարձակալությամբ հանձնել է «Առաջին քայլեր» նախադպրոցական քոլեջին: Սակայն անցել է ընդամենը 10 տարի եւ արդեն քոլեջը թաղապետարանի հետ խնդիրներ ունի: Ըստ քոլեջի տնօրեն Նաիրա Հարությունյանի՝ մոտ մեկ ամիս
ՈՒՄ ԳՈՎԱԶԴԸ ՀԱՆԵՆ, ՀՀԿ-ԻՆԸ ՉԵՆ ՀԱՆԻ
Թաղապետարանները գերադասում են տուգանվել, քան ՀՀԿ-ի գլխից թռնել «Մեր համայնքում հիմնականում պաստառներ փակցրել են հաղթած կուսակցությունները, հիմա նրանք երեւի քեֆերի մեջ են, քեֆը կվերջացնեն՝ կհանեն, էլի»,- երեկ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժնից այսպես պատասխանեցին «Առավոտի» այն հարցին, թե չե՞ն պատրաստվում փողոցներից հանել քաղաքական գովազդային պաստառներն ու վահանակները: Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանում տեղյակ էլ չէին, որ իրենք
«21-ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ «Ուրբաթ» ակումբում այսպես բնութագրեց ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական այս ընտրությունները, որոնց հետեւանքով, ի դեպ, նա, գրավելով ՀՀԿ ցուցակում 61-րդ տեղը՝ դառնալու է պատգամավոր: Էդուարդ Շարմազանովը պատասխանելով հարցին, թե ԱԺ-ում տեղ չգտած ո՞ր ուժերի համար է ափսոսում՝ ասաց. «Ես շատ կուզենայի, որ ՄԱԿ-ը ներկայացված լիներ, քանի որ այդ կուսակցությունն
«ՀՅԴ-ն կառավարության սիմվոլիկ մաս չի կազմի»
Երեկ շնորհավորելով «մեծամասնություն նվաճած ուժին»՝ ասաց Արմեն Ռուստամյանը ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ հրապարակեց կուսակցության հայտարարությունը խորհրդարանական ընտրությունների մասին: Դրանում ասվում է. «Անհրաժեշտ է փաստել, որ չհաջողվեց լիարժեքորեն կանխել ընտրական գործընթացներում արմատավորված արատավոր երեւույթները, բացառել պարտադրանքի եւ ընտրակաշառքի միջոցով քվեներ ձեռք բերելու գործելաոճը։ Որոշ կուսակցություններ տեր չկանգնեցին հանձնաժողովների իրենց տեղերին։
ՀԱՂԹԱՆԱԿԵՑ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Այս գնահատականն է տալիս ԱԺ ընտրություններին Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար Վարդան Հարությունյանը Մայիսի 12-ի ընտրություններից հետո թերեւս գլխավոր հարցը հետեւյալն է՝ ինչպե՞ս ստացվեց, որ իրենց ձայնը վաճառողների քանակը հասավ այդքան չարչրկված «կրիտիկական զանգվածի» եւ դարձավ վճռորոշ հաղթողներին որոշելու համար: Մեր այս հարցադրմանն իրավապաշտպան Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Այս ընտրություններում ես չեմ տեսնում հաղթող կողմ: Բոլորն
ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎՃԻՌ
Այս է ակնկալում փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր պաշտպանյալ ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի համար Դեռ 2006-ի օգոստոսին «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 182 հոդվածի (շորթում) 1-ին մասով, 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասով եւ 136-րդ հոդվածի (վիրավորանք) 1-ին մասով՝ ընդհանուր առմամբ 5 դրվագներով: Արդեն մի քանի ամիս անընդհատ
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ՞Ն ԷԼ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿՏԱ ԲՈՒԺՎԵԼ
Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացության ամբողջական տեքստում կա մի փաստ, որը հաստատումն է նոր անձնագրերով քվեարկող շրջիկ խմբերի վերաբերյալ «Իմպիչմենտ» դաշինքի առաջնորդի հրապարակած թեզի: Ըստ այս եզրակացության՝ «Թիվ 31 ԸԸՀ-ի մի տեղամասից դուրս դիտորդները տեսել են մարդկանց, ովքեր իրենց անձնագրերում կեղծ էջ (ներառյալ լուսանկարը) են ունեցել ներդրված, որը վկայում է քվեարկողի անձը հաստատող փաստաթղթերի
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մարդկանց հետ ձեր շփումները կբարդանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Մասնագիտական առաջընթաց կլինի միայն համառություն դրսեւորելու դեպքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այս երեկո կյանքի մանրախնդիր հարցերը կլուծվեն դրականորեն: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ֆինանսական կասկածելի գործառույթներից հեռու մնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրվա ընթացքում դուք ինքներդ ձեզ համար անհասկանալի կլինեք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զգացմունքների մասին խոսելն այսօր ամոթ չէ: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ամբողջ օրը
ՓՈՐՁԱՌՈՒՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երեկ երկրի այս տարվա «Անկախության» գավաթակիր «Բանանցը» հանդիպեց «Արարատին»: Իսկ նախորդ օրը Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» 1:0 նվազագույն հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ, «Շիրակը» սեփական հարկի տակ նույն հաշվով զիջեց «Կիլիկիային»: Ոչ ֆուտբոլային խոշոր՝ 0:7, հաշվով պարտվեց «Ուլիսը»: Նրան այդպես «նեղացնողը» Աշտարակի «Միկան» էր: Երկրի առաջնության բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային