Օրվա լրահոսը
«ՎԼԵԿՈ՜ՒՏ ԼԻ ՄԵՉՏԻ ՆԵԲԻՎԱԼԻՅԵ՜»
Այս վերնագիրն էր ընտրել «Փաստարկ» ակումբում իր երեկվա ասուլիսի համար Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Շարմանկա» երգի այս խոսքերն այնքա՜ն հոգեհարազատ են իմ կերպարին, քաղաքական իմ գործունեությանը եւ հատկապես՝ պատմական այս պահին»,- վերնագրի իր նախապատվությունն այսպես բացատրեց մեր գլխավոր մարքսիստը: Թերեւս հենց հոգեհարազատությունն էր պատճառը, որ «Երկու աստղ» նախագծի ընթացքում Դավիթ Հակոբյանն այնքա՜ն ինքնամոռաց
ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ
ԸԸՀ անդամի կրպակին նախընտրական պաստառ են կպցնում՝ նրա կամքին հակառակ Մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված երկու թեկնածուների՝ Հակոբ Հակոբյան-«Ճոյտի» եւ Սուսաննա Հարությունյանի դեմ ուղղված բռնարարքներով, դատական պրոցեսով, ապա նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու նախընտրական շտաբներում տեղի ունեցած պայթյուններով: Սակայն ամեն քայլափոխի կարելի է հանդիպել
ՆՐԱ ՀԵՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎԻՃԵԼ
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկ ասուլիսում վերահաստատեց իր համոզմունքը, թե Սերժ Սարգսյանը կորցրել է պատմական պահը եւ չի դառնալու ՀՀ նախագահ: Ըստ նրա՝ եկել է քաղաքական սերնդափոխություն իրականացնելու պահը. «Աբուռը լավ բան է: Եվ, էն Վիննի Պուխը, որ ասում ա՝ «Պիտուշոկ, մյոդ կուշալի, բոչկա պուստա, շյաս սամոյե գլավնոյե՝ վովրեմյա սմիտցա»: Եթե մեզ թույլ տայինք
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր պահանջվում է ինչ-որ հարցում ռիսկի դիմել՝ չվախենալով հետեւանքների մասին: ՑՈՒԼ 21.04-21.05: Լուսաբացն այսօր ձեզ կդիմավորի բարձր տրամադրությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հավանական է, որ օրվա խնդիրները լուծվեն իրենք իրենց: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Երեկոյան ձեզ ֆինանսների հետ կապված հետաքրքիր առաջարկություններ կանեն: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Եթե որեւէ ցանկություն ունենաք, այն կլուծվի առանց լուրջ ջանքերի գործադրման: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Օրվա
Մեկ օր էլ սպասենք
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումներից մեկն անպայման պետք է կայանա Երեւանում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնության որակավորման մրցաշարի «A» խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային հավաքականների միջեւ կայանալիք հանդիպումների անցկացման վայրի հետ կապված խնդիրը կրկին մնաց առկախ: Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ապրիլի 14-ին Նյոնում գտնվող
ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐՋՈՒՄ ՏԵՂԻ ՏՎԵՑԻՆ
Դրեզդենում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 8-րդ առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8,0 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, իսկ կանանց մեջ՝ նույնպես ՌԴ ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան՝ 10,0 միավոր: Ցավոք, այս անգամ մեր շախմատիստները չարդարացրին սպասելիքները, չնայած մինչեւ նախավերջին տուրը՝ հատկապես Էլինա Դանիելյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը բրոնզե մեդալների
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՖԻՖԱ-ԻՑ ԵՎ ՈՒԵՖԱ-ԻՑ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ֆուադ Մուսաեւը «ԱՊԱ-Սպորտ» գործակալությանը տված հարցազրույցում քննադատել է իր հետնորդների գործունեությունը՝ կապված Հայաստան-Ադրբեջան հանդիպումների շուրջ առաջացած քաշքշուկի հետ: Նա հետաքրքիր դիտարկումներ է արել, որոնք ներկայացնում ենք որոշ կրճատումներով: «…Հանդիպումները չեզոք դաշտերում անցկացնելը հեշտ չէ: Ո՞ր երկրի ղեկավարությունը նման սկզբունքային խաղեր կազմակերպելու պատասխանատվություն կվերցնի: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուկիսը հայտարարել
Մոսկովյան համերգ՝ հայկական տնավարիությամբ
«Տաշիր-2007»-ը չտարբերվեց նմանօրինակ միջոցառումներից Կիրակի օրը Մոսկվայի Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2007» երկրորդ մրցանակաբաշխությունը, որի կազմակերպմանը աջակցել էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ու «Անելիք» բանկային համակարգը: Միջոցառումը հեռարձակվում էր Հ1-ի ուղիղ եթերով՝ ավելի քանի 5 ժամ, եւ այն դիտելու հնարավորություն ուներ ոչ միայն Հայաստանը, այլեւ Սփյուռքը: Այս անգամ էլ տիրում էր նույն տնավարիությունը, ինչպես
«ԻՄ ԶԵՆՔՆ ԷԼ ԻՄ ՓԱՅՏԻԿՆ Է»
Հայտարարում է գովազդային վահանակներին տեղ չգտած Հովհաննես Չեքիջյանը Այս տարի լրանում է Հայաստանի պետական երգչախմբի 70-ամյակը: Վերջին 46 տարին երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանը: Հոբելյանի կապակցությամբ երգչախումբն իրականացնում է միջոցառումների շարք՝ ապրիլի 19-ից հունիսի 10-ը: Առաջին համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ Հայաստանի պետական երգչախումբը, մենակատարների եւ Ֆիլհարմոնիկ
Առաջին մասնագիտացված հրատարակչությունը ՀՀ-ում
Երեւանում իր գործունեությունն է սկսել առաջին իրավաբանական-գիտական «Իրավունք» հրատարակչությունը: «Իրավունքի» տնօրեն, ՀՀ գերագույն դատարանի նախկին դատավոր, իրավաբան Թաթուլ Բադասյանը ասաց, որ այն այսօր միակ մասնագիտացված հրատարակչությունն է Հայաստանում: Նա փաստեց, որ ժամանակին ԽՍՀՄ ողջ տարածքում ընդամենը մեկ իրավաբանական հրատարակչություն է գործել: Պրն Բադասյանը նկատեց, որ Հայաստանում առայժմ գրականությունն առանց հրատարակչության միջամտության է հրատարակվում. «Սա ընդունված
ԲԱ ՈՐ ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՀԵՏՈ ՓՈԽՎԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏԸ
Մտահոգված է «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը «Պետական կարիքների զոհեր» եւ «Սեփականության իրավունքի պաշտպանություն» կազմակերպությունների ղեկավարներն ապրիլի 12-ին խնդրել էին վարչապետ Սերժ Սարգսյանին ընդունել իրենց ներկայացուցիչներին՝ քննարկելու Կենտրոնի բնակիչների իրավունքների խախտման հարցերը: Եվ հաջորդ օրն իսկ Սերժ Սարգսյանն ընդունել էր Հյուսիսային պողոտայի բնակիչներին, որոնց լսելուց հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Նկատի ունենալով խնդիրների մեծ
«Պատվաստանյութերից չեն մահանա»
Վստահեցնում են բժիշկները «Առավոտի» խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստացել մայրերից, որ իրենց երեխաների առողջական վիճակը պատվաստվելուց հետո կտրուկ վատթարացել է: Անգամ եղել է դեպք, որ Բյուրեղավանի պոլիկլինիկայում կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) հիվանդությունների դեմ պատվաստում ստանալուց վեց օր անց մեկ տարեկան երեխան մահացել է («Առավոտ», 23.06.2006): Սակայն բժիշկները պնդում են, որ պատվաստանյութերը միանգամայն անվտանգ են եւ
ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ
Թալինի քաղաքապետն ու մշակույթի տան տնօրենը իրենց պաշտոնն օգտագործում են ի նպաստ իրենց քաղաքական գործունեության: Թիվ 15 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքն ու եւս 75 համայնք, ԱԺ պատգամավորի աթոռի համար պայքարում է մեծամասնականով առաջադրված հինգ թեկնածու՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը, Թալինի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան աջակցությունը վայելող անկուսակցական Մնացական Մնացականյանը,
«Մենք անպայման կստեղծենք շտաբ»
Վստահեցնում է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն օրերս ասուլիսում անդրադառնալով ընտրության վերահսկման միասնական շտաբ ստեղծելու առաջարկին՝ թերահավատություն արտահայտեց նման մարմինների գործունեության կապակցությամբ: Մասնավորապես ասաց, որ եթե կա վերահսկելու ցանկություն, ապա պարտադիր չէ ստեղծել հատուկ մարմին: Ավելի վաղ այս առաջարկը հրապարակավ մերժել էր նաեւ «Հանրապետությունը»: Մինչդեռ «Ազգային միաբանությունը» մտադիր էր կուսակցությունների
«ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է ԵՂԵԼ, ԱՅԴՊԵՍ ԷԼ ԼԻՆԵԼՈՒ Է»
Տավուշցիներին վստահեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզչությունը սկսեց սահմանամերձ Բերդ քաղաքից: Բերդի հրապարակը մարդաշատ էր՝ ակնհայտորեն մարզպետ Արմեն Ղուլարյանը, քաղաքապետը եւ մյուս պետական չինովնիկները օրուգիշեր չէին քնել, որ վարչապետի այցը անցնի ամենաբարձր մակարդակով: Նույնն էր նաեւ Իջեւան, Դիլիջան քաղաքներում եւ ճանապարհի բոլոր գյուղերում: Մարզի բոլոր ճանապարհներին,
ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԻ ՔԱՆԻ ՃԱԿԱՏՈՎ
Քաղաքական երեք ուժեր դժգոհ են Հ1-ից Եթե մինչեւ ՀՀ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության մեկնարկը հայաստանյան ընդդիմությունը բողոքում էր հեռուստաընկերությունների, այդ թվում՝ «հանրայինի» եթերով քաղաքական գովազդի համար սահմանված վճարների թանկությունից, ապա հիմա բողոքում է նաեւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին ընդունած թիվ 84Ա որոշման դրույթներից մեկի առնչությամբ: Հիշեցնենք, որ ԿԸՀ հիշյալ որոշմամբ հաստատվել էր համամասնական
ԸՆՏՐԱՐՇԱՎԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ
ՀՀԿ նախագահի պաշտոնակատար, վարչապետ Սերժ Սարգսյանն իր ընտրարշավը սկսեց Տավուշի մարզից: Բնականաբար, մարզի ողջ բյուրոկրատիան ջանք ու եռանդ չի խնայել «մարդաշատ հրապարակներ» ապահովելու համար՝ «բերման ենթարկելով» թե՛ երեխաներին, թե՛ ծերերին: Շատերը, սակայն, եկել էին կամավոր՝ իրենց կենցաղային խնդիրները վարչապետին ներկայացնելու նպատակով: Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնվեցերորդ ԳԼԱՎԼԻՏԻՑ ՀԵՏՈ Մանկավարժականի մեր բանասիրականում, Վահանից բացի, եւս երկու Լենինյան թոշակառուներ կային, եւ մեր էդ Լենինյան թոշակառուները, Վահանն էլ ներառյալ, ո՛չ միայն մեզանից էին շատ տարբեր, այլեւ՝ իրարից, եւ որպեսզի դուք է՛լ դրանում համոզվեք, հիմա պիտի ասեմ, որ մեր ֆակուլտետի հաջորդ Լենինյան թոշակառուն մեզանից մի կուրս բարձր եւ հարյուր
Գեներալի զոհը
Ըստ դատապարտյալի, գեներալ Սեմյոն Հակոբյանը իրեն բանտ է ուղարկել՝ աշխատանքի դիմաց չվճարելու նպատակով Ունեմ երեք երեխա: Աղջիկս սովորում է Պետհամալսարանի երրորդ կուրսում, տղաս ծառայում է բանակում, իսկ անչափահաս տղաս վեցերորդ դասարանում է: Ինքս երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Աբովյանի երկրապահների միությունից ունեմ շնորհակալագիր՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Բնակվում էի վարձով, ընտանիքս գտնվում
ՈՄԱՆՔ ՁԿՆԵՐ ԵՆ, ԻՍԿ ՈՄԱՆՔ ԷԼ՝ ՁԿՆՈՐՍ
Մանկավարժ կալանավորի նամակը՝ քրեակատարողական հիմնարկից Շա՜տ-շատ վաղուց, այսինքն՝ 2005թ. սեպտեմբերի 23-ին հայտնվեցի «Կագեբեի պադվալում»: Ինչո՞ւ շա՜տ-շատ վաղուց. գուցե տարօրինակ թվա, բայց ժամանակը տարբեր միավորներով է չափվում «ներսում» եւ «դրսում»: «Դրսում» կարող ես աննկատ տարիներ, նույնիսկ մի ամբողջ կյանք ապրել, իսկ այստեղ ամեն ինչ ուրիշ է՝ չափազանց թանկ է ու կարեւոր է ամեն օրը, ժամը, նույնիսկ
«Անաղուհաց քրդի շուն»-2
«Ժողովրդական թռուցիկագործի» ոդիսականը Արարատի մարզի Վեդիի դատարանում 4 տարի առաջ քննության էր դրվել ինքնուս բանաստեղծ Ջանիկ Ադամյանի, ինչպես նաեւ Ջեմմա Սահակյանի դեմ հարուցված քրեական գործը: Ջ. Սահակյանն ԱԺՄ տարածքային կառույցի նախագահն էր: Նա 12 օրինակով տպագրել էր Ջանիկի բանաստեղծություն-թռուցիկը, որի արդյունքում բանաստեղծը 2 ամիս 7 օր պահվեց «Նուբարաշեն» մեկուսարանում՝ ՀՀ նախագահին զրպարտելու մեղադրանքով: Քրգործի հիմք
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ
Վարդենիսի դատարանի շենքային պայմանները բարվոք չեն Մոտ երեք տասնամյակ է, ինչ չի վերանորոգվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Վարդենիսի նստավայրի շենքը, որը գործում է 1980-ականներից: Դատական նիստերի դահլիճի պատուհաններին ապակիներ չկան, ինչի պատճառով էլ դահլիճում նիստերը ձմռանն անց են կացվում մինուս 10 աստիճանից ցածր ցրտի պայմաններում: «Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Վահագն
Ինչպե՞ս վերականգնել տոհմական ազգանունը
Դատարանը թույլ չի տալիս Ջալալյանին դառնալ Հասան-Ջալալյան «Հասան-Ջալալյան տոհմն ամենահին եւ ամենամեծ հենասյուներից էր, որոնց վրա դարերի ընթացքում դարբնվում եւ խորանում էր Ղարաբաղի հայության ինքնուրույնությունը»,- իր աշխատության մեջ նշել է պատմաբան Լեոն: Այս եւ բազմաթիվ այլ ազգանուններ աղճատվել էին խորհրդային տարիներին. մասնավորապես՝ 30-ական թվականներին, եւ այսօր շատ բնական է, որ մարդիկ ձգտում են վերականգնել իրենց
ԹԱՓԱՆՑԻԿ «ԱԿՎԱՐԻՈՒՄ»
Քրեական գործ՝ «բարդակ-սաունայի» տնօրենի դեմ «Առավոտը» վերջերս անդրադարձավ Եր- եւանի Մոսկովյան 15 հասցեում գտնվող «Ակվարիում» շոգեբաղնիքում տեղի ունեցած մարմնավաճառների միացյալ, ազատ ու թափանցիկ աշխատանքին: Արդյունքում՝ մի քանի մարմնավաճառ հայտնվեց իրավապահների ցանցում, իսկ հաջորդ օրը խմբագրություն եկած սաունայի տնօրենը՝ Արշակ Ստեփանյանը, «Առավոտին» փոխանցեց, որ տեղյակ չի եղել մարմնավաճառների մասին: Նա նաեւ ասաց, որ իրեն աշխատանքում օգնել
Պետական կարիքների հերթական զոհը
Ազգային անվտանգության նախարարությունը «քցեց» քաղաքացիներին Նալբանդյան 130 հասցեում նախկինում բնակվող 72-ամյա Գոհար Գասպարյանը «Առավոտում» հայտնվեց այն նույն ճամպրուկով, որով 2001-ին հեռացավ Հայաստանից, 5 տարի ապրելով փախստականների ճամբարում՝ սկզբում Բելգիայում, այնուհետեւ Շվեյցարիայում: Ճամպրուկում 1926-ին կառուցած իր տան պատմությունն էր, իրեն վտարելու վճիռը, ավտովթարից մահացած թոռան լուսանկարը: Գոհար Գասպարյանի կարծիքով, իր ողջ ընտանիքի կործանումը սկսվել է 1998-ին,
ԷՐԻԿԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԶՈՀ ԷՐ
Գեներալի որդին եւ «Թումանյանի Թաթոսը» ուռած վիճակում ուրիշից էին հաշվեհարդար տեսնում Այս տարվա մարտի 19-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը, Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, 12 տարվա ազատազրկման դատապարտեց Թադեւոս Համբարձումյանին (հայտնի է «Թումանյանի Թաթոս» անվամբ) եւ 4,5 տարվա ազատազրկման էլ՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի որդուն՝ Հայկին: Նրանք մեղավոր են ճանաչվել Արաբկիրի տարածքի բնակիչ Էրիկ Ասատրյանի սպանության
Կստեղծվի «Գրադարան» հիմնադրամ
Մտահղացման հեղինակը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանն է Հայկական գրադարանային ասոցիացիան արդեն 6-րդ տարին ապրիլի 9-16-ը անցկացնում է «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումը՝ «Գրադարան՝ գիտելիքի տուն» կարգախոսով: Հանրապետության գրադարաններում կազմակերպված վաղվա միջոցառումները կրելու են «Վերականգնենք միմյանց գիրք նվիրելու ավանդույթը» խորագիրը: «Առավոտը» հանդիպեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին: Մեզ հետ զրույցի
ՍԱԹՅԱՆԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ
Կնշվեն Աշոտ Սաթյանի 100 եւ Արամ Սաթյանի 60-ամյակները Մայիսի 23-ին լրանում է ճանաչված կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 60-ամյակը: Նա ասաց, որ միշտ էլ իր հոբելյանների առիթով հեղինակային համերգներ է ունեցել: «Այս անգամ երեկոն կուշացնեմ, որովհետեւ ինձ համար ավելի կարեւոր մի հոբելյան կա՝ հորեղբորս՝ Աշոտ Սաթյանի 100-ամյակը: Արդեն ստեղծվել է կառավարական հանձնաժողով, հավանաբար միջոցառումը կկայանա աշնանը»,-
Հայաստանն ընտրում է
Այժմյան խորհրդարանական ընտրությունները, որոնք կանցկացվեն մայիսի 12-ին, փաստացիորեն նախագահական ընտրությունների ստուգատեսն են: Պետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որը Ռուսաստանի հետ դրական հարաբերությունների անկեղծ կողմնակիցն է, չի կարող առաջադրվել երրորդ անգամ, ինչպես եւ Վլադիմիր Պուտինը: Թե՛ քաղաքացիները, թե՛ վերնախավը նրա հետնորդի կարգավիճակում տեսնում են Սերժ Սարգսյանին: Կրթությամբ՝ բանասեր, նա ճակատագրի բերումով դարձել էր ղարաբաղյան բանակի հրամանատարներից մեկը,
«ԻՐԱՎՈՒՆՔ» ԱՌԱՐԿԱՆ՝ ԴՊՐՈՑՈՒՄ
Որոշ մասնագետներ պնդում են, որ այս առարկան պետք է գործնականացնել, ոմանց ձեւակերպմամբ էլ՝ «դպրոցը կաշառակեր իրավաբանների տեղը չէ»: 2001-ից հանրակրթական դպրոցների 8-րդ դասարաններում դասավանդվում է «Մարդու իրավունքներ» առարկան, 9-րդում՝ «Քաղաքացիական կրթությունը», 10-րդում՝ «Պետություն եւ իրավունքը»: Ուսուցիչները հավաստիացնում են, որ եթե աշակերտները առավելագույնս յուրացնեն այս առարկաներից ստացած գիտելիքները, լավատեղյակ կլինեն իրենց իրավունքներին, երկրի պետական կարգին եւ