Օրվա լրահոսը
«ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿԸ» ԵԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ
Մրցույթի նպատակն է աշակերտներին օգնել սիրել ռուսերենը Օրերս ՌԴ դեսպանությանն առընթեր «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցավ «Ռուսական արջուկ» փորձնական մրցույթին մասնակցած դպրոցների եւ պատվոգրերի արժանացած երեխաների մրցանակաբաշխությունը: Միջազգային մրցույթն անցկացվել է 2009թ. նոյեմբերի 12-ին՝ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: Դրան մասնակցել են Վ. Մայակովսկու անվան թիվ 7, Ա. Չեխովի անվան թիվ 55, Ս. Շահմուրադյանի անվան թիվ
19. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
93- ամյա Գյուլվարդ Մելիք- Մուրադյանը: Հայկ Մելիք- Մուրադյանի ճակատային նամակները: Մեսրոպավանի շրջանի հայ կամավորները 1941 թ. ճակատ մեկնելուց առաջ: Երիտասարդ տղաների մի խումբ էր հավաքվել փողոցի անկյունում: Բարձրաձայն կատակում էին, որը լսելի էր հեռվից: – Գնանք սառը միս առնենք, մի քիչ էլ օղի, խմենք՝ լավանանք,- ասաց գանգուր մազերով տղան: – Տո, սառը միս պետք չի,
Համբերություն արմավիրցուն
Էջմիածին քաղաքի բնակիչ այն ծնողները, որոնք հույս ունեն, թե փետրվարի 1-ից մանկապարտեզները կարթնանան պարտադրված «նիրհից», եւ իրենք այլեւս ստիպված չեն լինի երեխաներին այս ու այն հարազատի մոտ թողնելով աշխատանքի գնալ, պետք է դեռ մի քիչ էլ սպասեն: Մանկապարտեզների համար փետրվար ամիսը եւս աշխատանքային չէ: Էջմիածինցի ծնողների սպասողական վիճակը պետք է ձգվի մինչեւ մարտի 1-ը, որովհետեւ
Կռնատ աղջիկը, մարզպետարանը, կովերը
Իջեւանում խորհրդային շրջանում անցկացվում էին քանդակի միջազգային սիմպոզիումներ: Դրանց ընթացքում ստեղծված քանդակները զարդարում են Իջեւանի քաղաքային զբոսայգին: Քանդակների մի մասը, ինչպես այս գեղեցկուհին, բարբարոսության զոհ է դարձել: Բայց քաղաքային զբոսայգու տարածքը կանաչ է: Գուցե դա է պատճառը, որ այստեղ, Տավուշի մարզպետարանի հարեւանությամբ, խոշոր եղջերավոր անասուններ են արածում: Դրանց հետքերը զբոսայգու տարբեր հատվածներում թարմ թրիքի մեծ
Կիսատ մնացած շինարարություններ
Սյունիքի մարզում այս տարի պետբյուջեով կապիտալ շինարարություն չի իրականացվի Սյունիքի մարզում 2009 թվականին քաղաքաշինության ոլորտում նախատեսված ոչ բոլոր ծրագրերը իրականացվեցին: Ճգնաժամի եւ անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով տարվա չորրորդ եռամսյակ տեղափոխվելուց հետո էլ միջոցներ չգտնվեցին, եւ ծրագրերը «օդում մնացին»: Ի ցավ սյունեցիների՝ այդ ծրագրերն այս տարի էլ չեն իրականանա: 2010 թվականի ՀՀ պետական բյուջեով Սյունիքում կապիտալ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՀԿ-Ն ՍՊԱՌՎՈ՞ՒՄ Է
Վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները վկայում են, որ ՀՀԿ-ական թեկնածուներն այս մարզում նկատելիորեն զիջում են մրցակից անկուսակցականներին եւ ԲՀԿ-ականներին: Եթե մինչ 2007-2008 թվականները գրեթե կանխատեսելի էին բոլոր ՏԻՄ եւ ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ ՀՀԿ-ականը միշտ հաղթելու էր, ապա վերջին ընտրությունները փաստում են, որ Հանրապետականի դիրքերը նկատելիորեն թուլացել են: Արարատի մարզում թե համայնքապետերի, թե այլ պատասխանատու պաշտոններում,
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՍՈՒՐ Է
news.am-ը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղում փախստականներին բնակարաններ տրամադրելու խնդիրը առաջնայիններից մեկն է։ Չնայած 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ փախստական 9 ընտանիքների բնակարաններ են տրամադրվել։ ԼՂՀ իշխանութունները հավաստիացնում են, որ այսուհետեւ եւս ուշադրության կենտրոնում են պահելու փախստականների խնդիրները։ Լեռնային Ղարաբաղում գործում է ղարաբաղյան շարժման տարիներին ձեւավորված փախստականների հասարակական կազմակերպություն, ըստ որի՝ Ադրբեջանից վտարված փախստականների գլխավոր խնդիրը միջազգային
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
Բանակի օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 25-ի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Երեկ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահի գլխավոր ռազմական
ՀԱՑՊԱՆՅԱՆԻ ՀԱՅՐԸ ՄԱՀԱՑԱՎ
Երեկ Գերմանիայի Քյոլն քաղաքում իր մահկանացուն կնքեց 81-ամյա Գեւորգ Հացպանյանը: Նա ազատամարտիկ, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանի հայրն է: Հիշեցնենք, որ ծերունին այդպես էլ չիմացավ, որ իր տղային դատապարտել են ազատազրկման: Գերմանիայի օրենքներով՝ թաղման արարողությունները տեղի են ունենում երեքշաբթի կամ ուրբաթ օրերին: Ինչը նշանակում է, որ Գեւորգ Հացպանյանի թաղումը կլինի առաջիկա ուրբաթ օրը: Ս.Հացպանյանին
Օրհնությամբ եղիցի
Կիլիկիայի Ադիյաման քաղաքում էր մինչեւ 1915 թ. Մեծ եղեռնը բնակվում Հացպանյանների 86 հոգանոց գերդաստանը: Այդ մեծ գերդաստանից կիսամեռ վիճակում Դեր Զորի անապատ հասան միայն 3-ը՝ Մարիամը, Խանումը եւ Ծերունը: Ծերունն ամուսնացավ իր պես որբացած Արաքսի Թովմասյանի հետ, ով ծնունդով Սամոսատ քաղաքից էր: Նրանց ամուսնությունից ծնված 7 որդիներից անդրանիկը Գեւորգ Հացպանյանն էր: Գեւորգ Հացպանյանը 18-ից մինչեւ
ՍԴ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, իր թիվ ՍԴԱՈ-8 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել անազատության մեջ գտնվող պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանի դիմումը «ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10-րդ ԸԸՀ-ի 14.01.10թ. թիվ 17-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ»: Միաժամանակ, Բարձր դատարանը, հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի դիմումը, կոպտորեն խախտելով
Լավ լուր
Օդերեւութաբանների կանխատեսումներով, այսօրվանից ջերմաստիճանը կրկին կբարձրանա՝ հասնելով +1+3 աստիճանի: Իսկ մինչ այդ, անակնկալ ցուրտը կպահպանվի գիշերը՝ -4 -6 աստիճան: Մինչեւ հունվարի 31-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, այնուհետեւ, ըստ Հայպետհիդրոմետի, օրեցօր կբարձրանա: Հանրապետության առանձին շրջաններում հունվարի 29-31-ը հնարավոր է դիտվեն տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով, իսկ հովտային շրջաններում՝ անձրեւի:
Մի ջավախահայ էլ դատապարտվեց
hetq.am-ը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին Ախալքալաքի շրջանային դատարանը, Արարատ Եսոյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ախալքալաքի «Երիտասարդական ռադիոյի» եւ «Ջավախք-ինֆո» լրատվական կայքի գործադիր տնօրեն Արամ Բաթոյանին` զենքի ձեռքբերման ու պահպանման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Արամ Բաթոյանն արդեն երկու տարի Ռուսաստանի Դաշնությունում է: Նրա ընտանիքը դեռեւս ապրում է Ախալքալաքում, երեխաներից աղջիկը` 2.5, իսկ
«Ջիպավորները» պարտքը համարեցին տված
Երեկ Հայկական բանակի կազմավորման 18-ամյակի կապակցությամբ բազմաթիվ պաշտոնյաներ, ազատամարտիկներ ու երկրապահներ այցելել էին Եռաբլուր՝ զոհվածների հիշատակը հարգելու եւ բանակի կայացման գործում մեծ ներդրում ունեցած հերոսների շիրիմներին ծաղկեպսակ դնելու համար: Դա միջոցառման պաշտոնական մասն էր: Մինչ գերեզմանատեղի հասնելը, Եռաբլուրի հետնամուտքում ավտոմեքենաների, մարդկանց այնպիսի խառնաշփոթ էր, որ դա տեսնողը լրիվ պատկերացում կկազմեր, թե մեր պաշտոնյաներից ով իրականում
«ԱՊԱՄՈՆՏԱԺՎԱԾ ՇԱՈՒՐՄԱ»
Արձագանքելով «Առավոտ» թերթի 2010 թվականի հունվարի 14-ի համարում տպագրված «Հակահիգիենիկ շաուրմա» հրապարակմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը հայտնում է, որ տեսչության աշխատակիցները նույն օրն այցելել են Տիգրան Մեծի փողոցում գտնվող «ԱԼԲ-ՆԵԼ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետ: Ուսումնասիրությունը պարզել է, որ 2009թ. հոկտեմբեր ամսից ընկերության կողմից դադարեցվել է շաուրմայի
ՈՉ ՏԱՔ ՊԱՀԵԼՆ Է ՄԻ ԲԱՆ, ՈՉ ՍԱՌԵՑՆԵԼԸ
Սեռական օրգանների առողջության համար ուրոլոգը խորհուրդ է տալիս աչալուրջ լինել Ի տարբերություն կանանց՝ հայ տղամարդիկ սեռական ֆունկցիայի խանգարումների դեպքում անմիջապես դիմում են բժշկի: Ըստ բժիշկների՝ այդ առումով տղամարդիկ ավելի զգույշ են: Դրա պատճառը, ըստ բժիշկ, ուրոլոգ Րաֆֆի Ջանեցյանի, ոչ թե մենտալիտետի հարց է, այլ տղամարդկանց համար սեռական ֆունկցիան կյանքի կարեւորագույն բաղադրիչներից է, եւ եթե նկատվում
Գառը՝ Իրան, տավարը՝ Թուրքիա
Մսի դեֆիցիտի պատճառով, մսավաճառները մնացել են անգործ Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի շուկաներում տավարի մսի դեֆիցիտ է: Եղածն էլ վաճառվում է 1750-1800 դրամով, այն դեպքում, երբ ընդամենը 1 շաբաթ առաջ տավարի մսի 1 կիլոգրամի գինը 1400 դրամից չէր անցնում: Մսավաճառները իսկական խառնաշփոթի մեջ են: Դեռեւս Ամանորից առաջ կրկնակի թանկացավ գառան միսը, ինչը պայմանավորված
ԴԵՂԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼ ԵՆ, ՏՈՒԳԱՆՔԻՑ՝ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Տնտեսվարողները չեն ուզում պատասխան տալ հակամրցակցային համաձայնության գալու եւ հիվանդ թոշակառուներին պարտքերի տակ գցելու համար: Դեղերի շուկայում գործող մի քանի ընկերություններ, որոնք որոշել էին սրտի, ճնշման, գրիպի, շաքարախտի եւ այլ դեղերի կարիք ունեցող թոշակառուների հաշվին հարստանալ, հակամրցակցային համաձայնության էին եկել եւ սեպտեմբերից կտրուկ թանկացրել ներկրված դեղերի գները, ինչի համար Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այդ ընկերություններին
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔՈՒՄ Է
Հայոց բանակը երեկ դարձավ 18 տարեկան, մինչդեռ իր կենսագրության մեջ արդեն ունի բազմաթիվ հաղթած ճակատամարտեր եւ ազատագրված Արցախ Երեկ Հայոց բանակի ծննդյան օրն էր, եւ արդեն ավանդույթ դարձած սովորությամբ իշխանությունը, ընդդիմությունը, «Երկրապահը» եւ շարքային քաղաքացիները վաղ առավոտից ուղեւորվեցին դեպի Եռաբլուր: Ըստ օդերեւութաբանների՝ երեկ այս ձմեռվա ամենացուրտ օրն էր: Ու քանի որ Եռաբլուր էի հասել շատ
ԱԼԻԵՎ-ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԻԳԵՆ) ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը համարում է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առկա հնարավորությունը բաց թողնվի, ապա դա ետ կգցի ողջ տարածաշրջանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, պաշտոնական Երեւանի ներկայացուցչի այս խոսքերն այսօր մեջբերում է The Wall Street Journal թերթը: «Մենք մոտենում ենք այն պահին, երբ իրավիճակը գնալով ավելի ու ավելի բարդ է
ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵԽԽՎ-ՈՒՄ
Երեկ ԵԽԽՎ-ում քննարկվեց Դանիայի պատվիրակ Յորգեն Պոուլսենի «Փախստականների եւ տեղահանվածների գույքային հարցերի լուծման մասին» զեկույցը: Բնական է, որ այս հարցի նկատմամբ շահագրգիռ վերաբերմունք պիտի ցուցաբերեին Ադրբեջանի պատվիրակները: Գյուլթաքին Հաջիբեյլին զեկույցի մասին ներկայացրել էր հատուկ կարծիք: Իսկ երեկ էլ նա ելույթ ունեցավ ու դարձյալ խոսեց Ադրբեջանի «1 մլն փախստականների ու տեղահանվածների», «Հայաստանի կողմից օկուպացված տարածքների», «Ղարաբաղի
ՀԵՐՈՍԻ ԿՈՐՈՒՍՏԸ
Ես ծնվեցի մի երկրում, որտեղ նիհար մարդկանց չէին հավատում, հրաշալի ու մոռացված երկիր, ուր ձյունը կայծկլտում էր անվախճան կապույտ երկնքի տակ, եւ գարնանային անձրեւները շարունակ վարար էին, իսկ կայծակները՝ տնամերձ, հարազատ, ինչպես անփութությանդ պատճառով ջղայնացած հորդ ձայնը: Ուր ձորերից բարձրացող մառախուղները քսվում-ծածկում էին հազարամյակներով անշարժացած ֆալոսների՝ համառորեն երկինք ձգվող քարե պատկերները, կիսավեր վանքերն ու գետնաքարշ
Հայաստանի դատարաններն ամենակոռումպացվածներից են
ԵԽԽՎ եւս մի փաստաթղթում բացասական գնահատականներ կան Հայաստանի վերաբերյալ Հունվարի 27-ին ԵԽԽՎ-ն քննարկեց Ֆինլանդիայի պատվիրակ Կիմո Սասիի «Դատական կոռուպցիա» զեկույցը եւ ընդունեց բանաձեւ: Երկու փաստաթղթերում էլ անդրադարձ կա Հայաստանին: Մասնավորապես՝ բանաձեւում նշված է. «Վեհաժողովը ափսոսանք է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ դատական կոռուպցիան խորը արմատավորված է Եվրոպայի խորհրդի անդամ շատ պետություններում, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի լրջագույն
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՂՍԱԿԻՑԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐ ԶՈՀԵՐԻՆ
ՀՅԴ մասին ասում է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ առավոտյան եւս մի անգամ անդրադարձավ Հայաստանի հարցին: Ինչպես մեզ Ստրասբուրգից փոխանցեց Զարուհի Փոստանջյանը՝ քննարկումը տեւել է շուրջ 10 րոպե, ելույթ են ունեցել ինքը եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Զարուհի Փոստանջյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 1-ին եւ դրան
«ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ԳՈՀ ՉԷ ՆԱԵՎ ՀՀ ԱԺ-ԻՑ»
Զարմանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը Հայաստանին ու Ադրբեջանին երեկ կոչ է արել շուտափույթ համաձայնեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված սկզբունքները։ «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ գլխավոր դերը մենք տալիս ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մենք պատրաստ ենք ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ ներկայիս նախագահի
ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷԼԻՏԱՐ
«Քյառն ու քոռը մենակ չեն ուզենա լավ հարեւաններ ունենան: Կյանք ա: Բայց նայած ինչ պայմանով: Սահման կուզեն բացեն, բայց ոչ թե ցեղասպանություն ուրանան, հազար հատ խնդիրներ կան: Մենք էլ ենք կողմ՝ սաղի հետ լավ հարաբերությունների, բայց ոչ թե իրենց պահանջներով կամ իրենց դրդառիթներով: Որպես մարդկային էլիտար, կարելի ա, բայց դե մնացած բաներով` ոչ մի հատ»,-
ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՆ
Առաջնահերթության ստվերն ու լույսը Աստղիկ Եվանգուլյանը (Առաքելյանը) 13-ամյա որդուն՝ Արսենին, ամեն օր ուղեկցում է Երեւանի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոց: Երեխան մանկուց հաշմանդամ է՝ անդամալույծ: Նույն դասարանում է սովորում մյուս որդին՝ Հովհաննեսը: Իսկ դուստրը՝ Քրիստինեն, 3-րդ դասարանում է: Արսենի սայլակը ժամանակավոր օգտագործման նպատակով տվել է մանկատունը: Այն արդեն փոքր է եւ 3 տարի առաջ պետք
Հունվարի 28
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության
Անչափահասներին կարգելեն այցելել սոլյարի
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդի Բերնեմը հայտնել է, որ երկրի կառավարությունը կողմ է այն նախագծի ընդունմանը, որն արգելում է տեղի անչափահաս բնակիչներին օգտվել սոլյարիների մատուցած ծառայություններից: Արհեստական արեւայրուքին դեմ էին Բրիտանական բժշկական ասոցիացիան, Cancer Research UK բարեգործական կազմակերպությունը, ինչպես նաեւ Շոտլանդիայում գտնվող մի շարք հասարակական կազմակերպություններ: Այս նախագիծը ներկայացրել է Ջուլի Մորգանը: Այսպիսի նախաձեռնության պատճառն
Կաթի մեջ հայտնաբերվել է մելամին
Կաթ արտադրող չինական երեք ընկերությունների արտադրանքի մեջ կրկին հայտնաբերվել է մելամին: Մելամինը առողջության համար վտանգավոր նյութ է, որը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ՝ հրակայուն նյութերի արտադրության ժամանակ: Չինաստանում 2008 թ. վերջին եւ 2009 թ. սկզբին մելամինի մեծ քանակություն պարունակող կաթնախառնուրդներից թունավորման արդյունքում տուժել է մոտ 300 000 նորածին երեխա, որից 6-ը մահացել է: Չինական ԶԼՄ-ները


















































