Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻ «ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կամ՝ ինչպես ճիշտ լուսային «հանդերձանքով» արժեւորել հուշարձանը Ուսումնասիրել եւ հասկանալի դարձնել լույսն ու բարելավել լույսի «ինտեգրումը» ճարտարապետության մեջ. սա այն տրամաբանությունն է, որով առաջնորդվում է 1958-ին ստեղծված իտալական «Ի Գուզզինի» (iGuzzini) ընկերությունը: «Առավոտի» զրույցը այս ընկերության արտահանման բաժնի Կովկասյան տարածաշրջանի պատասխանատու Մանուել Մարկուսի հետ՝ բացահայտեց, որ լուսավորությունը չի նշանակում միայն լույսի ինչ-որ աղբյուր տեղադրել ինչ-որ

ՅՈԹՆԱՄՅԱ ԲՐԻՏԱՆԱՑԻՆ ՕԳՆԵՑ ՀԱՅԻԹԻԻՆ

Յոթնամյա բրիտանացի Չարլի Սիմփսոնը ավելի քան 50 հազար ֆունտ (շուրջ 80 հազար ԱՄՆ դոլար) է հավաքել՝ Հայիթիի աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով: Բրիտանական ԶԼՄ-ների մատուցմամբ, հեռուստացույցով Հայիթիից հեռարձակվող ռեպորտաժը դիտելուց հետո Լոնդոնի հարավ-արեւմուտքում գտնվող Ֆուլեմ շրջանի պատանի բնակիչը ինքնուրույն որոշում է կայացրել հեծանիվով բարեգործական արշավի դուրս գալ Լոնդոնի զբոսայգիներում եւ փող հավաքել: Տղայի ծնողների ասելով,

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԻՐԱՔ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայքլ Վուդը, որը 2003թ.-ին զբաղեցրել է բրիտանական կառավարության իրավական խորհրդատուի պաշտոնը, հայտարարել է, թե Իրաք ներխուժելը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է եղել: Այդ մասին տեղեկացնում է BBC-ին: Վուդն ասել է, թե յոթ տարի առաջ էլ նա չէր համաձայնել գլխավոր դատախազի այն գնահատականի հետ, ըստ որի՝ ռազմական ներխուժումն Իրաք օրինական է: Հանձնաժողովը, որը զբաղվում է Իրաքում

«ՔԻՄԻԱԿԱՆ ԱԼԻԻ» ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՈԳԵՎՈՐԵԼ Է ՔՐԴԵՐԻՆ

Իրաքի քրդերը ցնծությամբ են ընդունել այդ երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի զինակից, նրա ոչ հարազատ եղբոր, «Քիմիական Ալի» (նկարում) մականունով ավելի հայտնի Ալի Հասան ալ-Մաջիդին մահապատժի ենթարկելու մասին լուրը: Հալաբջիի քուրդ բնակիչները, որոնք 1988թ.-ին իրաքյան զորքերի կողմից քիմիական հարձակման էին ենթարկվել, երեկ դուրս են եկել փողոցներ՝ այդ իրադարձությունը տոնելու համար: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, իրաքյան Քուրդիստանի կառավարության

Շրի-Լանկան նոր նախագահ է ընտրում

Շրի-Լանկայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Դրանք առաջինն են 25-ամյա քաղաքացիական պատերազմից հետո «Թամիլ-իլամայի ազատագրության վագրեր» անունը կրող ապստամբ-անջատողականների շարժման ջախջախումից ի վեր: «BBC»-ի մատուցմամբ, Շրի-Լանկայի նախագահի ղեկավարի պաշտոնին հավակնում է 22 թեկնածու, բայց, ինչպես սպասվում է, հիմնական պայքարը ծավալվելու է գործող նախագահ Մահինդա Ռաջապակսայի եւ երկրի զինուժի նախկին հրամանատար, գեներալ Սարատահ Ֆոնսեկայի (նկարում) միջեւ:

Թուրքիայում քրդերը բողոքի ալիք են բարձրացրել

Թուրքիայում Իգդիրի քուրդ քաղաքապետի եւ նրա ութ կուսակից ընկերների ձերբակալություններից հետո քաղաքում շարունակվում է լարվածությունը։ Վկայակոչելով թուրքական «Radikal»-ը՝ news.am-ը փոխանցում է, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Իգդիրից ընտրված պատգամավոր Փերվին Բուլդանը Իգդիրում կուսակցության գրասենյակի առաջ հանդես է եկել իշխանությունների քննադատությամբ՝ հայտարարելով, որ վերջիններս ժողովրդի կամարտահայտությանը պատասխանում են ձեռնաշղթաներով։ Պատգամավորի ելույթից հետո հավաքված քրդերը փորձել

Չեչեն մոջահեդներին զինում է Կադիրովի շրջապատը

Չեչեն անջատողականներին ֆինանսավորում եւ զենք գնելու հարցում օգնում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շրջապատը: Այդպիսի աղմկահարույց հայտարարությամբ «Reuters»-ի հետ հարցազրույցում հանդես է եկել չեչեն ահաբեկիչների առաջնորդ Դոկու Ումարովի եղբայրը՝ Ստամբուլում բնակվող Վահա Ումարովը: «Օգտագործվող բոլոր փողերը Չեչնիայից են: Զենք չի գնվում: Դրանք վերցվում են Կադիրովի ուժայիններից: Կադիրովի նախարարները մոջահեդներին գումարներ են հատկացնում»,- ասել է Ումարովը՝

«Հիմքեր չկան վերանայելու մեր որոշումները»

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի խոսքով, 2009-ին վերանայվել են մասնագիտական խորհուրդների կազմերը եւ ձեռնարկվել են միջոցներ նրանց պատասխանատվության բարձրացման եւ բացահայտված խախտումներն ու թերացումները շտկելու ուղղությամբ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Թռչունյանը ասաց, որ 2009-ին գիտական աստիճանի վկայագիր է հանձնվել 568 գիտնականի, այդ թվում 50 վկայագիր՝ գիտական դոկտորի: Նրա խոսքով, որակավորման պետական

ՆԱԽԱՀԱՅՏԱԳՐՈՒՄԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչեւ փետրվարի 1-ը՝ հայտագրման մեկնարկը, ԳԹԿ-ն դպրոցներին «կպատրաստի» այդ գործընթացին Գնահատման եւ թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) փետրվարի 1-ից ՀՀ եւ ԼՂՀ բոլոր այն կրթական հաստատություններում, որոնք իրականացնում են հանրակրթական ծրագիր, կանցկացնի պետական ավարտական եւ միասնական (2010թ. բուհերի ընդունելության) քննությունների առարկաների հայտագրում: Հստակեցնենք, որ սա ոչ թե մասնագիտությունների, այլ պարզապես առարկաների հայտագրման գործընթաց է. ապագա դիմորդները հայտագրում

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ  Հայաստանի հասարակական-քաղաքական զարգացումների տրամաբանությունը, չնայած իր ապակառուցողական եւ անհամակարգ բնույթին, այնուամենայնիվ, մի շարք օրինաչափություններ է արձանագրել, որոնցից առնվազն երկուսը պարբերաբար կրկնվում են՝ հիշեցնելով իրենց մասին: Առաջին օրինաչափությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը չի փոխվում, չի հեռանում եւ չի վերահաստատվում ընտրությունների արդյունքում: Այս օրինաչափությունը սկզբնավորվել է ՀՀ նախկին իշխանությունների օրոք եւ ամրակայվել ու

Մրցույթ՝ ԶԼՄ-ների եւ կրթօջախների համար

ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարել են Սփյուռքի լրատվամիջոցների ամենամյա՝ «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» խորագրով մրցույթի մեկնարկի մասին: Սահմանված է չորս անվանակարգ. Հարություն քահանա Շմավոնյանի անվան մրցանակ՝ լավագույն տպագիր լրատվամիջոցին, Հովհաննես Ադամյանի անվան մրցանակ՝ լավագույն հեռուստաալիքին, Հակոբ Մեղապարտի անվան մրցանակ՝ լավագույն ռադիոեթերին, Հրանտ Դինքի անվան մրցանակ՝ լավագույն ինտերնետային լրատվամիջոցին: Աշխատանքների ներկայացման

Նշվեց Սեւակի ծնունդը

 «Իսկական բանաստեղծը չի կարող չբարձրանալ իր ժամանակից՝ թեկուզեւ այն պարզ պատճառաբանությամբ, որ պարտավոր է ապրել այդ ժամանակից շատ ավելի»: Պարույր Սեւակ Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է: 1924-ին է ծնվել, իսկ 1971-ից՝ Սեւակի ողբերգական մահվանից այս կողմ, յուրաքանչյուր տարի այդ օրը Սեւակի ծննդավայրը՝ Զանգակատուն գյուղը, նոր Նարեկ է դառնում. մարդիկ ուխտավորների նման են գալիս՝

Սյունիքի ճանապարհները բաց են

Սյունիքում երեկ էլ շարունակում էր ձյուն տեղալ: Հունվարի 25-ից տեղացող ձյան շերտը մարզի բարձրադիր գոտիներում հասնում է 15-30 սմ-ի: Երեւան-Մեղրի մայրուղին թեեւ բաց է եւ երթեւեկելի, բայց ճանապարհի բարձրադիր հատվածներում քամի է եւ մառախուղ, ինչն էլ դժվարություններ է ստեղծում վարորդների համար: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի, անցած գիշերվանից մաքրվում է ճանապարհների ձյունը:

ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆ, ՑՈՒՐՏ, ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Սրա՞նք են Վանաձորի արվեստի պետական քոլեջի այսօրը Վանաձորի արվեստի պետական քոլեջում «սնկի սեզոնը» չի ավարտվում: Սունկն այս պարագայում ճաշացուցակի բաղկացուցիչ մաս չէ, այլ արվեստի քոլեջի պատերին աճող անցանկալի, տհաճ, անտեղի, բայց արդեն պարտադիր հավելույթ: Այստեղ չեն հավատում, որ մի օր քոլեջի պատերին էլ սունկ չեն տեսնի: Դա հնարավոր կլինի, եթե, իհարկե, վերացվի տարիներ շարունակ սնկի

Դատապարտվել է «Ղարաբաղյան օրագրության» համար

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի ավելի քան 500 լրագրող նամակով դիմել է ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսարան՝ դատապարտված լրագրող Էյնուլա Ֆատուլաեւին ազատելու կոչով, գրում է Panorama.am-ը: Ադրբեջանի «Ազատություն» ռ/կ-ն հայտնում է, որ կոմիտեի ներկայացուցիչները նախօրեին հանդիպել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչ Խազար Իբրահիմին եւ նրան են հանձնել նամակ-դիմումը: Վերջինս խոստացել է կարճ ժամանակում նամակը հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ

ԵԴ-ում գործի քննությունները կարագացվեն

Եվրոպական դատարան դիմած գանգատների քննությունները կարագացվեն՝ նախորդ օրը Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրամիության գլխավոր քարտուղարի՝ Ադրբեջանում հատուկ ներկայացուցիչ Վերոնիկա Կոտեկը: Կոտեկի խոսքերով՝ բողոքների քննարկման գործընթացը կապված է Եվրոդատարանում թիվ 14 ռեֆորմը ուժի մեջ մտնելու հետ: Այժմ բավական մեծացել է Եվրամիության երկրներից ԵԴ ուղարկած գանգատների թիվը: «Յուրաքանչյուր անդամ երկիր պատասխանատվություն է կրում

«Ես չեմ հավատում այդ փաստաթղթին»

Ասում է թուրքագետ-դատապարտյալ Մուրադ Բոջոլյանի կինը Թուրքագետ, հրապարակագիր, ՀՀ առաջին նախագահի թարգման Մուրադ Բոջոլյանը 8 տարի առաջ այս օրը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա մինչ օրս գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում («ԿԳԲ-ի մեկուսարան»): Անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին Մ. Բոջոլյանի դիմումը անկախ հանձնաժողովը մերժեց: Նա դիմել էր իրեն վաղաժամկետ ազատման հարցով: Հիշեցնենք, որ Մ. Բոջոլյանը մեղադրվում

«ՆՈՏԱՐՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ»

Ասում է ՀՀ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանը 2009 թ. փետրվարի 2-ին լրացել է ՀՀ նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանի այդ նույն բաժնում աշխատանքային գործունեության 30 տարին: 2003թ. նրան շնորհվել է վաստակավոր իրավաբանի կոչում, իսկ 2009թ.՝ ՀՀ վարչապետից ստացել է շնորհակալագիր: – Տիկին Գաբոյան, Դուք կանգնած եք նոտարիատի կայացման եւ դրա փոփոխման ակունքներում, հետեւաբար, ավելի հստակ

ՀՐԱԶԴԱՆԻ ՁԿՆԵՐԸ ՍԱՏԿԵԼ ԵՆ

Սեւանա լճի որորներն արդեն երրորդ օրն է՝ սնվում են Հրազդան գետի մակերես բարձրացած սատկած ձկներով: Օրերս «Արզնու ձոր» կազմակերպության ներկայացուցիչները Հրազդան գետում հայտնաբերել են ձկների զանգվածային ոչնչացում: Այս մասին հայտնում է «ԷկոԼուրը»: Մեկնելով դեպքի վայր, նրանք տեսել են, որ գետը ծածկված է սատկած ձկներով, ծովախեցգետիններով եւ գորտերով: Դեպքի վայրում նրանք հանդիպել են ՀՀ բնապահպանության նախարարության

Հավաստիացնում են, որ վերահսկվում են

«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը «Առավոտ» օրաթերթի 2009 թ. դեկտեմբերի 18-ի համարում «Պետությունը երաշխավորում է, բայց չի վերահսկում» վերնագրով հրապարակումը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի կոլեկտիվում տարակուսանքով ընդունվեց: Առողջապահության ոլորտում, այդ թվում նաեւ մանկաբուժության բնագավառում կան կուտակված չլուծված հարցեր, որոնցից ամենացավոտը հարազատների մասնակցությունն է բուժման ընթացքին։ Առողջապահության ոլորտում դեռեւս առկա է այս երեւույթը, քանի

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՄԲԱԳՐՎՈՒՄ ԵՆ

Հրադադարի հաստատումից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին 2007 թվականի մայիսի 12-ին ձեւավորված Ազգային ժողովը՝ չորրորդ գումարման ԱԺ-ն, ինչպես նախորդ երեք գումարումների խորհրդարանները, հրապարակել է պատգամավորների կենսագրականների, խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների մասին տեղեկություններով ամփոփ ուղեցույց, որի ամենահետաքրքիր մասը պատգամավորների կենսագրականներն են: ՀՀ ԱԺ 131 պատգամավորից 121-ը արական սեռի ներկայացուցիչ է: Այս 121-ի մեծ

ԱՆԿՈՒՄ՝ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2008-ի համեմատությամբ, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը մեր երկրում կրճատվել է 14,4%-ով: Տարվա ընթացքում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում: Այն կազմել է 36,4 %: Այս մասին տեղեկանում ենք երեկ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված հաշվետվությունից: Աղբյուրի փոխանցմամբ, տարվա կտրվածքով անկում է գրանցվել թե արտահանման եւ թե ներկրման ոլորտում: Այն կազմել է

50 ՄԻԼԻՈՆՈՎ ԽԱՂԱՏԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

Օրերս Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները ստուգումների ընթացքում հայտնաբերել են մի խաղասրահ, որը գործել է առանց պետական գրանցման եւ համապատասխան արտոնագրի: Խոսքը «Էտոս ակումբ կոոպերատիվին» պատկանող խաղասրահի մասին է, որը գործել է Աշտարակ քաղաքում: Ստուգման պահին խաղասրահում եղել է 5 խաղային ապարատ, որոնք գործել են ոչ միայն առանց լիցենզիայի, այլ նաեւ առանց ՀԴՄ-ի: Հարկայինի աշխատակիցները տեղում արձանագրություն

«Գլխիվայր շուռ տված քաղաքականություն ենք վարում»

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, մեր երկրում գները մշտապես աճելու միտում ունեն. «Չպետք է մոռանանք, որ ապրիլի 1-ը շատ շուտով գալու է, եւ գազի սակագնի թանկացման խնդիրը արդեն դրված է պետական հանձնաժողովի սեղանին: Նախորդ անգամ գազի սակագնի թանկացման ժամանակ մեր պետությունը գտավ կոմպենսացնող լծակ՝ Հրազդան ՋԷԿ-ի առուվաճառքի եղանակով դա կատարվեց, այս անգամ ես չեմ

ԴԱՏԱՍՏԱՆ՝ ԿՈՃԻ ԹԵԼՈՎ

Պատգամավոր Վարդան Այվազյանը պատրաստվում է կոճի թելով կախել այն տնտեսվարողներին, որոնք կհամարձակվեն պետությունից վերցրած վարկը չվերադարձնել: «Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ Հայաստանի վիճակը պարզապես աղետալի է: Մեր երկիրը կարիք ունի տնտեսական եւ քաղաքական լուրջ բուժօգնության, քանի որ ճգնաժամը գնալով խորանալու է: Մեր երկրի արտաքին պարտքը տարեցտարի աճում է: 2008-ին արտաքին պարտքի սպասարկման համար

Հ/Կ-ները պահանջում են Նիկոլին ազատ արձակել

Իսկ ՍԴ-ն չի շտապում քննարկել նրա հայցադիմումը, որով պահանջվում է թիվ 10-ի ընտրություններն անվավեր ճանաչել Երեկ թվով 12 հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ նաեւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը, հանդես են եկել հայտարարությամբ, որով հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

ԼՂ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ

Գոնե մոտ ապագայի կտրվածքով այսպիսի կանխատեսում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկեցին Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքների» այն նոր տարբերակը, որը ներկայացվել էր միջնորդ երկրների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից նախ՝ Ալիեւին, ապա՝ Սարգսյանին: Սոչիում սենսացիաներ չեղան, ու հանդիպումը

ԵՎՍ ՄԻ ԹՈՒՐՔ՝ ՆԱՏՕ-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել թուրք դիվանագետ Հուսեյն Դիրիոզը: Այդ մասին երեկ հաղորդել է CNN-Turk-ը: Ըստ աղբյուրի, Դիրիոզն այս պահին պաշտոն է զբաղեցնում Թուրքիայի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնում: Թուրքական պարբերականի փոխանցմամբ, բացի Դիրիոզից, այդ պաշտոնին հավակնում է եւս չորս թուրք դիվանագետ: Նշվում է նաեւ, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական համակարգողի պաշտոնում էլ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ-ՔԼԻՆԹՈՆ ԶՐՈՒՅՑ ԵՂԵ՞Լ Է, ԹԵ՞ ՉԻ ԵՂԵԼ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց չեն ունեցել: Այդ մասին «news.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով «Երկիր-մեդիա» հեռուստաընկերության տարածած տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ ըստ հեռուստաալիքի՝ Քլինթոն-Նալբանդյան հեռախոսազրույցի մասին լուրը տեղադրվել է պետքարտուղարության պաշտոնական կայքում: «Երկիր-մեդիան» նշել էր նաեւ, որ հեռախոսազրույցի փաստը հաստատել է Երեւանում ԱՄՆ-ի

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ Պաշտպանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանին: «Իմ հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցները երեկ հանդիպել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանք կրող Սասուն Միքայելյանին, որը հայտնել է, որ ունի սրտի հետ կապված խնդիրներ, որի կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել սրտի եւ սրտանոթների հետազոտություն, ինչն անհնար է կատարել ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031